Մ 12 ճանապարհ (M 12), միջպետական նշանակության ճանապարհը, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը[1]։

Մ 12 ճանապարհ
Մ12
Երկիր Հայաստան
Երկարություն28,5 կմ

Հայաստանի միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[2]։

Մ 12 ճանապարհը ունի 28.5 կմ երկարություն։ Այն սկսվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքից և շարունակվում դեպի ՀՀ - Արցախ պայմանական սահման[1]։

2023թ. մարտի 30-ից Տեղից ճանապարհը փակ է երթևեկության համար։ Միաժամանակ հայկական կողմում շահագործման է հանձնվել նորակառույց ճանապարհ՝ դրանով իսկ փոխելով երթուղին։ Նոր ճանապարհը Տեղից թեքվում է հարավ և Կոռնիձորով անցնում մինչև Ադրբեջանի սահման, որտեղից սկսվում է Լաչինի միջանցքը դեպի Ստեփանակերտ։

Ծանոթագրություններ խմբագրել