Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ

կազմակերպություն

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Տեսակհասարակական կազմակերպություն
Հիմնադրված1982
Իրավ. կարգավիճակգործող
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՏեղագրությունՀայաստան, 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24գ շենք, 6-րդ հարկ, սեն.61
Պաշտ. լեզու(ներ)հայերեն, անգլերեն և ռուսերեն
Գլխավոր քարտուղարՍամվել Կարապետյան
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
ԱՄՆ-ի մասնաճյուղ, Կալիֆորնիա
Հայաստանի մասնաճյուղ
ՀիմնադիրԱրմեն Հախնազարյան
Կայքraa.am

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հիմնադրվել է Աախենում (Գերմանիա) 1982 թվականին որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն պրոֆեսոր-դոկտոր Արմեն Հախնազարյանի կողմից։ ԱՄՆ-ի մասնաճյուղը հիմնադրվել է Կալիֆորնիայում 1996 թ.։ Հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել է 1998 թվականին և գրանցվել որպես հասարակական կազմակերպություն (2010 թ.-ից՝ հիմնադրամ)[1]

Մինչև 2020 թվականը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը եղել է ՀՃՈՒ հիմնադրամի Երևանյան մասնաճյուղի տնօրենը։ Ներկայումս հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Ժորա Մանուչարյանը, իսկ հայաստանյան գրասենյակի կառավարումն իրականացվում է Տնօրենների խորհրդի կողմից։

Տնօրենների խորհուրդ՝ գործադիր տնօրեն` Էմմա Աբրահամյան (Սամվել Կարապետյանի այրին), վարչական հարցերի և հրատարակությունների գծով փոխտնօրեն` Րաֆֆի Քորթոշյան, ճարտարապետական գործունեության գծով փոխտնօրեն` Աշոտ Հակոբյան, համակարգչային և տեխնիկական հարցերի գծով փոխտնօրեն` Արմեն Գևորգյան։ [2]

ՈւսումնասիրություններԽմբագրել

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն ուսումնասիրում և վավերագրում է Պատմական Հայաստանում գտնվող հայկական հուշարձանները։ Այս ուսումնասիրությունների արդյունքում 2021 թ. դրությամբ այն ունի ավելի քան 650,000 թվայնացված պատկերներից, միկրոֆիլմերից, հատակագծերից և այլ փաստաթղթերից բաղկացած հարուստ արխիվ։ Կազմակերպությունը նաև զբաղվում է Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող մշակութային ժառանգության վերանորոգմամբ և պահպանմամբ։ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ գործած Հայաստանյան մասնաճյուղը իրականացնում է ուսումնասիրական գործունեություն, որի արդյունքում հրատարակվում են գրքեր, գրքույկներ, «Վարձք» հանդես, ինչպես նաև պատրաստվում փաստավավերագրական ֆիլմեր։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել