Քույրական գործ, առողջապահության մի ոլորտ, որը կենտրոնացած է անհատների, ընտանիքների, համայնքների խնամքի վրա, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել, պահպանել կամ վերականգնել առողջությունը և կյանքի որակը։ Բուժքույրերը տարբերվում են մյուս բուժաշխատողներից հիվանդների հանդեպ ունեցած իրենց մոտեցումով, վերապատրաստումով և պրակտիկայի շրջանակով։ Նրանք հմտանում են շատ մասնագիտություններում՝ ունենալով տարբեր աստիճանի պարտականություններ։ Շատ բուժքույրեր բուժօգնություն են ցուցաբերում ըստ բժիշկների ցուցումների, և հենց այս ավանդական դերն էլ ձևավորել է բուժքույրերի հասարակական կերպարը որպես բժշկական ծառայությունների մատակարարներ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով շատ իրավասություններ՝ փորձառու բուժքույրերին թույլատրվում է ինքնուրույն հմտանալ իրենց գործում։ Հետպատերազմյան ժամանակաշրջանից սկսած՝ բուժքույրերի կրթությունը անցնում է առաջադեմ և մասնագիտացված հավատարմագրերի դիվերսիֆիկացման գործընթաց, ինչպես նաև բազմաթիվ ավանդական կանոնակարգեր և աշխատանքային պարտականություններ ենթարկվում են փոփոխման[1][2]։

Քույրական գործ
Բրիտանացի բուժքույրը հոգ է տանում երեխայի մասին
Մասնագիտություն
ԱնուններNursing

Գործունեության ոլորտ
Առողջապահություն
Նկարագրություն
Աշխատանքային դաշտ
Հիվանդանոց, Կլինիկա, Լաբորատորիա

Բուժքույրերը մշակում են խնամքի ծրագիր`համագործակցելով բժիշկների, թերապևտների, հիվանդի, հիվանդի ընտանիքի և թիմի այլ անդամների հետ, որոնք կենտրոնացած են հիվանդությունների բուժման վրա` կյանքի որակը բարելավելու համար։ Միացյալ Թագավորությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջադեմ բուժքույրերը, ինչպիսիք են կլինիկական և փորձառու բուժքույրերը, ախտորոշում են առողջական խնդիրները, նշանակում դեղեր և բուժման այլ մեթոդներ՝ կախված պետական առանձին կանոնակարգերից։ Բուժքույրերը կարող են օգնել համակարգել հիվանդների խնամքը, որը իրականացվում է բազմամասնագիտական առողջապահական թիմի այլ անդամների կողմից, ինչպիսիք են թերապևտները, բժիշկները և դիետոլոգները։ Բուժքույրերը խնամք են տրամադրում ինչպես փոխկապակցված կերպով, օրինակ՝ բժիշկների հետ, այնպես էլ անկախ՝ որպես բուժքույր։

Պատմություն

խմբագրել

Ավանդական

խմբագրել

Քույրական գործի պատմաբանները կանգնած են մարտահրավերի առջև՝ պարզելու, թե արդյոք հնում հիվանդներին կամ վիրավորներին տրամադրվում էր բուժքույրական խնամք[3]։ Օրինակ՝ մ.թ.ա. հինգերորդ դարում Հիպոկրատի հավաքածուն տեղ-տեղ նկարագրում է արական «սպասավորների» կողմից հիվանդների հմուտ խնամքն ու ախտորոշումը, ովքեր կարող էին բուժքույրեր լինել[4]։ Մ.թ.ա. 600 թվականին Հնդկաստանում, Սուշրուտան իր Սուշրուտա սամհիտա տրակտատի 3-րդ գրքի 5-րդ գլխում խոսում է բուժքրոջ դերի մասին, քանի որ «մարմնի տարբեր մասերը կամ անդամները, ինչպես նշված է նախկինում, ներառյալ մաշկը, չեն կարող ճիշտ նկարագրվել այն անձի կողմից, ով լավ չի տիրապետում անատոմիային։ Ուստի անատոմիայից մանրակրկիտ գիտելիքներ ստանալու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է պատրաստի դիակ և զգուշորեն դիտարկի այն մասնատելով և ուսումնասիրի դրա տարբեր մասերը»։ Ժամանակակից քույրական գործի հիմնադրումից առաջ, միանձնուհիներն ու վանականներն էին հաճախ մատուցում էին բուժքույրական խնամք[5]։ Օրինակները, ի միջի այլոց, կան քրիստոնեական[6], իսլամական[7] և բուդդայական[8] ավանդույթներում։ Պողոս առաքյալի նամակում, Փեբեն նկարագրվում է որպես «առաջին այցելող բուժքույր»[9][10]։ Այս ավանդույթները ազդեցիկ էին ժամանակակից քույրական գործի զարգացման գործում:Ժամանակակից բուժքույրության կրոնական արմատները ապացուցված են շատ երկրներում։ Օրինակ Միացյալ Թագավորությունում անցյալում ավագ բուժքրոջը վկայակոչելու համար «քույր» պատմական տիտղոսն էին օգտագործում[11]։

16-րդ դարի բարեփոխումների ընթացքում բողոքական բարեփոխիչները փակեցին վանքերն ու միաբանությունները՝ թույլ տալով մի քանի հարյուր քաղաքային հոսպիսներ գործել հյուսիսային Եվրոպայում։ Այն միանձնուհիները,ովքեր ծառայում էին որպես բուժքույր, թոշակ ստացան կամ ասացին, որ ամուսնանան և տանը մնան[12]։ Բուժքույրական խնամքը գնում էր անփորձներին, քանի որ Հռոմեական կաթոլիկ եկեղեցում արմատավորված ավանդական խնամակալները հեռացվել էին իրենց պաշտոններից։ Բուժքույր մասնագիտությունը մոտ 200 տարի լուրջ հետընթաց ունեցավ[13]։

19-րդ դար

խմբագրել

Ղրիմի պատերազմի ժամանակ Մեծ դքսուհի Ելենա Պավլովնան կոչ արեց կանանց միանալ Խաչի վեհացման միաբանությանը՝ զինվորական հիվանդանոցներում մեկ տարվա ծառայություն իրականացնելու համար։ Քսանութ «քույրերի» առաջին խումբը՝ միաբանության տնօրեն Ալեքսանդրա Պետրովնա Ստախովիչի գլխավորությամբ, Ղրիմ մեկնեց 1854-ի նոյեմբերի սկզբին[14]։ Ֆլորենս Նայթինգեյլը (անգլ.՝ Florence Nightingale) Ղրիմի պատերազմից հետո դրեց պրոֆեսիոնալ բուժքույրության հիմքերը[15]։ Նրա գրառումները քույրական գործի մասին (1859) հայտնի դարձան։ Մասնագիտական կրթության Նայթինգեյլի մոդելը, ըստ որի հիմնվեց բուժքույրական առաջին դպրոցը, որը կապված է անընդհատ գործող հիվանդանոցի և բժշկական դպրոցի հետ, լայն տարածում գտավ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում 1870 թվականից հետո[16]։ Նայթինգեյլը նաև վիճակագրական տվյալների գրաֆիկական ներկայացման առաջամարտիկ էր[17]։

 
Ռուս բուժքույրերը Ղրիմում,1854-1855

Նայթինգեյլի առաջարկությունները,հիմնված էին ջամայկացի «բժշկուհիների» հաջողությունների վրա,ինչպիսին է Մերի Սիկոլը (անգլ.՝ Mary Seacole), ով Նայթինգեյլի նման մասնակցել է Ղրիմի պատերազմին։ Սիկոլը օգտագործում էր հիգիենան և բույսերը վիրավոր զինվորներին և հիվանդություններով տառապող զինվորներին բուժելու համար19-րդ դարում Ղրիմում, Կենտրոնական Ամերիկայում և Ջամայկայում։ Նրա նախնիները մեծ հաջողություն ունեցան որպես բուժողներ Ջամայկայի գաղութում 18-րդ դարում, և նրանց թվում էին Սիկոլի մայրը ՝ տիկին Գրանտը (անգլ.՝ Mrs. Grant), Սառա Ադամսը (անգլ.՝ Sarah Adams),Կուբա Քորնուալիսը (անգլ.՝ Cubah Cornwallis) և Գրեյս Դոնն (անգլ.՝ Grace Donne)՝ Ջամայկայի ամենահարուստ պլանտատեր ՝ Սայմոն Թեյլորի (անգլ.՝ Simon Taylor) սիրուհին և բժշկուհին[18]։

 
Ֆլորենս Նայթինգեյլը ազդեցիկ դեմք էր ժամանակակից բուժքույրության զարգացման գործում։ Ոչ մի համազգեստ չէր ստեղծվել, երբ Ղրիմի պատերազմի ժամանակ Նայթինգեյլն աշխատում էր:Համարվելով առաջին բուժքույր տեսաբանը,նա առողջությունը կապում էր շրջակա միջավայրի 5 գործոնների հետ.մաքուր օդը,մաքոուր ջուրը,արդյունավետ ջրահեռացումը, մաքրությունը, և լույսը հատկապես արևի լույսը.[19] :Այս 5 գործոնների պակասը հանգեցրեց առողջության և հիվանդությունների վատթարացմանը:Թե՛ բուժքույրի, թե՛ կրթության դերը նախ սահմանեց Նայթինգեյլը:

Մասնագիտության զարգացման մյուս կարևոր բուժքույրերն են

  • Ագնես Հանթը (անգլ.՝ Agnes Hunt) Շրոփշիրից, 1-ին օթփոպեդիկ բուժքույրն էր։ Նա կարևոր դեր խաղաց Շրոփշիրու գտնվող Ռոբերտ Ջոնս և Ագնես Հանթ օրթոպեդիկ հիվանդանոցի առաջացման գործում։
  • Ագնես Ջոնսը (անգլ.՝ Agnes Jones), ով 1865թվականին Լիվերպուլի Բրաունլո Հիլլ հիվանդանոցում բուժքույրերի պատրաստման ռեժիմ հաստատեց։
  • Լինդա Ռիչարդսը (անգլ.՝ Linda Richards), ով հիմնեց որակյալ բուժքույրական դպրոցներ ԱՄՆ-ում և Ճապոնիայում և պաշտոնապես ԱՄՆ-ում առաջին մասնագիտորեն պատրաստված բուժքույրն էր, որն ավարտեց 1873 թ.-ին Բոստոնի կանանց և երեխաների Նոր Անգլիա հիվանդանոցում։
  • Քլարիսա Հարլոու «Կլարա» Բարտոնը (անգլ.՝ Clarissa Harlowe,Clarra Barton) ամերիկացի ուսուցիչ, արտոնագրային գործավար, բուժքույր և հումանիտար մասնագետ, ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր։
  • Սուրբ Մարիաննա Կոպ (անգլ.՝ Saint Marianne Cope),Սբ. Ֆրենսիսի քույր, որը բացեց և շահագործեց Միացյալ Նահանգների առաջին ընդհանուր հիվանդանոցները՝ հաստատելով մաքրության ստանդարտներ, որոնք ազդեցին Ամերիկայի ժամանակակից հիվանդանոցային համակարգի զարգացման վրա.[20]:

Կաթոլիկ աստիճանները, ինչպիսիք են Աղքատների փոքրիկ քույրերը, Ողորմության քույրերը, Սբ. Մարիայի քույրերը, և Բարեգործության Քույրերը այս ժամանակահատվածում կառուցեցին հիվանդանոցներ և մատուցեցին բուժքույրական ծառայություններ։ Իր հերթին 1836 թվականին Գերմանիայում սկսվեց սարկավագության ժամանակակից շարժումը[21]։ Կես դարի ընթացքում Եվրոպայում կար ավելի քան 5000 կին սարկավագ[22]։ Ժամանակակից բանակում բուժքույրերի պաշտոնական օգտագործումը սկսվել է տասնիններորդ դարի վերջին կեսին:Բուժքույրերը ակտիվ հերթապահություն էին տեսնում Առաջին բուրական պատերազմում[23], Եգիպտական արշավում (1882) և Սուդանի արշավում (1883)[24]։

20-րդ դար

խմբագրել
 
Ավստրալիայի բուժքույրերի հավաքագրման պաստառը Առաջին աշխարհամարտից

Հիվանդանոցային հիմունքներով ուսուցումն առաջին պլան է մղվել 1900-ականների սկզբին՝ շեշտը դնելով գործնական փորձի վրա։ Նայթինգեյլ ոճի դպրոցը սկսեց անհետանալ։ Հիվանդանոցներն ու բժիշկները բուժքույր կանանց մեջ տեսնում էին որպես անվճար կամ էժան աշխատուժի աղբյուր։ Բուժքույրերի շահագործումը հաճախ էր տեղի ուենում գործատուների,բժիշկների և կրթություն տրամադրողների կողմից[25]։

Շատ բուժքույրեր Առաջին աշխարհամարտում ակտիվ հերթապահություն էին իրականացնում,բայց մասնագիտությունը վերափոխվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Բրիտանական բանակի բուժքույրերը մասնակցում էին արտերկրյա յուրաքանչյուր արշավի[26]։ Ավելի շատ բուժքույրեր կամավոր ծառայության անցան ԱՄՆ-ի բանակում և նավատորմում, քան ցանկացած այլ ոլորտում[27][28]։ Նացիստներն ունեին իրենց բուժքույրերը՝ 40 000[29]: Գերմանիայի Կարմիր խաչի երկու տասնյակ բուժքույրեր արժանացել են «Երկաթե խաչ» շքանշանի կրակահերթի տակ հերոսություն իրականացնելու համար[30]։

Ժամանակակից դարաշրջանում տեղի ունեցավ բակալավրիատի և հետբուհական բուժքույրական աստիճանների զարգացումը։ Բուժքույրական հետազոտությունների զարգացումը, ասոցիացիայի և կազմակերպման ձգտումը հանգեցրին մասնագիտական կազմակերպությունների և ակադեմիական ամսագրերի ձևավորմանը։ Բուժքույրական դաստիարակության աճող ճանաչումը որպես հստակ ակադեմիական առարկա ուղեկցվում էր պրակտիկայի տեսական հիմքը սահմանելու անհրաժեշտության գիտակցությամբ[31]։

19-րդ և 20-րդ դարի սկզբին քույրական գործը համարվում էր կանանց մասնագիտություն, ճիշտ ինչպես բժշկությունը տղամարդկանց մասնագիտությունն էր։ 20-րդ դարի վերջին աշխատատեղերի հավասարության աճող ակնկալիքներով, բուժքույրը դարձավ պաշտոնապես չեզոք մասնագիտություն,չնայած գործնականում արական սեռի բուժքույրերի տոկոսը մնում է 21-րդ դարի սկզբին կին բժիշկների մակարդակից ցածր[32][33]։

Սահմանում

խմբագրել

Չնայած բուժքույրական պրակտիկան տարբեր է ինչպես մասնագիտություններից ելնելով, այնպես էլ ըստ երկրների, այս բուժքույրական կազմակերպությունները առաջարկում են հետևյալ սահմանումները.

