Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ

(Վերահղված է ASALAից)

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ) (ԱՍԱԼԱ, արմտ. հայ.՝ Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակ, անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia, ASALA, ֆր.՝ Armée secrète arménienne de libération de l'Arménie, արաբ․՝ الجيش السري الأرمني لتحرير أرمينيا‎‎), հայկական ռազմաքաղաքական կազմակերպություն, որը գործունեություն է ծավալել 1975-1997 թվականներին։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից, ինպես նաև Ադրբեջանի Արտաքին Գործերի Նախարարության կողմից համարվում է որպես ահաբեկչական կազմակերպութուն[2][3][4][5][6]։

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ
Изображение логотипа
Տեսակռազմական կազմակերպություն և պարտիզանական շարժում
Էթնիկ կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի քրիստոնյաներ
ԳաղափարախոսությունՄիացյալ Հայաստան
ՀիմնադիրՀակոբ Հակոբյան
ՂեկավարՀակոբ Հակոբյան
Գևորգ Աճեմյան
Ղեկավար կենտրոնԲեյրութ, Լիբանան
Գործունեության տարածք Հայաստան
Ստեղծման տարեթիվ1975[1]
Լուծարման տարեթիվ1990-ական թթ. սկզբից համարվում է պասիվ
ՀակառակորդներԹուրքիա և վերջինիս դաշնակիցներ
Անդամների քանակ100-150
ԳործողություններՀԱՀԳԲ-ի ռազմագործողությունների ցանկ
 Armenian Secret Army for the Liberation of Armenia Վիքիպահեստում

Ստեղծում

խմբագրել

1975 թվականին մի խումբ լիբանանահայեր իրաքահայ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, տեսնելով հայկական ավանդական քաղաքական ուժերի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ոչ արդյունավետ գործունեությունը և ոգևորվելով 1973 թվականի հունվարի 27-ին ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում Գուրգեն Յանիկյանի կողմից երկու թուրք դիվանագետների սպանության փաստից, որոշում են հիմնադրել ընդհատակյա կազմակերպություն, որը զինյալ գործողությունների միջոցով Հայկական Հարցը կրկին կմտցնի միջազգային քաղաքական, իրավական հարթություն, միջազգային հանրության կողմից ճանաչման ներկայացնել 1914-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ ստեղծել։

Նպատակներ

խմբագրել

ՀԱՀԳԲ-ի նպատակները եղել են՝

  • Ազատագրել Արևմտյան Հայաստանը։ Այս պայմանների բերումով ՀԱՀԳԲ-ը գործելու է իբրև զինվորական կազմակերպություն և անխուսափելիորեն վստահում է առավելապես զինյալ հարատև պայքարին՝ կիրառելով ուժի կիրառության բոլոր տարբերակները։
  • Իր հնարավոր բոլոր միջոցներով փորձել միասնականություն ստեղծել հայկական բոլոր հոսանքների, կազմակերպությունների և կուսակցությունների միջև Քաջալերել և կազմակերպել սփյուռքահայության վերադարձը դեպի Հայաստան, ինչպես նաև արգելք հանդիսանալ օտար պետությունների կողմից ծրագրված և գործադրվող ազգակործան արտագաղթին։
  • Ազատագրական պայքարը շարունակել առանց ընդմիջման կամ ընդգրկումի մինչև որ հայությունը վերատիրանա իր հողերին և մարդկային իրավունքներին ու վերահաստատվի իր հայրենի հողի վրա։ Թուրքիան և նրա մեղսակից մեծ պետությունները պետք է իմանան ու համոզվեն, որ չեն կարող հանգիստ ու խաղաղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չեն սրբագրել հայերի դեմ գործված անարդարությունը։
  • ՀԱՀԳԲ-ը Արևմտյան Հայաստանի բռնագրավված հայկական բոլոր հողամասերի ազատագրումից հետո ավարտած կհամարի իր առաքելությունը։ Ազատագրված Հայաստանի իշխանությունը կստանձնեն այնտեղ վերահաստատված հայ զանգվածները, որոնց բացարձակ իրավունքն է որոշելու իրենց նախընտրած իշխանության ձևը և ընտրել իրենց իսկապես ներկայացնող իշխանություն և կառավարություն։ Ոչ մեկ ուժ, լինի այդ օտար պետություն, միջազգային հոսանք կամ շարժում, ու նույնիսկ մեկ հայ կազմակերպություն կամ կուսակցություն իրավունք չունի որոշ հասարակարգ կամ վարչակարգ պարտադրելու նրան։
  • ՀԱՀԳԲ-ը սատար կկանգնի այնտեղ հաստատված հայ ազգային պետականությանը իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով։
  • Ամբողջ աշխարհը իր մեծ ու փոքր պետությունններով չեն կարողանա խաղաղվել այնքան ժամանակ, քանի դեռ կան իրավազրկված ժողովուրդներ, որոնց երկրները մնում են գրավված ծավալապաշտ պետությունների կողմից։
  • Աջակցել իրավազրկված բոլոր նման ժողովրդների պայքարներին ու նույն հավատքով ու վճռականությամբ կպաշտպանի նրանց դատը՝ պայմանով, որ իրենց հետապնդած նպատակները չհակադրվեն հայկական գերագույն շահերին։

ՀԱՀԳԲ-ն հայտարարել է, որ իրենք հաստատակամ կերպով շարունակելու են իրենց հեղափոխական պայքարը՝ հայության գերագույն նպատակի վերջնական իրագործման համար։ Մեկնարկելով այս հիմնական նպատակից՝

  • Պետք է շարունակենք մեր զինյալ ազատագրական պայքարը հայության դարավոր թշնամու՝ թուրք ցեղասպան պետության դեմ։
  • Պետք է շարունակել պայքարը նաև բոլոր այն պետությունների և ուժերի դեմ, որոնք զորավիգ կլինեն թուրք ցեղասպան պետության հետապնդած հրեշային այս ծրագրի իրագործմանը։
  • Հայաստանի Հանրապետությունը ընդունելով հայ պետության կորիզ՝ պետք է օգնենք ու սատար կանգնենք նրա վերականգնմանը, զորեղացմանը և ազգային ինքնիշխանության հաստատմանը բոլոր հնարավոր և մեր տրամադրության տակ գտնվող թե քաղաքական, և թե զինվորական միջոցներով։
  • Արցախը նկատելով պատմական Հայաստանի անբաժան մասը՝ սատար կկանգնենք նրա՝ Հայաստանի հետ վերամիավորմանը և հնարավոր բոլոր միջոցներով մեր գործուն մասնակցությունը կբերենք նրա մղած ազատության արդար պայքարի համար։
  • Նկատի ունենալով սփյուռքի հայության ներկա առավել ևս տարանջատված վիճակը՝ մեր պայքարը պետք է սաստկացնենք նաև այդ ուղղությամբ, որպեսզի իրագործվի համայն հայության կողմից ցանկալի միասնությունը։
  • Բոլոր միջոցներով պետք է պայքարենք Հայաստանից տեղի ունեցող ավերիչ արտագաղթի դեմ և ընդհակառակը՝ ամեն կերպ պետք է քաջալերենք վերադարձը դեպի հայրենի Երկիր։

Զինյալ պայքար

խմբագրել

ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները հիմնականում ուղղված էին թուրքական դեսպանատների, հյուպատոսարանների, դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, զինվորական և ոստիկանական հաստատություններին, թուրքական բիզնես միջավայրին, հատկապես՝ «Turkish Airlines corporation » ընկերության գրասենյակներին, ինչպես նաև այլ երկրների պետական ու հասարակական այն կառույցներին, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը, խոչընդոտում ՀԱՀԳԲ-ի գործունեությանը։

ՀԱՀԳԲ-ն իր գոյության մասին առաջին անգամ հայտնեց, երբ ստանձնեց 1975 թվականի հունվարի 20-ին Բեյրութում Եկեղեցիների համաշխարհային միության գրասենյակի ռմբահարման պատասխանատվությունը։ Այս գործողության շարժառիթ էր հանդիսացել Եկեղեցիների համաշխարհային միության բեյրության գրասենյակի կողմից լիբանանահայության արտագաղթը երրորդ երկիր, հատկապես՝ ԱՄՆ և Կանադա, կազմակերպելը։ Այս ռազմագործողությանը հաջորդեցին շուրջ 200-ից 300 զինված ռազմագործողությունը, որոնց արդյունքում սպանվեցին մոտ 100 և վիրավորվեցին ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ շուրջ չորս տասնյակ թուրք դիվանագետներ և այլ պաշտոնատար անձինք։

Առավել մեծ արձագանք են ստացել գաղտնի կազմակերպության կողմից իրականացված Օրլի ռազմագործողությունը, «Վան» գործողությունը, «Կարին-Էրզրում» գործողությունը և Անկարայի Շուկայի վրա հարձակումը։

ՀԱՀԳԲ ռազմական գործողություններն ըստ «Սփյուռք» հանդեսի (թիվ 97)

խմբագրել

27 Հունվար, 1973 թվական 78-ամյա Գուրգեն Յանիկյանը Լոս Անջելեսի արվարձան Սանտա-Բարբարայում գնդակահարում է երկու թուրք դիվանագետների՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին և հյուպատոս Բահադըր Դեմիրին։ Այդ գործողությամբ հայկական նորագույն զինյալ պայքարի սկիզբը դրվեց։ Յանիկյանը հոգևոր հայրը դարձավ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի։

20 Հունվար, 1975 թվական ՀԱՀԳԲ-ն իր առաջին գործողությունն է կատարում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Բեյրութի գրասենյակի ռմբահարումով՝ հայտարարելով իր ծնունդը։ Ռմբահարման պատճառն այն էր, որ խորհրդի Բեյրութի գրասենյակը Արևմուտքի և ԱՆՉԱ-ի օժանդակությամբ նպաստում էր Միջին Արևելքի երկրներից դեպի Արևմուտք հայության գաղթը՝ դատարկելով պատմական Հայաստանին սահմանամերձ շրջանների հայությունը։ «Գերի Գուրգեն Յանիկյան Խմբակ» անվամբ մինչ այդ անհայտ կազմակերպությունը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։ Խմբի անդամների թիվն աճում է և այն 1975 փետրվարի 20-ին ստանձնում է նախ Հայ Գաղտնի Բանակ, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ անվանումը (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia - ASALA)։ Այս անվամբ հստակեցվում է կազմակերպության վերջնական նպատակը՝ Հայաստանի ազատագրումը։

7 Փետրվար, 1975 թվական Ռումբի զետեղում Լիբանանի Թուրքիայի դեսպանատան տեղեկատվության և զբոսաշրջության գրասենյակի առջև։ Ականազերծման ժամանակ վիրավորվում է լիբանանցի ոստիկանը։ Գործողության պատասխանատվությունը ստանձնում է «Գերի Գուրգեն Յանիկյան Խմբակը»՝ պահանջելով Գուրգեն Յանիկյանի ազատ արձակումը։

20 Փետրվար, 1975 թվական Բեյրութի «Թրքիշ-Էյրլայնս» օդանավային ընկերության գրասենյակի պայթեցում։ ՀԱՀԳԲ-ի «Գերի Գուրգեն Յանիկեան Խմբակը» ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

6 Հունիս, 1975 թվական Բեյրութի Ալենպի փողոցում կայանած թուրքական ավտոբուսի պայթեցում ՀԱՀԳԲ-ի կողմից։

22 Հոկտեմբեր, 1975 թվական Վիեննայում սպանվում է Ավստրիայում Թուրքիայի դեսպան Թանըշ Թունալիկիլը։ Գործողության պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են ՀԱՀԳԲ-ի «Նահատակ Պոլտիկեանի Խումբը» (ըստ ՀԱՀԳԲ-ի հաղորդագրության «նահատակ Պոլտիկեանը այն հերոսուհին է, որը 1975 թվականի սեպտեմբերի 21-ին Բեյրութում զոհ գնաց փաղանգավոր ոճրագործի գնդակին») և Դաշնակցության հովանավորությունն ունեցող «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ը։

24 Հոկտեմբեր, 1975 թվական Փարիզում Թուրքիայի դեսպանատնից ոչ հեռու սպանվում են Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Էրեզը և նրա վարորդ՝ Թալիփ Էները։ Գործողության պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են ՀԱՀԳԲ «Գուրգեն Յանիկեան Զորախումբը» և «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ»-ը։

28 Դեկտմեբեր, 1975 թվական Բեյրութում Թուրքիայի դեսպանատան հրթիռահարում ՀԱՀԳԲ «Գևորգ Չավուշ Խումբ»-ի կողմից։ Այս շրջանում ՀԱՀԳԲ-ն իրականացրել է մի շարք այլ գործողություններ ևս.

  • Բեյրութում Թուրքիայի հյուպատոսի մեքենայի պայթեցում,
  • Բեյրութում Թուրքիայի դեսպանության առաջին քարտուղարի մեքենայի պայթեցում,
  • Ամերիկյան գաղութատիրական հաստատության ավերում Միջին Արևելքում,
  • Ամերիկյան մի լրտեսի մահապատիժ Միջին Արևելքում,
  • Պայթյուններ Անկարայում և Ստամբուլում։

16 Փետրվար, 1976 թվական Լիբանանում Թուրքիայի դեսպանության առաջին քարտուղար Օքթար Ջերեթը սպանվում է Բեյրութի Համրա փողոցում։ Գործողությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Անդրանիկ Փաշա Խմբակ»-ը, որի ղեկավարը Հ․Ա․Հ․Գ․Բ․-ի համահիմնադիր Հակոբ Տարագճյանն էր։

17 Փետրվար, 1976 թվական Լիբանանում Թուրքիայի դեսպանն ու երեք թուրք դիվանագետներ վիրավորվում են, երբ կրակ է բացվում դեսպանատան մեքենայի վրա։ Գործողության պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ն։ Նույն թվականին ՀԱՀԳԲ-ն իրականացրել է հետևյալ գործողությունները.

  • Ստամբուլի ռազմական խարսխի նռնակահարում։
  • Փարիզում Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակը օդ է ելնում հզոր պայթյունից։
  • Փարիզում պայթեցվում է «Թրքիշ Էյրլայնս» օդանավային ընկերության գրասենյակը։
  • Պայթեցվում է Փարիզում Թուրքիայի դեսպանատան քարոզչական բաժինը։
  • Մի շարք այլ գործողություններ, որոնց պատասխանատվությունը ՀԱՀԳԲ-ն չի ստանձնել ապահովության նկատառումներից ելնելով։

2 Մարտ, 1977 թվական Լիբանանում Թուրքիայի դեսպանության զինվորական կցորդ Նահիտ Գարագայայի և վարչական կցորդ Իլհան Էյոզբաբաջանի մեքենաների ականահարում։ Արարքի պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ն։

14 Մայիսի, 1977 թվական Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակի առջև։ Վիրավորվում է պահակը։ Արարքի պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ գտնվող «Հայկական Նոր Դիմադրություն» կազմակերպությունը։

29 Մայիս, 1977 թվական Երկու պայթյուն Ստամբուլում։ Առաջինը Էշիլքյոթի միջազգային օդանավակայանում, որի արդյունքում զոհվում են հինգ հոգի, 42-ը վիրավորվում են։ Երկրորդը Սիրքեճի երկաթուղային կայարանում՝ մեկ զոհ, տասը վիրավոր։ ՀԱՀԳԲ-ի «28 Մայիս Խումբ»-ը ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը։

9 Հունիս, 1977 թվական Վատիկանում սպանվում է Թուրքիայի դեսպան Թահա Ջարըմը։ ՀԱՀԳԲ «Գևորգ Չավուշ Խմբակ»-ը և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ը միաժամանակ ստանձնում են գործողության պատասխանատվությունը։

20 Հոկտեմբեր, 1977 թվական Աթենքում նռնակ է նետվում Թուրքիայի դեսպանության մամլո կցորդի օգնական Մէթին Եալմանի մեքենայի վրա, որի հետևանքով մեքենան այրվում է։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ն։ Նույն թվականին ՀԱՀԳԲ-ի կողմից իրականացված այլ գործողություններ.

  • Փարիզում պայթեցվում են Թուրքիայի դեսպանատան տուրիզմի և քարոզչության բաժինները։
  • Չորս պայթյուններ Անկարայի տարբեր թաղամասերում։
  • Պայթյուն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։
  • Պայթյուն Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան տուրիզմի գրասենյակում։
  • Պայթյուն լոնդոնում գտնվող թրքական բանկում։
  • Մահափորձ Թուրքիայի լրտեսական գործակալության տնօրենի և նրա օգնականի դեմ։ Երկուսն էլ ծանր վիրավորվում են։
  • Թուրքիայում ավերվում է Դեմիրելի կուսակցության անդամների թեյարանը, որը ծառայում էր որպես կուսակցության ոչ պաշտոնական հավաքատեղի։
  • Փարիզում պայթեցվում է Թուրքիայի դեսպանատան տեղեկատվական գրասենյակը։
  • Եվս վեց ռազմական գործողություններ, որոնք վայրը ԱՍԱԼԱ-ի անդամները դեռևս չեն նշում, այդ վայրերում դեռևս գործող ԱՍԱԼԱ-ի տղաների անվտանգությունն ապահովելու նպատակով։

3 Հունվար, 1978 թվական Օդ են հանում Բրյուսելում Թուրքիայի տուրիստական գրասենյակը։ Նույն օրը պայթում է Լոնդոնի Հարինկե թաղամասում գտնվող թրքական բանկը։ Զոհեր չկան։ Երկու պայթյունն էլ նյութական վնասներ են պատճառում։ Գործողությունների նպատակն է ներշնչել բոլորին, որ թրքական բանկում կամ տուրիստական ընկերությունում գտնվելը անվտանգ չէ։ Նման գործողություններից Թուրքիան կրում է ահռելի դրամական վնաս։ Գործողությունների պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ի ազդեցության ոլորտում գտնվող «Հայկական Նոր Դիմադրությունը»։

2 Հունիս, 1978 թվական Հարձակում Մադրիդում Թուրքիայի դեսպան Զեքի Քյունելարփիի մեքենայի վրա, որի արդյունքում սպանվում են նրա կինը՝ Նեջլանը, աներորդին՝ նախկին դեսպան Բեշիր Բալջիօղլուն և վարորդը՝ իսպանացի Անտոնիո Տոռես Օլմետոն։ գործողության պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են ՀԱՀԳԲ «Հայկական Ցեղասպանության Պատժիչ Կազմակերպության» «Նահատակ Հովհաննես Գազանճեան Խումբը» (Գազանճեանը զոհվել էր Լիբանանի քաղաքացիական պատերազմում) և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկները»։

23 Օգոստոս, 1978 թվական Անկարայում պայթեցվում են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը և զինվորական երկու հաստատություններ։ Գործողության պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Գուրգեն Յանիկեան Խումբը»։

25 Օգոստոս, 1978 թվական Մի շարք պայթյուններ ցնցում են Ստամբուլը։ Պայթյուններ են իրականացվում Ղալաթիայի կամրջի վրա, փոստատարական սպասարկմանը և դատարանին հատկացված շենքում, եվրոպական թաղամասերում ցրված հինգ ռազմական կենտրոններում։ Մի քանի զինվորներ վիրավորվում են։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Շահան Նաթալի Խումբը»։

1 Հոկտեմբեր, 1978 թվական Հուժկու պայթյուն Ստամբուլի Սուլթան Ահմեդ հրապարակում գտնվող համանուն մզկիթի մոտ։ Առաջին պայթյունին հաջորդում է երկրորդը՝ առաջին պայթյունի վայրից քիչ հեռու։ Երրորդ պայթյունը ցնցում է Ստամբուլի Սիրքեջի երկաթուղային կայարանի հրապարակը։ Մեկ այլ ռումբ ոստիկանությանը հաջողվում է վնասազերծել։ Բոլոր հարվածների պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ն։

2 Հոկտեմբեր, 1978 թվական Երկու պայթյուններ. Առաջինը Ստամբուլի ծխախոտային գործարանում։ Ռամբահարումը պատճառում է նյութական վնասներ։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Գուրգեն Յանիկեան Խումբը»։ Երկրորդ ռումբը պայթում է Անկարայի կենտրոնում՝ Աթաթուրքի արձանի մոտ։ Ռմբահարումը պատճառում է նյութական վնասներ։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Շահան Նաթալի Զորագունդը»։

30 Հոկտեմբեր, 1978 թվական Պայթյուններ Ստամբուլում և Անկարայում։ Թիրախները ծխախոտի գործարանն ու երկաթուղային կայարանն է։ Գործողություների պատասխանատվությունն ստանձնում է ՀԱՀԳԲ-ն։

6 Դեկտեմբեր, 1978 թվական Ժնևում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի առջև տեղի ունեցած պայթյունը հասցնում է ծանր վնասներ։ Գործողություների պատասխանատվությունն ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ գտնվող «Հայկական Նոր Դիմադրությունը»։

16 Դեկտեմբեր, 1978 թվական Պայթյուն Ցյուրիխի «Թըրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի առջև։ Գործողություների պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Գուրգեն Եանիկեան Քոմանտօ»-ն։ Գործողության դրդապատճառը Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթի Բեռն այցելությունն էր։ Նույն թվականին ՀԱՀԳԲ-ն իրականացրել է նաև հետևյալ գործողությունները.

  • Պայթյուններ Անկարայում։
  • Աթենքում մի քանի թուրք դիվանագետների մեքենաների պայթեցում։
  • Մահափորձ Աթենքում թրքական լրատվական գործակալության տնօրենի դեմ։ Տնօրենն ու երեք հույն ոստիկանները ծանր վիրավորվում են։
  • Հարձակում Ստամբուլում ամերիկյան կայանին պատկանող զրահամեքենայի վրա։
  • Իզմիրում թրքական տանկի ականահարում։
  • Սասունում թրքական բանակի տանկի ականահարում։
  • «Երեք ուրիշ գործողություններ, որ կատարվել են մեր հեղափոխականների կողմից, որոնց ապահովության համար, այդ գործողությունների մասին կհայտնենք ավելի ուշ»։

6 Մայիս, 1979 թվական Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում։ Գործողության պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ն։

8 Հուլիս, 1979 թվական Երեք պայթյուններ Փարիզում՝ «Թրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակում, Թուրքիայի դեսպանատան բանվորական հարցերով գրասենյակում և Թուրքիայի զբոսաշրջության գրասենյակի առջև։ Փարիզում O.E.C.D. թրքական գրասենյակի առջև տեղադրված չորրորդ ռումբը չի պայթում։ Բոլոր գործողությունների պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են ՀԱՀԳԲ-ն և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկները»։

22 Օգոստոս, 1979 թվական Ռումբ է նտվում Շվեյցարիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Նիյազ Ադալիի մեքենայի վրա։ Մեքենան վնասվում է, սակայն դիվանագետին հաջողվում է փախչել։ Երկու անցորդներ վիրավորվում են։ Գործողությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ն։

27 Օգոստոս, 1979 Պայթյուն Ֆրանկֆուրտում «Թրքիշ Էյրլայնսի» գրասենյակի առջև, որը պատճառում է նյութական վնասներ։ Գործողությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ն։

25 Սեպտեմբեր, 1979 թվական Չորս պայթյուն Մադրիդում՝ իտալական «Ա լԻտալիա», Ամերիկյան «Փան Ամ», «Թի Դաբլ Էյ» և բրիտանական «Բրիթիշ Էյրվեյս» օդանավային գրասենյակների առջև։ Գործողության պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ն։ Իտալական գաղտնի ծառայության նախկին սպա Ստեֆանո Ջիովանոն պնդում է, որ Իտալիան հետագայում բանավոր պայմանավորվածություն է կնքել Հ.Ա.Հ.Գ.Բ-ի հետ, ըստ որի վերջինս պիտի դադարեցներ գործողությունները իտալական հողերի վրա, իսկ իտալական իշխանությունը խոստացել էր զորավիգ չկանգնել այն գործակալություններին, որոնք կազմակերպում էին Խորհրդային Միությունից արևմտյան երկրներ գաղթող հայերի տեղահանումը։

29 Սեպտեմբեր, 1979 թվական Պայթյուն Ստամբուլի Էսեմբողա օդանավակայանի տարանցման բաժնում, որը պատճառում է նյութական վնասներ։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Նահատակ Հարություն Սասունյան Խումբ»-ը։ Նա նահատակվել էր 1979 թ. Սեպտեմբերին, «Լիբանանյան Փաղանգներ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության հակահայկական գործողությունների ժամանակ։

4 Հոկտեմբեր, 1979 թվական Պայթյուն Կոպենհագենի «Թրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի առջև, որի արդյունքում երկու տեղացիներ թեթև վիրավորվում են։ ՀԱՀԳԲ «Նահատակ Հարություն Սասունեան Քոմանտօ»-ն ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

12 Հոկտեմբեր, 1979 թվական Հոլանդիայի Լա Հեյում իր մեքենայում սպանվում է Թուրքիայի դեսպան Յոզդեմիր բենլերի զավակ Ահմեդը։ Պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են ՀԱՀԳԲ «հայկական Ցեղասպանության Պատժիչ Կազմակերպությունը», «Նահատակ Գևորգ Չավուշ Խումբ» և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ը։

30 Հոկտեմբեր, 1979 թվական Պայթյուն Միլանի «Թրքիշ Էյրլայնս» օդանավային ընկերության գրասենյակի առջև։ Հ.Ա.Հ.Գ.Բ «Ռաֆֆի Պալեան Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։ Պալեանը նահատակվել էր 1979 Սեպտեմբերին «Լիբանանյան Փաղանգներ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության հակահայկական գործողույունների արդյունքում։

8 Նոյեմբեր, 1979 թվական Պայթյուն Հռոմում Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության կցորդի գրասենյակի առջև, որի արդյունքում վիարավորվում է մեկ անցորդ։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Սասունեան Քոմանտօ»-ն։

18 Նոյեմբեր, 1979 թվական Երեք պայթյուններ Փարիզում՝ քաղաքի կենտրոնում գտնվող «Թրքիշ Էյրլայնս», հոլանդական «Քա Էլ Էմ» և արևմտագերմանական «Լուֆթհանզա» օդանավային ընկերությունների գրասենյակների առջև։ Բացի նյութական վնասից, վիրավորվում են ֆրանսիացի երկու ոստիկաններ։ ՀԱՀԳԲ-ն ստանձնում է բոլոր պայթյուների պատասխանատվությունը՝ մեղադրելով այս ընկերությունների պետություններին Թուրքիայի վարչակարգի հետ գործակցելու համար։

