Վահան Զատիկյան

հայ քաղաքական գործիչ, քաղաքական գործիչ

Վահան Մյասնիկի Զատիկյան (հոկտեմբերի 22, 1956(1956-10-22)[1], Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 8, 1999(1999-10-08)[1], Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, ըմբշամարտի մարզիչ։ ՀՀ վաստակավոր մարզիչ (1995Ղարաբաղյան ազատագրական շարժման մասնակից։ «Մալաթիա» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատարը։

Վահան Զատիկյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 22, 1956(1956-10-22)[1]
ԾննդավայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 8, 1999(1999-10-08)[1] (42 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1982)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն

խմբագրել

1982 թվականին ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1973-1975 թվականներին ազատ ոճի ըմբշամարտի դպրոցում աշխատել է մարզիչ։ 1975-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1977-1979 թվականներին եղել է «Անուշ» ԱՄ-ի մարզիչը, 1979-1991 թվականներին՝ Երևանի պոլիգրաֆկոմբինատում բանվոր։

1990 թվականին եղել է Երևանի քաղաքային, 1991 թվականին՝ Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավոր։ 1991 թվականին ընտրվել է Երևանի Շահումյանի շրջանի շրջխորհրդի գործկոմի նախագահ։ 1992-1997 թվականներին եղել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ։ 1996 թվականին ընտրվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար։

1995-1999 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք)։ Եղել է «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։

 
Վահան Զատիկյանի կիսանդրին Վահան Զատիկյանի անվան այգում (Քանդակագործ՝ Ռ. Սարգսյան, Ճարտարապետ՝ Ա. Սմբատյան)

1999 թվականի մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 16 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։

1995 թվականից հիմնադրել և նախագահել է «Մալաթիա» բարեգործական ընկերությունը։ Հովանավորել է Երևանի Սուրբ Մարիամ եկեղեցու կառուցումը (1992–1997)[3][4]։

Մահացել է 1999 թվականին, Երևանում։ Թաղված է Եռաբլուրում։

Անդամակցություն

խմբագրել
  • «Միասնություն» խմբակցության անդամ
  • ՀՀԿ խորհրդի անդամ
  • ԵԿՄ վարչության անդամ
  • «Ջավախք» հայրենակցական միության անդամ

Հիշատակ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Վահան Զատիկյանի կենսագրականը ՀՀ ԱԺ կայքում
  3. «Վահան Զատիկյան, ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Վահան Զատիկյանի երազած երկիրը. նա այս տարի կդառնար 60 տարեկան». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