Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զինվոր (այլ կիրառումներ)

Զինվոր (գրաբ.՝ զինուոր[1][2]; սկսած *զէնոււոր, զէն[3] +‎ -ւոր), զինված ուժերի անձնակազմի հիմնական մասը կազմող զինծառայողների կատեգորիա։ Զինվորը կարող է լինել զորակոչիկ կամ կամավոր, ենթասպա կամ սպա։ Մեկ այլ սահմանման համաձայն՝ զինվորները զինծառայողներ են, որոնք ներգրավված են ցամաքային, ծովային կամ օդային ուժերում, որոնք սովորաբար հայտնի են որպես բանակ, ռազմածովային և ռազմաօդային ուժեր համապատասխանաբար[4]։

ՀՀ ԶՈՒ օդադեսանտային զորքերի զինծառայողները զորահանդեսի ժամանակ, Երևան, Հանրապետության հրապարակ

Հին Հայաստանում կոչվել են զենուվոր, զինավոր, զինակիր։ Փոխաբերական իմաստով՝ զինվոր կոչվում է որևէ կազմակերպության կամ հասարակական շարժման կարգապահ, նվիրված, կայուն մասնակիցը։

Մշակույթում

խմբագրել

Գեղարվեստական ֆիլմեր

խմբագրել
  • «Բալլադ զինվորի մասին», 1959 թվականի խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Չուխրայը։ Այն պատմում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շարքայինի՝ 1942 թվականին արձակուրդի մեկնելու մասին, որն օգնելով պատահական ճանապարհորդներին, հասցնում է տուն գնալ միայն մի պահ, որպեսզի խոստանա. «Ես կվերադառնամ, մա՛մ»։ Ֆիլմը առաջադրվել է «Օսկար» մրցանակի (1962), ստացել Կաննի կինոփառատոնի մրցանակ որպես երիտասարդների համար լավագույն ֆիլմ (1960), արժանացել այլ կինոմրցանակների,
  • «Զինվոր Իվան Բրովկինը», 1955 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը պատմում է ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության մասին,
  • «Զինվորներ», 1956 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Վիկտոր Նեկրասովի «Ստալինգրադի խրամատներում» (ռուս․՝ «В окопах Сталинграда») գրքի մոտիվներով,
  • «Զինվորի հայրը», 1964 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված ֆիլմ,
  • «Զինվորն ու փիղը», 1977 թվականի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Դմիտրի Կեսայանցը «Հայֆիլմ» կինոստուդիայում,
  • «Ազատության զինվորներ», գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Յուրի Օզերովը։

Գեղարվեստական գրականության կերպարներ

խմբագրել
  • Զինվոր Շվեյկ, սատիրական կերպար, որ հորինել է չեխ գրող Յարոսլավ Հաշեկը, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպի գլխավոր հերոսը։ Շվեյկի արկածների մասին պատմություններից շատերն ունեն ինքնակենսագրական բնույթ։
  • Վասիլի Տյորկին, գրական կերպար, Ալեքսանդր Տվարդովսկու «Վասիլի Տյորկին» (1941-1945) և «Տյորկինը այն աշխարհում» (ռուս.՝ «Тёркин на том свете», 1954) պոեմների գլխավոր հերոս։ Համարձակ, ուրախ, հնարամիտ, երբեք չտրտնջացող զինվորի կերպար։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Նոր Բառգիրք Հայ-անգլիարէն, Հայր Մատաթեայ Վարդապետ Պետրոսեան - զինուոր». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
  2. «Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան - զինուոր». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
  3. «Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան - զէն». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
  4. «soldier - Dictionary Definition». Vocabulary.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 694  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինվոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինվոր» հոդվածին։