  Քույրական գործը ներառում է բոլոր տարիքի անձանց, ընտանիքների, խմբերի և համայնքների, հիվանդների կամ առողջների ինքնավար և համագործակցային խնամք բոլոր պայմաններում։ Բուժքույրական գործունեությունը ներառում է առողջության խթանում,հիվանդությունների կանխարգելում և հիվանդ, հաշմանդամ և մահացող մարդկանց խնամք։ Քարոզչությունը, անվտանգ միջավայրի խթանումը, հետազոտությունը, մասնակցությունը առողջապահական քաղաքականության ձևավորմանը, հիվանդների և առողջապահական համակարգերի կառավարմանը, ինչպես նաև կրթությունը նույնպես կարևոր բուժքույրական գործառույթներ են։
- Բուժքույրերի միջազգային խորհուրդ[34]
 
  Կլինիկական դատողության օգտագործումը խնամքի տրամադրման գործում մարդկանց հնարավորություն տալու բարելավել, պահպանել կամ վերականգնել առողջությունը, հաղթահարել առողջական խնդիրները և հասնել կյանքի լավագույն որակին մինչև մահ, անկախ նրանց հիվանդությունից կամ հաշմանդամությունից։
- Բուժքույրական թագավորական քոլեջ (2003)[35]
 
  Քույրական գործը առողջության և կարողությունների պաշտպանությունն է, խթանումը և օպտիմիզացումը, հիվանդության և վնասվածքի կանխարգելումը, տառապանքի մեղմացումը մարդկային պատասխանների ախտորոշման և բուժման միջոցով,անհատների,ընտանիքների,համայնքների և բնակչության առողջության պահպանման ոլորտում քարոզչությունը։
- Ամերիկյան բուժքույրերի ասոցիացիա[36]
 
  Բուժքրոջ եզակի գործառույթն է՝ օգնել անհատին, հիվանդ կամ լավ, առողջությանը կամ առողջացմանը նպաստող (կամ խաղաղ մահվան) գործունեության իրականացման գործում, որը նա կկատարեր առանց ինչ-որ մեկի օգնության, եթե ունենար անհրաժեշտ ուժ, կամք կամ գիտելիքներ։
- Վիրջինիա Հենդերսոն[37]
 

Որպես մասնագիտություն

խմբագրել

Բուժքույրական պրակտիկայի իրավասությունը հիմնված է սոցիալական պայմանագրի վրա, որը սահմանում է մասնագիտական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև հասարակության հաշվետվողականության մեխանիզմները։ Գրեթե բոլոր երկրներում բուժքույրական պրակտիկան սահմանվում և ղեկավարվում է օրենքով, և դեպի մասնագիտություն մուտքը կարգավորվում է ազգային կամ պետական մակարդակով։

 
Ինդոնեզիայում բուժքույրը զննում է հիվանդին

Ամբողջ աշխարհում բուժքույրական համայնքի նպատակն է, որ իր մասնագետները ապահովեն որակյալ խնամք բոլորի համար՝ միաժամանակ պահպանելով իրենց հավատարմագրերը, էթիկայի կանոնները, ստանդարտներն ու իրավասությունները, ինչպես նաև շարունակեն կրթությունը[34]։ Կան պրոֆեսիոնալ բուժքույր դառնալու մի շարք կրթական ուղիներ,որոնք տարբեր են ամբողջ աշխարհում. բոլորը ներառում են բուժքույրական տեսական նյութի և պրակտիկայի ընդարձակ ուսումնասիրություն, ինչպես նաև կլինիկական հմտությունների ուսուցում։

Բուժքույրերը հոգ են տանում բոլոր տարիքի և մշակութային ծագում ունեցող անհատների մասին,ելնելով անհատի ֆիզիկական, հուզական, հոգեբանական,մտավոր,սոցիալական և հոգևոր կարիքներից։ Մասնագիտությունը համատեղում է ֆիզիկական գիտությունները, հասարակագիտությունը, բուժքույրական տեսությունը և տեխնոլոգիան այդ անհատներին խնամելու գործում։

 
Բուժքույրը խնամում է այրվածքներով հիվանդին,1973

Բուժքրոջ մասնագիտությամբ աշխատելու համար բոլոր բուժքույրերը ունեն մեկ կամ մի քանի հավատարմագրեր`կախված իրենց պրակտիկայից և կրթությունից։ Միացյալ Նահանգներում լիցենզավորված պրակտիկ բուժքույր (LPN) աշխատում է ինքնուրույն կամ գրանցված բուժքրոջ (RN) հետ։ LPN-ի և RN-ի միջև ամենաէական տարբերությունը հայտնաբերվում է այն պահանջներում,որոնք անհրաժեշտ են փորձաշրջան անցնելու համար,ինչի միջոցով էլ որոշվում է, թե որ ոլորտում պետք է անցնեն փորձաշրջան։ Ինքնուրույն կամ գրանցված բուժքույրերը բազմաթիվ առողջապահական հաստատություններում գիտական,հոգեբանական և տեխնոլոգիական գիտելիքներ են տալիս հիվանդների և ընտանիքների խնամքի վերաբերյալ։ Նրանք կարող են ձեռք բերել լրացուցիչ հավատարմագրեր։

Միացյալ Նահանգներում կրթական բազմաթիվ հաստատություններ թեկնածուին իրավունք կտան մասնակցելու ինքնուրույն կամ գրանցված բուժքրոջ հավատարմագրման քննությանը։ Սովորաբար ուսման կուրսն ավարտելուց հետո միջին մասնագիտական բուժքրոջ կոչում (ADN) շնորհվում է այն բուժքրոջը, ով ավարտել է համայնքի քոլեջների, կրտսեր քոլեջների, տեխնիկական քոլեջների և բակալավրի աստիճան շնորհող քոլեջների և համալսարանների կողմից շնորհված երկամյա բակալավրիատի գիտական աստիճանը։ Այն նաև հիշատակվում է որպես ասպիրանտ՝ բուժքույրական ոլորտում (AN), կիրառական գիտության դոցենտ՝ բուժքույրական գորում (AAS) կամ գիտական դոցենտ՝ քույրական գործում (ԱՍՆ)[38]։ Բուժքույրական ֆակուլտետի գիտությունների բակալավրի կոչում (BSN) շնորհվում է այն բուժքրոջը, ով ստացել է ամերիկյան քառամյա գիտական աստիճան գիտության և բուժքույրական սկզբունքների ոլորտում, որը շնորհվել է բարձրագույն կրթական հաստատության կամ նմանտիպ հավատարմագրված դպրոցի կողմից։ ԱՄՆ-ում լիցենզավորված պրակտիկ բուժքրոջ կամ միջին մասնագիտական բուժքրոջ կրթական ծրագրերն ավարտելուց հետո շրջանավարտներն իրավունք ունեն հանձնել լիցենզավորման քննություն`բուժքույր դառնալու համար, որի անցումը պահանջվում է բուժքույրական լիցենզիա ստանալու համար։ Ազգային լիցենզիայի քննության (NCLEX) թեստը ստանդարտացված քննություն է (ներառյալ բազմակի ընտրություը, լրացրեք դատարկ և «թեժ կետի» հարցերը), որոնք բուժքույրերը հանձնում են լիցենզավորվելու համար։ Քննությունն արժե երկու հարյուր դոլար։ Այն ուսումնասիրում է բուժքույրերի հաճախորդին պատշաճ կերպով հոգալու կարողությունը։ Ուսումնասիրության գրքերը և պրակտիկ թեստերը մատչելի են գնման համար[39]։

Որոշ բուժքույրեր նախընտրում են հիվանդանոցում աշխատելու ավանդական տարբերակը[40]։ Այլ տարբերակները ներառում են՝ մանկաբուժություն, հղիություն,մանկաբարձություն, ծերունական խնամքը, ամբուլատոր բուժօգնություն, բուժքույր անեսթեզիոլոգներ և էլեկտրոնային տարբերակով տեղեկատվություն տրամադրողներ։ Կան բազմաթիվ այլ տարբերակներ, որոնք բուժքույրերը կարող են ուսումնասիրել՝ կախված իրենց աստիճանից և ձեռք բերած կրթությունից։ Ինքնուրույն կամ գրանցված քույրերը կարող են նաև կատարել տարբեր դերեր` որպես առաջադեմ պրակտիկ բուժքույրեր։

Բուժքույրերը բժշկի օգնականները չեն։ Դա հնարավոր է միայն որոշակի իրավիճակներում, բայց բուժքույրերն ավելի հաճախ ինքնուրույն հոգ են տանում իրենց հիվանդների մասին կամ օգնում են այլ բուժքույրերին։ Ինքնուրույն կամ գրանցված քույրերը բուժում են հիվանդներին, արձանագրում են նրանց բժշկական պատմությունը, տրամադրում են հուզական աջակցություն և հետագայում կատարում են խնամք։ Նրանք նաև օգնում են բժիշկներին կատարել ախտորոշիչ հետազոտություններ։ Գրեթե միշտ աշխատում են միայնակ կամ այլ բուժքույրերի հետ:Երբ օգնություն է անհրաժեշտ բուժքույրերը կօգնեն բժիշկներին շտապ օգնության բաժանմունքում կամ վնասվածքների խնամքի հարցում[41]։

Գենդերային խնդիրներ

խմբագրել
 
Բուժեղբայրը հիվանդանոցում 1943թվականին

Չնայած հավասար հնարավորությունների օրենսդրությանը, քույրական գործը շարունակում է մնալ կանանց գերակշռող մասնագիտություն[42]։ Օրինակ՝ Կանադայում և ԱՄՆ-ում բուժքույրերի տղամարդ-կին հարաբերակցությունը մոտավորապես 1:19 է[43][44]: Այս հարաբերակցությունը ներկայացված է ամբողջ աշխարհում։ Հատկանշական բացառությունների թվում են Ֆրանկոֆոնական Աֆրիկան, որը ներառում է Բենինը, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Չադը,Կոնգոն,Կոտ դ 'Իվուարը, ԿոնգոյիԴեմոկրատական Հանրապետությունը, Ջիբութին, Գվինեան, Գաբոնը, Մալին, Մավրիտանիան, Նիգերը, Ռուանդան, Սենեգալը և Տոգոն:Բոլորն ունեն ավելի շատ տղամարդ, քան կին բուժքույրերը[45]:Եվրոպայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իսպանիան, Պորտուգալիան, Չեխիան և Իտալիան, բուժքույրերի ավելի քան 20% -ը արական սեռի ներկայացուցիչներ են[45]։ Միացյալ Թագավորությունում բուժքույրերի և մանկաբարձության խորհրդում (NMC) գրանցված բուժքույրերի և մանկաբարձների 11% -ը արական սեռի ներկայացուցիչներ են[46]։ ԱՄՆ-ում արական սեռի բուժքեղբայրների թիվը կրկնապատկվել է 1980-ից 2000 թվականներին[47]։ Այնուամենայնիվ, կին բուժքույրերը դեռ ավելի տարածված են, բայց բուժեղբայրները միջինում ավելի շատ աշխատավարձ են ստանում[48]։

Տեսություն և գործընթաց

խմբագրել

Քույրական պրակտիկան բուժքույրական խնամքի իրական մատուցումն է։ Խնամք տրամադրելիս բուժքույրերը իրականացնում են քույրական խնամքի պլանը՝ օգտագործելով բուժքույրական գործընթացը:Սա հիմնված է հատուկ տեսության վրա, որն ընտրվում է հաշվի առնելով խնամքի միջավայրը և սպասարկվող բնակչությունը։ Բուժքույրական խնամք տրամադրելիս բուժքույրը օգտագործում է և՛ բուժքույրական տեսությունը, և՛ լավագույն փորձը, որը ստացվել է քույրական հետազոտությունից[49]։

Ընդհանուր առմամբ, բուժքույրական գործընթացը մեթոդ է, որն օգտագործվում է կարիքների գնահատման և ախտորոշման, արդյունքների և միջամտությունների պլանավորման, միջամտությունների իրականացման և մատուցվող խնամքի արդյունքների գնահատման համար։ Այլ առարկաների նման, մասնագիտությունը մշակել է տարբեր տեսություններ, որոնք բխում են երբեմն բազմազան փիլիսոփայական հավատալիքներից և աշխարհայացքից, որոնք կօգնեն բուժքույրերին ուղղել իրենց գործունեությունը որոշակի նպատակների իրականացման համար։

Գործունեության շրջանակ

խմբագրել

Կյանքի ամենօրյա օգնության գործունեություն

խմբագրել

Առօրյա կյանքի գործունեության մեջ օգնությունը, ունակություն է որն անհրաժեշտ է բուժքույրերին, ինչպես նաև այլ մասնագիտություններին, ինչպիսիք են բուժքույրերի օգնականները։ Սա ներառում է օժանդակություն հիվանդի շարժունությանը, ինչպիսին է անկողնու հիվանդի դիրքի տեղափոխումը։ Հիգիենայի նպատակով դա հաճախ ներառում է մահճակալային լոգանքներ և միզուղիների և աղիների խնդրիների վերացումը։

Դեղորայքներ

խմբագրել

Դեղորայքի կառավարումը հիվանդանոցային բուժքույրերի մեծ մասի մի մասն է կազմում, այնուամենայնիվ, նշանակելու իրավասությունը ունի իրավաբանական նշանակություն։ Բազմաթիվ տարածքներում գրանցված բուժքույրերը վարում և ղեկավարում են դեղորայքը նշանակված մասնագետի կողմից, ինչպիսիք են բուժքույրը կամ բժիշկը։ Քանի որ բուժքույրերը պատասխանատու են իրենց խնամքի ողջ ընթացքում հիվանդների գնահատման համար, ներառյալ դեղորայք ընդունելուց առաջ և հետո, դեղերի ճշգրտումները հաճախ կատարվում են դեղատոմս դուրս գրող բժշկի և բուժքրոջ համատեղ ջանքերի միջոցով։ Անկախ դեղատոմից, բուժքույրերը իրավաբանորեն պատասխանատու են հիվանդների կողմից ընդունվող դեղերի համար։ Դեղատոմսի մեջ սխալ լինելու դեպքում կարող են լինել իրավական հետևանքներ, և ակնկալվում է, որ բուժքույրը նշել է և հայտնել այդ սխալը։ Միացյալ Նահանգներում բուժքույրերն իրավունք ունեն հրաժարվել դեղորայքի ցանկացած կիրառումից, որը նրանք համարում են պոտենցիալ վնասակար հիվանդի համար[50]։ Միացյալ Թագավորությունում կան որոշ բուժքույրեր, ովքեր անցել են լրացուցիչ մասնագետի ուսուցում, որը թույլ է տալիս նրանց նշանակել որևէ դեղամիջոց իրենց պրակտիկայի շրջանակից[51]։

Հիվանդի կրթություն

խմբագրել

Հիվանդի ընտանիքը հաճախ մասնակցում է կրթությանը։ Հիվանդի արդյունավետ կրթությունը հանգեցնում է հիվանդանոցային այցելությունների նվազմանը, և բարդությունների քչացմանը[52]։

Մասնագիտություններ և պրակտիկայի ոլորտներ

խմբագրել

Քույրական գործը առողջապահական բոլոր մասնագիտություններից ամենաբազմազանն է։ Բուժքույրերը փորձ են ձեռք բերում մի շարք տիրույթներում,բայց հիմնականում քույրական գորխը բաժանվում է կախված սյն մարդու կարիքներից, ով խնամքի հարիք ունի։

Բնակչության հիմնական խմբերն են

  • համայնքներ
  • ընտանիք/անհատ ողջ կյանքի ընթացքում
  • մեծահասակների հերոնտոլոգիա
  • մանկաբուժություն
  • նորածնային
  • կանանց առողջություն/սեռ
  • հոգեկան առողջություն
  • ինֆորմատիկա
  • շտապօգնության հիվանդանոց
  • ամբուլատոր սարքեր (բժշկի գրասենյակներ, շտապ օգնության կայաններ, ճամբարներ և այլն)
  • դպրոցի/քոլեջի հիվանդանոցներ

Կան նաև այնպիսի մասնագիտացված ոլորտներ, ինչպիսիք են սրտային բուժքույրությունը, օրթոպեդիկ բուժքույրը, պալիատիվ խնամքը, պերիոպերատիվ բուժքույրությունը, մանկաբարձական բուժքույրը, ուռուցքաբանության բուժքույրը, բուժքույրական ինֆորմատիկան, հեռաբուժությունը, ռենտգենաբանությունը և շտապ բուժքույրությունը։

Բուժքույրերը պրակտիկորեն շատ զբաղված են, ներառյալ հիվանդանոցները, մասնավոր տները, դպրոցները և դեղագործական ընկերությունները։ Բուժքույրերն աշխատում են մասնագիտական առողջության հաստատություններում[53] (կոչվում են նաև առողջապահության կայաններ), ազատ կլինիկաներում և բժշկի գրասենյակներում, բուժքույրերի ղեկավարած կլինիկաներում, երկարատև խնամքի հաստատություններում և ճամբարներում։ Նրանք նաև աշխատում են նավարկային նավերի և զինվորական ծառայության մեջ։ Բուժքույրերը հանդես են գալիս որպես առողջապահության և ապահովագրության խորհրդատուներ[54]։ Շատ բուժքույրեր աշխատում են նաև առողջության պաշտպանության և հիվանդների շահերի պաշտպանության ոլորտներում, ինչպիսին է «Առողջապահության փաստաբանը»՝ օգնելով տարբեր կլինիկական և վարչական հարցերում։ Ոմանք փաստաբաններ են, իսկ մյուսները աշխատում են փաստաբանների հետ որպես իրավաբանի բուժքույր խորհրդատուներ, վերանայում են հիվանդի գրառումները՝ համոզվելու համար, որ պատշաճ օգնություն է ցուցաբերվել և ցուցմունքներ են տվել դատարանում։ Բուժքույրերը կարող են աշխատել ժամանակավոր հիմունքներով, ինչը ենթադրում է հերթափոխեր առանց պայմանագրի կատարման տարբեր պայմաններում, որոնք երբեմն հայտնի են որպես ցերեկային բուժքույրություն, գործակալական բուժքույրեր կամ ճանապարհորդային բուժքույրեր։ Բուժքույրերն աշխատում են որպես հետազոտողներ լաբորատորիաներում, համալսարաններում և հետազոտական հաստատություններում։ Բուժքույրերը նաև խորացել են ինֆորմատիկայի աշխարհում՝ հանդես գալով որպես համակարգչային գծապատկերային ծրագրերի և այլ ծրագրակազմերի ստեղծման խորհրդատուներ։ Բուժքույր հեղինակները հրատարակում են հոդվածներ և գրքեր, որպեսզի հիմնական տեղեկատվական նյութերը տրամադրեն։

Մասնագիտական վտանգներ

խմբագրել

Միջազգայնորեն բուժքույրերի լուրջ պակաս կա[55]։ Այս պակասի պատճառներից մեկը աշխատանքային միջավայրն է, որում բուժքույրերն աշխատում են։ Էմպիրիկ մարդկային գործոնների և էրգոնոմիկական գրականության մասին հատուկ ուսումնասիրության ընթացքում, որը հատուկ էր քույրական գործունեությանը, պարզվել է, որ բուժքույրերը աշխատում են հիմնականում շրջակա միջավայրի վատ պայմաններում։ Որոշ երկրներ և նահանգներ ընդունել են օրենսդրություն՝ բուժքույր-հիվանդ ընդունելի հարաբերակցության մասին։ Բուժօգնության արագ և անկանխատեսելի բնույթը բուժքույրերին վնասվածքների և հիվանդությունների առաջացման վտանգի տակ են դնում,ներառյալ բարձր աշխատանքային սթրեսը։ Քույրական գործը հատկապես սթրեսային մասնագիտություն է, և բուժքույրերը մշտապես նույնացնում են սթրեսը որպես աշխատանքի հետ կապված հիմնական խնդիր և ունեն մասնագիտական սթրեսի ամենաբարձր մակարդակները, համեմատած այլ մասնագիտությունների հետ։ Այս սթրեսի պատճառը շրջակա միջավայրն է, հոգեբանական սթրեսները և բուժքույրական պահանջները, ներառյալ նոր տեխնոլոգիան, որը պետք է տիրապետել, հուզական աշխատանքը, որը պակված է հիվանդների խնամքի հետ, ֆիզիկական աշխատանքը, հերթափոխով աշխատանքը և աշխատանքային մեծ ծանրաբեռնվածությունը։ Այս սթրեսը բուժքույրերի մոտ առաջացնում է առողջության կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ՝ ներառյալ քնի խանգարումներ, դեպրեսիա, մահացություն, հոգեբանական խանգարումներ, սթրեսի հետ կապված հիվանդություններ և առհասարակ հիվանդություններ։ Բուժքույրերը կարեկցանքի հոգնածության և բարոյական անհանգստության զարգացման վտանգի տակ են, ինչը կարող է վատթարանալ հոգեկան առողջությունը։ Նրանք ունեն նաև մասնագիտական հյուծման շատ բարձր ցուցանիշներ (40%) և հուզական հյուծվածություն (43,2%)։ Հյուծվածությունն ու ուժասպառությունը մեծացնում են հիվանդությունների, բժշկական սխալի և ոչ օպտիմալ խնամքի ապահովման ռիսկը[56]։

Բուժքույրերը աշխատավայրում նաև ենթարկվում են բռնության և խոշտանգումների, բայց ոչ բուժանձնակազմի կողից, այլ հիվանդների կամ նրանց ընտանիքների[57]։ Ամերիկացի բուժքույրերից 57%-ը 2011-ին հայտնել է, որ իրենց սպառնացել են աշխատավայրում, 17% -ը ենթարկվել է ֆիզիկական բռնության[56]։

Կանխարգելում

խմբագրել

Գոյություն ունեն մի շարք միջամտություններ, որոնք կարող են մեղմացնել բուժքույրերի մասնագիտական ռիսկերը։ Դրանք կարող են ուղղված լինել անհատներին կամ կազմակերպություններին։ Անհատական միջամտությունները ներառում են սթրեսի կառավարման ծրագրեր, որոնք կարող են ընկալվել անհատականապես։ Սթրեսի կառավարման ծրագրերը կարող են նվազեցնել անհանգստությունը, քնի խանգարումները և սթրեսի այլ ախտանիշները։ Կազմակերպչական միջամտությունները կենտրոնանում են աշխատանքային միջավայրի սթրեսային կողմերը նվազեցնելու վրա՝ սթրեսային բնութագրեր սահմանելով և դրանց համար լուծումներ մշակելով։ Կազմակերպչական և անհատական միջամտությունների համատեղ օգտագործումը առավել արդյունավետ է բուժքույրերի սթրեսը նվազեցնելու հարցում[56]։ Ճապոնական որոշ հիվանդանոցներում օգտագործվում են էկզոկմախքներ[58]։ Լոմբարային հենակները (այսինքն՝ գոտիներ) նույնպես փորձարկվել են[59]։

Տարածումն աշխարհում

խմբագրել

Ամերիկա

խմբագրել

ԱՄՆ-ում պրակտիկայի ոլորտը որոշվում է նահանգի կամ տարածքի կողմից, որտեղ բուժքույր լիցենզավորված է։ Յուրաքանչյուր նահանգ ունի իր օրենքները, կանոնները և կանոնակարգերը, որոնք կարգավորում են բուժքույրական խնամքը։ Սովորաբար նման կանոնների և կանոնակարգերի ընդունումը հանձնարարվում է բուժքույրական պետական խորհրդին, որն իրականացնում է այդ կանոնների, բուժքույրերի և բուժքույրերի լիցենզիաների ամենօրյա կառավարում և որոշում կայացնում բուժքույրական խնդիրների վերաբերյալ։ Որոշ նահանգներում «բուժքույր» կամ «քույրական գործ» հասկացությունները կարող են օգտագործվել միայն գրանցված բուժքրոջ (RN) կամ լիցենզավորված գործնական կամ մասնագիտական բուժքրոջ (LPN/LVN) պրակտիկայի հետ միասին։

 
Երկու բուժքույրերը Արիզոյանում, 1943

Հիվանդանոցային պայմաններում գրանցված բուժքույրերը հաճախ առաջադրանքներ են տալիս մասնագիտական բուժքույրերին և չլիցենզավորված անձնակազմին։

Գրանցված քույրերը չեն սահմանափակվում միայն հիվանդներիր խամքն իրականացնելով։ Նրանք աշխատում են բժիշկների, փաստաբանների, ապահովագրական ընկերությունների, պետական գործակալությունների, համայնքային/հանրային առողջապահական գործակալությունների, մասնավոր արդյունաբերության, դպրոցական շրջանների, ամբուլատոր վիրաբուժության կենտրոնների կողմից։ Գրանցված բուժքույրերի մի մասը անկախ խորհրդատուներ են, ովքեր աշխատում են իրենց համար,իսկ մյուսները աշխատում են խոշոր արտադրողների հետ կամ քիմիական ընկերություններում։ Հետազոտող բուժքույրերը կատարում կամ աջակցում են հետազոտության կամ գնահատման (արդյունքի և գործընթացի) իրականացմանը շատ ոլորտներում, ինչպիսիք են կենսաբանությունը, հոգեբանությունը, մարդու զարգացումը և առողջապահական համակարգերը։

Շատ գործատուներ առաջարկում են աշխատանքի ճկուն գրաֆիկ, երեխաների խնամք, կրթական նպաստներ և բոնուսներ։ Գրանցված բուժքույրերի շուրջ 21 տոկոսը արհմիության անդամներ են կամ ընդգրկված են միության պայմանագրով[60]։

Քույրական գործը երկրում ամենամեծ առողջապահական մասնագիտությունն է։ 2017-ին հանրապետությունում կար ավելի քան 4,015,250 գրանցված բուժքույր և 922 196 արտոնագրված պրակտիկ բուժքույր[61]։ Լիցենզավորված բոլոր բուժքույրերից 2.6 մլն-ը կամ 84.8%-ը աշխատում են բուժքույր։ Բուժքույրերը հիվանդանոցի անձնակազմի ամենամեծ բաղադրիչն են, հիվանդանոցային հիվանդների խնամքի հիմնական մատակարարներն են և երկրում մատուցում են երկարատև խնամքի մեծ մասը։ Մասնագիտական բուժքույրության հիմնական ուղին, համեմատած տեխնիկական մակարդակի պրակտիկայի հետ, 4-ամյա բակալավրի գիտական աստիճան է քույրական գործում (BSN): Գրանցված բուժքույրերը պատրաստվում են կամ BSN ծրագրի միջոցով,երեք տարվա դոցենտի որակավորում բուժքույրական ոլորտում. կամ հիվանդանոցային վերապատրաստման եռամյա ծրագրով՝ ստանալով հիվանդանոցի դիպլոմ։ Բոլորը մասնակցում են նույն պետական լիցենզավորման քննությանը։ (Դիպլոմային ծրագրերի քանակը կայունորեն նվազել է՝ կազմելով գրանցված բուժքույրերի կրթության բոլոր հիմնական ծրագրերի 10 տոկոսից պակաս, քանի որ բուժքույրական կրթությունը հիվանդանոցային գործունեության ուսուցումից տեղափոխվել է քոլեջ և համալսարանական համակարգ)։

