Հագարի
Հագարի (ադրբ.՝ Həkəri), գետ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Որոտանի ձախ և ամենամեծ վտակն է։ Ունի 113 կմ երկարություն և 2570 կմ² ավազան։
Հագարի | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 170 կիլոմետր |
Ավազանի մակերես | 2570 կմ² |
Ջրի ծախս | 16,2 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Որոտան, Աղավնո, Զանքանակյան, Մունջուղ, Ահմեդլի և Աղօղլան |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Երկրամաս | Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Կուբաթլուի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) և Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) |
Սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից՝ Դալիդաղ կոչվող լեռնազանգվածի հարավային լանջից։ Հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, խոշոր վտակը Հոչազն (Հոչանց) է (63 կմ)։ Սնումը խառն է, հորդացումը տեղի է ունենում մայիս-հունիսին ամիսներին։ Տարեկան միջին ծախսը կազմում է 16,2 մ/վ է, հոսքը՝ 510 միլիոն մ³։
ԱնունԽմբագրել
Հագարի գետը հայտնի է նաև Ագար, Ագարա, Ագարա գետ, Ագարակի գետ, Ագարակու գետ, Ագարի, Ակարաչայ, Ակերա, Ակիրա, Աղավնո, Աղավնո գետ, Աղվան, Աղվանի, Աղվանից գետ, Աղվանո, Աղվանո գետ, Առան, Աքերաչայ, Աքյարա, Հագարչայ, Հագարու, Հագարու գետ, Հակար, Հակարի գետ, Հակարչայ, Հաքարլու, Հաքարու գետ, Հակարչայ, Հաքար, Հաքարա, Հաքարաչայ, Հաքարլու, Հաքարու գետ[1]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 299 — 992 էջ։