Հիգիենա, գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով։ Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է։

Անձնական հիգիենայի պարագաներ հյուրանոցային լոգարանում

Հիգիենայի ուսումնասիրության օբյեկտ են հանդիսանում շրջակա միջավայրի գործոնները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլն)։ Ֆիզիկական գործոններն են օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժումը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան և այլն։ Քիմիական գործոնների ներգործությունը արտահայտվում է շրջակա միջավայրի գործոնների բաղադրիչ մաս հանդիսացող զանազան նյութերի (օրինակ՝օդ, ջուր և այլն) ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա։ Կենսաբանական գործոններն են ախտածին մանրէները, հելմինթները, տզերը, որոնց ներգործությունը մարդու վրա կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։ Կարևոր են նաև կյանքի պայմաննները՝ աշխատանքի բնույթը, սնունդը, բնակվելու պայմանները և այլն։

Հիգիենան զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, այլ ոչ թե բուժմամբ։

Aquote1.png Ես հավատում եմ հիգիենային։ Ահա թե որտեղ է ամփոփված մեր գիտության իրական պրոգրեսը։ Ապագան պատկանում է նախազգուշացնող բժշկությանը Aquote2.png


Հիգիենան հնագույն գիտություններից մեկն է։ Օրինակ Հին Եգիպտոսում, դեռևս մեր թվարկությունից 1500 տարի առաջ կատարվում էին ճահճային տարածքների չորացում, գոյություն ունեին փողոցների, տների խնամման և աղբի հեռացման տարրական դրսևորումներ, ջրամատակարարում։ Հիպոկրատը իր «Օդերի, ջրերի և տեղանքների մասին» տրակտատում նշել է շրջակա միջավայրի գործոնների աղդեցության մասին, կապել դրանք հիվանդությունների առաջացման հետ։ Հին Հունաստանում պահվում էր հատուկ "սանիտարական պոլիցիա" , որը հսկողություն էր սահմանում տների կառուցման, սննդի և հեղուկների վաճառքի նկատմամբ։

ԳրականությունԽմբագրել

  • Ванханен В.Д.,Суханова Г.А. (1986)։ Гигиена