Կրթության և արտոնագրման պահանջներ

խմբագրել
Քույրական գործի դիպլոմ
խմբագրել

Բուժքույրական կրթության ամենահին մեթոդը հիվանդանոցային հիմունքներով դիպլոմային ծրագիրն է, որը տևում է մոտավորապես երեք տարի։ Քոլեջում կամ համալսարանում ուսանողները 30-ից 60 կրեդիտ ժամ են ստանում անատոմիայի, ֆիզիոլոգիայի, մանրէաբանության, սննդի, քիմիայի և այլ առարկաներից, այնուհետև անցնում ինտենսիվ բուժքույրական դասընթացների։ Մինչև 1996 թվականը ԱՄՆ-ում գրանցած բուժքույրերի մեծ մասը նախնական կրթություն ստացավ դիպլոմային ծրագրերով[62]։ Առողջապահության նախարարության 2000 թվականի կատարած հարցման արդյունքում, Միացյալ Նահանգներում բուժքույրական ծրագրեր ավարտած բուժքույրերի միայն վեց տոկոսն է կրթություն ստացել բուժքույրերի դիպլոմային դպրոցում[63]։

Կրտսեր բուժաշխատող քույրակարն գործում
խմբագրել

Ամենատարածված նախնական բուժքույրական կրթությունը երկամյա կրտսեր բուժաշխատողի աստիճանն է քույրական գործում, այդ երկամյա որակավորումը կոչվում է ADN: Որոշ քառամյա քոլեջներ և համալսարաններ առաջարկում են նաև ADN: Կրտսեր բուժաշխատողի ծրագրերն ունեն նախապայմաններ և պարտադիր առարկաների ցանկ ( որն իր մեջ կարող է ներառել անգլերեն, անատոմիա, ֆիզիոլոգիա)։ Եվ այսպիսով, որակավորումը ձեռք է բերվում 3 տարվա ընթացքում կամ ավելի։

Բակալավրի աստիճան քույրական գործում
խմբագրել

Երրորդ մեթոդը բակալավրի աստիճանի ստացումն է (BSN), դա 4–ամյա կրթություն է, որը բուժքույրերի պատրաստում է բարձրագույն կրթության ստացմանը։ Սովորաբար, առաջին 2 տարվա ընթացքում ստանում են ընդհանուր կրթություն և մնացած ժամանակն անցկացնում բուժքույրական դասընթացներում։ Որոշ նոր ծրագրերում առաջին երկու տարիները կարող են փոխարինվել ակտիվ LPN լիցենզիայով`պահանջվող ընդհանուր ուսումնասիրությունների հետ միասին։ ADN և դիպլոմային ծրագրերի աջակիցները նշում են, որ նման ծրագրերը ուսանողների կրթության հարցում ունեն աշխատանքային վերապատրաստման մոտեցում, մինչդեռ BSN-ը գիտական աստիճան է, որը նպաստում է հետազոտությունների և բուժքույրական տեսությունների զարգացման։ Որոշ նահանգներ պահանջում են որոշակի քանակությամբ կլինիկական փորձ, որը նույնն է ինչպես BSN-ի, այնպես էլ ADN ուսանողների համար։ BSN աստիճանի որակավորում ունեցողները իրավուն ունեն աշխատել վարչական, հետազոտական, խորհրդատվական և ուսուցչական պաշտոններում, որոնք սովորաբար մատչելի չեն ADN ունեցող անձանց համար, բայց անհրաժեշտ չեն հիվանդների խնամքի իրականացման համար։ Բուժքույրական դպրոցները կարող են հավատարմագրվել կա՛մ բուժքույրական կրթության հավատարմագրման հանձնաժողովի (ACEN), կա՛մ կոլեգիալ բուժքույրական կրթության հանձնաժողովի (CCNE) կողմից։

Բարձրագույն կրթություն
խմբագրել

Բուժքույրական ոլորտում բարձրագույն կրթությունն իրականացվում է մագիստրոսական և դոկտորական մակարդակներում։ Այն պատրաստում է շրջանավարտին մասնագիտացման որպես պրակտիկայում գրանցված առաջադեմ բուժքույր (APRN) կամ ղեկավարման, կառավարման կամ կրթության ոլորտում։ Կլինիկական բուժքրոջ ղեկավարը (CNL) առաջադեմ, բազմապրոֆիլ բժիշկն է, որը կենտրոնանում է հիվանդների խնամքի որակի և անվտանգության արդյունքների բարելավման վրա անձնակազմի կառավարման տեսանկյունից։ Քույրական գործում դոկտորական ծրագրերը ուսանողին նախապատրաստում են աշխատանքի բուժքույրական կրթության, առողջապահության կառավարման, կլինիկական հետազոտությունների, պետական քաղաքականության ոլորտներում կամ առաջադեմ կլինիկական պրակտիկայում։ Ծրագրերի մեծ մասը շնորհում է դոկտորանտուրա քույրական ոլորտում կամ բուժքույրական պրակտիկայի դոկտորի կոչում (DNP):

Հավատարմագրման քննություն

խմբագրել

Այս երեք կրթական ուղիներից որևէ մեկի ավարտը հնարավորություն է տալիս շրջանավարտ բուժքրրոջը անցնել NCLEX-RN՝ լիցենզավորման թեստը որպես գրանցված բուժքույր, և յուրաքանչյուր նահանգ ընդունվում է դա, որպես նոր շրջանավարտի համար նվազագույն կարողության համարժեք ցուցիչ։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն հակասություններ RN-ների նախնական մակարդակի համապատասխան պատրաստման շուրջ։ Որոշ մասնագիտական կազմակերպություններ կարծում են, որ BSN-ն պետք է լինի RN-ի պատրաստման միակ մեթոդը, իսկ ADN- ի շրջանավարտները պետք է ունենան լիցենզիա որպես «տեխնիկական բուժքույրեր»՝ BSN շրջանավարտների հսկողության ներքո աշխատելու համար։ Մյուսները կարծում են, որ դիպլոմի և ADN շրջանավարտների աշխատանքային փորձը փոխհատուցում է տեսական պատրաստման ցանկացած թերություն։

Սակավություն Միացյալ Նահանգներում

խմբագրել

ԱՄՆ-ում բուժքույրերը առողջապահության ոլորտի աշխատողների ամենամեծ խումբն են կազմում, 2011 թվականին կար շուրջ 2.7 միլիոն աշխատակից[64]։ Սա հաճախ անվանում են բուժքույրերի պակաս և սպասվում է, որ տեսանելի ապագայումդա կավելանա։ Կան տվյալներ, որոնք հիմնավորում են այն գաղափարը, որ բուժքույրերի պակասը ինքակամ է։ Այլ կերպ ասած, բուժքույրերը թողնում են իրենց աշխատանքն իրենց կամքով[65]։ 2006 թվականին գնահատվեց, որ մոտ 1,8 միլիոն բուժքույր նախընտրել են չաշխատել որպես բուժքույր։ Աշխատանքի վիճակագրության բյուրոն (BLS) հաղորդում է, որ 2011 թվականին առողջապահության ոլորտում ստեղծվել է 296900 աշխատատեղ։ Բուժքույրերը կազմում են առողջապահական աշխատուժի մեծ մասը, ուստի այդ պաշտոնները հիմնականում կզբաղեցնեն բուժքույրերը։ Աշխատանքի վիճակագրության բյուրոն նաև նշում է, որ մինչև 2020 թվականը կլինեն 1.2 միլիոն բուժքույրական աշխատատեղեր աշխատուժի աճի և փոխարինումների պատճառով[66]։

Պատճառներ
խմբագրել

Բուժքույրերի միջազգային խորհուրդը (ICN), աշխարհում ամենամեծ միջազգային առողջապահական մասնագիտական կազմակերպությունը, բուժքույրերի պակասը ճանաչում է որպես աշխարհում աճող ճգնաժամ։ Այս պակասը ազդում է ամբողջ աշխարհի առողջապահության վրա։ Բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ բուժքույրերը, ովքեր հետապնդում են բուժքույր դառնալու մտքին, դա անում են շատ ուշ։ 2001 թվականին բուժքույրերի և առողջապահական ֆեդերացիայի կողմից պատրաստված ազգային հետազոտությունը ցույց է տվել, որ հինգ բուժքույրեր նախատեսում են լքել մասնագիտությունը հինգ տարվա ընթացքում՝ աշխատանքային անբավարար պայմանների պատճառով, ներառյալ ցածր աշխատավարձը, կադրային ծանրաբեռնվածությունը, բարձր սթրեսը, ֆիզիկական պահանջները, պարտադիր արտաժամյա աշխատանքը և անկանոն ժամերը։ Բուժքույրական աշխատատեղերի մոտավորապես 29,8 տոկոսը առկա են հիվանդանոցներում[64]։ Այնուամենայնիվ, վարչական ծախսերի կրճատման, բուժքրոջ ծանրաբեռնվածության և ամբուլատոր ծառայությունների արագ աճի պատճառով հիվանդանոցային բուժքույրերի աշխատատեղերը միջինից ավելի դանդաղ կաճեն։ Ակնկալվում է, որ զբաղվածությունը տնային խնամքի և ծերանոցներում արագորեն կաճի։ Չնայած ավելի շատ մարդիկ լավ են ապրում իրենց 80-90 տարեկանները, շատերի համար ծերանոցի երկարատև խնամքի կարիք կա։ Շատ բուժքույրեր նույնպես անհրաժեշտ կլինեն, որպեսզի օգնելն անձնակազմի աճող թվով հիվանդանոցային հաստատություններին, ինչպիսիք են HMO-ները (Առողջության պահպանման կազմակերպություններ), խմբային բժշկական պրակտիկան և ամբուլատոր վիրաբուժության կենտրոնները։ Բուժքույրական մասնագիտությունները մեծ պահանջարկ կունենան։ Բացի այդ, կան կես դրույքով աշխատելու շատ հնարավորություններ[67][68]։

Լևսին, Քեմփբելը և Գրինը իրենց մտահոգությունը հայտնեցին բուժքույրերի պակասի կապակցությամբ՝ վկայակոչելով Fang, Wilsey-Wisniewski և Bednash (2006), ովքեր ասում են, որ ավելի քան 40,000 որակավորված բուժքույր դիմորդներ չեղարկել են 2005-2006 ուսումնական տարում բակալավրիատի բուժքույրական ծրագրերը, մագիստրոսական և դոկտորական որակավորված ֆակուլտետների տեղերի պակասի պատճառով, և որ այդ թիվը ավելացել է ավելի քան 9000-ից՝ 32 000 որակավորված, բայց մերժված ուսանողների համեմատ՝ ընդամենը երկու տարի առաջ։ Այս դեֆիցիտը մեղմելու համար առաջարկվել է մի քանի ռազմավարություն, այդ թվում. Դաշնային և մասնավոր աջակցություն փորձառու բուժքույրերին՝ իրենց կրթությունը բարձրացնելու համար, ներառելով ավելի հիբրիդային/խառը բուժքույրական դասընթացներ և օգտագործելով սիմուլյացիա՝ կլինիկական (հիվանդանոցային) վերապատրաստման փորձի փոխարեն[68][69]։

Ավելին՝ ակադեմիական որակավորում ունեցող դասախոսների պակաս կա ամբողջ աշխարհում բուժքույրական դպրոցներում դասավանդելու համար։ Կրթական կարողությունների կարիքը լուրջ չի բավարարվում, ինչը վաղվա բուժքույրերի պատրաստման հիմնական կարևոր ռեսուրսն է։ Ամենուր պրոֆեսորադասախոսական կազմի անկումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, ներառյալ աշխատուժի գոհունակության նվազումը, աշխատավարձերի ցածր մակարդակը և լրիվ դրույքով աշխատանքի համարժեքության նվազումը։ 6 տարվա ընթացքում բուժքույրական ֆակուլտետի պակասի մասին ավելի ու ավելի շատ է գրվում։ Չկա հստակ կոնսենսուս կամ կազմակերպված ծրագիր այն մասին, թե ինչպես լուծել ընթացիկ խնդիրը[70]։

Շարունակական կրթություն

Առողջապահական գիտելիքների կայուն աճի պայմաններում բուժքույրերը շարունակական կրթության միջոցով կարող են առաջ անցնել բոլորից։ Շարունակական կրթության դասերն ու ծրագրերը հնարավորություն են տալիս բուժքույրերին ապահովել հնարավորինս լավ խնամք հիվանդներին, առաջխաղացում ունենալ բուժքույրական կարիերան և հետևել բուժքույրերի խորհրդի պահանջներին։ Բուժքույրերի ամերիկյան ասոցիացիան և Բուժքույրերի հավատարմագրման ամերիկյան կենտրոնը նվիրված են ապահովել բուժքույրերի շարունակական կրթության առաջարկները։ Շարունակական կրթության դասերը ճշգրտվում են`ապահովելով ուժեղացված ուսուցում բուժքույրերի բոլոր մակարդակների համար։ Շատ նահանգներ նաև կարգավորում են շարունակական բուժքույրական կրթությունը։ Բուժքույրերի լիցենզավորման խորհուրդները, որոնք շարունակական բուժքույրական կրթությունը (CNE) պահանջում են որպես լիցենզավորման նախնական կամ երկարաձգման պայման, ընդունում են դասընթացներ, որոնք տրամադրվում են այլ պետական լիցենզավորման խորհուրդների կողմից հավատարմագրված կազմակերպությունների, ամերիկյան բուժքույրերի հավատարմագրման կենտրոնի (ANCC) կամ կազմակերպությունների կողմից, որոնց կողմից դրամադրված կրթությունը հաստատվել է ANCC-ի կողմից[71]։ Բայց կան որոշ բացառություններ, ներառյալ Կալիֆոռնիա նահանգը, Ֆլորիդան և Կենտուկին։ Առողջապահության ազգային ինստիտուտը[72] ստեղծել է ցուցակ՝ օգնելու բուժքույրերին որոշելու իրենց CNE ժամերի պահանջները։ Չնայած այս ցուցակը սպառիչ չէ,այն իրոք առաջարկում է մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչպես անմիջականորեն կապվել բուժքույրերի լիցենզավորման խորհրդատվության հետ[73][74]:

