Վիքիպեդիայում կան հոդվածներ Պրինց ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռիչարդ Պրինց(անգլ.՝ Richard Prince, օգոստոսի 6, 1949(1949-08-06)[2][3][4][…], Պանամայի ջրանցքի գոտի, ԱՄՆ[5]), ամերիկյան ժամանակակից նկարիչ։

Ռիչարդ Պրինց
ԿեղծանունPrince, Richard Edmund և John Dogg[1]
Ծնվել էօգոստոսի 6, 1949(1949-08-06)[2][3][4][…] (74 տարեկան)
ԾննդավայրՊանամայի ջրանցքի գոտի, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն Արգենտինա[6]
ԿրթությունԹայերի ակադեմիա
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարիչ, նկարազարդող, քանդակագործ, collagist և assemblage artist
Ոճժամանակակից արվեստ
Ժանրկոնցեպտուալիզմ
Թեմաներգեղարվեստական լուսանկարչություն
Կայքrichardprince.com
 Richard Prince Վիքիպահեստում

Ստեղծագործություն խմբագրել

  • Ռիչարդ Պրինցը համարվում է իր սերնդի ամենահայտնի ամերիկյան նկարիչներից մեկը։ Նա հայտնի դարձավ 1980 թվականից իր հայտնի հավաքածուների՝ Cowboys, Jokes և Hoods-ի շնորհիվ, որոնցում Պրինցը կիրառել էր ամսագրերի, հանրաճանաչ մշակույթի և լուսանկարների համար ստեղծված քաղաքային գրվածքների, քանդակների և նկարների կերպարներ, որոնք արտացոլում են ամերիկյան ինքնության և սպառող աշխարհի գաղափարները։
  • Պրինցի աշխատանքները ԱՄՆ-ում վերջին 30 տարիների ընթացքում ստեղծված ամենանորարարական արվեստի շարքում են։ 1977 թվականին նրա պարզագույն գործողությունը ՝ գովազդային պատկերների վերստին լուսանկարելը և արդյունքը որպես սեփական ստեղծագործություն ներկայացնելը, սկիզբ դրեց արվեստի գործերի ստեղծման նկատմամ բոլորորվին նոր՝ քննադատական մոտեցում, որը առաջ էր քաշում ինքնատիպության և եզակի գեղագիտական օբյեկտների մասին հարցեր։
  • Ռիչարդ Պրինցն ընտրում էր այնպիսի թեմաներ, որոնք բնորոշ էին ամերիկյան կյանքի ոճին, օրինակ՝ Մայլբորոյի կովբոյները, բայքերական խմբերը կամ հեղինակությունները։ 1970-ական թվականներից նա վերարտադրեց և վերաձևավորեց այդ մոտիվները լուսանկարներում և նկարչության մեջ՝ կենտրոնանալով հասարակության մութ կողմի վրա։ Տեքստերով նկարչությունը պարունակում է կատակներ այնպիսի թեմաների մասին, որոնք սովորաբար դուրս են մղվում․ նաև պոռնոգրաֆիկ լուսանկարները, որոնք նա գրում է դե Կունինգի ոճով։
  • Վերջին աշխատանքներում Պրինցը ձգտում է գնալ ավելի հեռու՝ ընդօրինակելով ոչ միայն դե Կունինգի պատկերները և ոճը, այլև կիրառելով դիզայնը և կտավի նման շքեղ իրեր։ Պրինցը համագործակցել է Marc Jacobs- ի հետ 2008 թվականին՝ Louis Vuitton- ի համար գարնանային նոր հավաքածուի՝ After Dark-ի ստեղծման ժամանակ։ Նկարիչը մենագրեց պայուսակներ կամ կատակներ գրեց սեռի, ռասսայի կամ աղքատության թեմաների վերաբերյալ։
  • Ռիչարդ Պրինցն ինքնին արվեստի, կահույքի և գրքերի կոլեկցիոներ է։

