Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լաչին (այլ կիրառումներ)
Լաչինի շրջանը (ադրբ.՝ Laçın rayonu) Խորհրդային Ադրբեջանի վարչական շրջան, որ գոյություն է ունեցել 1930-1991 թվականներին։ Նրա վարչական կենտրոնը Բերձոր (Լաչին) քաղաքն էր։
Լաչինի շրջան ադրբ.՝ Laçın rayonu | |
---|---|
Տարածք | 1883 |
Հիմնադրված է | 1930 թ. |
Անուն
խմբագրելՀամաձայն 7-րդ դարի հայ պատմիչ, գիտնական Անանիա Շիրակացու աշխատության՝ Լաչինի շրջանի տարածքը կոչվել է Աղահեճք, որը հանդիսացել է մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում գոյություն ունեցած Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը (Աղահեճք գավառ)[1][2]։ Աղահեճքի մասին է վկայել նաև մեկ այլ հայտնի հայ պատմիչ 8-րդ դարում գործունեություն իրականացրած Մովսես Կաղանկատվացին[1][3]։ Աղահեճք անունը օգտագործվել է առնվազն մինչև 13-րդ դարը, ինչի մասին է վկայում 13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։
13-րդ դարում արդեն Աղահեճք անվանը զուգահեռ օգտագործվում էին նաև Քաշաթաղ, Խոժոռաբերդ անունները[1][4]։ Քաշաթաղն ու Խոժոռաբերդը Աղահեճքի գավառի ամրոցներից էին։ Հետագայում 2 կենտրոններից առավել ազդեցիկը դարձավ Քաշաթաղը, ինչի շնորհիվ գավառը սկսեցին կոչել Քաշաթաղ։ Այն հիմնականում ընդգրկում էր գավառի հարավային և հարավ-արևմտյան մասը[1][4][5]։
16-րդ դարում Քաշաթաղ անվանը զուգահեռ գործածական է դառնում նրա կրճատ տարբերակը՝ Քշտաղ կամ Քշտաղի երկիր անվանաձևերը[1][6][7][8][9]։ Մինչև 18-րդ դարերում այն շարունակվել է կոչվել Քաշաթաղ ի դեմս Քաշաթաղի մելիքության[8][10][11][12][13][14]։
16-ից 18-րդ դարերում Աղահեճքի հյուսիս-արևելյան մասն առավել հայտնի էր Մաղավուզ անվամբ, իսկ 19-րդ դարի սկզբներին՝ Տառիստ անվամբ[1]։
Խորհրդային միության տարիներին, երբ շրջանն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, անվանվում է Լաչինի շրջան և 1930-ից 1991 թվականներն այդ անունն էր կրում[1][15]։
1990-ական թվականների սկզբներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի արդյունքում շրջանի տարածքն անցնում է Արցախի Հանրապետության վերահսկողությանը և ընդգրկվում վարչատարածքային բաժանման մեջ՝ կոչվելով Քաշաթաղի շրջան։
Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է Քաշաթաղի շրջանի կենտրոնահյուսիսային հատվածը համարել իր վարչատարածքային միավոր և անվանել Լաչինի շրջան (տես՝ Լաչինի շրջան)[1]։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
- ↑ Անանիա Շիրակացի, «Մատենագրություն», Երեւան, 1979 թվական, էջ 295։
- ↑ Մովսէս Կաղանկատուացի, «Պատմութիւն Աղուանից աշխարհի», Երուան, 1983 թվական, էջ 331։
- ↑ 4,0 4,1 Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երուան, 1986 թվական։
- ↑ «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», մաս Գ, Երուան, 1967 թվական, էջ 116։
- ↑ Առաքել Դաւրիժեցի, «Գիրք պատմութեանց», Երուան, թվական, էջ 63, 222։
- ↑ Աշ. Հովհաննիսյան, «Դրվագներ», Գիրք Բ, Երևան, 1959, էջ 312։
- ↑ 8,0 8,1 Արտակ Ղուլյան, «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները», Երևան, 2001, էջ 17։
- ↑ А. Карагезян, К локализации гавара Кашатаг, «Լրաբեր հաս. գիտ.», 1987, 1, с․ 40-45․(ռուս.)
- ↑ Մ. Ս. Հասրաթյան, «Քաշաթաղ-Խնածախ», էջ 155-165։
- ↑ Լեո, «Հայոց պատմություն», հատոր 3, գիրք Բ, Երևան, 1973, էջ 21։
- ↑ Հովսեփյան Գ., «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ», մասն Ա, Վաղարշապատ, 1928 թվական, էջ 232, 236, 274։
- ↑ «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար», Երևան, 1974 թվական, էջ 206-207։
- ↑ «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», մասն Բ, Երևան, 1958 թվական, էջ 375, 400։
- ↑ Վահրամ Բալայան, «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր», Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2020 թվական։