Մասնագիտական լիցենզավորում հանձնաժողովի ներկայությամբ

խմբագրել

Մասնագիտական բուժքույրական կազմակերպությունները, իրենց սերտիֆիկացման հանձնաժողովների միջոցով անցկացնում են կամավոր սերտիֆիկացման քննություններ՝ իրենց մասնագիտության մեջ մասնագիտական կարողությունները ցուցադրելու համար։ Անհրաժեշտ աշխատանքային փորձի ավարտից հետո բուժքույրերին թույլատրվում է գրանցվել քննությանը, իսկ քննության հանձնումը թույլ է տալիս նրանց օգտագործել իրենց կոչումը իրենց անվանումից հետո։ Օրինակ՝ Ինտենսիվ թերապիայի բուժքույրերի ամերիկյան ասոցիացիայի մասնագիտական քննության հանձնումը թույլ է տալիս օգտագործել իր անունից հետո «CCRN» սկզբնատառերը։ Այլ կազմակերպություններ և հասարակություններ նույնպես ունեն նման ընթացակարգեր[75]։

Ամերիկյան բուժքույրերի հավատարմագրման կենտրոնը, Ամերիկյան բուժքույրերի ասոցիացիայի հավատարմագրման թևը, ամենամեծ բուժքույրական հավատարմագրման կազմակերպությունն է և իրականացնում է ավելի քան 30 մասնագիտության քննություն։

Ուղղիչ քույրական գործ

խմբագրել

Բանտերի մեծ թվաքանակի պատճառով Միացյալ Նահանգները կարիք ունեն ուղղիչ բուժքույրերի, որոնք կօգնեն բանտարկյալներին ստանալ համապատասխան առողջապահական խնամք,ներառյալ հոգեբանական խնդիրներ ունեցող բանտարկյալների հոգեկան առողջության բուժումը։

Կանադա

խմբագրել
Պատմություն
խմբագրել

Կանադյում քույրական գործը սկիզբ է առնում 1639 թվականին Քվեբեկում՝ Օգոստինոսի միանձնուհիների միջոցով[76]։ Այս միանձնուհիները փորձում էին սկսել մի առաքելություն, որը հոգ էր տանում հիվանդների հոգևոր և ֆիզիկական կարիքների մասին[76]։ Այս առաքելության հիմնումը ստեղծեց Հյուսիսային Ամերիկայում քույրական գործի առաջին դասընթացը։ XIX դարում որոշ կաթոլիկ բուժքույրեր փորձում էին իրենց հաղորդագրությունը տարածել Կանադայում։ Բուժքույրերի մեծ մասը կանայք էին և միայն ժամանակ առ ժամանակ խորհրդակցում էին բժշկի հետ:XIX դարի վերջին հիվանդանոցային բուժօգնությունը և բժշկական ծառայությունները բարելավվել և ընդլայնվել էին։ Սրա մեծ մասը պայմանավորված էր Նայթինգեյլի ազդեցությամբ։ 1874-ին Օնտարիոյի Սեն-Կատարինս քաղաքի ընդհանուր և ծովային հիվանդանոցում սկսվեց բուժքույրերի վերապատրաստման առաջին պաշտոնական ծրագիրը[76]։

Կրթություն

խմբագրել

Բոլոր կանադացի բուժքույրերն ու ապագա բուժքույրերը մեծապես խրախուսվում են Կանադայի բուժքույրերի ասոցիացիայի կողմից,որ շարունակեն կրթությունը և ստանան բակալավրի աստիճան։ Այս աստիճանը հիվանդների համար կարող է հանգեցնել ավելի լավ արդյունքների։ Բոլոր կանադական նահանգներն ու տարածքները, բացառությամբ Յուկոնի և Քվեբեկի, պահանջում են, որ բոլոր բուժքույրերը ունենան բակալավրի աստիճան։ Այս աստիճանի ձեռքբերման համար սովորաբար պահանջվում է չորս տարի։ Այնուամենայնիվ, Կանադայի որոշ համալսարաններ առաջարկում են խտացված ծրագիր, որի տևողությունը երկու տարի է[76]։

Բուժքույրական մասնագիտության սերտիֆիկացումը հասանելի է Կանադայի բուժքույրերի ասոցիացիայի միջոցով 22 ոլորտներում[76], ներառյալ.

  • սրտանոթային բուժքույրություն
  • համայնքային բուժքույրեր
  • վերակենդանացման բաժանմունքի բուժքույրություն
  • մանկական վերակենդանացման բաժանմունքի բուժքույրություն
  • շտապ քույրական գործ
  • գաստրոէնտերոլոգիայի բուժքույրություն
  • տարեցների խնամքով զբաղվող քույրական գործ
  • ամոքիչ խնամքի քույրական գործ
  • բժշկական-վիրաբուժական բուժքույրություն
  • նորածնային բուժքույրություն
  • նեֆրոլոգիայի քույրական գործ
  • նյարդաբանության բուժքույրություն
  • բուժքույրական խնամք
  • ուռուցքաբանական բուժքույրություն
  • օրթոպեդիկ բուժքույրություն
  • մանկաբուժական բուժքույր
  • նախաանզգայացման քույրական գործ
  • պերինատալ բուժքույրություն
  • նախավիրահատական բուժքույրություն
  • հոգեբուժական և հոգեկան առողջության բուժքույրեր
  • վերականգնողական բուժքույր
  • վերքը, օստոմիայի և անմիզապահության խնամք

Բուժքրոջ մասնագիտության սերտիֆիկացումը սովորաբար պահանջում է պրակտիկ փորձ և քննություն հանձնում, որը հիմնված է այն հատուկ բժշկական կամ վիրաբուժական ոլորտի իրավասությունների վրա, որում իրականացվում է բուժքույրական խնամք։ Տարեցների խնամքով զբաղվող բուժքույրերի սերտիֆիկացումը, որն իր մեջ ներառում է տարեցների խնամք տրամադրումը, առաջարկվում է ոչ միայն RN-ներին և NP-ներին, այլև LPN-ներին։

Լատինական Ամերիկա

խմբագրել

Լատինական Ամերիկայի բուժքույրությունը հիմնված է վերապատրաստման երեք մակարդակների վրա. ա) մասնագիտական / գրանցված, բ) տեխնիկական և գ) օժանդակ[77]։ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում բուժքույրական կրթությունը ներառում է համընդհանուր առողջության և առաջնային առողջության պահպանման սկզբունքներն ու արժեքները։ Այս սկզբունքները հիմնադրում են տրանսֆորմացիոն կրթության ձևերը, ինչպիսիք են քննադատական և բարդ մտածողության զարգացումը, խնդիրների լուծումը, ապացույցների վրա հիմնված կլինիկական որոշումների կայացումը և ցմահ ուսուցումը[78]։ Առողջապահության համաամերիկյան կազմակերպությունը / Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (PAHO / WHO) առաջարկում է Առողջապահության համընդհանուր մատչելիության և Համընդհանուր առողջության լուսաբանման ռազմավարություն `բարելավելու առողջության արդյունքները և առողջապահական համակարգերի այլ հիմնական նպատակները` հիմնված այն օրենքի վրա, որ յուրաքանչյուր ոք լավագույն բժշկական օգնությունը ստանալու իրավունքի վրա,առանց բուժքույրական միջամտության միջոցով մարդկանց ֆինանսական դժվարությունների ենթարկելու.[79]:

Եվրոպա

խմբագրել

Մեծ Բրիտանիա

խմբագրել

Միացյալ Թագավորությունում օրինականորեն գրանցված բուժքույր լինելու համար տվյալ անձը պետք է ընթացիկ և վավեր գրանցում ունենա բուժքույրերի և մանկաբարձության խորհրդում։ «Գրանցված բուժքույր» կոչումը կարող է շնորհվել միայն նրանց, ովքեր ունեն այդպիսի գրանցում։ Այս կոչումը դրված է «Բուժքույրերի, մանկաբարձների և առողջության այցելուների մասին» օրենքում, 1997 թվական[80]։ 2016 թվականի ապրիլից Միացյալ Թագավորությունում բուժքույրերը յուրաքանչյուր երեք տարին մեկ պետք է անցնեն հավատարմագրում, որը խոսում է հետագա զարգացման և ակտիվ գործունեության ապացույցների տրամադրման մասին[81][82]։

Առաջին և երկրորդ մակարդակ

խմբագրել

Առաջին մակարդակի բուժքույրերը կազմում են Մեծ Բրիտանիայում գրանցված բուժքույրերի հիմնական մասը։ Նրանք նախկինում հայտնի էին կոչումներով, ինչպիսիք են՝ գրանցված ընդհանուր բուժքույր (RGN), գրանցված հիվանդ երեխաների բուժքույր (RSCN), գրանցված հոգեբանական բուժքույր (RMN) և գրանցված բուժքույր (մտավոր արատներ ունեցողների համար) (RNMH): Այժմ օգտագործում են համանման վերնագրեր, այդ թվում՝ գրանցված բուժքույր մեծահասակների համար (RNA), գրանցված բուժքույր երեխաների համար (RNC), գրանցված բուժքույր հոգեկան առողջության համար (RNMH) և գրանցված բուժքույր (սովորելու) խանգարումներ ունեցողների համար (RNLD): Երկրորդ մակարդակի բուժքույրերի ուսուցումն այլևս չի իրականացվում. այնուամենայնիվ, նրանք դեռևս իրավաբանորեն ի վիճակի են զբաղվել Միացյալ Թագավորություններում որպես գրանցված բուժքույր։ Այժմ շատերը կա՛մ թոշակառու են, կա՛մ անցել են որոկավորման դասընթացներ առաջին կարգի բուժքույրեր դառնալու համար։ Նրանք իրավունք ունեն իրենց անվանել որպես գրանցված բուժքույրեր, քանի որ նրանց գրանցումն իրականացվում է բուժքույրերի և մանկաբարձության խորհրդի ռեգիստրում, չնայած նրանց մեծ մասն իրեն անվանում են որպես անդամագրված բուժքույրեր (պետական բուժքույրեր) կամ պետականորեն գրանցված բուժքույրեր (SENs):

Փորձաշրջան

խմբագրել
  • Փորձառու բուժքույրեր․ այս բուժքույրերից շատերը ստանում են նվազագույնը մագիստրոսի կոչում և մագրստրոսի ցանկալի վկայական։ Նրանք հաճախ կատարում են բժիշկներին և բժշկի օգնականներին բնորոշ աշխատանքներ։ Նրանք կարող են դեղեր նշանակել կամ ինքնուրույն կամ բշկի անունից, ի տարբերություն բժշկի օգնականների։ Բուժքույր բժիշկների մեծամասնությունը ունի հիվանդանոցային ուղղորդման և ընդունման իրավունքներ։ Նրանք սովորաբար աշխատում են առաջնային խնամքի (օրինակ ՝ ընդհանուր վիրաբույժների), վթարների և արտակարգ իրավիճակների (A&E) բաժանմունքներում կամ մանկաբուժությունում, չնայած դրանք ավելի ու ավելի շատ են դիտվում պրակտիկայի այլ ոլորտներում։ Մեծ Բրիտանիայում իրավաբանորեն պաշտպանված է «բժիշկ-բուժքրոջ» կոչումը։
  • Մասնագիտացված համայնքի հանրային առողջության բուժքույրեր․ շրջանի բուժքույրեր և առողջության այցելուներ, այս խումբը վերահսկում է հետազոտական և հրատարակչական գործունեությունը։
  • Դասախոս-պրակտիկայով զբաղվող մասնագետներ․ Այս բուժքույրերը աշխատում են ինչպես Ազգային առողջապահական ծառայությունում, այնպես էլ համալսարաններում։ Դրանք սովորաբար աշխատում են շաբաթական 2-3 օր յուրաքանչյուր վայրում։ Համալսարանում նրանք նախապատրաստում են ուսանող բուժքույրերին և հաճախ դասավանդում են մասնագիտական դասընթացների հետհաշվառված բուժքույրերի համար։
  • Դասախոսներ․ այս բուժքույրերը չեն աշխատում NHS-ում:Փոխարենը նրանք աշխատում են լրիվ դրույքով համալսարաններում և՛ ուսուցանելով, և՛ հետազոտություն կատարելով։

Ղեկավարներ

խմբագրել

Շատ բուժքույրեր, ովքեր երկար ժամանակ աշխատել են կլինիկայի պայմաններում, նախընտրում են թողնել կլինիկական բուժքրոջ աշխատանքը և համալրել NHS կառավարման շարքերը։ Սա նախկինում դիտվում էր որպես բնական կարիերայի առաջընթաց նրանց համար, ովքեր հասել էին կառավարման պաշտոնների, սակայն քույրական գործի մասնագիտացված դերերի ի հայտ գալուց հետո (տե՛ս վերևում), սա դարձել է պակաս գրավիչ տարբերակ։

Այնուամենայնիվ, շատ բուժքույրեր համալրում են NHS կազմակերպությունների ղեկավարներիշարքերը,ոմանք՝ նույնիսկ որպես խորհրդի անդամներ։ Մյուսները նախընտրում են մի փոքր ավելի մոտ լինել իրենց բժշկական արմատներին՝ դառնալով բուժքույրերի կլինիկական բուժքույր-մենեջերներ կամ ժամանակակից մատրոններ։

Բուժքրոջ կրթություն

խմբագրել
Նախնական գրանցում
խմբագրել

Գրանցված բուժքույր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել բուժքույրական և մանկաբարձության խորհրդի (NMC) կողմից ճանաչված ծրագիր։ Ներկայումս սա ենթադրում է այդ դասընթացներն առաջարկող մի շարք համալսարանների կողմից ընտրված մասնագիտության ճյուղի լրացում, ինչը բերում է ինչպես ակադեմիական մրցանակի, այնպես էլ 1-ին մակարդակի գրանցված բուժքրոջ մասնագիտական գրանցման։ Նման դասընթացը ուսման 50% անցնում է բուհում (այսինքն ՝ դասախոսությունների, առաջադրանքների և քննությունների միջոցով), իսկ մյուս 50% գործնականում (այսինքն՝ հիվանդի կամ համայնքի տարածքում հիվանդի վերահսկվող խնամք)։

Այս դասընթացները տևում են երեք (երբեմն՝ չորս) տարի։ Առաջին տարին հայտնի է որպես ընդհանուր հիմնադրամի ծրագիր (CFP) և ուսուցանում է բոլոր բուժքույրերից պահանջվող հիմնական գիտելիքներն ու հմտությունները։ CFP-ի մեջ ներառված հմտությունները կարող են ներառել հաղորդակցություն, դիտարկումներ կատարելը, դեղորայք տրամադրելը և հիվանդներին անձնական խնամք տրամադրելը։ Ծրագրի մնացած մասը բաղկացած է ուսանողի կողմից ընտրված բուժքույրական ճյուղին հատուկ վերապատրաստումից։ Դրանք են.