25 Նոյեմբեր, 1979 թվական Պայթյուն Մադրիդում ամերիկյան «Թի Դաբլյու Էյ» օդանավային ընկերության գրասենյակի առջև։ Կա երկու վիրավոր։ ՀԱՀԳԲ-ն ստանձնում է պատասխանատվությունը՝ զգուշացնելով Պապին, որ Թուրքիա չայցելի։

20 Հունվար, 1980 թվական Չորս պայթյուն մադրիդում ամերիկյան «Թի Դաբլյու Էյ», բրիտանական «Բրիթիշ Էյերվեյս», շվեյցարական «Սուիս Էյր» և բելգիական «Սաբենա» օդանավային ընկերությունների գրասենյակների առջև։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ն։

2 Փետրվար, 1980 թվական Երկու պայթյուն Բրյուսելում Խորհրդային «Աէրոֆլոտ» և թրքական «Թրքիշ Էյրլայնս» ընկերությունների գրասենյակների առջև՝ պատճառելով նյութական վնասներ։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ գտնվող «Հայկական Նոր Դիմադրություն»-ը։ Առաջին գործողությունն իրականացված է ի հիշատակ Ստեփան Զատիկյանի, Հակոբ Ստեփանյանի և Զավեն Բաղդասարյանի, որոնք 1977 թվականի հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում պայթյուն իրականացրին և գնդակահարվեցին 1979 թվականի հունվարի 30-ին։ Նույն օրը ռումբ է պայթում Փարիզում խորհրդային դեսպանատան տեղեկատվական կենտրոնի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Հայկական Նոր Դիմադրություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ Այս գործողությունը ևս նվիրվում է Զատիկյանի և նրա խմբի հիշատակին։

18 Փետրվար, 1980 թվական Պայթյուններ Հռոմի կենտրոնում գտնվող շվեյցարական «Սուիս Էյր», արևմտագերմանական «Լուֆթհանզա» և իսրայելական «Էլ Ալ» օդանավային ընկերությունների գրասենյակների առջև։ Պատճառվում են նյութական վնասներ։ Կա չորս վիրավոր։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ն, որը մեղադրում է այս ընկերությունների երկրներին «Հայկական Դատի թաղման աշխատանքին» օժանդակելու համար։ Շվեյցարիան զգուշացվում է, որպեսզի չբանտարկի անմեղ անմեղ հայերի, իսկ Արևմտյան Գերմանիան, որ չօժանդակի Թուրքիային և սիոնիզմի կենտրոն Իսրայելին։

10 մարտ, 1980 թվական Երկու պայթյուն Հռոմի Պիացցա Դելլա Ռեպուբլիկա հրապարակում «Թրքիշ Էյրլայնս» ընկերության և Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակի առջև։ Կա երկու զոհ, տասնյակ վիրավորներ։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Նահատակ Ռաֆֆի Պալեան Քոմանտօ»-ն։

17 Ապրիլ, 1980 թվական Վատիկանում կրակ է բացվում Թուրքիայի դեսպանատան մեքենայի վրա։ Վիրավորվում են դեսպան Վեջդի Թյուրելը և նրա պահակը՝ Թահսին Գյուվենջը։ Պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են ՀԱՀԳԲ-ն և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ը։

19 Ապրիլ, 1980 թվական Վնասազերշվում է Մարսելում Թուրքիայի հյուպատոսարանի վրա ուղղված հրթիռը։ ՀԱՀԳԲ «Սև Ապրիլ 24 Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։

31 Հուլիս, 1980 թվական Աթենքում սպանվում է Թուրքիայի դեսպանատան վարչական հարցերով կցորդ Ղալիփ Յօզմենը։ Ծանր վիրավորվում են դեպքի վայրում պատահաբար գտնված դեսպանի կինը՝ Սևիլը և որդին՝ Գաանը։ ՀԱՀԳԲ «Գուրգեն Եանիկեան Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։ Գործողությունն Աթենքում իրականացնելու պատճառները բազմաթիվ էին։ ՀԱՀԳԲ-ն 1980 թվականի հուլիսի 31-ի հաղորդագրության մեջ նշում է. «…Ամերիկյան վարչակարգը տեղի տալով թրքական ճնշումներին, հինգ տարով երկարաձգեց հերոս Գուրգեն Յանիկյանի բանտարկությունը»։ Իսկ նույն թվի օգոստոսի 1-ի հայտարարության մեջ ասվում է. «…Զգուշացնում ենք հունական իշխանություններին…հնարավորություններ ստեղծելով ԱՆՉԱ-ի միջոցով դեպի Միացյալ Նահանգներ գաղթող հայորդիներին, մեկնումից առաջ նրանց պատրաստելով և Աթենքի մոտ գտնվող «Նեոս Գոզմոս» շրջանում համակենտրոնացնելով…Գործողության վայրն ու ժամանակը ճշտված էին նաև հուլիսին հունական կառավարության ներկայացուցչական զիջումների և հույն-թրքական հարաբերությունների բարելավման պատճառով»։

5 Օգոստոս, 1980 թվական Հարձակում Ֆրանսիայի Լիոն քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի վրա, որի ժամանակ չորս հոգի վիրավորվում է։ ՀԱՀԳԲ «Նահատակ Հերոս Հարություն Սասունյան» կոմանդոները ստանձնում են պատասխանատվությունը։ Հայտարարության մեջ նշվում էր. «Հյուպատոսարանը թիրախ էր ընտրված նախ թրքական կայսերապաշտության պաշտպանի և ջատագովի իր դերակատարության պատճառով, երկրորդ՝ անցած ապրիլի 24-ին ցուցարար հայերի նկատմամբ ցուցաբերած իր խուլ կեցվածքի պատճառով»։

26 Սեպտեմբեր, 1980 թվական Փարիզում ծանր վիրավորվում է Թուրքիայի դեսպանատան մամլո խորհրդատու Սելջուկ Բագալբաշին։ Գործողությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Սև Ապրիլ 24 Քոմանտօ»-ն, որը գործողության վերաբերյալ տարածած իր հայտարարության մեջ մասնավորապես նշում էր. «Որպես հակազդեցություն թրքական զինվորական կառավարության կողմից Թուրքիայում իրականացվող բռնարարքներին…»։

3 Հոկտեմբեր, 1980 թվական Երկու պայթյուններ Միլանում «Թրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի և «Պանորամա» շաբաթաթերթը հրատարակող իտալական «Ադոլֆո Մոնտատորե Էդիտորե» գրասենյակի առջև։ Շաբաթաթերթը խեղաթյուրել էր ՀԱՀԳԲ ղեկավար Հակոբ Հակոբյանի հետ հարցազրույցը։ Առաջին գործողությունն իրականացվել էր որպես բողոք իտալական կառավարությանը՝ Թուրքիային տրամադրած տնտեսական և ռազմական աջակցության համար։ Գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց ՀԱՀԳԲ «Եվրոպայի տարածքում գործող հայկական ուժերին պատկանող 21 խմբակ»-ը։

4 Հոկտեմբեր, 1980 թվական Պայթյուն Մադրիդում գտնվող իտալական «Ալ Իտալիա» օդանավային ընկերության գրասենյակի առջև։ Վիրավորվում է 12 հոգի։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Եվրոպայի տարածքում գործող հայկական ուժերին պատկանող 21 խմբակ»-ը։ Գործողությունը կատարված է ի պատասխան Միջին Արևելքի հայությանը դեպի ԱՄՆ արտագաղթի մղող ԱՆՉԱ կազմակերպության գործունեության։ Մինչ այդ ԱՍԱԼԱ-ն պահանջել էր իտալական կառավարությունից փակել ԱՆՉԱ-ն, սակայն պահանջն անտեսվել էր։

6 Հոկտեմբեր, 1980 թվական Երկու «Կոկտեյլ Մոլոտովա» շշեր են նետվում Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի վրա։ Հրդեհի արդյունքում վիրավորվում է հյուպատոս Քեմալ Արիքանը, պատճառվում է նյութական վնաս։ ՀԱՀԳԲ «Նահատակ Ռաֆֆի Պալեան Քոմատնօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։

8 Հոկտեմբեր, 1980 թվական Պայթյուններ Բեյրությում Շվոյցարաիյի դեսպանատան, Շվեյցարաիյի դեսպանի բնակարանի առջև։ Օդ է բարձրանում նաև դեսպանատան առաջին քարտուղարի մեքենան։ ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ 1980 թվականի հոկտեմբերի 3-ին Ժնևի պանդոկներից մեկում ՀԱՀԳԲ մարտիկ Ալեք Ենիգոմշյանի ձեռքում պայթում է ռումբը, որի հետևանքով նա կորցնում է տեսողությունն ու ձախ դաստակը։ Ալեքը և Սյուզի Մահսերեճեանը ձերբակալվում են, սակայն շվեյցարական հաստատությունների առջև ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպության» իրականացրած գործողությունների արդյունքում երկուսն էլ ազատ են արձակվում. Սյուզին՝ 1981 թվականի հունվարի 13-ին, իսկ Ալեքը՝ նույն թվականի փետրվարի 10-ին։

9 Հոկտեմբեր, 1980 թվական Պայթյուն Բեյրութում շվեյցարական «Սուիս Էյր» օդանավային ընկերության գրասենյակի առջև։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը։

12 Հոկտեմբեր, 1980 թվական Պայթյուն Լոնդոնում Թուրքիայի զբոսաշրջության և տեղեկատվության գրասենյակի առջև։ ՀԱՀԳԲ «Անդրանիկ Փաշա Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը և զգուշացնում է Մեծ Բրիտանիային դադարեցնել ռազմական օգնության տրամադրումը Թուրքիային։ Նույն օրը Լոնդոնում պայթյուն է որոտում շվեյցարական «Սուիս Էյր» ընկերության գրասենյակի առջև։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը։ Նույն օրը Նյու-Յորքում պայթյուն է որոտում ՄԱԿ-ի թրքական կենտրոնի առջև։ ՀԱՀԳԲ «Հայկական Արդարության Կոմիտեի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ Նույն օրը ռումբ է պայթում Լոս-Անջելեսում թրքական զբոսաշրջային ընկերության գրասենյակի առջև։ ՀԱՀԳԲ «Հայկական Արդարության Կոմիտեի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ Նույն օրը ռումբ է պայթում Փարիզում շվեյցարական զբոսաշրջության ընկերության գրասենյակի առջև։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 հոկտեմբեր Կազմակերպություն»-ը։

20 Հոկտոմբեր, 1980 թվական Չպայթած ռումբ է գտնվում Փարիզի Շվեյցարիա ուղևորվող Ինթրլեյքըն գնացքի մեջ։ ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ ցույց տալով, որ ցանկության դեպքում կարող է պայթեցնել նաև ուղևորատար գնացքներ։

23 Հոկտեմբեր, 1980 թվական Պայթյուն Մարսելում Շվեյցարաիյի հյուպատոսարանի առջև։ Պատճառվում է նյութական վնաս։ ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

4 Նոյեմբեր, 1980 թվական Ժնևի Արդարադատության Պալատի առջև պայթյունը պատճառում է նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

9 Նոյեմբեր, 1980 թվական Պայթյուն Հռոմում շվեյցարական «Սուիս Էյր» օդանավային ընկերության գրասենյակի առջև։ ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

10 Նոյեմբեր, 1980 թվական Պայթյուն Ֆրանսիայում, Ստրասբուրգի թուրքական հյուպատոսարանի առջև։ ՀԱՀԳԲ-ն և Փե-Քա-Քա-ն՝ Քուրդիստանի Աշխատավորական Կուսակցությունը միասնաբար ստանձնում են պատասխանատվությունը։ Միացյալ հայտարարության մեջ նրանք շեշտում են «Հայ և քուրդ միացյալ պայքարը, որ մղվում է թրքական բռնապետության դեմ»։

11 Նոյեմբեր, 1980 թվական Պայթյուն Հռոմում «Թրքիշ Էյրլայնս»-ի գրասենյակի առջև։ ՀԱՀԳԲ-ն և Փե.Քա. Քա-ն միասնաբար ստանձնում են գործողության պատասխանատվությունը։ Առանձին հաղորդագրությամբ գործողության պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

19 Նոյեմբեր, 1980 թվական Պայթյուն Հռոմում Թուրքիայի զբոսաշրջության ներկայացուցչության առջև։ ՀԱՀԳԲ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

25 Նոյեմբեր, 1980 թվական Պայթյուն Շվեյցարաիայում Բանկերի Միության գլխավոր գրասենյակի առջև։ Կա վիրավոր։ գործողության պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

5 Դեկտեմբեր, 1980 թվական Ռումբի վնասազերծում Մարսելում Շվեյցարաիայի հյուպատոսարանի առջև։ Գործողության պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

11 Դեկտեմբեր, 1980 թվական Մահափորձ Հռոմում թուրք դիվանագետի դեմ։ Դիվանագետի կյանքը փրկում է զրահապատ մեքենան։ գործողության պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

15 Դեկտեմբեր, 1980 թվական Երկու ռումբ է վնասազերծվում Լոնդոնում Շվեյցարիայի զբոսաշրջության գրասենյակի առջև։ ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

