Ստեփան Պողոսյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Պողոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Կարապետի Պողոսյան (հունվարի 1, 1932[1], Զովասար, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մայիսի 17, 2012[2], Երևան, Հայաստան), հայ պատմաբան, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար (1990 թվականի սեպտեմբեր - 1991 թվականի մայիս), ԽՄԿԿ անդամ (1956)։
Ստեփան Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1932[1] |
Ծննդավայր | Զովասար, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | մայիսի 17, 2012[2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Աշխատավայր | ՀԿԿ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
Երեխաներ | Հասմիկ Պողոսյան |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը (1955)։ 1970-1988 թվականներին՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախագահ, 1988-1990 թվականներին՝ Արմենպրեսի տնօրեն, 1990 թվականին՝ Հայաստանի մամուլի և հրատարակչությունների պետկոմի նախագահ։ 1990 թ. ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։ 1991 թվականին հիմնադրել է Հայկական հարցի ուսումնասիրության գիտական կենտրոն։ 1991-1992 թվականներին՝ «Երկիր ավետյաց» թերթի գլխավոր խմբագիր։ 1995 թվականից դասախոսել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ 2002-2009 թթ. - Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009-2012 թթ. - Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական։
Աշխատությունները վերաբերում են Հայկական հարցին, Հայոց ցեղասպանության և ազգային-ազատագրական շարժումների պատմությանը («Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմություն», հ. 1-3, 2000-2003 (համահեղափոխական), «Հայացք անցյալին, հանուն այսօրվա ու վաղվա», 2002, «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմություն. Նահատակներ հավերժության», 2005, և այլն)։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Պատմության կեղծարարները, Լոնդոն, 1986։
- Արարման ճամփաներով, Երևան, 1988, 256 էջ։
- Գոյատևման պայքարի քառուղիներում, Երևան, 1989, 480 էջ։
- Ինձ բահ տվեք… (Գևորգ Չաուշ), Երևան, 1989, 448 էջ։
- Ակնարկներ Արևմտյան Հայաստանի պատմության (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ), Երևան, 1990։
- Արամ Անտոնյանի ՙՄեծ ոճիրը՚ մեղադրում է, Երևան, 1990, 104 էջ։
- Ինձ բահ տվեք… (Գևորգ Չաուշ), Երևան, 1990, 448 էջ։
- Ինքնապաշտպանական կռիվները, Երևան, 1990։
- Պանթուրքիզմը երեկ և այսօր, Երևան, 1990, 80 էջ։
- Քրդերը և հայկական հարցը, Երևան, 1991, 456 էջ։
- Սև ծովից Վանա ծով` հինգ ամիս, հինգ օր, Երևան, 1992, 112 էջ։
- Արևմտահայությունը ցեղասպանության շեմին, Երևան, 1997, 70 էջ։
- Թուրքերը թուրքերի մասին (վավերագրերի և նյութերի ժողովածու), Երևան, 2000, 508 էջ։
- Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 1.
- Հայերի բնաջնջման Օսմանյան քաղաքականությունը, Երևան, 2000, 567 էջ։
- Սասունցիներ (Պատառիկներ ապրած կյանքի), Երևան, 2000, 366 էջ։
- Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 2, գիրք Ա. Հայկական հարցը 1908–1914 թվականներին, Երևան, 2001, 566 էջ։
- Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 2, գիրք Բ. Մեծ Եղեռն (1914–1917 թթ.), Երևան, 2001, 513 էջ։
- Ցեղասպանության խնդիրները. Պետական քաղաքականություն և ազգային ընկալումներ, Երևան, 2001, 85 էջ։
- Հայացք անցյալին. հանուն այսօրվա ու վաղվա, Երևան, 2002, 172 էջ։
- Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 2, գիրք Գ. Մեծ Եղեռնը Արևմտյան Հայաստանի նահանգներում, Երևան, 2002, 478 էջ։
- Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 2, գիրք Դ. Մեծ Եղեռնը Անատոլիայում, Երևան, 2002, 445 էջ։
- Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 3, գիրք Ա., մաս 1. Հայկական հարցը 1917 թվականին, Երևան, 2003, 388 էջ։
- Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 3, գիրք Ա., մաս 2. Հայկական հարցը 1918–1919 թվականներին, Երևան, 2003, 415 էջ։
- Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 3, գիրք Բ. Հայկական հարցը 1920–1922 թվականներին, Երևան, 2004, 452 էջ։
- Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 3, գիրք Գ. Տարածքային և քաղաքական կորուստներ. Քեմալիզմ, Երևան, 2004, 558 էջ։
- Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 3, գիրք Դ. Հայկական հարցի և հայոց ցեղասպանության մատենագիտություն, Երևան, 2000, 434 էջ։
- Հայոց ցեղասպանությունը (Պատճառները, ընթացքը, հետևանքները), Երևան, 2005, 101 էջ։
- Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն. Նահատակներ հավերժության, Երևան, 2005, 376 էջ։
- Հայոց ցեղասպանության պատմություն, գիրք I, Երևան, 2008, 728 էջ։
- Հայոց ցեղասպանության պատմություն, գիրք II, Երևան, 2009, 808 էջ։
- Հայոց ցեղասպանության պատմություն, գիրք III, Երևան, 2011, 669 էջ։
- Թուրքերը թուրքերի մասին, գիրք 1, խմբ. Ստ. Պողոսյան, Երևան, 2011, 294 էջ։
- Թուրքերը թուրքերի մասին, գիրք 2, խմբ. Ստ. Պողոսյան, Երևան, 2011, 552 էջ։
- Սասունցիներ, Երևան, 2011, 503 էջ։
- Հարևաններ մոտ ու հեռու, գիրք 1, Երևան, 2011, 600 էջ։
- Հարևաններ մոտ ու հեռու, գիրք 2, Երևան, 2012, 598 էջ։
- Հարևաններ մոտ ու հեռու, գիրք 3, Երևան, 2012, 600 էջ։
- Հարևաններ մոտ ու հեռու, գիրք 4, Երևան, 2013, 880 էջ։
Մամուլ
խմբագրել- Չինական պարսպից այն կողմ։ «Գարուն», 1967, № 2, էջ 61-71։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Պողոսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 372)։ |
Նախորդող Մավր Դավթյան |
ՀԽՍՀ Հեռուստառադիոյի Պետական Կոմիտեի նախագահ Ստեփան Պողոսյան 1970 -1988 |
Հաջորդող Էմանվել Արաքսման-Մանուկյան |