Գևորգ Աճեմյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աճեմյան (այլ կիրառումներ)
Գէորգ Վարդանի Աճեմեան (մայիսի 23, 1932, Մանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա - դեկտեմբերի 27, 1998[1], Լիոն), հայ գրող, հրապարակախոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիր։
Գևորգ Աճեմյան արմտ. հայ.՝ Գէորգ Աճեմեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 23, 1932 |
Ծննդավայր | Մանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1998[1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Լիոն |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկազյան ազգային վարժարան, Կյուլլապի Կյուլպենկյան վարժարան և Բեյրութի ամերիկյան համալսարան (1958) |
Ժանրեր | բանաստեղծություն և պոեմ |
Անդամակցություն | Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ |
Աշխատավայր | Սփյուռք |
Ամուսին | Վերա Աճեմեան |
Գևորգ Աճեմյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Սիրիայում, եղեռնից մազապուրծ եղած սասունցիների ընտանիքում։ Սովորել է Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում։ 1948 թվականին ավարտել է «Ալեպպո» քոլեջը, 1958 թվականին՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Զբաղվել է մանկավարժական աշխատանքով, հայերենի և անգլերենի ուսուցիչ է աշխատել հայկական դպրոցներում, միաժամանակ լիբանանահայ մամուլում տպագրել է արձակ էջեր, տեսական-քննադատական հոդվածներ։ Ստեղծագործության հիմնական թեման սփյուռքահայության պայքարն է հանուն ազգապահպանման։ Միակ ելքը տեսել է հայրենադարձության մեջ։ Եղել է «Սփյուռք» (արևմտահայերեն՝ «Սփիւռք» անվամբ) հանդեսի խմբագիրը։
Տեսական-քննադատական և գրական վերլուծական ուսումնասիրություններն ամփոփել է «Տեսական քննադատական փորձեր» (1962-1982) ժողովածուում[2]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Սփյուռքահայ գրականության նշանավոր դեմքերից է, հեղինակ է պատմվածքների, վեպերի ժողովածուների։
- «Հարդգողի ժառանգորդներն» վեպ
- «Անկարելի պատմութիւն» (1956)
- «Օրերէն ետք» (1958)
- «Անորոշութեամբ եւ մասամբ նորեն» (1959)
- «Անապահովութեան փողոցներ» (1964)
- «Պիտի չարչարեմ բառերը» (1967)
- «Ակամայ ծաղրածուն եւ այլ դերասաններ» (1968)
- «Հաւերժական ճանապարհ» (1975)
- «Հարդագողի ժառանգորդները» (1983)
- «Սիմֆոնիա՝ աններդաշնակության մեջ» (1962, անգլերեն) վեպ
- «Տեսական-քննադատական փորձեր» (1962-1982) ժողովածու
ԳրքերԽմբագրել
- Անապահովության փողոցներ, Ե., 1968։
- Պիտի հիշենք երբևիցե Արևմտյան Հայաստանը, Բեյրութ, 1998
- Rulling over the Ruins, USA, 1999
- Խօսք ճանապարհի [ա.տ.], 1999։
- A Time for Terror, USA, 2000.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005