25 Դեկտեմբեր, 1980 թվական Պայթեցվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի Քլոթըն օդանավակայանի ռադարային կայանը, իսկ օդանավերի վայրէջքի ուղու վրա տեղադրված երկրորդ ռումբը վնասազերծվում է։ ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

29 Դեկտեմբեր, 1980 թվական Երկու պայթյուններ Մադրիդում շվեյցարական «Սուիս Էյր» և ամերիկյան «Թի Դաբլյու Էյ» օդանավային ընկերությունների գրասենյակների դիմաց։ Վիրավորվում են անցորդներ։ Առաջին պայթյունից վիրավորվում է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Կուրիարանը, որը սկսում է հետաքրքրվել ԱՍԱԼԱ-ով և հայ Դատով և երկու տարի անց հրատարակում է հայությանմասին իր հռչակավոր «Լա Պոմպա» իսպաներեն գիրքը։ Այն մեծ տիրաժներով սպառվում է Իսպանիայում և Լատինական Ամերիկայում։ Գրքում պատմվում է Հայ Դատի մասին։ Գիրքը 2012-ին հայերեն թարգմանությամբ լույս է տեսնում Իսպանիայում։ ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը։

30 Դեկտեմբեր, 1980 թվական Պայթյուն Բեյրութի շվեյցարական «Կրեդիտ Սուիս» բանկի մասնաճյուղերից մեկի առջև։ ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ 1981 թվականի հունվարի 2-ին ՀԱՀԳԲ-ը հայտարարություն է տարածում, կոչ անելով մինչև հունվարի 15-ը դադարեցնել շվեյցարական հաստատությունների դեմ գործողությունները։

13 Հունվար, 1981 թվական Փարիզում պայթյունից օդ է բարձրանում Թուրքիայի դեսպանատան տուրիզմի գծով խորհրդական Ահմեդ Էրդեյլիի մեքենան։ ՀԱՀԳԲ «Ալեք Ենիգոմշյան Քոմանտօն» ստանձնում է պատասխանատվությունը, կոչ ուղղելով մարդասիրական կազմակերպություններին, որ մուտք գործեն Թուրքիայի բանտերը, ու բանտարկված են հայ, արաբ, քուրդ և թուրք հեղափոխականներ և հետաքննեն այնտեղ տիրող վիճակը։

27 Հունվար, 1981 թվական Երկու պայթյուն Միլանում գտնվող շվեյցարական «Սուիս Էյր» գրասենյակի և շվեյցարական տեղեկատվական գրասենյակի առջև։ Երկու անցորդ վիրավորվում է, պատճառվում է նյութական վնաս։ ՀԱՀԳԲ-ին մոտիկ «3 Հոկտեմբեր կազմակերպությունը» ստանձնում է պատասխանատվությունը։

3 Փետրվար, 1981 թվական Վնասազերծվում է Լոս-Անջելեսում Շվեյցարիայի հյուպատոսարանի առջև դրված ռումբը։ ՀԱՀԳԲ-ին մոտիկ «3 Հոկտեմբեր կազմակերպությունը» ստանձնում է պատասխանատվությունը։

5 Փետրվար, 1981 թվական Երկու պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա ֆրանսիական «Էյր Ֆրանս» և ամերիկյան «Թի Դաբլյու Էյ» օդանավային ընկերությունների գրասենյակների առջև։ Կա մեկ վիրավոր, նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտիկ «3 Հոկտեմբեր կազմակերպությունը» ստանձնում է պատասխանատվությունը։

4 մարտ, 1981 թվական Փարիզում Թուրքիայի դեսպանատան բարեկամական հարաբերությունների կցորդ Ռեշադ մորալին և կրոնական հարցերով պաշտոնյա Արը Թեճելլին սպանվում են ՀԱՀԳԲ «Շահան Նաթալի Խմբակ»-ի կողմից։ Նրանց ընկերակցող երրորդ անձին՝ «Անատոլու» բանկի Փարիզի ներկայացուցիչ Իլքայ Քարաքոչին հաջողվում է փախչել։ Հինգ օր անց ՀԱՀԳԲ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որով իր ընդվզումը հայտնեց Ֆրանսիայի իշխանությունների հանդեպ, որոնք նույն օրը պիտի ընդունեին Թուրքիայի արտգործնախարար Իլթեր Թյուրքմենին։ Ֆրանսիայի կառավարությունից պահանջվում էր նաև անմիջապես ազատ արձակել Հրայր Քիլինճեանին։ Հայտարարությունն ավարտվում էր այսպես. «Եվրոպայի բոլոր պետությունները թող լավ գիտակցեն, որ իրենց շահերը մեր հեղափոխականների հսկողության տակ են։ մենք պայքարում ենք վերադարձնելու համար մեր բռնագրավված հողերը»։

12 Մարտ, 1981 թվական Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջև գործողության ժամանակ հրաձգություն է տեղի ունենում երկու հայ ազատամարտիկների և իրանական ոստիկանության միջև։ Երկու ոստիկան սպանվում է, ՀԱՀԳԲ ազատամարտիկներ Եղիա Քեշիշեանը և Զավեն Աբեթեանը /Ավետյան/ ձերբակալվում են։ Առաջինը գնդակահարվում է սպետեմբերի 17-ին, մյուսը՝ սեպտեմբերի 18-ին։ հարձակման պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ն։

3 Ապրիլ, 1981 թվական Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան ընկերային հարաբերությունների կցորդ Ջավեթ Դեմիրը վիրավորվում է։ հարձակման պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են ՀԱՀԳԲ «Հայ Ժողովրդի Կազմակերպություն»-ը և «հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ»-ը։

9 Հունիս, 1981 թվական Ժնևում ՀԱՀԳԲ «ԱԱնդրանիկ Փաշա Քոմանտօ»-ի կողմից սպանվում է Թուրքիայի հյուպատոսարանի քարտուղար Մեհմեդ Սավաշ Երգյուզը։ ՀԱՀԳԲ մարտիկ Մարտիրոս Ժամկոչեանը գործողության վայրից խույս տալիս ձերբակալվում է։ Նա 1981 թվականի դեկտեմբերի 19-ին դատապարվում է 15 տարվա բանտարկության։ Մարտիրոսն ազատ է արձակվում 1991 թվականի հունիսի 12-ին, հաստատվում է նորանկախ Հայաստանի Հանրապետությունում՝ իր նպաստը բերելով Արցախյան ազատամարտին։ ՀԱՀԳԲ-ն ստանձնում է հարձակման պատասխանատվությունը և իր հաղորդագրության մեջ նշում. «Մենք պայքարում ենք վերատիրանալու համար մեր բռնագրավված հողերին և վերջ դնելու գաղութատերերի նվաճումներին»։

26 Հունիս 1981 թվական Պայթյուն Լոս Անջելեսի Swiss Banking Corporation բանկի գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ պահանջելով շվեյցարական բանտերից ազատ արձակել 1981 թվականի հունիսի 9-ին ձերբակալված ՀԱՀԳԲ հայդուկ Մարտիրոս Ժամկոչեանին։ Այս կազմակերպությունը հաջորդաբար ստանձնում է մի շարք գործողություններ շվեյցարական հաստատությունների դեմ, որոնք դադարում են 1982 թվականի հունվարի 21-ին, ՀԱՀԳԲ հրապարակած կոչից հետո։

28 Հունիս, 1981 թվական Պայթյուն Թեհրանում շվեյցարական Սուիս-Էյր օդանավային ընկերության գրասենյակի առջև։ Նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1 Հուլիս, 1981 թվական Պայթյուն Բաղդադում շվեյցարական Սուիս-Էյր ընկերության գրասենյակի առջև։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

19 Հուլիս, 1981 թվական Պայթում է Բեռնում Շվեյցարաիայի դաշնակցային խորհրդարանի շենքի առջև գտնվող աղբամանը՝ պատճառելով նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

20 Հուլիս, 1981 թվական Պայթյուն Ցյուրիխի Քլոթըն օդանավակայանի լուսանկարչական խցիկում։ Կա հինգ վիրավոր։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

21 Հուլիս, 1981 թվական Լոզանի վաճառատան մեջ պայթյունի հետևանքով տասը վիրավոր կա։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

22 Հուլիս, 1981 Մեկ ժամվա տարբերությամբ երկու պայթյուններ Ժնևի Կենտրոնական կայարանի պահարկղերի բաժնում։ Զույգ պայթյունների արդյունքում՝ մեկ զոհ, չորս վիրավոր։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։ Հուլիսի 24-ին հրապարակած հայտարարության մեջ կազմակերպությունը հայտարարեց. «Մենք շարունակելու ենք ուղղել մեր հարվածները շվեյցարական հաստատությունների դեմ ամբողջ աշխարհում և Շվեյցարիայի տարածքում։ Այլևս հաշվի չենք առնելու քաղաքացիների հարցը, քանի որ շվեյցարական իշխանությունները մաս են համաշխարհային իմպերիալիզմի և չեն տարբերվում թուրք և սիոնիստ ֆաշիստներից…» Իսկ Օգոստոսի 1-ի հայտարարության մեջ կազմակերպությունը ավելացրեց. «…դժբախտաբար այս գործողությունների պատճառով եղան անմեղ վիրավորներ. Այս անմեղ վիրավորների պատասխանատվություն ընկնում է շվեյցարական իշխանությունների ուսերին, քանի որ այն գործակցում է և ավելի վեր դասում թուրք ֆաշիստ վարչակարգի շահերը սեփական ժողովրդի շահերից»։

11 Օգոստոս, 1981 Երկու պայթյուն Կոպենհագենում շվեյցարական Սուիս-Էյր ընկերության գրասենյակի առջև։ Մեկ վիրավոր, և նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

20 Օգոստոս, 1981 Պայթյուն Լոս-Անջելեսում գտնվող շվեյցարական «Սուիս Փրեսիժն Ինսթրումընց» ժամացույցների ընկերության գրասենյակի առջև։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

20 Օգոստոս, 1981 Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող իտալական Ալ-Իտալիա օդանավային ընկերության գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ պահանջելով իտալական կառավարությունից փակել ԱՆՉԱ-ի Հռոմի գրասենյակը, որը նպաստում էր Միջին Արևելքից հայերի փախադրմանը ԱՄՆ։

22 Օգոստոս, 1981 Պայթյուն Փարիզում հունական զբոսաշրջային գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ զգուշացնելով հունական պետությանը, որպեսզի թույլ չտա իր տարածքում ԱՆՉԱ-ի գործունեությունը։

15 Սեպտեմբեր, 1981 Պայթյուն Կոպենհագենում «Թրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի առջև։ Գրասենյակը ծանր վնասներ է կրում, կա երկու վիրավոր։ Մեկ այլ ռումբ վնասազերծվում է։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ «Յակոբ Տարագճեան Քոմանտօ»-ն։

16 Սեպտեմբեր, 1981 Պայթյուն Թեհրանում Շվեյցարաիյի դեսպանատան օտարների հարցերով գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

24 Սեպտեմբեր, 1981 Փարիզում 16 ժամով գրավվում է Թուրքիայի հյուպատոսարանը, որի արդյունքում 60 պատանդ է վերցվում։ Ներկայացվում են քաղաքական պահանջներ։ ՀԱՀԳԲ-ի «Նահատակ Եղիա Քեշիշեան Անձնասպան Քոմանտօ»-ն ստանձնում է գործողության պատասխանատվությունը, որը կնքվել էր «Վան» անունով։ Գործողության ղեկավարն էր Վազգեն Սիսլյանը։ Գրոհի ժամանակ հրաձգություն է տեղի ունենում հյուպատոսարանի պահակների և գլխավոր հյուպատոսի միջև, որի արդյունքում սպանվում է թուրք ոստիկան Ճեմալ Յոզենը և վիրավորվում է գլխավոր հյուպատոս Ինալ Գայանը։ Վիրավորվում են նաև Վազգեն Սիսլյանը և Հակոբ Ջուլֆայանը։ Ինչպես Թեհլերյանի դեպքում, այստեղ ևս, հայ ազատամարտիկների դատավարությունը վերածվում է թրքական մերժողականության դատավարության։ 1984-ի հունվարի 21-ին չորս մարտիկները դատապարտվում են յոթը տարվա ազատազրկման։ Վան գործողության մարտիկներից երեք 1985-ի Օգոստոսի 5-ին ազատ են արձակվումև վերադառնում են Լիբանան։ Մյուս անդամին՝ Արամ Բասմաջյանին ֆրանսիացի ոստիկանները սպանում են բանտում, գործը ներկայացնելով որպես ինքնասպանություն և փորձելով ներկայացնել ԱՍԱԼԱ-ի մարտիկներին, որպես խելագարներ։ Հյուպատոսարանը գրաված խումբը ներկայացրեց մի շարք պահանջներ՝ ազատ արձակել թրքական բանտերում փակված հայ, քուրդ և թուրք քաղբանտարկյալներին, որոնց թվում էին Պոլսի Կետիկփաշայի ավետարանական եկեղեցու անդամ, 1981-ի Մարտի 25-ին ձերբակալված Հրանտ Գյուզելյանը, որը մի քանի ամիս անց ազատ է արձակվում, և հայր Մանուել վարդապետ Երկաթեանը, որը ձերբակալվել էր Ստամբուլի օդանավակայանում 1980-ի Հոկտեմբերի 10-ին, երբ Երուսաղեմից ժամանել էր Ստամբուլում բնակվող իր ազգականների այցելության։ Թրքական լրատվությունը հայտնել էր, թե Մանուել վարդապետի մոտից առգրավվել են քարտեզներ, որտեղ Արևմտյան Հայաստանը ներկայացված է «որպես Հայաստանի Հանրապետության մի մաս»։ Հայր Սուրբը 1983-ի մարտի 18-ին դատապարտվում է 14 տարվա բանտարկության և չորս տարվա ներքին աքսորի, մեղադրվելով Թուրքիայի ազգային շահերին վնասած լինելու մեջ։ Ազատ է արձակվում 1986-ի Մայիսի 16-ին։

