Կարին-Էրզրում ռազմագործողություն

Կարին-Էրզրում ռազմագործողություն[1], Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատը «նահատակ Փիեր Գյուլումյան» խմբի համագործակցությամբ 1982 թվականի օգոստոսի 7-ին ժամը 3-ին Զոհրապ Սարգսյանի գլխավորությամբ իրականացված ռազմական գործողություն[2]։

Գործողություն

խմբագրել

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատը «նահատակ Փիեր Գյուլումյան» խմբի համագործակցությամբ 1982 թվականի օգոստոսի 7-ին ժամը 3-ին Զոհրապ Սարգսյանի գլխավորությամբ իրականացրեց ռազմական գործողություն՝ ատրճանակներով և նռնակներով զինված մուտք գործելով Անկարայի Էսենպողա միջազգային օդանավակայան։ Գործողության թիրախը եղել են թուրքական զինված ուժերի ներկայացուցիչներ և անձնագրային հսկողության աշխատակիցներ։ Սկզբնական փոխհրաձգության և պայթյունների հետևանքով զոհվեց 7 զինվոր, իսկ օդանավակայանի սպասասրահի տերմինալը անցավ հայազգի մարտիկների վերահսկողությանը։ Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության սպաներ և շարքայիններ, ինչպես նաև մաքսատան ծառայողներ։ Թուրքական իշխանությունները օդանավակայան բերեցին հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանումներ՝ շրջափակելով շինությունը։ Այդ ընթացքում ՀԱՀԳԲ-ի մահապարտները պատանդ վերցրեցին 250 ուղևորի, որոնց մեջ եղած ամերիկացիների ու գերմանացիների միջոցով սկսեցին բանակցություններ վարել թուրքերի հետ։ Չնայած ընթացող բանակցություններին՝ թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները գրոհեցին օդանավակայանի շենքը, ինչին պատասխան ստացան ձեռնառումբերի պայթյուններ ու ավտոմատային կրակահերթեր։ Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին։ Մահապարտների ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց, ուշագնաց վիճակում գերի ընկավ և վեց ամիս հետո մահապատժի ենթարկվեց Լևոն Էքմեքճյանը, հրամանատար Զոհրապ Սարգսյանը զինամթերքի սպառվելուց հետո ինքնասպան եղավ իր վերջին փամփուշտով, իսկ մյուս անդամները վերադարձան իրենց զորանոցները։ Ընդհանուր հաշվով մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 և վիրավորվեց 113 մարդ։ Պատահական բոլոր անցորդները սպանվեցին թուրքական ուժերի գնդակներից[3]։

ՀԱՀԳԲ հայտարարություն

խմբագրել
 

Գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ՀԱՀԳԲ-ն՝ տարածելով հետևյալ հայտարարությունը

  Պատմական «Կարին» գործողությունը եկավ անգամ մը ևս աշխարհին փաստելու հայ և թուրք պայքարի իրողութիւնը… Մեր հերոսները պատմական հարուած մը ուղղեցին թրքական ֆաշիստ վարչակարգին… Հայ նահատակներու կանչը ձեզ կը հրավիրե ազգային պայքարի ի խնդիր հայ ազգի ու ձեր արժանապատվութեան, ի խնդիր Հայ դատի…

Պիտի շարունակենք մեր պայքարը մինչև Հայաստանի ազատագրութիւնը[4]։

 

Լևոն Էքմեքճյանի մահավճռին սփյուռքահայությունը բազմաթիվ երկրներում պատասխանեց հակաթուրքական բողոքի ցույցերով։

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը Լևոն Էքմեքճյանի հիշատակին է նվիրել «Գիշերային ռեքվիեմ» բանաստեղծությունը[5]։

Կազմակերպիչների վերջին ուղերձներ

խմբագրել
  Սիրելի հայ ժողովուրդ։ Ձեզի կմաղթեմ հաւատք եւ յաջողութիւն։ Կամք ու ամենէն դժուարին օրերը դիմագրաւելու պատրաստակամութիւն։ Վերջին ըղձանքս․ անսպառ կորով։ Սրտագին մաղթանքներս ամբողջ հայ ժողովուրդին։ Մնաք բարով։  

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sultanic Saviors and Tolerant Turks. Indiana University Press. 2020 թ․ ապրիլի 7. էջեր 275–292. ISBN 978-0-253-04542-3.
  2. «New York Times New York City Poll, January 2003». ICPSR Data Holdings. 2003 թ․ մայիսի 16. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  3. «Hizb ut-Tahrir activists arrested in St Petersburg as terrorists». Human Rights Documents Online. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  4. ՀԱՀԳԲ–ի «Հայաստան» պաշտոնաթերթ, 1982 թ․–ի նոյեմբեր
  5. «Գարուն» ամսագիր, 1987 թ. N11։