Հակոբ Հակոբյան (ՀԱՀԳԲ հիմնադիր)
Այս հոդվածը ՀԱՀԳԲ-ի հիմնադրի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Հակոբ Հակոբյան։
Հակոբ Հակոբյան (1951, Մոսուլ, Իրաք - ապրիլի 28, 1988, Աթենք, Հունաստան), հայ ռազմաքաղաքական գործիչ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից։ Առհասարակ ԱՍԱԼԱ-ի «կնքահայրը» համարվում է լիբանանահայ Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան, հանդես է եկել Մուջահեդ, Մուալեմ, Միհրան Միհրանյան, Վահրամ Վահրամյան, Մուրադ Արմենյան, Աբու Ահմադ ալ-Արմանի կեղծանուններով)։ Այդ պատճառով էլ ուսումնասիրողներից ոմանք ԱՍԱԼԱ-ի ծագումը կապում են Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործունեության հետ։
Հակոբ Հակոբյան | |
---|---|
![]() ՀԱՀԳԲ հիմնադիր-առաջնորդ | |
Ծնվել է | 1951թ.,օգոստոսի 15 |
Ծննդավայր | Մոսուլ ![]() |
Մահացել է | 1988 թ., ապրիլի 28 (36–37 տարեկանում) |
Մահվան վայր | Աթենք ![]() |
Քաղաքացիություն | Լիբանան, Եմեն, Լիբիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ահաբեկիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Երիտասարդ տարիներԽմբագրել
Հակոբ Հակոբյան ծնվել է Իրաքի Մոսուլ քաղաքում։ [1]: Հակոբ Հակոբյանը մասնակցել է Պաղեստինի ազատագրման շարժման գործունեությանը, իսրայելա-պաղեստինյան ընդհարումներին, սերտ կապեր է ունեցել Յասեր Արաֆաթի, Աբու Նիդալի և պաղեստինյան այլ գործիչների հետ։
Հակոբ Հակոբյանը ակտիվ դերակատարություն է ունեցել 1975 թ.-ին սկսված քաղաքացիական պատերազմում հայ համայնքի պաշտպանության գործում։
ՀԱՀԳԲ-ի հիմնադրումն ու ղեկավարումըԽմբագրել
1975 թ.-ին հիմնել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը։ 1984 թվականից Ասալայի մարտիկների կողմից գրվել ու անգլերեն լեզվով հրատարակվել են 3 գրքույկներ։ Դրանք 1992 թվականին Իրականություն վերնագրով՝ հայրենի ընթերցողի համար, հայերեն տարբերակով կազմել ու հրատարակել են Մոնթե Մելքոնյանն ու իր կինը՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանը։ Գիրքը պատմում է ԱՍԱԼԱ-հեղափոխական շարժման մասին, որտեղ նսեմացվում է Հակոբ Հակոբյանի գործունեությունը։ Ըստ գրքի ՀԱՀԳԲ -ի ծագման օրից գոյություն ունեին 2 հիմնական ուժեր՝ Հակոբ Հակոբյանն ու մյուս անդամների ամբողջությունը։
ՀԱՀԳԲ-ի մնացյալ պատմությունը պիտի բնորոշվեր այս երկվությամբ.հայրենասեր մարտիկները շարունակաբար պիտի պայքարեին ստեղծարար գործունեություն հաստատելու համար, մինչ Մուջահետը, որ նկատի ուներ միայն իր անձնական իղձերը, նրանց ստեղծարար աշխատանքի պտուղները պիտի քաղեր և նրանց պիտի շահագործեր իր անձնական նպատակներն իրագործելու համար։
Սպանության առեղծվածըԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հարվի Վ. Կուշներ. Encyclopedia of terrorism. SAGE, 2002. ISBN 0761924086, 9780761924081, էջ. 47
- ↑ The Associated Press, Ապրիլի 28, 1988. Gunmen Kill Man in Athens Identified as Armenian Terrorist Chief.
ԱղբյուրներԽմբագրել
- Իրականություն, ԱՍԱԼԱ-հեղափոխական շարժում, հրատ. 1992