Պատկերների կերտում խմբագրել

1970-ական թվականների սկզբին Պրինցը սկսեց նորից լուսանկարել տպագիր գովազդներ և ստացված արդյունքը ներկայացնել որպես սեփական աշխատանք՝ պատկերների յուրացման ժեստ, ինչը կարիերայի տապալման պատճառ դարձավ։ Տեքստերից ազատվելով՝ նա գովազդային կերպարներն անփոփոխ էր թողնում, սակայն համատեքստը վերափոխում էր։ Կերպարները, որոնք Պրինցը ներկայացնում էր, ինքնին իրականության իդեալական կերպավորումներ էին։ Time Life-ի բաժանմունքում Պրինցի աշխատանքը թույլ տվեց նրան ընկղմվել այդ նկրտումների մեջ․ նա սկսեց վերականգնել մոդայի աշխարհի պատկերներ, հանրաճանաչ նամականիշներ, շքեղ իրերի հավաքածուներ, որ ունեին խիստ կոդավորումներ։ Նմանատիպ պատկերները խարխլում են գովազդների ռազմավարությունը և միաժամանակ գրավում դիտողին։ Մշակույթի զանգվածային տարածումը և դրա քննադատությունը ընկած է Պրինցի արվեսի հիմքում։ Նրա մոտեցումները նաև մարտահրավերներ են մոդեռն ինքնատիպության կոնցեպցիաներին և հեղինակությանը, որը կասկածի տակ դրվեց 1970-ականների վերջի և 1980-ականների նկարիչների մի սերնդի, որ կապ ուներ հետմոդեռնիզմի տեսության հետ։

Կովբոյներ խմբագրել

Պրինցի դուալիստական մոտեցումը փոփ մշակույթի օբյեկտներին շատ լավ արտացոլված է նրա կովբոյական հավաքածուում․ լուսանկարներ, որոնք արտատպված են Marlboro ծխախոտի համար նկարված գովազդային շարքից։ Մարդկային գիտակցության մեջ կովբոյը հասարակ հովվապետից վերածվեց միայնակ հերոսի, դարձավ համարձակության չափանիշ։ Marlboro-ի կովբոյները մարմնավորում են այս կարծրատիպը, ինչին նպաստում են վայրի բնության ընդարձակ տեսարանները, որոնք ստեղծված են ամերիկյան բնանկարչության ավանդույթի և հոլիվուդյան Western - ի տպավորությունների հիման վրա։ 1980-ականներին ստեղծված Cowboys շարքը բազմիմաստ է․ պատկերները ստեղծում են կովբոյի բեմական պատրանք և ուշադրության են հրավիրում նաև այս հերոսի մեկ այլ՝ սեքս-խորհրդանիշի վրա։

Gangs խմբագրել

1984 թվականին Պրինցն աշխատել է նոր կոմպոզիցիոն ձևաչափի վրա, որը նրան օգնեց դուրս գալ տեսանելի իրերի շրջանակներից դեպի մշակույթի առավել լուսանցքային ակյուններ։ Gangs հավաքածուն միավորում է պատկերների ցրված շարքերը ամեն թերթի վրա։ Այս աշխատանքներից յուրաքանչյուրը ինքնին հետազոտություն է, որը ֆորմալ և թեմատիկ կապեր է ստեղծում պատկերների միջև։ Իր կերպարները քաղաքային մամուլից և մասնագիտական ամսագրերից հավաքելով՝ Ռիչարդ Պրինցը ստեղծեց հրեշ-թրեքների, գլամ-ռոքերների և պոռնոաստղերի սիրահարների այլընտրանքային պանթեոն, ինչպես նաև ամայի կղզիների, կործանիչ ալիքների և ամպամած երկնքի շարքեր։ «Gang» բառը աղերսվում է ապստամբության գաղափարի և այլընտրանքային իրականության հետ՝ անդրադառնալով հակամշակույթին։

Ծաղրանկարներ խմբագրել

1980-ականների սկզբին Պրինցը սկսեց պատճենել ծաղրանկարներ New և Yorker Playboy ամսագրերից։ Նկարված լինելով մատիտով և ոչ մեծ չափսերով՝ աշխատանքները շարունակում էին փոխառություններ կատարել գեղանկարիչների կողմից ստեղծված լուսանկարային հավաքածուների հանրային մշակույթից։ Հասարակ պատճենմանը շուտով փոխարինեց առավել բարդ կաղապարային փոխառությունները, երբ ծաղրանկարները վերարտադրվում էին կատակներով, որոնք չկային բնօրինակ աշխատանքներում և որոնք ստեղծում էին հիբրիդային անհանգստացնող պատմություններ։ Այս հավաքածուի շրջանակներում Պրինցը կենտրոնացած էր գայթակղության և դավաճանության թեմաներին։

