Աբրահամ Թովմասյան (մահ. 2020 թ․ սեպտեմբերի 10, Բեյրութ), Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկ[1]։

Կենսագրություն խմբագրել

Թովմասյանը ԱՍԱԼԱ-յի շարքերին անդամակցել է 1980-ականների սկզբին։ Կազմակերպության ռազմակայանում համապատասխան մարզումներից հետո, նա աշխույժ գործունեություն է ծավալել 1980-ական թթ․՝ մասնավորապես Եվրոպայի տարածքում։ 1983-ի հունվարի 22-ին նա խմբային հարձակում է գործել Փարիզում թուրքական Օդանավային ընկերության գլխավոր գրասենյակի վրա՝ իրականացնելով «Շապին Գարահիսար» գործողությունը[2], որի համար դատապարտվել է 2,5 տարվա բանտարկության։ 1985 թ․ վերադաձել է Լիբանան և իր պայքարը շարունակել է Հայկական Ժողովրդային շարժման Լիբանանի մասնաճյուղի շրջանակներում։

Մահացել է Բեյրութում՝ 2020 թ․ սեպտեմբերի 10-ի երեկոյան՝ սեպտեմբերի 5-ին պատահած ավտովթարից հինգ օր անց[3]։

Այս առնչությամբ ԱՍԱԼԱ-յի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. "Ընկեր Աբրահամ Թովմասյանը համեստ էր, ծառայասեր, միշտ պատրաստ՝ անմնացորդ նվիրումով կատարելու իրեն հանձնարարված ամենադժվար պարտականությունները":

Սեպտեմբերի 14-ին Երևանի Եռաբլուր պանթեոնում հոգեհանգստյան արարողություն է կատարվել Թովմասյանի հիշատակին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել