Արամ Սարոյան

հայ վիպագիր, կենսագիր, դրամատուրգ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Սարոյան (սեպտեմբերի 25, 1943(1943-09-25)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ բանաստեղծ, արձակագիր, հուշագիր և թատերագիր։

Արամ Սարոյան
անգլ.՝ Aram Saroyan
Ծնվել էսեպտեմբերի 25, 1943(1943-09-25)[1][2] (80 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունդրամատուրգ, կենսագիր, վիպասան, բանաստեղծ և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹրինիթի դպրոց
ԱշխատավայրՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
ԶավակներՍթրոբերի Սարոյան

Վիլյամ Սարոյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում։ Հայրը Վիլյամ Սարոյանն էր, մայրը՝ իռլանդուհի Քերոլ Գրեյսը, դերասանուհի, որի հետ հայրը ամուսնացել էր երկու անգամ, քույրը՝ Լյուսի Սարոյանը, դերասանուհի էր։ Արամ Սարոյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։ Ապրում է Լոս Անջելեսում կնոջ՝ ծագումով իռլանդացի նկարչուհի Գեյլին Սարոյանի հետ[3]։ Համալսարանում դասավանդում է գրական տեխնիկա։

Ստեղծագործություններ խմբագրել

Սարոյանի գրական ժառանգությունը տեղ է գտել անթոլոգիաներում, բազմաթիվ դասագրքերում։

Հրատարակած գրքերն են.

  • Արամ Սարոյան, 1968
  • Էջեր, 1969
  • Հրեշտակների ծնունդը։ Ասք Լև Ուելչի և բիտնիկների սերնդի մասին, 1979
  • Վերջին արարողությունները։ Վիլյամ Սարոյանի մահը, 1982
  • Վիլյամ Սարոյանի կենսագրությունը, 1983
  • Եռյակ։ Օօնա Չապլինի, Քերոլ Մաթոյի, Գլորիա Վանդերբիլթի մտերիմ ընկերությունը, 1985
  • Ընկերները աշխարհում, 1992
  • Ագարակի կրկներևույթը, 1993
  • Օր ու գիշեր։ Բոլինասի բանաստեղծությունները, 1998
  • Ռոմանտիկ Մաքգրո Հիլը, 1998
  • Վաթսունականների մեկնարկը, 2001
  • Նկարիչները անհանգստության մեջ են, 2002
  • Փոքրիկ բանաստեղծությունների ամբողջական ժողովածու, 2007։

Քննադատական աշխատանքներն են՝ «Մոռացված հաց» անթոլոգիան՝ նվիրված հայկական ծագումով ամերիկյան գրողների առաջին սերնդին (հրատարակված Դավիթ Խերդյանի կողմից), «Ամերիկյան պոեզիայի ամփոփագիր»։

2008 թվականին արժանացել է Ուիլյամ Կարլոս Ուիլյամսի անվան մրցանակի «Փոքրիկ բանաստեղծությունների ամբողջական ժողովածու»-ի համար։ Այս ժողովածուի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը պարզ, ոչ ավանդական ուղղագրությամբ, հակասական բառ է՝ «Լուույսս»՝ տպված գրքի դատարկ էջի մեջտեղում։ Այն ստացել է «Ազգային ներդրում արվեստների մեջ» մրցանակը։

Արամ Սարոյանի բանաստեղծություններից հայերեն է թարգմանել սարոյանագետ, գրող, արտիստ Էլֆիք Զոհրաբյանը։ Բանաստեղծությունները տպագրվել են «Նարցիս» գրական հանդեսում։

Կարծիքներ Արամ Սարոյանի մասին խմբագրել

  Ուշ վաթսունականներին, երբ ես ինձ բանաստեղծ էի համարում, Արամը բանաստեղծ էր, որին ես նախանձում էի։ Պարզ չէր, նա կատակո՞ւմ էր, թե՞ հասել էր այն ամենին, ինչին կարելի էր հասնել։ Մինչ մնացածներս փորձում էինք լինել բայեր, ինչպես բոլորն էին մեզ սովորեցրել, նա համբերություն ունեցավ օգտվելու գոյականներից։ Նա խոր շունչ քաշեց և նետվեց իրեն բնորոշումներ տալու ինքնավստահության մեջ։ Նա իրեն ազատ արձակեց, թողեց կմկմալ, թողեց, որ բառը կրկնվի, հետո անհայտանա, հետո կիզակետից ընկնի։ Մինչ մենք բոլորս վազում էինք կյանքի ետևից՝ էջով մեկ ընկած նրա գոյականները փայլփլում էին, շնչում ու դողում և շարժվում կամաց, նրբորեն ներսից դուրս անցնում։
- Վիտո Ակոնցի
 
  Արամ Սարոյանի փոքրիկ բանաստեղծությունները դարձան լեգենդ այն ժամանակ, երբ դեռևս երեք տասնամյակ առաջ անհայտացան գրադարակներից, իսկ դրանց վերստին հայտնվելը՝ իրադարձություն եղավ։ Այս նրբաճաշակ աշխարհում Սարոյանը կանխատեսեց պոեզիայի հաջորդ երեսուն տարին։ Սարսուռի առաջացումը լեզվի միջոցով, էլեկտրոնային պոեզիայի և կայքային գեղագիտության մանրազնին տեսանելիությունը, գաղափարների և ընթացքների միաձուլումը ազդեցին մտածող բանաստեղծների ընթացիկ գործունեության վրա։ Նրա գիրքը արդիական է։
- Քենեթ Գոլդսմիթ
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Արամ Սարոյանի կենսագրությունը