Միատեսակ կատակներ խմբագրել

1985 թվականին Պրինցը սկսեց նոր հավաքածու՝ բացառապես առանց պատկերների, որոնց մասին նա գրում էր կատակներ թղթի առանձին թերթերին՝ բառերն անփութորեն գրելով թանաքով կամ մատիտով։ Հետագայում նա մշակեց այս գաղափարը՝ օգտագործելով մեծ ձևաչափի կտավներ, վերացնելով պատահական գծերը և գործածելով տեքստի միագույն գրաֆիկական բլոկներ՝ որպես մինիմալիստական գեղանկարչության ոչ իրական ներամշակում։ Ձևավորումը համընդհանուր է, փոխված էին միայն գույները, համամասնությունները և կատակները։ Ձևական կողմը պահպանելը դիտվում էր որպես զանգվածային մշակույթի մեխանիզմները ընդօրինակելու ռազմավարություն։ Անեկդոտներն ու կատակները համարվում էին սոցիալական փոխանակման մի ձև, և Պրինցի ձեռքում բացահայտ չնչին հայտարարությունները նոր ուժ են գտել՝ որպես մշակութային հաղորդագրություններ։ Կենտրոնացած լինելով գենդերային կարծրատիպերի, սեռական զբաղմունքների և ընտանեկան դիսֆունկցիայի վրա՝ դրանք բացահայտում են հասարակության թաքնված վախերն ու նախապաշարմունքները։

Կաղապարային կատակներ խմբագրել

1990-ականների վերջերին Պրինցը վերանայեց «միատեսակ կատակների» ձևաչափը՝ նախագծելով դրանք մեծ կտավների և բազաշերտ ներկման տեսքով։ Պրինցի ընդարձակ արխիվի կատակները գործածվել են որպես ցուցանակ տարաբնույթ նպատակներով։ Դրանք նման են նկարչի մագաղաթի, որոնք փայլում են կիսաթափանցիկ շերտերի միջով և հայտնվում մակերեսին։ Մեծամասամբ տեքստը սկսվում է կտավի մի ծայրից և ավարտվում մյուս ծայրին, երբեմն՝ տեսադաշտից դուրս։ Այդ կատակներն այնքան ծանոթ են, որ դիտողը կարող է հաճախ մտովի լրացնել բացթողումները և շարունակել տողը։ Իր կտավներում կրկնելով կատակները՝ Պրինցն սկսեց ինքն իրենից ընդօրինակել։

Կտրոն-նկարներ խմբագրել

Check Paintings հավաքածուում, որը համարվում է «կատակների» հետագա զարգացումը, տեքստը անեկդոտներով կամ կատակներով տեղակայված է բանկային կտրոնների արտաքին շերտերի վրա։ Ի հայտ գալով 1999-ին՝ այս հավաքածուն բացահայտում է Պրինցի՝ որպես հավաքածու ստեղծողի գործունեությունը։ Նա հավաքեց առաջին հրատարակությունների և ձեռագրերի հսկայական գրադարան, ամերիկյան գեղարվեստական արձակի և չափածոյի ժողովածուներ։ Նա նաև հավաքեց կինոյի աստղերի և հայտնի հեղինակների կողմից ստորագրված անվավեր կտրոններ։ Շարքի ամենավերջում կտրոնները փոխարինվեցին երաժշտախմբերի, հայտնի պոռնագրաֆիայի պատկերների։