  • Երեխաների բուժքույր.
  • Հոգեկան առողջության բուժքույր.
  • Ուսուցման խանգարումներ ունեցողների բուժքույր.

2013 թվականից սկսած՝ բուժքույրերի և մանկաբարձության խորհուրդը պահանջելու է, որ Միացյալ Թագավորությունում որակավորված բոլոր նոր բուժքույրերը ունենան որակավորման աստիճան[83]: Այնուամենայնիվ, այն բուժքույրերը,ովքեր ունեն դիպլոմ կամ նույնիսկ բուժքրոջ սերտիֆիկատ, դեռ կարող են օրինական պրակտիկա անցնել Մեծ Բրիտանիայում,չնայած որ նրանք ունակ են համալսարանական մոդուլներ հանձնել՝ աստիճանի լրացման համար բավարար կրեդիտներ ստանալու համար[84]։

2016 թվականից Անգլիայում և Ուելսում ուսանող բուժքույրերը կարող են դիմել կառավարությանը կրթաթոշակ ստանալու համար։ Դա նախատեսված է իրենց բուժքրոջ վերապատրաստման ընթացքում աջակցելու համար, և կարող են նաև ուսանողական վարկի իրավունք ունենալ, չնայած ենթադրություններ կան,որ ապագայում դա հասանելի չի լինի[85]։ Ուսանող բուժքույրերը Շոտլանդիայում դեռ ստանում են ստանդարտ կրթաթոշակ, որը չի տրվում անապահովությունից ելենով,նրանց ուսման վարձերը շարունակում են վճարվել, սակայն նրանք իրավունք չունեն ուսանողական վարկեր ստանալու։

2000թվականի նախագծից առաջ բուժքույրերի կրթությունը հիվանդանոցնրում էր տեղի ունենում, այլ ոչ թե համալսարաններում։ Հետևաբար, շատ բուժքույրեր, ովքեր որակավորում են ստացել այս բարեփոխումներից առաջ, գիտական մրցանակ չեն ստանում։

Հետգրանցում
խմբագրել

Նախնական գրանցման կետից հետո սպասվում է,որ բոլոր որակավորված բուժքույրերը կշարունակեն թարմացնել իրենց հմտություններն ու գիտելիքները։ Բուժքույրական և մանկաբարձական խորհուրդը պնդում է, որ յուրաքանչյուր երեք տարին մեկ առնվազն 35 ժամ տևողությամբ կրթություն ստանան՝ որպես հետհաշվառման կրթության և պրակտիկայի (PREP) պահանջների մի մաս[86]:

Բազմաթիվ բուժքույրերի համար կան նաև որակավորումից հետո լրացուցիչ կլինիկական հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ։ Կաթետրի տեղադրումը, երակից արյան վերցնելը, ներերակային դեղորայքային թերապիան և տղամարդկանց կատետերացումը ամենատարածվածն են, չնայած կան շատ ուրիշներ (օրինակ՝ կյանքի առաջատար աջակցություն), որոնք որոշ բուժքույրեր ձեռնարկում են։

Դիպլոմով որակավորված շատ բուժքույրեր ընտրում են բարձրացնել իրենց որակավորման աստիճանը`սովորելով կես դրույքով։ Բուժքույրերից շատերը նախընտրում են այս տարբերակը,որպեսզի գիտական կոչում ստանան, քանի որ այս դեպքում կա հնարավորություն սովորելու ընթացքում աշխատել մասնագիտությամբ։ Ֆինանսապես, Անգլիայում դա նույնպես շատ ավելի եկամտաբեր էր, քանի որ դիպլոմայինի ուսանողները նախնական դասընթացների ընթացքում ստանում են ամբողջ կրթաթոշակը, իսկ գործատուները հաճախ վճարում են այդ դասընթացի համար, ինչպես նաև բուժքրոջ աշխատավարձն են տալիս[87]։

Մասնագետ բուժքույրեր դառնալու համար(օրինակ՝ բուժքույր խորհրդատուներ) կամ բուժքույր դաստիարակներ, որոշ բուժքույրեր հետագա դասընթացներ են անցնում բակալավրի աստիճանից բարձր։ Մագիստրոսի կոչումները գոյություն ունեն առողջապահությանն առնչվող տարբեր թեմաներում, և որոշ բուժքույրեր նախընտրում են սովորել ասպիրանտուրայում կամ այլ բարձրագույն գիտական աստիճանում։ Համայնքային բուժքույրերը և առողջության այցելուները նույնպես համարվում են մասնագետ բուժքույրեր, և այդպիսին դառնալու համար նրանք պետք է անցնեն մասնագետների վերապատրաստում։ Սա մեկ տարվա լրիվ դրույքով կրթություն է։

Բոլոր նոր որակավորված համայնքային բուժքույրերն ու առողջության այցելուները, ովքեր ուեն որակավորում, կարող են դեղատոմսեր դուրս գրել, համաձայն բուժքույրերի նշանակման բանաձևի։ Այս (և այլ) բուժքույրերից շատերը նաև դասընթացներ կանցնեն անկախ և լրացուցիչ դեղատոմսերի վերաբերյալ, ինչը նրանց (2006 թվականի մայիսի 1-ի դրությամբ) թույլ է տալիս նշանակել գրեթե ցանկացած դեղ Բրիտանական ազգային ձևաթղթում։ Սա եղել է մեծ քննարկումների առիթ թե՛ բժշկական, թե՛ բուժքույրական շրջանակներում[88]։

Եվրոպական Միություն

խմբագրել

Եվրոպական Միությունում կարգավորվում է բուժքրոջ մասնագիտությունը։ Ասում են, որ մասնագիտությունը կարգավորվում է, երբ մուտք դեպի այդ մասնագիտություն և դրանով զբաղվելը կապված են հատուկ մասնագիտական որակավորման տիրապետման հետ։ Կարգավորված մասնագիտությունների տվյալների շտեմարանը պարունակում է կարգավորվող մասնագիտությունների ցուցակ բուժքույրերի համար[89]։ Եվրոպական Միության (ԵՄ) անդամ երկրներում, Եվրոպական տնտեսական տարածքի (ԵՏԳ) երկրներում և Շվեյցարիայում։ Այս ցուցակն ընդգրկված է 2005/36 / ԵՀ հրահանգով։

Հնդկաստան

խմբագրել

Բուժքույրական կրթությունը Հնդկաստանում ղեկավարում է Հնդկական բուժքույրական խորհրդի կենտրոնական մարմինը, և դրա նորմերն իրականացվում են համապատասխան Պետական բուժքույրական խորհրդի միջոցով, ինչպիսիք են Քերալան բուժքույրերի և մանկաբարձների խորհուրդը։

Իսրայել

խմբագրել

Իսրայելում բուժքույրերն ունեն բազմազան պարտականություններ՝ ներառյալ հիվանդանոցային բուժօգնությունը, հիվանդի կրթությունը, վերքերի խնամքը, նախածննդյան և այլ մոնիտորինգները, մանկաբարձությունը և նորածինների խնամքի կոնսուլտացիան։

Իսրայելական մշակույթում քույրական գործը սկսվում է Շիֆրայից (անգլ.՝ Shifra) և Պուահից (անգլ.՝ Puah) երկու հրեա մանկաբարձներից,ովքեր օգնել են հին Եգիպտոսի հրեա կանանց ծննդաբերել։

Ժամանակակից բուժքույրությունը հիմնադրվել է Հադասսահ (անգլ.՝ Haddassah) կազմակերպության կողմից Իսրայել ուղարկված բուժքույրերի, ինչպես նաև Հենրիետա Սզոլդի (անգլ.՝ Henrietta Szold) կողմից 1918 թվականին հիմնադրված բուժքույրական դպրոցի միջոցով։ Այդ ժամանակ Միացյալ Թագավորությունը կարգավորում էր մանկաբարձությունը Իսրայելում, բայց բուժքույրերը նշված չէին կանոնակարգի հրամանագրում։

Այսօր բուժքույրերը և մանկաբարձները ղեկավարվում են Իսրայելի Առողջապահության նախարարության կողմից։

Ճապոնիա

խմբագրել

Պատմություն

խմբագրել

Քույրական գործը Ճապոնիայի առողջապահական համակարգի հաստատված մասը չէր մինչև 1899 թվականը՝ մանկաբարձների հրամանագրով[90]։ 1915 թվականից սկսեց գործել գրանցված բուժքրոջ որոշումը։ Սա հաստատեց իրավական հիմնավորում գրանցված բուժքույրերին համար ամբողջ Ճապոնիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծվեց նոր օրենք, որն ուղղված էր բուժքույրերին։ 1948 թվականին հիմնադրված «Առողջապահություն բուժքույրերի, մանկաբարձուհիների և բուժքույրերի մասին» օրենքը[76]։ Այն սահմանեց կրթական պահանջներ, ստանդարտներ և արտոնագրեր։ Ճապոնիայում շարունակական ջանքեր են գործադրվել բուժքույրական գործը բարելավելու ուղղությամբ։ 1992 թվականին ընդունվեց «Բուժքույրերի մասին» մարդկային ռեսուրսների մասին օրենքը։ Ստեղծեց բուժքույրերի համար նոր համալսարանական ծրագրերի մշակման օրենքը[76]։ Այդ ծրագրերը նախատեսված էին բուժքույրերի կրթության մակարդակը բարձրացնելու համար, որպեսզի նրանք ավելի պիպանելի լինեն հասարակության խնամքի համար։

Բուժքույրերի տեսակներ

խմբագրել

Ճապոնիայում միայն չորս տեսակի բուժքույր կա,դրանք են՝ հանրային առողջության բուժքույր, մանկաբարձություն, հավատարմագրված բուժքույր և օգնական բուժքույր։

Հանրային առողջություն
խմբագրել

Այս տեսակի բուժքույրերը նախատեսված են հասարակությանը օգնելու համար նաև հասարակության կարիքները հստակեցնելու համար։ Հասարակական առողջապահության բուժքույրերի նպատակներն են՝ վերահսկել հիվանդությունների տարածումը, զգոն հսկել շրջակա միջավայրի վտանգներին, համայնքին սովորեցնել, թե ինչպես հոգ տանել և բուժել իրենց, ինչպես նաև կրթել համայնքային աղետների մասին։

Մանկաբարձություն
խմբագրել

Բուժքույրերը,որոնք զբաղվում են մանկաբարձությամբ, անկախ են ցանկացած կազմակերպությունից։ Մանկաբարձուհին խնամում է հղի կնոջը ծննդաբերության և հետծննդյան ժամանակ։ Նրանք օգնում են այնպիսի հարցերում, ինչպիսիք են կրծքով կերակրելը և երեխային խնամելը։

Օգնական բուժքույր
խմբագրել

Քույրական գործի օգնականները, որոնք հայտնի են նաև որպես բուժքույրերի օգնականներ կամ CNA, օգնում են հիվանդներին ամենօրյա հիմնական խնդիրներով։ Անհատները, ովքեր օգնական բուժքույրեր են, կատարում են գրանցված բուժքրոջ հրահանգնեը։ Նրանք զեկուցում են լիցենզավորված բուժքրոջը հիվանդի վիճակի մասին։ Օգնական բուժքույրերը միշտ վերահսկվում են արտոնագրված, գրանցված բուժքրոջ կողմից։

Կրթություն

խմբագրել

1952 թվականին Ճապոնիան ստեղծեց երկրում առաջին բուժքույրական համալսարանը[76]։ Կրտսեր բուժաշխատողի հավաստագրումը միակ մակարդակն էր տարիներ շարունակ։ Շուտով մարդիկ սկսեցին ցանկանալ բուժքույրական աստիճաններ բարձրագույն կրթության մակարդակում։ Շուտով հիմնադրվեց բուժքույրական ֆակուլտետի բակալավրի աստիճան (BSN): Ներկայումս Ճապոնիան իր շատ համալսարաններում առաջարկում է դոկտորական մակարդակի բուժքույրական աստիճան։