3 Հոկտեմբեր, 1981 Երեք պայթյուններ Ժնևի կենտրոնական նամակատան և Արդարադատության պալատի առջև։ Պատճառվում է նյութական վնաս, կա մեկ վիրավոր։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ն ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

25 Հոկտեմբեր, 1981 Հռոմում Թուրքիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Գեոքբերկ Էրգենեկոնը հարձակման է ենթարկվում և վիրավորվում։ ՀԱՀԳԲ-ի «24 Սեպտեմբեր Անձնասպանական Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։ Գործողության ժամանակ վիրավորվում է ԱՍԱԼԱ-ի անդամներից մեկը, սակայն կարողանում է խույս տալ։

25 Հոկտեմբեր, 1981 Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող «Ֆուքեթ» սրճարանի առջև, որի արդյունքում վիրավորվում են երեք պաշտոնյաներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։ Այս կազմակերպությունը հիմնվել էր 1981 թվականի սպետեմբերի 24-ին Փարիզում՝ նպատակ ունենալով հասնել «Վան» գործողության արդյունքում ձերբակալված չորս ազատամարտիկների ազատ արձակմանը։

26 Հոկտեմբեր, 1981 Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող «Լեո Տրաքստոր» էլիտար խանութի առջև։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպությունն» ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

27 Հոկտեմբեր, 1981 Երկու պայթյուններ Փարիզի «Ռուասի» օդանավակայանի մեքենաների կայանատեղում և շարժասանդուղքի հարևանությամբ՝ պատճառելով նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

28 Հոկտեմբեր, 1981 Պայթյուն Փարիզի պատկերասրահում, վիրավորվում է երեք պաշտոնյա։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպությունն» ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

29 Հոկտեմբեր, 1981 Ոստիկանությունը վնասազերծում է Ժնևի բանկերից մեկի մոտ տեղադրված երկու ռումբեր։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպությունն» ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

3 Նոյեմբեր, 1981 Պայթյուն Մադրիդում շվեյցարական «Սուիս-Էյր» ընկերության գրասենյակի առջև, կա երեք վիրավոր, նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «9 Հունիս Կազմակերպությունն» ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

5 Նոյեմբեր, 1981 Պայթյուն Փարիզի «Գար դը Լիոն»երկաթուղային կայարանում՝ մեկ վիրավոր, նյութական վնասներ։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը։ ՀԱՀԳԲ-ն միշտ հերքել է իր կապը «Օրլի Խմբակ»-ի հետ։ Այս խումբը սպառնում էր հարվածել ֆրանսիական թիրախներին, եթե ֆրանսիական պետությունը չբարելավի «Վան» գործողության չորս անդամների վիճակը։ Խմբակն իր հետագա հայտարարություններով պահանջում է ազատ արձակել նաև Օրլի օդանավակայանում Նոյեմբերի 11-ին ձերբակալված ՀԱՀԳԲ անդամ կիրպական կեղծ անցագրով Դիմիտրիու Ջորջիուին, նույն ինքը՝ Մոնթե Մելքոնյանին, որը «Օրլի Խմբակ»-ի գործողությունների արդյունքում շուտով ազատ արձակվեց։

12 Նոյեմբեր, 1981 Երեք պայթյուն Բեյրութի Մանարայի շրջանում գտնվող «Էյր Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի, Վերդեոն պողոտայի վրա գտնվող Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կենտրոնի և Ֆրանսիայի հյուպատոսի տան առջև։

13 Նոյեմբեր, 1981 Նռնակներով հարձակում Փարիզի «Փերեֆերիկ» պողոտայի Շարանթին կամրջի մոտ ֆրանսիական ոստիկանական մեքենայի վրա։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Կազմակերպություն»-ը։

14 Նոյեմբեր, 1981 Պայթյուն Փարիզի Էյֆելյան աշտարակից քիչ հեռու, Սենայով նավարկող Vedette de Paris զբոսաշրջային նավի վրա։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Կազմակերպություն»-ը։

15 Նոյեմբեր, 1981 Չորս պայթյուններ Լիբանանի Ջյունիի շրջանի «Էյր Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի, Դորայի շրջանի «Լբանո-Ֆրանսեզ» բանկի, Բուրջ-Համմուտի «Յունիոն Նասիոնալ դը Փարի» բանկի և Զուք Մըքայելի «Ֆրանսաբանկ» դրամատան առջև։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը։

16 Նոյեմբեր, 1981 Պայթյուն Փարիզի Գար դը Լեստ երկաթուղային կայարանի պայուսակների բաժնում, երկու վիրավոր։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը՝ պահանջելով բանտից ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին, «Վան» գործողության չորս անդամներին և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ի անդամ Հրայր-Մաքս Քիլինճեանին։

21 Նոյեմբեր, 1981 Երկու պայթյուն Թեհրանում «Էյր-Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի և Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ պատճառելով նյութական վնասներ։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը։

12 Հունվար, 1982 Պայթյուն Ժնևից 25 կմ հեռավորության վա գտնվող Նիոնի լուցկու գործարանում։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ «Զուիցերիա 15 Կազմակերպութիւն»-ը, որը պահանջում էր Ժնևում բանտված ՀԱՀԳԲ մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանի ազատ արձակումը, որը դատապարտված էր 15 տարվա բանտարկության։

14 Հունվար, 1982 Պայթյուն Տորոնտոյում Թուրքիայի հյուպատոսարանի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ն։

17 Հունվար, 1982 Պայթյուն Փարիզում ֆրանսիական Union of Banks of Paris բանկի առջև։ Նույն օրը վնասազարծվեծ «Քրեդիտ Լիոն» բանկի մոտ տեղադրված ռումբը։ Գործողության պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը։

19 Հունվար, 1982 Պայթյուն Փարիզի Համագումարների պալատի առջև գտնվող «Էյր Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի մոտ։ Պատասխանատվությունը ստանձնում է ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը։

21 Հունվար, 1982 Պայթյուն Օրլի օդանավակայանի «Թըրքիշ էյրլայնս» ընկերության գրասենյակի առջև։ Նույն օրը պայթյուն է որոտում Փարիզի Փորթ Մայօ կայարանում տեղակայված «Էյր Ֆրանս» ընկերության ճամպրուկների բաժնում։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը։

26 Հունվար, 1982 Պայթյուն Փարիզի Ազգային բանկի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

26 Մարտ, 1982 Պայթյուն Բեյրութի հայկական թաղամաասերում թրքական ֆիլմեր ցուցադրող կինոթատրոնում։ կա երկու զոհ, 16 վիրավոր։ Արարքի պատասխանատվությունը վերագրվում է ՀԱՀԳԲ-ին։

8 Ապրիլ, 1982 Մահափորձ Օտտավայում Թուրքիայի դեսպանատան առևտրական կցորդ Քանի Քյունքյորի դեմ, որը ուսից և ոտքից վիավորվելով անդամահատվում է։ ՀԱՀԳԲ-ի «Զավեն Աբեթեան Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։ Գործողության արդյունքում 1984 թ. Մարտի 12-ին կանադայում ձերբակալվում են չորս հայեր և երեք տարի անց ազատ են արձակվում։

19 Ապրիլ, 1982 Երկու պայթյուններ Վիեննայում Ֆրանսիայի դեսպանատան և ֆրանսիական «Էյր Ֆրանս» ընկերության գրասենյակի առջև։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

24 Ապրիլ, 1982 Պայթյուն Դորտմունդում, որի արդյունքում նյութական վնաս է հասցվում թուրքական առևտրային կետերին։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Հայկական Նոր Դիմադրութիւն» կազմակերպությունը ստանձնում է պատասխանատվությունը։

10 Մայիս, 1982 Երկու պայթյուններ Ժնևի բանկերում՝ պատճառելով նյութական վնաս։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Աշխարհի Պատժիչ Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

26 Մայիս, 1982 Պայթյուն Լոս-Անջելեսում շվեյցարական «Սուիս Բենքինգ Քորփորեյշն» կազմակերպության դեմ։ Արարքի պատասխանատվությունը վերագրվում է ՀԱՀԳԲ-ին։

30 մայիս, 1982 ՀԱՀԳԲ-ի համակիր Ժողովրդային Շարժման (ապագայում՝ Հայկական Ժողովրդային Շարժում) անդամ երեք ամերիկահայերի ձերբակալություն ԱՄՆ-ում։ Նրանք ամբաստանվում են Լոս-Անջելեսի օդանավակայանում կանադական «Էյր Կանադա» ընկերության ապրանքափոխադրման բաժնի շենքի առջև նույն օրը ռումբ տեղադրելու մեջ, որը վնասազերծվել էր։ Ռմբահարման նպատակն էր ճնշում բանեցնել կանադական իշխանության վրա, որպեսզի ազատ արձակվեն Մայիսի 18-ին և 20-ին Կանադայում ձերբակալված երեք հայերը, որոնք Հայկական Ժողովրդային Շարժման Կանադայի մասնաճյուղի «Հայաստան-Ազատ հայ» պաշտոնաթերթն էին հրատարակում։ Նրանք չորս ամիս անց Լոս-Անջելեսում ազատ են արձակվում՝ բարձր երաշխագիրներ վճարելով։

1 Հուլիս, 1982 Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում վիրավորվում է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալէդդին Դեմիրելը։ Հարձակվող Բենիամին Էվենկիւլեանը ձերբակալվում է և 6 տարվա բանտարկության դատապարտվում։ Նա ազատ է արձակվում 1986-ի Փետրվարին։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Հայկական Կարմիր Բանակ»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

21 Հուլիս, 1982 Պայթյուն Փարիզի Սեն-Սևրեն թաղամասի «Կաֆե Փարիզիեն» սրճարանում։ Կա 16 վիրավոր։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ պատժում է ֆրանսիական կառավարությանը, քանի որ վերջինս դրժել էր «Վան» գործողության բանտարկյալներին քաղաքական ապաստանյալի կարգավիճակ շնորհելու իր խոստումը։

26 Հուլիս, 1982 Պայթյուն Փարիզի «Սեն Ժերմեն» սրճարանում։ Երկու վիրավոր։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ Նույն թվականի Հուլիսի 31-ի հայտարարությամբ ՀԱՀԳԲ-ն կոչ է ուղղում «Օրլի Կազմակերպությանը» հորդորելով դադարեցնել ֆրանսիական հաստատությունների դեմ գործողությունները և գուժում է մահը «Օրլի Կազմակերպության» անդամներից Փիեր Կիւլիւմեանի, որը զոհվել էր 1982 թ. Հուլիսի 3-ին ռումբի պատրաստման ժամանակ՝ պայթյունից։ Ի շարս այլոց, Փիեր Կիւլիւմեանը մասնակցել է նաև 1980 թ. Օգոստոսի 5-ին Լիոնում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակմանը և 1981 թ. Մարտի 4-ին Փարիզում երկու թուրք դիվանագետների սպանությանը։

7 Օգոստոս, 1982 Հարձակում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Էսենբողա միջազգային օդանավակայանի ոստիականատան վրա։ Հրաձգության ընթացքում սպանվում է ինը թուրք ոստիկան, այդ թվում Անկարայի փոխոստիկան Համտի Յահեաօղլուն։ Թուրքերն ունեն 82 վիրավոր։ Զոհրապ Սարգսեանը նահատակվում է, իսկ Լևոն Էքմեքճեանը, ծանր վիրավորվելով, գերի է ընկնում։ Թրքական դատարանի ձևական դատավարությունից հետո նա Հոկտեմբերի 7-ին դատապարտվում է մահվան և 1983 թ. Հունվարի 29-ին կախաղան է հանվում։ Նա թուրքիայում մահապատժի ենթարկված վերջին դատապարտյալն էր։ «Կարին» անունով մկրտված այս գործողության ատասխանատվությունը ստանձնում են ՀԱՀԳԲ-ի «Խրիմեան Հայրիկ Անձնասպանական Քոմանտօ»-ն և «Նահատակ Փիեր Կիւլիւմեան Անձնասպանական Քոմանտօ»-ն։ Զօհրապ Սարգիսեանը թրքական հողի վրա առաջին հայ նահատակն էր, ուստի ՀԱՀԳԲ-ն Օգոստոսի 7-ը հայտարարում է Հայ Նորագույն Զինյալ Պայքարի Նահատակների Օր։

8 Օգոստոս, 1982 Փարիզի ռադիոկայաններից մեկի մոտ տեղադրված ռումբի չեզոքացում։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