Ճերմակ գեղանկարչություն խմբագրել

White Paintings հավաքածուում 1990-ականների սկզբին Պրինցը ձեռագիր և տպագիր կատակները համակցեց գտնված այլ տեքստերի հետ՝ ներառյալ քնարերգություն և գովազդային տեքստեր՝ մուլտֆիլմերի գրաֆիկական կտորներով։ Նա ծաղրանկարները հասցրեց տեսողական ստենոգրաֆիայի՝ դրանց բնանկարներից մասեր տեղափոխելով կտավներ։ Պատկերները և տեքստերը լողում են սպիտակ ներկի մեջ՝ առանց որևէ իմաստի կամ տրամաբանության։ «Ճերմակ գեղանկարչությունը» զարգացել է տասնամյակի ընթացքում՝ ներառելով նույն բաղադրիչների ավելի հարուստ կոմպոզիցիաներ, ինչպես նաև սպիտակից բացի այլ գույներ։

Շարժիչի ծածկոցներ խմբագրել

Պրինցի երկյուղը մեքենաների նկատմամբ առաջին անգամ արտահայտվեց իր՝ լուսանկարների Gangs հավաքածուում 1980-ականներին։ Մի քանի տարի անց նա սկսեց ներկել շարժիչի ծածկոցներ՝ դրանց վերաբերվելով որպես պատի ռելիեֆներ կամ եռաչափ կտավներ։ Ամսագրերի վերջին էջերում գովազդվող ավտոմեքենաների շարժիչների ծածկոցները կարելի էր պատվիրել փոստով։ Նկարիչը պատվիրեց առաջին ծածկոցների ստեղծումը, սակայն ժամանակի ընթացքում նա ինքը սեփական ներդրումն ունեցավ մեքենաների մասերը արվեստի վերածելու մեջ։ Վերջին տարիներին Պրինցի ծածկոցները դարձան ավելի վերացական, այդուհանդերձ պահպանեցին աղերսները բնօրինակի հետ, ինչպես նաև ազատության ձգտող ամերիկյան ոգին։

Girlfriends խմբագրել

Girlfriends հավաքածուն սկսվեց 1990 թվականին՝ հիմնված այնպիսի ամսագրերի սիրողական նկարահանումների վրա, ինչպիսիք են Easyriders-ը։ Պրինցը առաջին անգամ էր իրականացնում նման նկարահանումներ Gangs հավաքածուի առաջին աշխատանքներից մեկում՝ «Live Free or Die»-ում (1986)։ Կոպիտ նկարահանումները ներկայացվեցին ընթերցող հասարակությանը, որպեսզի վերականգնվի ամենաարժեքավորը՝ հեծանիվները և ընկերուհիները։ Պրիցի աշխատանքների ուռճացված մասշտաբը ընդգծում է բնօրինակ լուսանկարների առանձնահատկությունը, կիզակետի անբավարար լինելը և իրագործման անկարողությունը։ Ոչ այնքան հմայիչ կանայք էին հայտնվում մոտոցիկլետների կողքին՝ հուսահատությամբ փորձելով ընդօրինակել ամսագրերի հայտնի մոդելներին։ Այս հավաքածուն էրոտիզմի փոխարեն ներկայացնում է պատկերված մարդկանց խոցելիությունը և ձգտումը հայտնվելու տղամարդու երևակայության մեջ։

Անանուն (Upstate) խմբագրել

Երբ Պրինցը 1996 թվականին Մանհեթենից տեղափոխվեց Նյու Յորքի նահանգի հյուսիսային մասի մի փոքրիկ քաղաք, փոփոխությունները խթան հանդիսացան վավերագրական ֆիլմաշարի ստեղծման համար։ Կենտրոնանալով տեղի միջավայրի վրա՝ նա գրավվում է անշուք նշաններով․ թափթփված բակեր, գրաֆիտով ներկած տնակներ, հին ավտոմեքենաների ժանգոտված կմախքներ, դատարկ և ոչ մի տեղ չտանող մայրուղիներ։ Պատկերները, որոնք միաժամանակ և՛ մելամաղձոտ են, և՛ տարօրինակորեն անմատչելի, ներառում են իրենց մեջ զանգվածային մշակույթի ոչ գեղագիտությունը։ Դրանք արտացոլում են աղքատության հետևանքները՝ հուսալքության մեջ գտնելով գեղեցկության գողտրիկ պահեր։