Գոյություն ունի երեք եղանակ, որով անհատը կարող է գրանցված բուժքույր դառնալ Ճապոնիայում։ Ավագ դպրոցի աստիճան ստանալուց հետո անձը կարող էր չորս տարի գնալ բուժքույրական համալսարան և ստանալ բակալավրի աստիճան, երեք տարի գնալ կրտսեր բուժքրոջ քոլեջ կամ երեք տարի գնալ բուժքույրական դպրոց[76]։ Անկախ այն բանից, թե որտեղ է անհատը հաճախում դպրոց, նրանք պետք է մասնակցեն ազգային քննությանը։ Նրանք, ովքեր հաճախում են բուժքույրական համալսարան, մի փոքր առավելություն ունեն նրանց նկատմամբ, ովքեր անցել են բուժքույրական դպրոց։ Նրանք կարող են հանձնել ազգային քննություն՝ գրանցված բուժքույր, հանրային առողջության բուժքույր կամ մանկաբարձուհի լինելու համար։ Մանկաբարձուհի կամ առողջապահական բուժքույր դառնալու դեպքում ուսանողը պետք է մեկ տարվա դասընթաց անցնի իր ցանկալի ոլորտում, բուժքույրական համալսարան հաճախելուց և ազգային քննություն հանձնելուց հետո՝ գրանցված բուժքույր դառնալու համար։ Քույրական գործի համալսարանները լավագույն երթուղին են այն մարդու համար, ով ցանկանում է բուժքույր դառնալ Ճապոնիայում[76]։ Դրանք առաջարկում են հանրակրթության ավելի լայն դասընթացներ և նաև թույլ են տալիս ավելի խիստ ուսուցանել քույրական գործ։ Այս բուժքույրական համալսարանները վերապատրաստում են իրենց ուսանողներին, որպեսզի կարողանան քննադատական և կրթված որոշումներ կայացնել, երբ նրանք աշխատանքի վայրում են։ Բժիշկները նրանք են, ովքեր դասավանդում են հավանական բուժքույրերին, քանի որ ուսանողներին դասավանդելու համար բավարար քանակությամբ մատչելի բուժքույրեր չկան։ Սա մեծացնում է բժիշկների գերակշռությունը բուժքույրերի նկատմամբ։

Ուսանողները, ովքեր հաճախում են բուժքույրական քոլեջ կամ պարզապես բուժքույրական դպրոց, ստանում են նույն աստիճանը, ինչ որ ստանում էր բուժքույրական համալսարան, բայց նրանք չունեն նույն կրթությունը։ Բուժքույրական քոլեջներում և բուժքույրական դպրոցներում առաջարկվող դասընթացները կենտրոնացած են բուժքույրության առավել գործնական ասպեկտների վրա։ Այս հաստատությունները չեն առաջարկում հանրակրթության շատ դասեր, ուստի այս դպրոցներ հաճախող աշակերտները դպրոցում գտնվելու ընթացքում միայն կենտրոնանալու են իրենց բուժքույրական կրթության վրա։ Ուսանողները, ովքեր հաճախում են բուժքույրական քոլեջ կամ դպրոց, հնարավորություն ունեն դառնալ մանկաբարձ կամ առողջապահական բուժքույր։ Նրանք պետք է անցնեն ուսումնական ինստիտուտ իրենց ցանկալի ոլորտի համար՝ բուժքույրական դպրոցը կամ քոլեջն ավարտելուց հետո[76]։ Ճապոնացի բուժքույրերը երբեք ստիպված չեն երկարաձգել լիցենզիաները։ Քննությունը հանձնելուց հետո նրանք ունեն ցմահ լիցենզիա[76]։

ԱՄՆ-ի նման, Ճապոնիան էլ ավելի շատ բուժքույրերի կարիք ունի։ Այս անհրաժեշտության շարժիչ ուժը այն փաստն է, որ երկիրը ծերանում է և ավելի շատ բժշկական օգնության կարիք կա իր ժողովրդի համար։ Այնուամենայնիվ, հասանելի բուժքույրերի թիվը, կարծես, չի ավելանում։ Բուժքույրերը բախվում են վատ աշխատանքային պայմանների և ցածր սոցիալական կարգավիճակի հետ, և կա մշակութային գաղափար, որ ամուսնացած կանայք թողնում են իրենց աշխատանքը ընտանեկան պարտականությունների համար[91]։ Միջին հաշվով,ճապոնացի բուժքույրերը ամսական վաստակում են շուրջ 280 000 իեն, և դա բարձր վարձատրվող աշխատանքներից մեկն է։ Այնուամենայնիվ, բժիշկները երկու անգամ ավելի շատ են ստանում, քան բուժքույրերը[92]։ Այլ մշակույթների նման, ճապոնացիները բուժքույրերին ընկալում են որպես բժիշկներին հնազանդվողներ։ Ըստ Ճապոնիայի վերաբերյալ Ամերիկյան բուժքույրերի ասոցիացիայի հոդվածի, բուժքույրական աշխատանքը նկարագրվել է այնպիսի բացասական տերմինաբանությամբ, ինչպիսիք են՝ «ծանր, կեղտոտ, վտանգավոր, ցածր աշխատավարձ, քիչ արձակուրդներ, ամուսնության և ընտանիքի նվազագույն հնարավորություն և վատ իմիջ»։

Կան կազմակերպություններ, որոնք միավորում են ճապոնական բուժքույրերին, ինչպիսին է Ճապոնիայի բուժքույրական ասոցիացիան (JNA), դա պրոֆեսիոնալ կազմակերպություն է և ոչ թե միություն։ Ճապոնիայի բուժքույրական ասոցիացիայի անդամները ազդեցիկ են քաղաքական գործիչների շրջանում և հրատարակում են նյութեր բուժքույրերի մասին։ Համաձայն Ամերիկյան բուժքույրերի ասոցիացիայի Ճապոնիայի մասին հոդվածի, Ճապոնիայի բուժքույրական ասոցիացիան «աշխատում է բարելավելու բուժքույրական պրակտիկան բազմաթիվ գործողությունների միջոցով, ներառյալ` քաղաքականության հետազոտական խմբի ձևավորումը, բուժքույրերի էթիկայի օրենսգրքի և բուժքույրական պրակտիկայի ստանդարտները»։ Ճապոնիայի բուժքույրական ասոցիացիան նաև տրամադրում է սերտիֆիկացում հոգեկան առողջության, ուռուցքաբանության և համայնքի առողջության մասնագետների համար[76]:Կան որոշ կազմակերպություններ, որոնք դասակարգում են բուժքույրերին ըստ մասնագիտությունների, ինչպիսիք են շտապ բուժքույրերը կամ աղետների բուժքույրերը։ Հին արհմիություններից մեկը, որը վերաբերում է բուժքույրական գործին, Ճապոնիայի բժշկական աշխատողների ֆեդերացիան է, որը ստեղծվել է 1957թվականին[76]։ Դա միություն է, որը ներառում է ինչպես բժիշկներ, այնպես էլ բուժքույրեր։ Այս կազմակերպությունը ներգրավված էր քույրական գործի մարդկային ռեսուրսների մասին օրենքում[76]։

Թայվան

խմբագրել

Թայվանում առողջապահության և բարեկեցության նախարարությունը ղեկավարում է բուժքույրերի կարգավորման գործընթացը[93]։ Թայվանի բուժքույրերի միությունը (TUNA) արհմիությունների միավորում է Թայվանում, որը զբաղվում է բուժքույրերի վճարման և աշխատաժամանակի հարցերով[94]։

Ավստրալիա

խմբագրել

Կաթոլիկ կրոնական ինստիտուտները ազդեցիկ էին Ավստրալիայի քույրական գործի զարգացման գործում՝ հիմնելով Ավստրալիայի շատ հիվանդանոցներ. Իռլանդական գթության քույրերը առաջին անգամ ժամանեցին 1838թվականին, և հիմնադրեցին Սիդնեյի Սբ Վինսենթի հիվանդանոցը 1857թվականին՝ որպես անվճար հիվանդանոց աղքատների համար։ Նրանք և այլ պատվիրակներ, ինչպիսիք են «Գթասրտության քույրերը», «Մարիի փոքրիկ ընկերությունը» և «Աղքատների փոքրիկ քույրերը» Ավստրալիայի տարածքում հիմնեցին հիվանդանոցներ, հոսպիսներ, հետազոտական ինստիտուտներ և տարեցների խնամքի հաստատություններ[95][96]։

1800-ական թվականներին անցկացված մարդահամարը գտել է մի քանի հարյուր բուժքրոջ, ովքեր աշխատում էին Արևմտյան Ավստրալիայում՝ պատմության գաղութային շրջանում, այդ թվում նաև կին ծառայողներ, ովքեր հոգ էին տանում անզորների մասին[97]։

2011 թվականին Ավստրալիայում «Ավստրալիայի առողջապահական պրակտիկայով զբաղվող մասնագետների գրանցման մարմնի» ներքո միավորվել են պետական բուժքույրերի լիցենզավորման մարմինները[98]։ Բուժքույրական լիցենզիայի մի քանի ստորաբաժանումներ առկա և ճանաչված են ամբողջ երկրում։

  • Ընդգրկված բուժքույրերը կարող են նախաձեռնել դեղորայքի բանավոր պատվերներ, որոնք ունեն հատուկ իրավասություն, որն այժմ ընդգրկված է ազգային ուսումնական ծրագրերում, բայց փոփոխական է գործակալության կողմից կիրառման մեջ։
  • Գրանցված բուժքույրերն ունեն համալսարանական կրթություն (ընդգրկված բուժքույրերը կարող են անցնել գրանցված բուժքրոջ կարգավիճակ և վարկ ստանալ նախորդ կրթության համար)։
  • Փորձառու բուժքույրերը սկսել են դուրս գալ հետբուհական ծրագրերից և աշխատել ինչպես մասնավոր պրակտիկայում, այնպես էլ պետական հիվանդանոցներում և կլինիկաներում։
  • Հոգեկան առողջության բուժքույրերը պետք է ավարտեն հետագա վերապատրաստումը որպես առաջատար հոգեկան առողջության մասնագետներ, որպեսզի կառավարեն հաճախորդների ուղղորդումները հոգեկան առողջության մասին օրենքի համաձայն։

Ավստրալիան վայելում է մասնագիտական բուժքույրերի ազգային ուսումնական ծրագրի շքեղությունը, որը վերապատրաստվում է Տեխնիկական և հետագա կրթության (TAFE) քոլեջներում կամ գրանցված վերապատրաստման մասնավոր կազմակերպությունում (RTO): Գրանցված և փորձառու բուժքույրերը ներգաղթի դեպարտամենտի կողմից որոշվում են որպես մասնագիտական գործունեության ոլորտ,որի կարիքը նրանք ունեն:Չնայած գրանցված բուժքույրերը միշտ ավելի քիչ քանակով են, և դա մեծանում է մասնագիտացման համեմատ[99]։

