«Կյանքի ծարավ» (անգլ.՝ Lust for Life), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1956 թվականին, հայտնի ռեժիսոր՝ Վինսենթ Մինելլիյի կողմից։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Բեսթսելլեր է կատարվում էկրանի վրա... Դրամա մի մարդու մասին, որն ապրում էր անկուշտ կիրքով»։ Առաջին անգամ էկրան է բարձրացել 1956 թվականի սեպտեմբերի 17–ին, Նյու Յորքում։ Ֆիլմը ստեղծված է նշանավոր գրող՝ Իրվինգ Սթոունի համանուն ստեղծագործության հիման վրա։ Սյուժեն ներկայացնում է աշխարհահռչակ նկարիչ՝ Վինսենթ վան Գոգի կենսագրությունը։

Կյանքի ծարավ
անգլ.՝ Lust for Life
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2] և կենսագրական ֆիլմ
ԹեմաՎինսենթ վան Գոգ
Թվականօգոստոսի 19, 1956[3], սեպտեմբերի 17, 1956[3], նոյեմբերի 7, 1956[3], նոյեմբերի 30, 1956[3], դեկտեմբերի 26, 1956[3], հունվարի 16, 1957[3], հունվարի 23, 1957[3], փետրվարի 2, 1957[3], մարտի 8, 1957[3], մարտի 12, 1957[3], մարտի 13, 1957[3], ապրիլի 5, 1957[3], ապրիլի 20, 1957[3], մայիսի 10, 1957[3], հոկտեմբերի 10, 1957[3], դեկտեմբերի 7, 1962[3], փետրվարի 28, 1963[3] և հունվարի 11, 1967[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎինսենթ Մինելլի[4][1][2][…] և Ջորջ Քյուքոր[4][2]
ՊրոդյուսերՋոն Հաուսմեն
Սցենարի հեղինակՆորման Քորուին[5] և Իրվինգ Սթոուն
ԴերակատարներՔըրք Դուգլաս[4][1][2][…], Էնթոնի Քուին[4][2][6][…], Ջեյմս Դոնալդ[4][2][5][…], Փամելա Բրաուն[4][2][5][…], Էվերեթ Սլոուն[2][6][5][…], Հենրի Դենիել[2][5][7][…], Լայոնել Ջեֆրիս[2][5][7][…], Լոուրենս Նեյսմիթ[2][5][7][…], Իզոբել Էլսոմ[8][5], Բեթի Բլայթ[8][5], Ջիլ Բենեթ[2][5][7][…], Լորանս Նադի[8][5], Մեջ Քենեդի[2][5][7][…], Նիալ ՄաքԳիննիս[2][5][7][…], Նոել Փերսել[2][5][7][…], Ռոնալդ Ադամ[8][5], Մարիոն Ռոս[9], Ժերմեն Դելբա[9], Լեն Լեսեր[9], Ուիլթոն Գրաֆ[9], Ուիլյամ Ֆիփս[9], Ռեքս Էվանս[9], Ժան Դեբյուկուր, Բելլ Միտչել, Էրիկ Պոլման, Ջանեթ Սթերք և Թոնի Ջերի
ՕպերատորՌասել Հարլան և Ֆրեդի Յանգ
ԵրաժշտությունՄիկլոշ Ռոժա
ՄոնտաժԱդրիեն Ֆազան
Պատմվածքի վայրՆիդերլանդներ
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն122 րոպե
 Lust for Life (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սյուժեն ներկայացնում է հայտնի հոլանդացի իմպրեսինոստ նկարիչ՝ Վինսենթ վան Գոգի ծանր ու դաժան կյանքը։ Ցույց է տրվում Վինսենթի անսահման սերը դեպի կերպարվեստը և թե ինչպես է նա, տարիների ընթացքում հմտանում և ուսումնասիրում գեղանկարչության բոլոր կողմերը։ Սակայն դա նրան հեշտ չի տրվում։ Վան Գոգը շատ դժվար ապրելաձև է ունենում և չի կարողանում վաստակել գոյատևման ապրուստը։ Նրան ամեն ինչում փորձում է օգնության ձեռք մեկնել հարազատ եղբայրը՝ Թեոն։ Վերջինս նույնիսկ փորձեր է կատարում վաճառել եղբոր կտավները, բայց ապարդյուն։ Ներկայացված է նաև վան Գոգի և հայտնի նկարիչ՝ Պոլ Գոգենի ընկերությունն ու ճակատագրական վեճերը։ Նկարիչը չի կարողանում լիովին դուրս թափել իր տաղանդը և նույնիսկ հոգեբուժարան է ընկնում։ Այս ամենի վերջում, վան Գոգն ինքնասպանության շեմին է կանգնում։

Նկարահանող անձնակազմ խմբագրել

  • ռեժիսոր - Վինսենթ Մինելլի, Ջորջ Քյուկոր
  • պրոդյուսերեր - Ջոն Հաուսմեն, Ջադ Քինբերգ
  • սցենարիստներ - Նորման Քորուին
  • օպերատորներ - Ռասսելլ Հերլան, Ֆրեդդի Յանգ
  • երաժշտություն - Միքլոշ Ռոժա
  • մոնտաժ - Էդրիենն Ֆեզան

Դերակատարներ խմբագրել

Դերակատար Դեր
Քըրք Դուգլաս Վինսենթ վան Գոգ Վինսենթ վան Գոգ
Էնթոնի Քուին Պոլ Գոգեն Պոլ Գոգեն
Ջեյմս Դոնալդ Թեո վան Գոգ Թեո վան Գոգ
Պամելա Բրաուն Կրիստինա Կրիստինա
Էվերեթ Սլոուն բժիշկ Գաշե բժիշկ Գաշե
Նիալլ Մակգինիս Ռոլեն Ռոլեն
Նոել Փյորսել Անտոն Մաուվե Անտոն Մաուվե
Հենրի Դենիել Թեոդորուս վան Գոգ Թեոդորուս վան Գոգ
Մեջ Քենեդի Աննա Կոռնելիյա վան Գոգ Աննա Կոռնելիյա վան Գոգ
Ջիլ Բենեթ Վիլյամինա Վիլյամինա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1957 թվական - «Կյանքի ծարավ» ֆիլմն, «Օսկար» մրցանակի է արժանացել՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում (Էնթոնի Քուին)։ Ներկայացվել է հետևյալ 3 անվանակարգերում.
  • լավագույն դերասան (Քըրք Դուգլաս)
  • լավագույն ադապտացված սցենար
  • լավագույն բեմադրող նկարիչ (գունավոր ֆիլմեր)։
  • 1957 թվական - ֆիլմը «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել՝ լավագույն դերասան անվանակարգում (Քըրք Դուգլաս)։ Ներկայացվել է հետևյալ 3 անվանակարգերում.
  • լավագույն ֆիլմ (դրամա)
  • լավագույն ռեժիսոր (Վինսենթ Միննելլի)
  • երկրորդ պլանի լավագույն դերասան (Էնթոնի Քուին)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյանքի ծարավ (ֆիլմ, 1956)» հոդվածին։