8 Դեկտեմբեր, 1982 Աթենքում ՀԱՀԳԲ-ի համակիր Հայկական Ժողովրդային Հեղափոխական Շարժման անդամ Գառնիկ Վահրատեանը իր բարեկամ Վահիկ Խուտավերտեանի հետ մոտոցիկլետով աշխատանքից տուն վերադարձի ճանապարհին նռնակով հարձակման է ենթարկվում։ Գառնիկը մահանում է, Վահիկը ձերբակալվում է, ապա ազատ արձակվում։ ՀԱՀԳԲ-ն ամբաստանում է թրքական գաղտնի ծառայություններին իր համակիրներին աշխարհի տարբեր ծայրերում սպանելու մեջ։ Մինչ այդ, 1982-ի Նոյեմբերի 5-ին, սպանվել էր Հոլանդիայի Ալմելո քաղաքում լույս տեսնող «Պայքար» ամսագրի խմբագիր Նուպար Եալըմեանը (թրքահպատակ, հայտնի նաև Ռեշօ Յալըմ անունով)։ Բեյրութում 1982-ի Դեկտեմբերի 24-ին սպանում են Մինաս Սիմոնեանին, իսկ 1983-ի Մարտի 12-ին նորից Բեյրութում, սպանվում է ՀԱՀԳԲ-ի համակիր Հագօպ Տարագճեան Բարեսիրական Միութեան հիմնադիր Կարապետ Փաշապէզեանը։

22 Հունվար, 1983 Նռնակներով հարձակում Փարիզում «Թըրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի վրա՝ նյութական վնասներ պատճառելով։ ՀԱՀԳԲ-ն «Նահատակներ Գառնիկ Վահրատեանի և Մինաս Սիմոնեանի անուան Անձնասպանական Խմբակ»-ի անունով ստանձնում «Շապին Գարահիսար» մկրտված այս գործողության պատասխանատվությունը, որի ընթացքում ձերբակալվում է ազատամարտիկ Աբրահամ Թովմասեանը։ 1983 Հուլիսի 7-ին դատարանը նրան դատապարտում է 30 ամսվա ազատազրկման։ Աբրահամն ազատ է արձակվում 1985-ի Հունվարի 8-ին։ Նույն օրը Փարիզի Օրլի օդանավակայանում «Թըրքիշ Էյրլայնս» գործակալության գրասենյակի առջև տեղադրված ռումբը չեզոքացվում է։ Ռումբի զետեղումը վերագրվում է ՀԱՀԳԲ-ին։

2 Փետրվար, 1983 Պայթյուն Բրյուսելի «Թըրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի առջև։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Հայկական Նոր Դիմադրութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

28 Փետրվար, 1983 Չեզոքացվում է Լյուքսեմբուրգում Թուրքիայի դիվանագիտական առաքելության մոտ տեղադրված ռումբը։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Հայկական Նոր Դիմադրութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ Նույն օրը Փարիզի Օպերայի շրջանում պայթյուն է որոտում թրքական «Մարմարա» տուրիստական գրասենյակի առջև։ Քարտուղարուհի Ռընե Մորեն մահանում է, չորս հոգի վիրավորվում են, պատճառվում են նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Նահատակ Լևոն Էքմեքճեան Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

24 Մայիս, 1983 Երկու պայթյուն Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան տուրիզմի գրասենյակի և թրքական «Մարմարա» տուրիստական կազմակերպության գրասենյակի առջև։ ՎԻրավորվում է վերջինիս իտալացի տնօրենը։ ՀԱՀԳԲ «Փիեր Կիւլիւմեան Խմբակ»-ը ստանձնում է «Սարդարապատ Գործողութեան» պատասխանատվությունը։

16 Հունիս, 1983 ՀԱՀԳԲ-ի «Նահատակ Լևոն Էքմեքճեան Խմբակ»-ը իրականացնում է «Հակոբ Հակոբեան Գործողութիւն»-ը՝ հարձակում գործելով Ստամբուլի աշխարհահռչակ Ծածկած շուկայի մեջ, ուր անձնասպանական գործողությամբ, վերջին ռումբը ձեռքում պայթեցնելով նահատակվում է ՀԱՀԳԲ մարտիկ Մկրտիչ Մատարեանը։ Գործողության ընթացքում սպանվում է 3, վիրավորվում 22 հոգի։

11 Հուլիս, 1983 Պայթյուն Բեյրութում ֆրանսիական Էյր-Ֆրանս ընկերության գրասենյակի առջև։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

14 Հուլիս, 1983 Բելգիայում Թուրքիայի դեսպանատան վարչական գործերով կցորդ Տուրսուն Աքսոյը սպանվում է իր բնակարանի մոտ։ Արարքի պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են ՀԱՀԳԲ-ն, «Հայկական Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ը և «Հայ Յեղափոխական Բանակ»-ը։ Ըստ ՀԱՀԳԲ- ի այս գործողությունը պատասխանն էր բելգիական իշխանության այն հայտարարության, թե իրենք «անգթորեն պիտի հետապնդեն նման գործողությունների հեղինակներին»։

15 Հուլիս, 1983 Ռումբի պայթյուն Փարիզի Օրլի օդանավակայանի Թըրքիշ-Էյրլայնս ընկերության գրասենյակի առջև։ Ըստ ՀԱՀԳԲ հաղորդագրության ռումբը պայթել է ժամանակից շուտ։ Զոհերի մեջ կա երկու թուրք, 4 ֆրանսիացի, մեկ ամերիկացի և մեկ շվեդացի։ Կա 63 վիրավոր, որոնցից 28-ը՝ թրքեր։ Ֆրանսիական կառավարությունը ձերբակալություններ է իրականացնում։ Ձերբակալվածներից ՀԱՀԳԲ անդամ Վարուժան Կարապետեանը ստանձնում է գործողության պատասխանատվությունը և 1985-ի Մարտի 3-ին դատապարտվում ցմահ ազատազրկման (որպես պատասխան ստեղծվեց «3 Մարտ Կազմակերպութիւն»-ը)։ Գործով անցնող Սոներ Նայիրը կամ Սիմոն Նայիրեանը ստացավ 15 տարվա, իսկ Հովհաննես Սեմէրճին 10 տարվա բանտարկություն։ Վերջինը կալանքը կրելուց հետո ազատ է արձակվում և բնակվում Ֆրանսիայում։ 1994-ի Դեկտեմբերի 30-ին Սիմոն Նայիրեանը, իսկ 2001-ի Ապրիլի 23-ին Վարուժան Կարապետեանը ազատ են արձակվում և հաստատվում Հայաստանում։

15 Հուլիս, 1983 Ռումբի վնասազերծում Լոնդոնում։ ՀԱՀԳԲ-ն ստանձնում է պատասխանատվությունը։

21 Հուլիս, 1983 Երկու պայթյուն Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան և Էյր-Ֆրանս օդանավային ընկերության գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

22 Հուլիս, 1983 Պայթում է Փարիզի Շանզելիզե պողատայի վրա կայանած Ֆրանսիայի գաղտնի ոստիկանության մեքենան։ Երեք ոստիկան վիրավորվում է։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

24 Հուլիս, 1983 Պայթյուն Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան առևտրային բաժնի գրասենյակի առջև։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

31 Հուլիս, 1983 Թեհրանում առևանգվում, ապա ազատ է արձակվում ֆրանսիացի մի դիվանագետ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ Առևանգիչները խնայում են նրա կյանքը, սակայն տեղեկացնում են Ֆրանսիայի կառավարությանը, որ հաջորդի կյանքը չեն խնայելու։

7 Օգոստոս, 1983 Պայթյուն Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան գործակատար Եգիպտոսի ներկայացուցչության առջև՝ նյութական վնասներ պատճառելով։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

10 Օգոստոս, 1983 Թեհրանում պայթյունից օդ է բարձրանում Ֆրանսիայի դեսպանատանը պատկանող մեքենան։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

11 Օգոստոս, 1983 Պայթյուն Բեյրութում ֆրանսիական Էյր-Ֆրանս օդանավային ընկերության գրասենյակի առջև։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

17 Օգոստոս, 1983 Հարձակում Թեհրանում «Էյր-Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի Իրանի և Աֆղանստանի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Էլյուրայի վրա, երբ նա մեքենա էր վարում։ Էլյուրան վիրավորվում է։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

18 Օգոստոս, 1983 Վնասազերծվում է Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան պահակի մեքենայի վառելանյութի պահեստում զետեղված ոռւմբը։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ Նույն օրը պայթյուն է որոտում Բեյրութի Տորայի պողոտայի վրա գտնվող բազմազգ ուժերին պատկանող ֆրանսիական կենտրոնի մոտ՝ նյութական վնասներ պատճառելով։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակն» ստանձնում է պատասխանատվությունը։

25 Օգոստոս, 1983 Պայթյուն Արևմտյան Բեռլինում գտնվող «Ֆրանսիայի տան» մեջ, ուր գտնվում էին Ֆրանսիայի հյուպատոսարանն ու ֆրանսիական հիմնարկները։ Երկու սպանված, 23 վիրավոր։ Շենքն ամբողջությամբ քանդվում է։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակն» ստանձնում է պատասխանատվությունը։ Նույն օրը երկու պայթյուններ են որոտում Արևմտյան Բեյրութի Մուսայթփե շրջանում գտնվող բազմազգ ուժերին պատկանող ֆրանսիական միավորի ընդհանուր հրամանատարական կենտրոնի մոտ և Արևելյան Բեյրութի Էշրեֆիե շրջանում «Էյր Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի առջև՝ պատճառելով նյութականա վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակն» ստանձնում է պատասխանատվությունը։

7 Սեպտեմբեր, 1983 Թեհրանում պայթյունից օդ են ելնում Ֆրանսիական դեսպանատան երկու մեքենաներ։ Վիրավորվում է դեսպանատան երկու պաշտոնյա։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

9 Սեպտեմբեր, 1983 Հրձիգ ռումբ է նետվում Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատանը պատկանող մեքենայի մեջ։ Մեքենան այրվում է։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Օրլի Խմբակն» ստանձնում է պատասխանատվությունը։

17 Սեպտեմբեր, 1983 Պայթյուն Բեյրութում «Լիբանո-Ֆրանսեզ» բանկի գրասենյակի առջև, ինչպես նաև ֆրանսիական զորաբաժնի ռմբահարում։ Պատասխանատվությունը վերագրվում է ՀԱՀԳԲ-ին։

1 Հոկտեմբեր, 1983 Պայթյուն Մարսելի միջազգային առևտրական տոնավաճառի խորհրդային, ամերիկյան և ալժիրական տաղավարների մոտ։ Մեկ սպանված, 26 վիրավոր։ Գործողությունը վերագրվում է ՀԱՀԳԲ –ին մոտ «Օրլի Կազմակերպությանը», իսկ այլ տվյալներով «3 Մարտ Կազմակերպությանը»։

29 Հոկտեմբեր, 1983 Նռնակ է նետվում Լիբանանում Ֆրանսիայի դեսպանատան վրա՝ պատճառելով նյութական վնասներ։ Արարքի պատասխանատվությունը վերագրվում է ՀԱՀԳԲ-ին։ Նույն օրը իրականացվում է հարձակում Լիբանանում թուրքիայի դեսպանատան վրա։ ՀԱՀԳԲ-ի «Նահատակ Վիգեն Այվազեան Անձնասպանական Խմբակ»։ Գործողությունը ստացել էր «Նահատակ Խաչիկ Հաւարեան Գործողութիւն» անվանումը։ Գործողության ավարտին անդամներից Նշան Դանիելեանը հանձնվում է լիբանանյան իշխանություններին։ Նա ազատ է արձակվում 1986-ի Մայիսի 8-ին, ապա կրկին բանտարկվում է։ Դատը վերջնականապես փակվում է 1997-ի հունիսի 11-ին և Դանիելեանը ազատ է արձակվում։

27 Մարտ, 1984 Հարձակում Թեհրանում Թուրքիայի դեսպանության մշակութային կցորդի բնակարանի վրա՝ պատճառելով նյութական վնասներ։ Նահատակվում է ազատամարտիկ Սուրիկ Գրիգորեանը։ ՀԱՀԳԲ-ի «Նահատակ Կարապետ Փաշապազեան Անձնասպանական Քոմանտօ»-ն ստանձնում է գործողության պատասխանատվությունը, որը կնքվել էր «Նահատակ Գուրգէն Եանիգեան Գործողութիւն» անվամբ։ Նույն օրը հրապարակած հայտարարության մեջ ՀԱՀԳԲ-ն զգուշացնում է. «Թուրքիա մեկնող բոլոր օդանավերին, ինչպես նաև բոլոր զինվորական և տնտեսական մասնագետներին, որովհետև ՀԱՀԳԲ-ն ոչնչացնելու նրանց բոլոր շահերը բռնագրավված Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև բուն Թուրքիայում»։

