Այս հոդվածը ՀԱՀԳԲ-ի համահիմնադրի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Հակոբ Տարագճյան։

Հակոբ Տարագճյան (1958-1981), ՀԱՀԳԲ անդամ։

Հակոբ Տարագճյան
Դիմանկար
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ԱզգությունՀայ
ԿրթությունՀովակիմյան-Մանուկյան վարժարան
ԳործունեությունՀԱՀԳԲ անդամ

Կենսագրություն խմբագրել

Հակոբ Խորենի Տարագճյանը ծնվել է 1958 թվականին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Հայրը՝ Խորեն Տարագճյանը, ով Լիբանան էր տեղափոխվել 1950-ականների կեսերին, ոսկերիչ էր և աշխատում էր գոհարեղենի մշակման մի գործարանում։ Նրանց գերդաստանը մեծ էր, ազգականների մեջ շատ էին ցեղասպանությունը վերապրած ավագները։ Ընտանիքում չորս երեխա էին՝ Հակոբը, կրտսեր եղբայր Վիգենը և երկու քույրերը՝ Լիզան և Սրբուհին։ Սովորել է Հայկական բարեգործական ընդհանուր միության "Դեմիրճյան" վարժարանում։Նախակրթարանից հետո ավարտել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն "Հովակիմյան-Մանուկյան" վարժարանը։ Մահացել է 1981-ի մարտի 17-ին, արյան լեյկեմիայից։Հիվանդությունը նրան մոտ մեկ տարի անկողնուն գամեց։

Պատկեր:Download.jpg
Հակոբ Տարագճյանը՝ հիվանդանոցում։ Նրա մոտ կանգնածը Հակոբ Հակոբյանն է։

ՀԱՀԳԲ-ին անդամակցումը խմբագրել

ՀԱՀԳԲ-ին անդամակցել է 16-17 տարեկանից, եղել է կազմակերպության նախնական ուժական կազմի մեջ։ Մուջահեդի հետ ծանոթանալուց հետո(ում հետ հանդիպումը կազմակերպել էր հենց Հակոբի հայրը՝ Խորենը), վերջինս կազմակերպում է Հակոբի և նրա մի քանի ընկերների մարզումները պաղեստինցիների մի ճամբարում։Պաղեստինցիների մոտ մարզվելու ընթացքում սերտ կապեր էր հաստատել "Բաադեր Մայնհոֆի" և ճապոնական "Կարմիր բանակի" մարտիկների հետ, որոնք հետագայում նրան շատ օգտակար եղան արտասահմանում գործողություններ կազմակերպելիս։

ՀԱՀԳԲ-ի ամենաառաջին գործողությունը իրականացվել է 1975 թվականի հունվարի 20-ին։ Որպես թիրախ էր ընտրվել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Բեյրութի գրասենյակը, որի հովանու ներքո գործում էր ԱՆՉԱ-ն՝ Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեն։ ԱՆՉԱ-ն բազմաթիվ կենտրոններով ամեն կերպ հայությանը հրապուրում էր դեպի Արևմուտք, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներ,որով նպաստում էր Միջին Արևելքի երկրներից դեպի Արևմուտք հայության գաղթը՝ դատարկելով պատմական Հայաստանին սահմանամերձ շրջանների հայությունը[1]։ Կատարված գործողության պատասխանատվությունը ստանձնում է «Գերի Գուրգեն Յանիկյան Խմբակ» անունը կրող կազմակերպությունը(սկզբնական շրջանում ՀԱՀԳԲ-ը այս անվամբ էր հանդես գալիս)։

Իրականացրել է կազմակերպության առաջին գործողություններից մեկը, այն է՝ 1976-ի փետրվարի 16-ին Բեյրութում Թուրքիայի դեսպանատան առաջին քարտուղարի՝ Օքթար Ջերեթի սպանությունը[2]։ 1976-1978 թվականներին իրականացրել է 20-ից ավելի գործողություն հենց Թուրքիայում, որոնց մասին, սակայն, շատ մանրամասներ հայտնի չեն։ ՀԱՀԳԲ-ի գործունեության սկզբնական շրջանում լուրեր էին տարածվում, թե դա հայկական կազմակերպություն չէ, թե դրա կազմում հայեր չկան, ուստի նման թյուրիմացությունները վերացնելու համար Հակոբը և Հարությունը որոշեցին հանդես գալ մամլո ասուլիսներով, որը, սակայն, պետք է կազմակերպվեր այնպես, որ նրանցից ոչ ոք չբացահայտվեր։ Այդ գործում նրանց օգնել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Զահեր Էլ-Խաթիբը, ով ղեկավարում էր "Աշխատավորների Լիգա" կազմակերպությունը և իր գրասենյակները տրամադրում էր ԱՍԱԼԱ-ի մամլո ասուլիսների համար։ Հակոբը մեծ դեր է ունեցել "Հայաստան" ամսաթերթի ստեղծման և կազմակերպությանը ռադիոժամ հատկացնելու գործում։ Երբ 1980-ի սկզբին նրա մոտ ախտորոշվեց արյան քաղցկեղ, փոխադրվեց Բեյրութի Ամերիկյան հիվանդանոց, որտեղ էլ պառկեց մինչև իր ցավալի մահը՝ 1981-ի մարտի 17-ը։ Հակոբը հիվանդանոցում էլ ինչով հնարավոր էր օգտակար եղավ ՀԱՀԳԲ-ին։ Ամեն օր ժամերով զրույցներ էր վարում Բանակի նորակոչիկնեի հետ, նրանց փոխանցում հեղափոխականի իր փորձը։ Հակոբը Տարագճյանը դարձավ ԱՍԱԼԱ-ի առաջին նահատակը, իսկ նրա հուղարկավորությունը՝ ԱՍԱԼԱ-ի կազմակերպած առաջին հուղարկավորությունը․․․

Աղբյուրներ խմբագրել

Կարո Վարդանյան «Պայթյուններ Թուրքիայում և... ոչ միայն։ ASALA-ն` ներսից», 2-րդ հրտ., Երևան, 2018, 296 էջ։

https://www.youtube.com/watch?v=Xp8IVJ9sIh0&t=2215s

Տես նաև խմբագրել

ՀԱՀԳԲ, Հակոբ Հակոբյան (ՀԱՀԳԲ հիմնադիր)

Ծանոթագրություններ խմբագրել