1986 թվականին երկրի տարածքում տեղի ունեցան մի շարք շարժական արդյունաբերական գործողություններ,որոնք ավարտվեցին, երբ Վիկտորիայի հինգ հազար բուժքույրեր տասնութ օր գործադուլ հայտարարեցին։ Հիվանդանոցները կարողացան գործել գործադուլ անող միմյանց անդամներից պատահական անձնակազմ վարձելով, բայց բարձրացված ծախսը ստիպեց որոշում կայացնել հօգուտ բուժքույրերի։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Coulehan J. L., Block M. R. (2005): The Medical Interview: Mastering skills for clinical practice, 5th Ed. F. A. Davis. 0-8036-1246-X. OCLC 232304023.
  2. Dunphy L. M., Winland-Brown J. E. (2011): Primary care: The art and science of advanced practice nursing. F.A. Davis. 9780803626478.
  3. O'Lynn, CE (2007). «History of men in nursing: a review». In O'Lynn, CE; Tranbarger, RE (eds.). Men in Nursing: History, Challenges, and Opportunities. New York: Springer Pub. էջեր 6–8. ISBN 9780826103499.
  4. Levine, EB; Levine, ME (1965). «Hippocrates, father of nursing, too?». The American Journal of Nursing. 65 (12): 86–8. doi:10.1097/00000446-196512000-00022. PMID 5319739. S2CID 38921319.
  5. Bloy, M. «Florence Nightingale (1820–1910)». The Victorian Web. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Ferngren, GB (2009). Medicine & health care in early Christianity. Baltimore: Johns Hopkins University Press. էջ 121. ISBN 9780801895227.
  7. Sachedina, Abdulaziz (2009). Islamic biomedical ethics: principles and application. Oxford: Oxford University Press. էջեր 93–94. ISBN 9780195378504.
  8. de Bary, WT, ed. (2011). The Buddhist tradition in India, China & Japan (Unabridged. ed.). New York: Vintage eBooks. էջեր 35–36. ISBN 9780307778796.
  9. Egenes, KJ (2009). «History of nursing». In Halstead, J; Roux, G (eds.). Issues and Trends in Nursing: Essential Knowledge for Today and Tomorrow. Sudbury, MA: Jones and Bartlett. էջ 2. ISBN 9780763752255.
  10. Striepe, JM (1992). «Reclaiming the church's healing role». Journal of Christian Nursing. 10 (1): 4–7. doi:10.1097/00005217-199310010-00002. PMID 8418284.
  11. Wand, T (2004 թ․ հունվար). «The 'Sister' title: past the use by date?». Collegian. 11 (1): 35–39. doi:10.1016/S1322-7696(08)60442-4.
  12. Leonard, AE (2008). «Female religious orders». In Hsia, RP (ed.). A Companion to the Reformation World (1st paperback ed.). Oxford: Blackwell Publishers. էջ 244. ISBN 978-1405149624.
  13. Lundy, KS (2014). «A history of health care and nursing». In Masters, K (ed.). Role Development in Professional Nursing Practice (3rd ed.). Burlington, MA: Jones & Bartlett Learning. էջեր 11–12. ISBN 9781449681982.
  14. Russian Sisters of Mercy in the Crimea, 1854-1855
  15. Winkel, W (2009). «Florence Nightingale». Epidemiology. 20 (2): 311. doi:10.1097/EDE.0b013e3181935ad6. PMID 19234417.
  16. Quinn, Shawna M. (2010). Agnes Warner and the Nursing Sisters of the Great War (PDF). Goose Lane editions and the New Brunswick Military Heritage Project. ISBN 978-0-86492-633-3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  17. Bostridge, Mark (2017 թ․ հոկտեմբերի 26). «Florence Nightingale: the Lady with the Lamp». BBC.
  18. Moira Ferguson, Nine Black Women (London: Routledge, 1998), p. 68.
  19. Professional Nursing Practice: Concepts and perspective, Koernig & Hayes, sixth edition, 2011, p.100, 978-0-13-508090-0
  20. Mother Marianne becomes an American saint. CNN. Retrieved 2013-07-28.
  21. Naumann, CD (2008). In the footsteps of Phoebe: a Complete History of the Deaconess Movement in the Lutheran Church—Missouri Synod. St. Louis, MO: Concordia Pub. House. էջ 4. ISBN 9780758608314.
  22. Blackmore, H, ed. (2007). The Beginning of Women's Ministry: the Revival of the Deaconess in the Nineteenth-century Church of England. Woodbridge: Boydell Press. ISBN 978-1-84383-308-6.
  23. «Our History». British Army Website. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
  24. «History of the School of Nursing». University of Maryland School of Nursing. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  25. Chin, PL; Kramer, MK (2008). Integrated Theory and Knowledge Development in Nursing (7th ed.). St. Louis: Mosby Elsevier. էջեր 33–34. ISBN 9780323052702.
  26. «QA World War Two Nursing». qaranc.co.uk. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
  27. D'Ann Campbell, Women at War with America: Private Lives in a Patriotic Era (1984) ch 2
  28. Philip A. Kalisch and Beatrice J. Kalisch, American Nursing: A History (4th ed. 2003)
  29. Bronny Rebekah McFarland-Icky, Nurses in Nazi Germany (Princeton University Press, 1999)
  30. Gordon Williamson, World War II German Women's Auxiliary Services (2003) pp 34–36
  31. Alligood, MR (2013). «Introduction to nursing theory». In Alligood, MR; Tomey, AM (eds.). Nursing Theorists and their Work (7th ed.). Maryland Heights, MO: Mosby/Elsevier. էջեր 5–6. ISBN 9780323056410.
  32. «Total Number of Professionally Active Nurses, by Gender». kff.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  33. «Distribution of Physicians by Gender». kff.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  34. 34,0 34,1 International Council of Nurses Արխիվացված 2010-04-29 Wayback Machine Retrieved August 2007
  35. «Defining nursing 2014». Royal College of Nursing (RCN). 2014 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  36. ANA Considering Nursing Retrieved Dec 2018
  37. Contemporary Nurse Virginia Henderson Արխիվացված 14 Սեպտեմբեր 2009 Wayback Machine Retrieved July 2009
  38. «Associate Degree in Nursing (ADN/ASN)». collegeatlas.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  39. «NCLEX Exam | National Council Licensure Examination». allnursingschools.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  40. «5 Myths about Registered Nurses – Ameritech College of Healthcare». Ameritech College of Healthcare. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  41. «Registered Nurse (RN) Career and Job Information». careerprofiles.info. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  42. Grant VJ, Robinson E, Muir P (2004). «BM 2004;328:141–142 (17 January)». BMJ. 328 (7432): 141–2. doi:10.1136/bmj.328.7432.141. PMC 314508. PMID 14726342.
  43. Patrick Sullivan (2001 թ․ հունիսի 12). «Canada Medical Association Journal 12 June 2001; 164 (12)». Cmaj.ca. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  44. 2000 National Sample Survey of Registered Nurses Արխիվացված 22 Ապրիլ 2011 Wayback Machine
  45. 45,0 45,1 O'Lynn, Chad E.; Tranbarger, Russell E. (2006). Men in Nursing: History, Challenges, and Opportunities. Springer Publishing Company. էջ 225. ISBN 978-0-8261-0349-9.
  46. «Annual Equality and Diversity Profile, NMC 2015–2016» (PDF).
  47. Weintraub, Arlene (2002 թ․ հունիսի 3). «Nursing: On the Critical List». Business Week.
  48. «Men in Nursing Occupations» (PDF). Census.gov. American Community Survey. 2013 թ․ փետրվար. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  49. Weber, Janet (2014). Nurses' handbook of health assessment. Philadelphia: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins Health. ISBN 9781451142822.
  50. Taylor, C. R., Lillis, C., LeMone, P., Lynn, P. (2011) Fundamentals of nursing: The art and science of nursing care. Philadelphia: Lippincott Williams & Wilkins, page 735-736.
  51. «RCN factsheet on nurse prescribing in the UK». rcn.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  52. Taylor, C. R., Lillis, C., LeMone, P., Lynn, P. (2011) Fundamentals of nursing: The art and science of nursing care. Philadelphia: Lippincott Williams & Wilkins, page 468.
  53. Draper Elaine; LaDou Joseph; Tennenhouse Dan J (2011). «Occupational Health Nursing and the Quest for Professional Authority». New Solutions. 21 (1): 57–88. doi:10.2190/ns.21.1.i. PMID 21411426. S2CID 207317324.
  54. Schneider, John. "Healthcare advocacy experts aid workers." Miami Herald 31 August 2010
  55. Buchanan, J. (2002). «Global nursing shortages». BM. 324 (7340): 751–2. doi:10.1136/bmj.324.7340.751. PMC 1122695. PMID 11923146.
  56. 56,0 56,1 56,2 Roberts, Rashaun; Grubb, Paula L.; Grosch, James W. (2012 թ․ հունիսի 25). «Alleviating Job Stress in Nurses». NIOSH: Workplace Safety and Health. Medscape and NIOSH.
  57. Hartley, Dan; Ridenour, Marilyn (2013 թ․ օգոստոսի 12). «Free On-line Violence Prevention Training for Nurses». National Institute for Occupational Safety and Health. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  58. Gilhooly, Rob (2012 թ․ հունիսի 17). «Exoskeletons await in work/care closet». The Japan Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  59. Interventions to prevent back pain and back injury in nurses: a systematic review
  60. United States Department of Labor Bureau of Labor Statistics
  61. The U.S. Nursing Workforce in 2018 and Beyond Journal of Nursing Regulation, Volume 8, Issue 4, S3 - S6
  62. American Nurses Association. "Nursing Facts: Today's Registered Nurse – Numbers and Demographics" Արխիվացված 2007-08-09 Wayback Machine Washington, D.C., American Nurses Association, 2006.
  63. Health Resources and Service Administration. "Findings from the National Sample Survey Of Registered Nurses" Washington, D.C., U.S. Department of Health and Human Services Health Resources and Service Administration Bureau of Health Professions Division of Nursing, 2000.
  64. 64,0 64,1 Bureau of Labor Statistics – Registered Nurses Արխիվացված 11 Օգոստոս 2012 Wayback Machine
  65. Haddad LM, Annamaraju P, Toney-Butler TJ (2020 թ․ հունվար). «Nursing Shortage». Stat Pearls. PMID 29630227. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  66. Rosseter, 2012.
  67. Nursing (Ferguson's Careers in Focus). New York, N.Y.: Ferguson. 2006. էջ 188. ISBN 978-0-8160-6587-5.
  68. 68,0 68,1 Nardi, Deena A., and Charlene C. Gyurko. "The Global Nursing Faculty Shortage: Status and Solutions for Change." (2013): 1–11. Web. 28 January 2015.
  69. Fang, D.; Wilsey-Wisniewski, S.J.; Bednash, G.D. (2006). «2005–2006 enrollment and graduations in baccalaureate and graduate programs in nursing. Washington, DC: American Association of Colleges of Nursing. Levsey, K.R., Campbell, D., & Green, A. (2007). Yesterday, Today, and Tomorrow; Challenges in Securing Federal Support for Graduate Nurses». Journal of Nursing Education. 46 (4): 176–183.
  70. Nardi, Deena A., and Charlene C. Gyurko. "The Global Nursing Faculty Shortage: Status and Solutions for Change." (2013): 1–11. Web. 28 January 2015
  71. «FAQs: Contact Hours (CNE Credit)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  72. «Continuing Education for Nurses and Medics». NHI. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  73. «American Nurses Association». Nursingworld.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  74. «National Healthcare Institute Continuing Education Requirements by Board of Nursing». NHInstitute.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  75. American Nurses Credentialing Center. "ANCC Certification" Արխիվացված 2007-06-07 Wayback Machine Washington, D.C., American Nurses Association, 2006.
  76. 76,00 76,01 76,02 76,03 76,04 76,05 76,06 76,07 76,08 76,09 76,10 76,11 76,12 76,13 76,14 Link text Արխիվացված 29 Դեկտեմբեր 2011 Wayback Machine.
  77. [Siantz, de Leon, M.L., Malvárez, S., (31 May 2008) "Migration of Nurses: A Latin American Perspective" OJIN: The Online Journal of Issues in Nursing; Vol. 13 No. 2 Manuscript 2. Siantz, de Leon, M.L., Malvárez, S., (31 May 2008) "Migration of Nurses: A Latin American Perspective" OJIN: The Online Journal of Issues in Nursing; Vol. 13 No. 2 Manuscript 2.] {{citation}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  78. Cassiani, Silvia Helena De Bortoli; Wilson, Lynda Law; Mikael, Sabrina de Souza Elias; Peña, Laura Morán; Grajales, Rosa Amarilis Zarate; McCreary, Linda L.; Theus, Lisa; Agudelo, Maria del Carmen Gutierrez; Felix, Adriana da Silva; Uriza, Jacqueline Molina de; Gutierrez, Nathaly Rozo (2017), [Cassiani, S., Wilson, L. L., Mikael, S., Peña, L. M., Grajales, R., McCreary, L. L., Theus, L., Agudelo, M., Felix, A., Uriza, J. M., & Gutierrez, N. R. (2017). The situation of nursing education in Latin America and the Caribbean towards universal health. Revista latino-americana de enfermagem, 25, e2913. https://doi.org/10.1590/1518-8345.2232.2913 «The situation of nursing education in Latin America and the Caribbean towards universal health»], Revista Latino-Americana de Enfermagem, 25: e2913, doi:10.1590/1518-8345.2232.2913, PMC 5466053, PMID 28513769 {{citation}}: Check |url= value (օգնություն)
  79. Pan American Health Organization. Strategy for universal access to health and universal health coverage. Washington, D.C.: OPS; 2014. http://www.paho.org/uhexchange/index.php/en/uhexchange-documents/technical-information/26-strategy-for-universal-access-to-health-and-universal-health-coverage/file Արխիվացված 2021-03-09 Wayback Machine
  80. United Kingdom Government Nurses, Midwives and Health Visitors Act, 1997. London: HMSO, 1997.
  81. Jackson, Linda (2016 թ․ փետրվարի 24). «How revalidation will work for nurses and midwives». The Guardian. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  82. «NMC Revalidation to begin in April 2016». NursingNotes (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  83. «Changes to pre-registration nursing programmes: FAQs | Nursing and Midwifery Council». Nmc-uk.org. 2010 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  84. Nursing and Midwifery Council Pre-registration training. London: NMC, 2003.
  85. «Student bursary system 'unsustainable', claims minister in response to editors». Nursing Times. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  86. «Post Registration Education and Practice (Prep) requirements for midwives | Nursing and Midwifery Council». Nmc-uk.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  87. Nursing and Midwifery Education, 2007
  88. BNF Publications. «BNF Publications».
  89. «Regulated professions database – European Commission». European Commission. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  90. «Nursing in Japan – Overview of Japanese Nursing System». nurse.or.jp. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  91. «Ճապոնիայի աշխատանքային պայմաններ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  92. «Professional Nurse Salaries – International Comparison». worldsalaries.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  93. «Ministry of Health and Welfare». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  94. «中華民國護理師護士公會全國聯合會». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  95. «Internet Archive Wayback Machine». 2011 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  96. «Little Sisters of the Poor Oceania». Littlesistersofthepoor.org.au. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  97. "But Westward Look" by author
  98. Ralph, Nicholas; Birks, Melanie; Chapman, Ysanne (2013 թ․ նոյեմբեր). «The accreditation of nursing education in Australia» (PDF). Collegian. 22 (1): 3–7. doi:10.1016/j.colegn.2013.10.002. PMID 26285403. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-03-01-ին. Վերցված է 2021-02-21-ին.
  99. Nurses' militancy stemmed from two different kinds of experiences. Anu.edu.au (19 November 1983). Retrieved 2013-07-28.

Գրականության ցանկ

խմբագրել
  • Rosseter, R. (2012 թ․ օգոստոսի 6). «Media Relations/ Nursing Shortage». American Association of Colleges of Nursing. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  • Advanced Practice and Leadership in Radiology Nursing. Springer Publishing. (2020). 978-3-030-32678-4
  • Fitzpatrick, Joyce J. (2011 թ․ օգոստոսի 24). Fitzpatrick, Joyce J.; Kazer, Meredith (eds.). Encyclopedia of Nursing Research (3rd ed.). ISBN 978-0826107503.
  • Hardy, Susan; Corones, Anthony (2017). «The Nurse's Uniform as Ethopoietic Fashion». Fashion Theory. 21 (5): 523–552. doi:10.1080/1362704X.2016.1203090. S2CID 192947666.
  • Longe, Jacqueline, ed. Gale Encyclopedia of Nursing and Allied Health (6 vol. 2013)
  • Bullough, Vern L. and Bonnie Bullough. The Emergence of Modern Nursing (2nd ed. 1972)
  • D'Antonio, Patricia. American Nursing: A History of Knowledge, Authority, and the Meaning of Work (2010), 272pp.
  • Dock, Lavinia Lloyd. A Short history of nursing from the earliest times to the present day (1920) full text online; abbreviated version of her four volume A History of Nursing vol 3 online
  • Donahue, M. Patricia. Nursing, The Finest Art: An Illustrated History (3rd ed. 2010), includes over 400 illustrations; 416pp; excerpt and text search
  • Fairman, Julie and Joan E. Lynaugh. Critical Care Nursing: A History (2000) excerpt and text search
  • Judd, Deborah. A History of American Nursing: Trends and Eras (2009) 272pp excerpt and text search
  • Kalisch, Philip A., and Beatrice J. Kalisch. Advance of American Nursing (3rd ed 1995) ; 4th ed 2003 is titled, American Nursing: A History
  • Snodgrass, Mary Ellen. Historical Encyclopedia of Nursing (2004), 354pp; from ancient times to the present

Արտաքին հղումներ

խմբագրել