Հայտնիություն խմբագրել

Publicities հավաքածուն (ի հայտ է եկել վերջին տասնամյակում) խմբագրվել է որպես աստղերի ինքնագրերով լուսանկարների շարք, որը դիտվում է որպես հայտնի մարդկանցով տարված ամերիկյան մասունքներ։ Ստորագրված լուսանկարը արդեն վաղուց համարվում էր Հուլիվուդի մեքենաների հիմնական բաղադրիչ՝ աստղերի և երկրպագուների միջև ստեղծելով սերտ կապի պատրանք։ Չնայած որ Պրինցի մի քանի լուսանկարներ ունեն իրական ինքնագիրներ, այնուամենայնիվ պատկերների շարքը ստորագրված է իր իսկ ձեռքով։ Հիշեցնելով իր նախկին աշխատանքների շարքերի բնույթը՝ նկարիչը ստեղծում է պատկերվերի հավաքածու՝ հիմնված պաշտոնական բնութագրումների վրա (օրինակ՝ բաց գույնի մազերով մարդիկ)։

Անանուն (Original) խմբագրել

Untitled (original) հավաքածուն հայտնաբերված առարկաների կիրառման տեսանկյունից մոտ է Publicities հավաքածուին։ Այն ևս կառուցված է Պրինցի հավաքածուների այնպիսի նյութերից, ինչպիսիք են գովազդային կազմակերպության համար նախատեսված էսքիզները, բուլվարային ընթերցանության նյութերի կազմերը և այլն։ Նման կոմերցիոն կերպով կերպարներին նոր կյանք է տրվում, որտեղ դրանք զուգորդվում են նախկին կամ փոփոխված տարբերակով։

Բուժքույրեր խմբագրել

Պատկերագրական այս ժողովածուն հիմնված է բժշկական վեպերի հիման վրա, որոնք քաղաքային ժանրի ստեղծագործություններ են, որոնց նվիրված է Պրինցի գրադարանի մի առանձին բաժին։ Վերջին ժողովածուի համար նկարիչը գրքերի շապիկները վերածել է կտավային ընդլայնված տարբերակների՝ նկարելով բոլոր գործող կերպարները և ամբողջ տեքստը՝ բացառությամբ վերնագրերի։ Նրա մռայլ ներկապնակը ընդգծում է պատկերների էությունը։ Ծովային, զմրուխտե, նարնջագույն և մուգ սև գույները ընդգծում են բուժքույրերի սպիտակ համազգեստները։ Պրինցը բուժքույրերի բերանները զարդարում է բժշկական կիսաթափանցիկ դիմակներով, որոնք, զուգորդվելով մռայլ ֆոնի հետ, ստեղծում են չար մթնոլորտ։ Բուժքույրերը «գթության հրեշտակներից» վերածվել են չար կերպարների, որոնք արյան և մահվան վախ են ներշնչում։ Յուրաքանչյուր կերպարում Պրինցը միախառնում է սոցիալական և սեռական կարծրատիպեր՝ կապված բուժքրոջ կերպարի հետ։