28 Մարտ, 1984 Հարձակում Թեհրանում Թուրքիայի դեսպանության զինվորական կցորդի օգնական, սպա Իսմայիլ Փամուկչուի վրա, որը ծանր վիրավորվում է։ ՀԱՀԳԲ-ի «Նահատակ Զօհրապ Սարգիսեան Անձնասպանական Խմբակ»-ը ստանձնում է «Նահատակ Խաչիկ Հաւարեան Գործութեան» պատասխանատվությունը։ Նույն օրը հրապարակած հաղորդագրությամբ ՀԱՀԳԲ-ն ազդարարում է. «Իսմայիլ Փամուկչուն 19.07.1983-ին թրքական ֆաշիզմից նոր թելադրանքներ ստանալու նպատակով Անկարա ուղևորվեց և իր վերադարձին (23.08.1983) ավելի լայնատարած հակահայ աշխատանքի անցավ»։ Նույն օրը հարձակում է իրականացվում Թեհրանում Թուրքիայի դեսպանատան պաշտոնյա, առևտրական Իսիք յանտըրի մեքենայի վրա։ Յանտըրը և իր կինը՝ Սաադիյեթ Յանտըրը, որը ևս դեսպանատան աշխատող էր, ծանր վիրավորվում են։ ՀԱՀԳԲ-ի «Նահատակ Սուրիկ Գրիգորեան Անձնասպանական Խմբակ»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը, որը կրում էր «Նահատակներ Խաչիկ Հաւարեան և Վիգեն Այվազեան Գործողութիւն» անվանումը։ Այս գործողություններն իրագործվեցին Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի Թեհրան այցելության ժամանակ։ Մարտի 29-ի հաղորդագրության մեջ ՀԱՀԳԲ-ն նշեց. «Մենք պայքարում ենք արդար հատուցում պահանջելով 1.5 միլիոն անմեղ հայերի արյան համար… նաև ազատագրելու համար մեռ բռնագրավված հողերը ՝ ֆաշիստ Թուրքիայի բռնապետական, ճնշող ու գաղութատիրական լծից»։

13 Օգոստոս, 1984 Պայթյուն Լիոնի Փերաշ կայարանի պայուսակների արկղ-պահեստարանում։ Կան վրավորներ, պատճառված է նյութական վնաս։ Գործողությունը վերագրվում է ՀԱՀԳԲ-ին, թեև ֆրանսիական մի կազմակերպություն ևս ստանձնում է պատասխանատվությունը։ Նույն օրը ռումբ է հայտնաբերվում Լոս-Անջելեսի օլիմպիական խաղերի ընթացքում՝ թուրք մարզիկներ փոխադրող ավտոբուսի տակ։ ՀԱՀԳԲ «Նահատակ Խաչիկ Հաւարեան Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

Սեպտեմբեր, 1984 Պայթյուններ Թեհրանում թրքական շինարարական ընկերության և Sezai Turkes-Fevsi Akkaya Company դեմ։ Վիրավորվում է թուրք պաշտոնյա։ Գործողությունները վերագվում են ՀԱՀԳԲ-ին։

28 Դեկտեմբեր, 1984 Երկու պայթյուն Լիբանանի Զալքայի շրջանում գտնվող Էյր-Ֆրանս ընկերության գրասենյակի և Ջյունիում գտնվող «Ֆրանսաբանկ»ի առջև։ ՀԱՀԳԲ-ն ստանձնում է պայթյունների պատասխանատվությունը և սպառնում ֆրանսիական հաստատություններին, ինչի հետևանքով ֆրանսիական կառավարությունը անվտանգության ծայրահեղ միջոցառումներ է իրականացնում։ 1985-ին և 1986-ին Ֆրանսիայում և այլ երկրներում ֆրանսիական հաստատությունների դեմ գործողությունների պատասխանատվությունը ստանձնում են այլ կազմակերպություններ, որոնցից են ՀԱՀԳԲ-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»-ը, «Հակաիմբերիալիստական ՄԻջազգային Ջոկատ»-ը, ինչպես նաև «Ալ-Ջիհադ ալ-Իսլամի» կազմակերպությունը և «Արաբական Ֆետայական Բջիջ - Յեղափոխական Գործի Արաբական Համախմբում» կազմակերպությունը։ Այս կազմակերպությունները պահանջում էին արաբ, հայ և օտար քաղբանտարկյալների ազատ արձակումը եվրոպական բանտերից և կայսերապաշտության ու սիոնիզմի դեմ պայքարի կոչ էին ուղղում։ Պատասխանատվություն ստանձնողների մեջ են նաև գերմանական «Կարմիր Բանակ»-ը, «Գարիպեան Յեղափոխականներու Դաշնակցութիւն»-ը, ֆրանսիական «Ուղղակի Գործողութիւն» կազմակերպությունը (Actione Directe), «Ազատագրութեան և Ընկերվարութեան Գանաքի Ճակատ»-ը և այլ կազմակերպություններ։

3 Հունվար, 1985 Պայթյուն ֆրանսիական մամլո գործակալության Բեյրութի գրասենյակի առջև պատճառելով նյութական վնասներ։ Գործողությունը վերագրվում է ՀԱՀԳԲ-ին։

Նոյեմբեր, 1985 Պայթյուն Բեյրութի Սին-էլ Ֆիլի շրջանում գտնվող «Ֆրանսաբանկ» դրամատան առջև՝ նյութական վնասներ պատճառելով։ ՀԱՀԳԲ-ին մոտ «3 Մարտ Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ 1985-ի Մարտի 3-ին Վարուժան Կարապետեանը և Սոներ Նայիրը դատապարտվել էին փարիզյան դատարանի կողմից՝ ամբաստանվելով 1983-ի Հուլիսի 15-ին Օրլիի պայթյունի կապակցությամբ։

7 Դեկտեմբեր, 1985 Երկու պայթյուններ Փարիզի հռչակավոր Գալերի Լաֆայեթ և Բրենդան վաճառատներում։ Կա 41 վիրավոր։ ՀԱՀԳԲ-ին մոտ «3 Մարտ Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

3 Փետրվար, 1986 Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող «Քլարիջ» պանդոկի «Գալերի Քլարիջ»-ում։ Կա ութ վիրավոր, նյութական վնասներ։ Նույն օրը ռումբ է հայտնաբերվում Էյֆելյան աշտարակի երրորդ հարկում։ ՀԱՀԳԲ-ին մոտ « Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ «-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ պահանջելով Ֆրանսիայից ազատ արձակել հայ և արաբ քաղաբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, ժորժ Իբրահիմ Աբդալլային, Անիս Նագաշին, ինչպես նաև Իտալիայում ձերբակալված Ժոսեֆին Ապտօ Սարգիսին և Աբդալլա Մանսուրին։

4 Փետրվար, 1986 Պայթյուն Փարիզի Սեն-Միշել թաղամասում գտնվող «Ժիլբեր Ժեոն» մեծ գրախանութում՝ վիրավորելով երեք անձի և պատճառելով նյութական վնասներ։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ Ֆրանսիայից պահանջելով ազատ արձակել հայ և արաբ քաղբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային և Աննիս Նագգաշին։

5 Փետրվար, 1986 Պայթյուն Փարիզի «Ֆընաք» վաճառատների կենտրոնում։ Կա 7 վիրավոր։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ Ֆրանսիայից պահանջելով ազատ արձակել հայ և արաբ քաղբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին։

17 Մարտ, 1986 Պայթյուն Լիոնից Փարիզ ուղևորվող արագընթաց գնացքում։ Տասը վիրավոր։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

20 Մարտ, 1986 Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայում գտնվող «Փուան Շօ» մարդաշատ ծածկած շուկայում։ Երկու սպանված, 30 վիրավոր։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

10 Օգոստոս, 1986 Երկու պայթյուն ֆրանսիական «Լիբանո-ֆրանսեզ» բանկի Բեյրութի Դորայի մասնաճյուղի դեմ։ ՀԱՀԳԲին մոտ «Հակակայսերապաշտական Միջազգային Ջոկատ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ Ֆրանսիայից պահանջելով ազատ արձակել հայ և արաբ քաղբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային և Աննիս Նագգաշին։

3 Սեպտեմբեր, 1986 Երկու պայթյուններ ֆրանսիական «Լիբանո-ֆրանսեզ» բանկի Բեյրութի Մըքալլէս և Սին էլ-Ֆիլ թաղամասերի մասնաճյուղերում։ ։ ՀԱՀԳԲին մոտ «Հակակայսերապաշտական Միջազգային Ջոկատ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ ՝ Ֆրանսիայից պահանջելով ազատ արձակել հայ և արաբ քաղբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային և Աննիս Նագգաշին։

4 Սեպտեմբեր, 1986 Պայթյուն Փարիզի մետրոյի «Կար դը Լիոն» կայարանում։ Ռումբերից մեկը վնասազերծվում է։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

9 Սեպտեմբեր, 1986 Պայթյուն Փարիզի «Սիթի Հոլ» սրահում։ Սպանվում է մեկ պաշտոնյա, 18 վիրավոր։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

10-15 Սեպտեմբեր, 1986 Պայթյուն Փարիզի զանազան շրջաններում, որոնց արդյունքում սպանվում է երկու, վիրավորվում հարյուր հոգի։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

16 Սեպտեմբեր, 1986 Պայթյուն Փարիզի Մոնպառնաս բանուկ թաղամասում։ 5 սպանված, 52 վիրավոր։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

18 Սեպտեմբեր, 1986 Լիբանանում սպանվում է Ֆրանսիայի դեսպանության զինվորական կցորդ Քրիստիան Գոթիեն։ ՀԱՀԳԲ-ին մոտ «Հակակայսերապաշտական Միջազգային Ջոկատ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ պահանջելով ազատ արձակել Վարուժան Կարապետյանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային, Անիս Նագգաշին։

19 Դեկտեմբեր, 1991 Մահափորձ Հունգարիայում Թուրքիայի դեսպան Բեդրեդդին Թունաբաշի դեմ։ ՀԱՀԳԲ-ն ստանձնում է «Սասուն» գործողության պատասխանատվությունը։ Իր հաղորդագրության մեջ ԱՍԱԼԱ-ն նշում է. «Մենք՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը, անգամ մը ևս առիթ ընծեյեցինք բոլոր անոնց, որոնք քաղաքական լուծումներ կառաջարկեին իրավազրկուած ժողովուրդներու անլույծ դատերուն՝ վերականգնելու հայ ժողովրդին իրավունքները. սակայն, ինչպես հստակ է, ամեն անգամ, երբ հայութիւնը կդիմե խաղաղօրեն իր իրավունքները պահանջելու քայլին, դեմ յանդիման կուգա միջազգային ընտանիքի անտարբերութեան և թուրք ֆաշիստական պետութեան աւելի ևս ամբարտավան քաղաքականութեանց, որ մարտահրավերներ կը կարդայ ոչ միայն հայութեան, այլ իրեն սահմանակից բոլոր ժողովուրդներուն, նկրտելով իրականացնել իր պանթուրքիստական ախորժակները՝ ընդհանրապես Միջին Արևելքի, հատկապես Կովկասի ու Բալկաններու վրա տարածելով ազդեցութեան իր գոտիները, ընդմիշ քաջալերուելով աշխարհին ՛խաղաղութիւն»ավետող իր դաշնակիցներէն։ Հայ Ժողովրդի ոտնահարուած իրաւունքներուն՝ հայկական բռնագրաւեալ հողերու վերատիրացման և հայոց ցեղասպանութեան նահատակներուն արեան հատուցման արդար հարցը չի կրնար անտեսուիլ, ոչ ալ սակարկուիլ։ Ազատագրական պայքարի ձեռնարկումը պարտադրուած է Հայութեան, որովհետև իրողութիւն է, թե բոլոր այլևայլ միջոցները բազմիցս փորձուած՝ սակայն մնացած են ապարդիւն»։

21 Հունիս, 1997 Պայթյուն Բրյուսելում թուրքիայի դեսպանատան առջև՝ նյութական վնասներ պատճառելով։ ՀԱՀԳԲ-ի «Գուրգեն Եանիկեան Մարտական Ջոկատ»-ը ստանձնում է պատասխանատվությունը և իր հաղորդագրության մեջ նշում. «Հայոց Ցեղասպանութենէն 82 տարիներ ետք, թուրքիան շարունակելով միջազգային պայմանագիրերու և մարդկային իրավունքներու ոտնահարման իր քաղաքականութիւնը՝ ծավալապաշտական և ահաբեկչական քաղաքականութիւն կը վարէ Պալքաններու, Կովկասի և Միջին Արևելքի բոլոր խաղաղասեր ժողովուրդներու նկատմամբ»։ Այս գործողությունից հետո ՀԱՀԳԲ-ի կամ նրան մոտ կանգնած կազմակերպությունները որևէ զինյալ գործողության պատասխանատվություն չեն ստանձնել։ ԱՍԱԼԱ-ն իր առաջին գործողությունը կատարեց Գուրգեն Յանիկյանի պատվին և այս վերջին գործողությունը ևս նվիրված էր նրան, քանի որ կազմակերպությունը Գուրգեն Յանիկյանին համարում է իր հոգևոր հիմնադիրը։

ՀԱՀԳԲ-ն և Լիբանանի քաղաքացիական պատերազմ

խմբագրել

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն ստեղծվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին և իր կարևորագույն խնդիրներից է համարել նաև լիբանանահայության ինքնապաշտպանությունը։ Այս առումով այն մեծ ներդրում է ունեցել զինված պաշտպանության գործում։ Հաճախ ստիպված է եղել հակադրվել հայկական քաղաքական կազմակերպություններին, մասնավորապես ՀՅԴ-ին, ինչը երբեմն վերածվել է զինված ընդհարումների։

