Ինֆորմատիկան ուսումնասիրում է ինֆորմացիայի և հաշվարկման տեսական հիմունքները, և քոմփյութերային համակարգերում նրանց իրականացման և գործածման կիրառական միջոցները։ Ինֆորմատիկայի տիրույթի մեջ են մտնում ինչպես տեսական (ալգորիթմերի անալիզ, հաշվարկման բարդության տեսություն, ավտոմատների տեսություն), այնպես էլ կիրառական գիտական ճյուղեր (կենսաինֆորմատիկա, օպերացիոն համակարգեր, համակարգչային ցանցեր, տվյալների բազաներ, տեղեկատվության անվտանգություն, շարժական սարքեր

Ինֆորմատիկան ընդարձակ գիտություն է, հետևապես չի սահմանափակվում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ուսումնասիրմամբ։ Նիդերլանդացի գիտնական Էդսգեր Դեիկստրան ասել է՝ «Ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը՝ հեռադիտակի»։ Հասարակության մեջ, ինչպես նաև դպրոցներում, շփոթում են ինֆորմատիկան բազմաթիվ պատրաստական դասընթացների հետ[1]։

Ինֆորմատիկա» անունն առաջին անգամ օգտագործել է գերմանացի գիտնական Կարլ Շտեինբուքը 1957 թվականին։ Ինֆորմատիկայի առաջին ֆակուլտետը ստեղծվել է 1962 թվականի հոկտեմբերին՝ Փրդյուի համալսարանում։

Մինչև 1920-ականները, համակարգիչ անվանում էին մարդկանց, հիմնականում՝ կանանց, որոնք սովորաբար աշխատում էին ֆիզիկոսի ղեկավարության տակ և կատարում էին մաթեմատիկական հաշվարկներ։ Նրանց կատարած հաշվարկումներն առանձնահատուկ գյուտարարություն կամ ներըմբռնում չէր պահանջում, հետևաբար, 1920-ականներին ստեղծվեցին առաջին հաշվիչ մեքենաները։

Այս մեքենաների մի մասը, որն աշխատում էր շարունակական արժեքների հետ, հայտնի դարձավ որպես անալոգային հաշվիչ մեքենա։ Իրենց առջև դրված խնդիրների լուծման համար այս մեքենաներն օգտագործում են շարունակական ֆիզիկական երևույթների (էլեկտրական, մեխանիկական, հիդրավլիկ) քանակություններ։ Ի տարբերություն անալոգային սարքերի, թվային մեքենան լոգիկական սարք է և սահմանափակված չէ վերոհիշյալ ֆիզիկական երևույթների հատկություններով, հետևաբար կարող է կատարել ամեն տեսակի «զուտ մեխանիկական» աշխատանք։ Առաջին այսպիսի լոգիկական մեքենա ստեղծել է ինֆորմատիկայի հայր՝ Ալան Թյուրինգը, որին այսօր անվանում են Թյուրինգի մեքենա։

Ժամանակակից համակարգիչը, որը մինչև ավելի արագ հիշողության սարքերի հնարումը օգտագործում էր տարբերության շարժիչներ, պատկանում է հաշվիչ մեքենաների թվային դասին, հետևաբար Թյուրինգի մեքենայի կատարելագործված տարբերակ է։

Պատմություն խմբագրել

 
"Newmark" անալոգային համակարգիչը, 1960 թ.
 
Ալան Թյուրինգի հուշարձանը Սաքվիլ Զբոսայգում

«Ինֆորմատիկա» անունն առաջին անգամ օգտագործել է գերմանացի գիտնական Կարլ Շտեինբուքը 1957[2] թվականին։ Ինֆորմատիկայի առաջին ֆակուլտետը ստեղծվել է 1962[3] թվականի հոկտեմբերին՝ Փրդյուի համալսարանում։

Անգլերեն «քոմփյութեր» անգլ.՝ computer բառով, մինչև 1920-ականները, անվանում էին մարդկանց, հիմնականում՝ կանանց, որոնք սովորաբար աշխատում էին ֆիզիկոսի ղեկավարության տակ և կատարում էին մաթեմատիկական հաշվարկներ։ Նրանց կատարած հաշվարկումներն առանձնահատուկ գյուտարարություն կամ ներըմբռնում չէր պահանջում, հետևաբար, 1920-ականներին ստեղծվեցին առաջին հաշվիչ մեքենաները։

Այս մեքենաների մի մասը, որն աշխատում էր շարունակական արժեքների հետ, հայտնի դարձավ որպես անալոգային հաշվիչ մեքենա։ Իրենց առջև դրված խնդիրների լուծման համար այս մեքենաներն օգտագործում են շարունակական ֆիզիկական երևույթների (էլեկտրական, մեխանիկական, հիդրավլիկ) քանակություններ։ Ի տարբերություն անալոգային սարքերի, թվային մեքենան տրամաբանական սարք է և սահմանափակված չէ վերոհիշյալ ֆիզիկական երևույթների հատկություններով, հետևաբար կարող է կատարել ամեն տեսակի «զուտ մեխանիկական» աշխատանք։ Առաջին այսպիսի տրամաբանական մեքենա ստեղծել է ինֆորմատիկայի հայր՝ Ալան Թյուրինգը, որն այսօր անվանում են Թյուրինգի մեքենա։

Ժամանակակից համակարգիչը, որը մինչև ավելի արագ հիշողության սարքերի հնարումը օգտագործում էր տարբերության շարժիչներ, պատկանում է հաշվիչ մեքենաների թվային դասին, հետևաբար Թյուրինգի մեքենայի կատարելագործված տարբերակ է։

Ինֆորմատիկայի բաժինները խմբագրել

Տեսական ինֆորմատիկա խմբագրել

Տեսական ինֆորմատիկայի տիրույթին են պատկանում նաև Գրաֆների տեսությունը և Տիպերի տեսություն։

Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ խմբագրել

Ծրագրավորում խմբագրել

Համակարգչի կառուցվածք խմբագրել

Թվային և սիմվոլիկ հաշվարկում խմբագրել

Կիրառական ինֆորմատիկա խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Առասպելներ և կանխակալ կարծիքներ - Քեմբրիջի Համալսարան Արխիվացված 2011-07-18 Wayback Machine (Անգլերեն)
  2. K. Steinbuch (1957) Informatik: Automatische Informationsverarbeitung = «Ինֆորմատիկա։ ավտոմատ ինֆորմացիայի մշակում» (Գերմաներեն)
  3. Փրդյուի Համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետների պատմությունը Արխիվացված 2016-03-10 Wayback Machine (Անգլերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 370