de Kooning Paintings խմբագրել

Աշխատանքների վերջին ժողովածուում Ռիչարդ Պրինցը անդրադառնում է վերացական էքսպրեսսիոնիստ Վիլհելմ դե Կունինգի պատկերներին։ Պատկերագրությունը նա շարունակում է «Բուժքույրեր» ժողովածուում, սակայն ներկայացնում է նոր, ավելի բարդ աղբյուր՝ քսաներորդ դարի արվեստի պատմության տարեգրություն։ Միաժամանակ ունենալով հարգանքի և սրբապղծության տարրեր՝ այս գործերը պարունակում են դե Կունինգի հայտնի «Կանայք» շարքի տարրերից կանանց և տղամարդկանց պոռնոգրաֆիկ պատկերներով։ Հերմաֆրոդիտ կերտվածքները շատ դեպքերում հիբրիդներ են, որոնք միավորում են արականն ու իգականը, գեղանկարչությունն ու լուսանկարչությունը, ժամանակակից (մոդեռն) արվեստն ու զանգվածային մշակույթի կերպարներ։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 2008 Canal Zone, Gagosian Gallery, Նյու Յորք
  • 2008 Richard Prince: Continuation Արխիվացված 2013-09-03 Wayback Machine, Serpentine Gallery, Լոնդոն
  • 2007 Richard Prince: Spiritual America, Solomon R. Guggenheim Museum, Նյու Յորք, Walker Art Center, Миннеаполис; Serpentine Gallery, Լոնդոն
  • 2007 "Richard Prince: Panama Pavilion, Վենետիկ, Իտալիա
  • 2006 "Richard Prince: Canaries in the Coal Mine, " Astrup Fearnley Museum, Օսլո, Նորվեգիա
  • 2006 "Richard Prince: Cowboys, Mountains, and Sunsets, " Monika Sprüth, Քյոլն, Գերմանիա
  • 2006 "Richard Prince: The Portfolios, " Juergen Becker, Համբուրգ
  • 2006 "Richard Prince: Cowboys and Nurses, " John McWhinnie @ Glenn Horowitz, Նյու Յորք
  • 2005 "Richard Prince: New Work, " Sadie Coles HQ, Նյու Յորք
  • 2005 Richard Prince, Gladstone Gallery, Նյու Յորք
  • 2005 «Richard Prince, Check Paintings» Gagosian Gallery, Beverly Hills
  • 2004 "Richard Prince: Women, " Regen Projects, Լոս Անջելես
  • 2004 "Richard Prince: Man, " Galerie Eva Presenhuber, Ցյուրիխ
  • 2004 "Richard Prince, " Sammlung Goetz, Մյունխեն
  • 2004 American Dream: Collecting Richard Prince for 27 years, " Rubell Family Collection, Մայամի
  • 2003 Sadie Coles HQ, Լոնդոն
  • 2003 "Richard Prince: Publicities, " Works from the Ophiuchus Collection, Hydra Workshop, Հունաստան
  • 2003 "Richard Prince: Good Life, " Glenn Horowitz Bookseller, East Hampton, NY
  • 2003 "Richard Prince: Nurse Paintings, " Barbara Gladstone Gallery, Նյու Յորք
  • 2003 "Richard Prince: Upstate, " Sabine Knust, Մյունխեն
  • 2002 Barbara Gladstone Gallery, Նյու Յորք
  • 2002 Patrick Painter, Inc., Սանտա Մոնիկա
  • 2001 Museum für Gegenwartskunst, Базель и Kunsthalle Ցյուրիխ, նաև Kunstmuseum Wolfsburg в 2002
  • 2001 Sadie Coles HQ,Լոնդոն
  • 2001 Regen Projects, Լոս Անջելես
  • 2001 Skarstedt Fine Art, Նյու Յորք
  • 2001 Galerie Micheline Szwajcer, Antwerp
  • 2000 Partobject Gallery, Carrboro, NC, «Richard Prince: Princeville»
  • 2000 Barbara Gladstone Gallery, New York
  • 2000 Jablonka Galerie, Cologne, «Richard Prince: Photographs, Paintings»
  • 2000 MAK Vienna, Vienna, «Richard Prince: 4 x 4»
  • 2000 MAK Center for Art and Architecture, Schindler House, Los Angeles, «Richard Prince: Upstate»
  • 1999 Sadie Coles HQ, London, «Richard Prince»
  • 1999 Sabine Knust-Maximilian Verlag, Munich, «Richard Prince: Paintings and Works on Paper 1997/98» and «Upstate»
  • 1998 Stills Ltd, Edinburgh, «Richard Prince»
  • 1998 Regen Projects, Los Angeles
  • 1998 Barbara Gladstone Gallery, New York
  • 1998 Skarstedt Fine Art, New York, «Richard Prince: Paintings 1988-92»
  • 1998 «Richard Prince: Panama Pavilion Venice»
  • 1998 Anton Kern Gallery, New York, «Psychoarchitecture: Richard Prince, Martin Kippenberger»
