Վինսենթ Մինելլի
Վինսենթ Մինելլի (անգլ.՝ Vincente Minnelli, փետրվարի 28, 1903[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 25, 1986[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկացի ռեժիսոր։ Հայտնի է մյուզիքլների բեմադրությամբ, որոնք դարձել են ժանրի դասական օրինակներ («Դիմավորիր ինձ Սենթ Լուիսում», «Ամերիկացին Փարիզում», «Թատերական բեռնատար», «Ժիժի»)։
Վինսենթ Մինելլի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 28, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 25, 1986[1][2][3][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, հագուստ ձևագծող, ռեժիսոր և պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0591486 |
Լայզա Մինելլիի հայրն է։
Կենսագրություն խմբագրել
Ծնվել և մկրտվել է որպես Լեսթեր Էնթոնի Մինելլի (Lester Anthony Minnelli): Մանկության տարիներին ծնողների հետ հանդես է եկել «Մինելլի եղբայրներ» թատերախմբում։ 1929 թվականից աշխատել է որպես լուսանկարիչ, ապա «Բալաբան և Կետց» թատրոնում աշխատել որպես ռեժիսորի և լուսանկարչի օգնական և ձևավորող, իսկ 1933 թվականին Ռադիո Սիթի Մյուզիք-հոլլում որպես գեղարվեստական ղեկավար։ 1935-1937 թվականներին Բրոդվեյում բեմականացնում է բազմաթիվ երաժշտական ներկայացումներ, այդ թվում «Հայրենիքից հեռու», «Ներկայացումը սկսված է» և այլն։ Բեմադրել է բալետներ և մյուզիքլներ։ 1937 թվականից սկսել է աշխատել կինոյում։ 1940 թվականից սկսած ռեժիսորը աշխատում և ստեղծագործում է «Մետրո Գոլդվին-Մեյեր» կինոստուդիայում։ Մինելլիի գործերից են՝ «Իմ օրիորդ կինը» (1943), «Հանդիպիր ինձ Սենտ Լուիզում» (1944), «Ժամացույցը» (1945), Կաննի փառատոնի մրցանակի արժանացած՝ «Զիգֆիլդ Ֆոլիզ» (1945), «Ծովահենը» (1947), «Տիկին Բովարի» (1949), «Սարդոստայնը» (1954), «Թեյ և համակրանք» (1956), «Կյանքի ծարավը» (1956), «Ինչ է մայրիկը հասկանում սիրուց» (1959), «Երկու շաբաթ ուրիշ քաղաքում» (1962), «Մնաս բարով Չարլի», «Կարմելա» (1975), «Ժամանակի խնդիր» (1976) և այլն։ Մինելլիի «Մի ամերիկացի Փարիզում» (1951) և «Ջիջի» (1958) կինոնկարները պարգևատրվել են «Օսկար» մրցանակով։ Մինելլին առավել հայտնի է իր երաժշտական ֆիլմերով և կատակերգություններով, որտեղ խաղացել են ամերիկյան էստրադայի և կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջուդի Գառլենդը, Ֆրեդ Ասթերը, Ջին Քելլին, Շիռլի Մակլեյնը, Լայզա Մինելլիին։ 1959 թվականին արժանացել է Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակներ՝ «Ժիժի» ֆիլմի համար։ 1945-1951 թվականներին ամուսնացած է եղել սուպերսթար Ջուդի Գառլենդի հետ, ով նրա դստեր`Լայզա Մինելլիի մայրն է։
1975 թվականին լույս տեսավ Մինելլիի «Շատ լավ եմ հիշում» հուշագրությունների և ապա «Բոլորը բեմի վրա» ինքնակենսագրական գրքերը։
Ֆիլմագրություն խմբագրել
- 1943 - Տնակը երկնքում / Cabin in the Sky
- 1943 - Ես դա արեցի / I Dood It
- 1944 - Դիմավորիր ինձ Սենթ Լուիսում / Meet Me in St. Louis
- 1945 - Ժամացույցը / The Clock
- 1945 - Իոլանդան և գողը / Yolanda and the Thief
- 1946 - Զիգֆելդի խենթությունը / Ziegfeld Follies
- 1946 - Ստորջրյա ընթացքը / Undercurrent
- 1948 - Ծովահենը / The Pirat
- 1949 - Տիկին Բովարի / Madame Bovary
- 1950 - Հարսնացուի հայրը / Father of the Bride
- 1951 - Հայրիկի փոքր եկամուտը / Father’s Little Dividend
- 1951 - Ամերիկացին Փարիզում / An American in Paris
- 1952 - Չարեր և գեղեցիկներ/ The Bad and the Beautiful
- 1953 - Թատերական բեռնատար / The Band Wagon
- 1954 - Երկար, երկար թրեյլեր / The Long, Long Trailer
- 1954 - Բրիգադուն / Brigadoon
- 1955 - Անբարեխղճություն / The Cobweb
- 1955 - Կիսմետ / Kismet
- 1956 - Կյանքի ծարավ / Lust for Life
- 1956 - Թեյ և համակրանք / Tea and Sympathy
- 1957 - Ստեղծելով կնոջը / Designing Woman
- 1958 - Ժիժի / Gigi
- 1958 - Դեբյուտանտեի չարաճճիությունը / The Reluctant Debutante
- 1958 - Եվ նրանք վազեցին / Some Came Running
- 1960 - Բլրից դեպի տուն/ Home from the Hill
- 1960 - Զանգերը ղողանջում են / Bells Are Ringing
- 1962 - Ապոկալիպսիսի չորս ձիավորները / Four Horsemen of the Apocalypse
- 1962 - Երկու շաբաթ ուրիշ քաղաքում / Two Weeks in Another Town
- 1963 - Էդդի հոր սիրահետումը/ The Courtship of Eddie’s Father
- 1964 - Մնաս բարով, Չարլի / Goodbye Charlie
- 1965 - Կտցար / The Sandpiper
- 1970 - Պարզ օրը դուք կարող եք հավերժ տեսնել/ On a Clear Day You Can See Forever
- 1976 - Ժամանակի հարցը / A Matter of Time
Մրցանակներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վինսենթ Մինելլի կատեգորիայում։ |