Բարբարա Սթենվիկ
Բարբարա Սթենվիկ (անգլ.՝ Barbara Stanwyck; հուլիսի 16, 1907[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 20, 1990[1][2][3][…], Սանտա Մոնիկա, ԱՄՆ; իսկական անուն ազգանունը՝ Ռուբի Քեթրին Սթիվենս)՝ ամերիկացի դերասանուհի, 1930-1940 թթ. ամերիկյան կինոյի աստղերից մեկը, Ամերիկյան կինոակադեմիան նրան ընդգրկել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում՝ 11-րդ տեղում։
![]() անգլ.՝ Barbara Stanwyck | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 20, 1990[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, ԱՄՆ |
Կրթություն | Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, սցենարիստ և թատրոնի դերասանուհի |
Ժանրեր | վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ Byron Stevens?[4], մայր՝ Catherine McGee?[4] |
Ամուսին(ներ) | Frank Fay? և Ռոբերտ Թեյլոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Սթենվիկը հաջողակ դերասանական կարիերա է ունեցել ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսությունում։ 4 անգամ ներկայացվել է Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում, իսկ հեռուստատեսային աշխատանքների համար ստացել է Էմմի և Ոսկե գլոբուս։
1944 թվականին Սթենվիկը եղել է Հոլլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին, ստանալով տարեկան 400 000 դոլար[5]։
Կինեմատոգրաֆում ունեցած մեծ նվաճումների համար ստացել է Օսկարի հատուկ մրցանակ և Ոսկե գլոբուս։ Ընդհանուր նկարահանվել է 150-ից ավելի ֆիլմերում և սերիալներում։ Առավել նշանավոր ֆիլմերից են «Կրկնակի ապահովագրություն» (1944), «Ներեցեք, շփոթել եմ համարը» (1948) «Լեդի Եվա» (1941), «Ծանոթացեք Ջոն Դոուի հետ» (1941), Յունիոն Փասիֆիկ» (1939), Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946)։
Բարբարան եղել է իրենց ընտանիքի ամենափոքր 5-րդ երեխան, ծնողները մահացել են երբ նրանք եղել են անչափահաս։ 2 անգամ ամուսնացել է ու ամուսնուլուծվել։ Առաջին ամուսինը դերասան և պրոդյուսեր Ֆրենկ Ֆեյն էր, երկրորդը դերասան Ռոբերտ Թեյլորը։
Սթենվիկը եղել է բողոքական եկեղեցու հետևորդ և մկրտվել է 1916 թվականին[6]։
Առաջին ամուսնությունից հետո դարձել է Կաթոլիկ եկեղեցու հետևորդ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Lane, A.։ «Lady Be Good»։ The New Yorker։ Վերցված է 2017-09-29
- ↑ Wilson 2013, p. 23.