1982 թվականին մարդկային և նյութական վնասներ է կրել, երբ Իսրայելը ներխուժել է Լիբանան։ Չնայած այդ հանգամանքին՝ ակտիվորեն մասնակցել է Իսրայելի դեմ մղվող մարտերին, պաշտպանել հայ համայնքի սահմանները և զինված օգնություն ցուցաբերել դաշնակից կազմակերպություններին, մասնավորապես՝ Պաղեստինի ազատության կազմակերպությանը։

ՀԱՀԳԲ-ի դերը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում

խմբագրել

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն իր ակտիվ ռազմական գործողությունների շնորհիվ կրկին միջազգային քաղաքական և իրավական ասպարեզ բերեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը։ Աշխարհի առաջատար լրատվական ընկերությունները, անդրադառնալով ՀԱՀԳԲ-ի գործունեությանը, անպայման բովանդակալից անդրադարձ էին կատարում Հայոց ցեղասպանությանն ու հայկական պահանջատիրությանը։ Պատահական չէ, որ 1981 թվականին Եվրոպական պառլամենտը (European Parliament) պաշտոնապես ճանաչեց Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը[7], իսկ 1990-ական թվականներից սկսած այդ քայլը կատարեցին նաև բազմաթիվ երկրների օրենսդիր մարմիններ։

ՀԱՀԳԲ-ն Արցախյան պատերազմում

խմբագրել

1990 թվականից Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն իր գործունեությունը սառեցնելուն զուգընթաց ակտիվացրեց օժանդակությունն ու ակտիվ մասնակցությունը Արցախյան պատերազմին։ Կազմակերպության բազմաթիվ անդամներ առանձին խմբերով և անհատապես մասնակցեցին ինչպես ռազմական գործողություններին, այնպես էլ նյութական և ֆինանսական օգնություն ցուցաբերելուն։ ՀԱՀԳԲ անդամներ Վազգեն Սիսլյանը և Գևորգ Գյուզելյանը Վանաձորում ստեղծել և մարզել են «Մեծն Մուրադ» ջոկատը, որը կատարել է հատուկ գործողություններ ԼՂՀ և ՀՀ ամենաթեժ կետերում, և միակ ջոկատն է եղել, որն իր բարձր պատրաստվածության շնորհիվ ոչ մի զոհ չի տվել։ Ջոկատի հրամանատարն է եղել Գևորգ Գյուզելյանը։ «Վան» գործողության համակարգող, ՀԱՀԳԲ մարտիկ Վազգեն Սիսլյանը մասնակցել է Շուշիի և Ակնի (Աղդամ) ազատագրմանը, սփյուռքահայ համայնքներում դրամահավաք է կազմակերպել և մեծ քանակությամբ զինամթերք ներմուծել Արցախ։ ՀԱՀԳԲ մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը եղել է ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի խորհրդականը, իսկ ՀԱՀԳԲ մեկ այլ մարտիկ՝ Մոնթե Մելքոնյանի տեղակալը։ ՀԱՀԳԲ մարտիկ Հովսեփ Հովսեփյանը մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը և իրականացրել մի շարք հատուկ գործողություններ։

ՀԱՀԳԲ-ն մեր օրերում

խմբագրել

1991 թվականին գաղտնի բանակը հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որում զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները[8][9]։

ՀԱՀԳԲ-ի մամուլ

խմբագրել
 
ՀԱՀԳԲ-ի եղբայրական գերեզմանը Եռաբլուրում

Իր ստեղծման օրվանից գաղտնի բանակն զգալի տեղ է տվել մամուլին։ Աշխարհի բազմաթիվ երկրներում տարբեր լեզուներով հրապարակվել են թերթեր, շաբաթաթերթեր, ամսաթերթեր, որոնք մեծ ներդրում են ունեցել 20-րդ դարի հայ երիտասարդության համար հասարակական քաղաքական կյանքում կայանալու ճանապարհին[8]։ ՀԱՀԳԲ-ի պաշտոնաթերթ «Հայաստան»-ը (1980-87, 1991-ից) հրապարակվել է հինգ լեզուներով՝ հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն։ ՀԱՀԳԲ-ի կողմից հրատարակվող մամուլի ոչ ամբողջական ցանկը՝

ՀԱՀԳԲ-ի մասին հոդվածների ոչ ամբողջական ցանկ

խմբագրել
  • Հայկական բազուկը կը հարուածէ Պուտափեշթի մէջ, «Սփիւռք» ամսագիր, ԻԴ տարի, յունւար, 1992, թիւ 1, էջ 13։
  • Հայոց մասնակցութիւնը 19-22 օգոստոսեան Մոսկովեան դէպքերուն, «Սփիւռք» ամսագիր, ԻԴ տարի, յունւար, 1992, թիւ 1, էջ 20-22։
  • Եազըճեան Գէորգ «Երեսուն տարի առաջ այսօր ծնաւ ԱՍԱԼԱ-ն», «Ազգ», օրաթերթ, Երևան, 20-ը յունուարի, 2005, թիվ 8, «Սփիւռք» ամսագիր, 2005, թիւ 1-12, էջ 3։
  • Ստեղծուած է ԱՍԱԼԱ-ին նուիրուած խտասկավառակ, «Սփիւռք» ամսագիր, 2005, թիւ 1-12, էջ 4-5։
  • Կոչ համայն հայութեան, «Ժողովրդային պայքար», ապրիլ-մայիս, 1991, թիւ 92-93, էջ 5-6։
  • Հարցազրոյց ՀԱՀԳԲ-ի քաղաքական դիւանի անդամ ընկ. Արամ Հայկազեանի հետ, «Ժողովրդային պայքար», ապրիլ-մայիս, 1991, թիւ 92-93, էջ 13-20, նաև «Հայաստան», պաշտօնաթերթ ՀԱՀԳԲ-ի, Թ. տարի, 1991, թիւ 142, էջ 6-19։
  • Յայտարարութիւն մասնաւորաբար հայկական մամուլի ուշադրութեան, «Ժողովրդային պայքար», ապրիլ-մայիս, 1991, թիւ 92-93, էջ 31։
  • Մարտիրոս Ժամկոչեան ազատ արձակուած, «Ժողովրդային պայքար», յունիս-յուլիս, 1991, թիւ 94-95, էջ 19։
  • Տոն-Քիշոթեան պատերազմ, «Ժողովրդային պայքար», նոյեմբեր, 1991, թիւ 97, էջ 5։
  • Վարուժան Կարապետեան կը գրէ, «Ժողովրդային պայքար», դեկտեմբեր, 1991, թիւ 99, էջ 6։
  • ՀԱՀԳԲ-ը կը գրոհէ, «Ժողովրդային պայքար», յունւար, 1992, թիւ 100, էջ 2։
  • Հաղորդագրութիւն, «Ժողովրդային պայքար», յունւար, 1992, թիւ 100, էջ 4։
  • ՀԱՀԳԲ-ի յայտարարութիւնը հիմնադրման 16 ամեակի առթիւ, «Հայաստան», պաշտօնաթերթ ՀԱՀԳԲ-ի, Թ. տարի, 1991, թիւ 141, էջ 4-5։
  • ՀԱՀԳԲ-ի կեդրոնական կոմիտէի նստաշրջանին առթիւ, «Հայաստան», պաշտօնաթերթ ՀԱՀԳԲ-ի, Թ. տարի, 1991, թիւ 141, էջ 8-9։
  • Ժողովուրդ մը զօրեղ է իր քաղաքական մտածողութեան անկախութեամբ, «Հայաստան», պաշտօնաթերթ ՀԱՀԳԲ-ի, Թ. տարի, 1991, թիւ 141, էջ 18-20։
  • Հաղորդագրութիւն ՀԱՀԳԲ-ի, «Հայաստան», պաշտօնաթերթ ՀԱՀԳԲ-ի, Թ. տարի, 1991, թիւ 141, էջ 21։
  • ՀԱՀԳԲ-ի անդրանիկ կօչը ուղղուած հայ ժողովրդին և միջազգային հանրութեան կարծիքին 20 յունւար 1975-ի զինուորական առաջին գործողութեան առթիւ, «Հայաստան», պաշտօնաթերթ ՀԱՀԳԲ-ի, Թ. տարի, 1991, թիւ 141, էջ 22։
  • Յստակեցում, «Հայաստան», պաշտօնաթերթ ՀԱՀԳԲ-ի, Թ. տարի, 1991, թիւ 142, էջ 20։
  • Յայտարարութիւն մասնաւորաբար հայկական մամուլի ուշադրութեան, «Հայաստան», պաշտօնաթերթ ՀԱՀԳԲ-ի, Թ. տարի, 1991, թիւ 142, էջ 21-22։

Գրքեր ՀԱՀԳԲ (ASALA)-ի մասին

խմբագրել
  • Արման Գասպար «Հայ ազատագրական պայքարն ու ահաբեկչութիւնը», Լոս Անճելըս, 1989, 190 էջ։
  • Մոնթէ Մելքոնեան «Պատմութիւն ԱՍԱԼԱ–ի», Լոզան, 1990, 272 էջ։
  • Արամ Սարոյան «Գուրգեն Յանիկյանի դատավարության պատմականը», Երևան, 1992, 81 էջ։
  • Մոնթե Մելքոնյան, Սեդա Գասպարյան–Մելքոնյան «Իրականությունը (ՀԱՀԳԲ հեղափոխական շարժման փաստաթղթերը)», Երևան, 1992, 248 էջ։
  • Վասն հայութեան, վասն հայրենեաց։ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ, ա. տ., 1995, 140 էջ։
  • Մոնթե Մելքոնյան, Սեդա Գասպարյան–Մելքոնյան «Իրականությունը (ՀԱՀԳԲ հեղափոխական շարժման փաստաթղթերը)», 2-րդ հրտ., Երևան, 1996, 248 էջ։
  • Առնո Համելեն, Ժան Միշել Բրոն «Վերականգնված հիշողություն», Երևան, 1996, էջ 115–133, 153–169, 198–200, 208–218, 234–243:
  • Գուրգեն Յանիկյան «Նպատակ և ճշմարտություն (հուշագրություն)», Երևան, 1999, 208 էջ։
  • Ստեփան Պողոսյան «Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն. Նահատակներ հավերժության», Երևան, 2005, 376 էջ։
  • Վլադիմիր Պետրոսյան «Չմոռանանք», Երևան, 2006, էջ 167–175, 181, 199–387, 413–417, 457–462, 555–562, 709–712, 760–764, 782–795:
  • Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան–Մելքոնյան «Ավո (Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մահը)», Երևան, 2007, 428 էջ։
  • Էդվարդ Նազարյան, Սուրեն Թորոսյան «Կառլեն Անանյան։ Անհայտ էջեր հերոսի մասին», Երևան, 2011, 284 էջ։
  • Խոսե Անտոնիո Գուռիարան «Ռումբը», Բարսելոնա, 2012, 440 էջ։
  • Կարո Վարդանյան «Հատուցման տասներեք ղողանջ», Երևան, 2014, 136 էջ։
  • Ռոմիկ Հովնանյան «Գաղտնի Բանակ։ Պատմություն կերտողները։ Գուրգեն Յանիկյանը և ԱՍԱԼԱ-ի անձնասպանական գործողությունները», Երևան, 2015, 144 էջ։
  • Վլադիմիր Պետրոսյան «Գաղտնի Բանակ (նրա գաղափարաբանությունը)», Երևան, 2015, 304 էջ։
  • Սագօ Օգնայեան «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ (ASALA): Վաւերագրութիւն զինեալ և հրատարակչական գործունէութեան», Երևան, 2015, 152 էջ։
  • Սփյուռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթղթերու մեջ (1945–1991), կազմող և խմբ.` Գևորգ Յազըճյան, Երևան, 2016, 352 էջ։
  • Կարո Վարդանյան «Պայթյուններ Թուրքիայում և... ոչ միայն։ ASALA-ն` ներսից», Երևան, 2017, 296 էջ։
  • Կարո Վարդանյան «Պայթյուններ Թուրքիայում և... ոչ միայն։ ASALA-ն` ներսից», 2-րդ հրտ., Երևան, 2018, 296 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.trackingterrorism.org/group/armenian-secret-army-liberation-armenia-asala
  2. Jessup (1998). An Encyclopedic Dictionary of Conflict and Conflict Resolution, 1945-1996. Greenwood Publishing Group. էջ 39. ISBN 0-313-28112-2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. «A leftist separatist terrorist group that, before 1984, was quite active in the European area, ASALA began its operations before 1975.»
  3. 0-313-28112-2, 978-0-313-28112-9, p. 39
  4. Michel Wieviorka, David Gordon White. The making of terrorism. University of Chicago Press, 1993. 0-226-89650-1, 978-0-226-89650-2, p. 256
  5. Bruce Hoffman. Inside terrorism. Columbia University Press, 2006. 0-231-12699-9, 978-0-231-12699-1, p. 71
  6. Göçek, Fatma Müge (2011). The Transformation of Turkey: Redefining State and the Society from the Ottoman Empire to the Modern Era. I.B. Tauris. էջ 151.
  7. Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը
  8. 8,0 8,1 Վլադիմիր Պողոսյան․ «Չմոռանանք», Երևան 2006 թ․։
  9. «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի 1990 թ.-ին ընդունված ծրագիրը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.

Աղբյուրներ

խմբագրել