  • 1997 Jürgen Becker, Hamburg, «The White Room» Parco, Tokyo
  • 1997 Museum Haus Lange/Museum Haus Esters, Krefeld, Germany, «Richard Prince»
  • 1997 White Cube, London, «Richard Prince»
  • 1997 Espace d’art Yvonamor Palix, Paris, «Cowboys and Cowgirls»
  • 1996 Sabine Knust- Maximilian Verlag, Munich, «Richard Prince»
  • 1996 Haus der Kunst/Süddeutsche Zeitung, Munich
  • 1996 Jablonka Galerie, Cologne, «Richard Prince: New Works»
  • 1996 «Richard Prince: Panama Pavilion Venice»
  • 1995 Barbara Gladstone Gallery, New York, «Richard Prince: Paintings»
  • 1995 Theoretical Events, Naples, Italy
  • 1995 Regen Projects, Los Angeles
  • 1994 Kestner Gesellschaft, Hanover, Germany
  • 1994 Offshore Gallery, East Hampton, New York
  • 1993 Museum Boijmans-van Beuningen, Rotterdam, The Netherlands, «Richard Prince: Fotos, Schilderijen, Objecten»
  • 1993 Barbara Gladstone Gallery, New York
  • 1993 San Francisco Museum of Modern Art
  • 1993 Kunstverein and Kunsthalle, Düsseldorf
  • 1993 Stuart Regen Projects, Los Angeles, "First House, " 540 Westmount, West Hollywood CA
  • 1993 Jablonka Galerie, Cologne, Germany, «Girlfriends»
  • 1993 Galerie Micheline Szwajcer, Antwerp, Belgium
  • 1992 Whitney Museum of American Art, New York, «Richard Prince»
  • 1992 Maximilian Verlag-Sabine Knust, Munich, «Protest Paintings»
  • 1992 Beaver College Art Gallery, Glenside, PA
  • 1992 Le Case d’Arte, Milan, «Works on Paper»
  • 1991 Barbara Gladstone Gallery, New York
  • 1991 Galleri Nordanstad — Skarstedt, Stockholm
  • 1991 Galerie Ghislaine Hussenot, Paris
  • 1991 Stuart Regen Gallery, Los Angeles
  • 1990 Galerie Rafael Jablonka and Galerie Gisela Capitain, Cologne, "Richard Prince: Jokes, Gangs, Hoods, "
  • 1990 Galerie Micheline Szwajcer, Antwerp, «Richard Prince»
  • 1990 Arthur Roger Gallery, New Orleans
  • 1989 IVAM Centre del Carme, Valencia, "Spiritual America, "
  • 1989 Barbara Gladstone Gallery, New York, «Richard Prince: Sculpture» (joint exhibition with Jay Gorney Modern Art)
  • 1989 Jay Gorney Modern Art, New York, "Richard Prince: Paintings, " (joint exhibition with Barbara Gladstone Gallery)
  • 1989 Barn Gallery, Ogunquit, ME, Brochure
  • 1989 Daniel Weinberg Gallery, Los Angeles
  • 1988 Barbara Gladstone Gallery, New York
  • 1988 Centre National d’Art Contemporain de Grenoble (MAGASIN), Grenoble, France
  • 1988 Le Case d’Arte, Milan
  • 1988 One Times Square, New York, "Tell Me Everything, " Spectacolor Lightboard installation sponsored by The Public Art Fund, Inc., New York
  • 1988 Galerie Ghislaine Hussenot, Paris
  • 1988 Galerie Rafael Jablonka, Cologne, Germany
  • 1987 Galerie Isabella Kacprzak, Stuttgart
  • 1987 Daniel Weinberg Gallery, Los Angeles
  • 1986 International with Monument, New York
  • 1986 Feature Gallery, Chicago
  • 1985 International with Monument, New York
  • 1985 Richard Kuhlenschmidt Gallery, Los Angeles
  • 1984 Riverside Studios, London, England
  • 1984 Feature Gallery, Chicago
  • 1984 Baskerville + Watson, New York
  • 1983 Le Nouveau Musée, Lyon, France
  • 1983 Institute of Contemporary Art, London
  • 1983 Richard Kuhlenschmidt Gallery, Los Angeles
  • 1983 Baskerville + Watson, New York
  • 1982 Metro Pictures, New York
  • 1981 Metro Pictures, New York
  • 1981 Jancar/ Kuhlenschmidt Gallery, Los Angeles
  • 1980 Artists Space, New York
  • 1980 CEPA Gallery, Buffalo, New York

Ծանոթագրություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել