Շրոփշիր (անգլ.՝ Shropshire), նախկինում` Սալոփ (անգլ.՝ Salop), արարողակարգային դքսություն և ունիտար միավոր (որպես մաս) Անգլիայի արևմուտքում: Մտնում է Արևմտյան Միդլենդ շրջանի կազմի մեջ: Մայրաքաղաքը Շրուսբերին է, ամենամեծ քաղաքը՝ Թելֆորդը:

Picto infobox map.png
Շրոփշիր
Դրոշ Զինանշան
Flag of Shropshire.svg
Arms of Shropshire County Council.svg
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Միացյալ Թագավորություն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Կարգավիճակարարողական դքսություն
Մտնում էԱրևմտյան Միդլենդս
ՎարչկենտրոնՇրուսբերի
Բնակչություն498 073 մարդ (2018)[1]
Տարածք3487,5894 կմ² (2016)[2]
Shropshire UK locator map 2010.svg
Սահմանակցում էՉեշիր, Սթեֆորդշիր[3], Վուստերշիր[3], Հերեֆորդշիր[3], Պոուիս[4] և Clwyd?[4]
shropshire.gov.uk

ԱշխարհագրությունԽմբագրել

Շրոփշիր արարողակարգային դքսությունը զբաղեցնում է 3487 կմ² տարածք (13-րդ հորիզոնական) և արևմուտքում սահմանակից է Ուելսի, հյուսիսում՝ Չեշիր, արևելքում՝ Սթաֆորդշիր, հարավ-արևելքում՝ Վուստերշիր, հարավում՝ Հերեֆորդշիր արարողակարգային դքսությունների հետ։

Շրոփշիր արարողակարգային դքսությունը բաղկացած է քաղաքականապես միմյանցից անկախ ունիտար միավորներ Շրոփշիրից և Թելֆորդ ենդ Ռիքինից:

Շրոփշիր ունիտար միավորը զբաղեցնում է 3197 կմ² տարածք (14-րդ հորիզոնական), և նրա սահմանները գրեթե ամբողջությամբ համընկնում են արարողակարգային դքսության սահմանների հետ, բացառությամբ այն բանի, որ հյուսիս-արևելքում Շրոփշիրի ունիտար միավորը սահմանակցում է Թելֆորդ ընդ Ռիքին ունիտար միավորի հետ։

Սևեռն նավարկելի գետով դքսությունը բաժանվում է երկու՝ որպես վարելահող մշակվող հյուսիսային` հարթավայրային, և հարավային` անասնապահության համար ավելի հարմար լեռնոտ մասերի[5]:

Հարավային մասում անցնում են Լոնգ Մինդ (617 մ) և Քլի Գիլս (550 մ) լեռնաշղթաները: Դքսության կենտրոնում է գտնվում Վրեկին լեռը (377 մ)[5]:

ԺողովրդագրությունԽմբագրել

Շրոփշիր արարողակարգային դքսության տարածքում բնակվում է 449 հզր. մարդ (42-րդ տեղը ոչ մետրոպոլ դքսությունների շրջանում՝ տվյալները 2004 թ.-ի), բնակչության միջին խտության դեպքում՝ 129 մարդ/կմ²:

Բնակչությունը 240 հզր. մարդ է, ըստ ԷԲՀԲ-ի (19-րդի վերջ՝ 20-րդ դդ. սկիզբ):

Շրոփշիրի միասնական միավորի տարածքում՝ 2001 թվականի տվյալներով, բնակվում է 283.173 մարդ, 89 մարդ/կմ² բնակչության միջին խտությամբ[6]:

Վարչական բաժանումԽմբագրել

Մինչև 2009 թվականը դքսության կազմի մեջ էր մտնում 5 վարչական շրջան և մեկ ունիտար միավոր:

  1. Հյուսիսային Շրոփշիր (ծիսական դքսության շրջան)
  2. Օսվեսթրի (ծիսական դքսության շրջան)
  3. Շրուսբերի և Էտչեմ (ծիսական դքսության շրջան)
  4. Հարավային Շրոփշիր (ծիսական դքսության շրջան)
  5. Բրիջնորթ (ծիսական դքսության շրջան)
  6. Թելֆորդ ենդ Ռիքին (միասնական)

2009 թ. բարեփոխումից հետո ոչ մետրոպոլ դքսության 5 վարչական շրջանները վերաձևավորվել են Շրոփշիր ունիտար միավորի։ Այսպիսով, ներկայումս Շրոփշիր արարողակարգային դքսությունն իր մեջ ներառում է երկու ունիտար միավոր, իսկ ոչ մետրոպոլ դքսությունը վերացվել է:

  1. Շրոփշիր (միասնական)
  2. Թելֆորդ ենդ Ռիքին (միասնական)

ՔաղաքականությունԽմբագրել

Շրոփշիր ծիսական դքսությունը չունի քաղաքային իշխանության ոչ մի մարմին: Իշխանությունը բաժանված է միմյանցից անկախ՝ Շրոպշիրի և Թելֆորդ էնդ Ռիքինի ունիտար միավորների խորհուրդների միջև։

Շրոփշիր ունիտար միավորի խորհուրդը բաղկացած է 63 ընտրատարածքներում ընտրված 74 պատգամավորներից։ Վերջին ընտրությունների արդյունքում խորհրդում 52 տեղ են զբաղեցնում պահպանողականները[7]։

ՍպորտԽմբագրել

Շրոփշիրի մայրաքաղաք Շրուսբերի քաղաքում է հիմնվել Շրուսբերի Թաուն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Երկրորդ ֆուտբոլային լիգայում: Շրուսբերի Թաունը իր մրցակիցներին ընդունում է Նյու Միդոու մարզադաշտում (9 հզր. հանդիսական):

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել