Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրոզիա (այլ կիրառումներ)

Էրոզիան հողմահարման ժամանակ ապարների քայքայումն է՝ վերածվելով փուխր նյութի կամ հանքաքարերի լուծույթի։ Էրոզիա են կոչվում բոլոր այն ուղիները, որոնցով լուծված նյութը կամ փուխր ապարի մասերն իրենց գտնվելու նախնական վայրից տարվում են այլ վայրեր՝ սովորաբար ծանրության ուժի ազդեցությամբ։ Ապարի կտորներր տեղաշարժվում են ջրի, սառցադաշտի կամ քամու միջոցով։ Տեղաշարժված ապարների քանակությունր կախված է ջրի հոսանքի արագությունից, այդ պատճառով արագընթաց հորդ գետերը էրոզիայի են ենթարկում հսկայական տարածքներ։ Էրոզիայի ենթարկված և տեղաշարժված ապարների կտորները տեսակավորվում են ըստ իրենց չափի և բնույթի։ Լուծված քիմիական տարրերը հասնում են ծով, որի հետևանքով ջուրն էլ ավելի է աղիանում։ Բարեխառն կլիմայական պայմաններում, որոնց բնորոշ են հաճախակի անձրևներր, կավի և ավազի հատիկներր սկզբում քշում է անձրևաջուրր՝ լվանալով լանջերը, այնուհետև, գետերը։ Ապարների ամենածանր կտորներն առաջինն են կանգ առնում այն վայրերում, ուր գետի արագությունը նվազում է։ Ափերի մոտ, որտեղ ժայռերը շփվում են ծովի ջրի հետ, ցամաքային զանգվածն անընդհատ էրոզիայի է ենթարկվում։

Էրոզիա Բելգորոդի մարզի Շեբեկինսկի շրջանի Կամեննի տրակտում:
Արմատների լվացում առաջնային էրոզիայի ակոսների երկայնքով:

Հողի էրոզիան տեղի է ունենում նաև ձնհալի, անձրևի կամ ոռոգման ջրերից լանջերում առաջացող մակերեսային հոսքի ներգործության (բնական հողի էրոզիա) և մարդու տնտեսական ոչ ճիշտ գործունեության՝ բուսածածկի ոչ ճիշտ օգտագործում, թեք լանջերում սխալ վար, ճանապարհաշինության ժամանակ հողապաշտպան միջոցառումների չկիրառելը, ոչ ճիշտ ոռոգման և այլնի հետևանքով (արագացված հողի էրոզիա)։ Հողի էրոզիային նպաստող գործոններից են՝ տեղումները, ջերմաստիճանային ռեժիմը, քամու ակտիվությունը, բուսածածկի նոսրացումը և նրա հողապաշտպան ունակության նվազումը։ Էրոզիայի ընթացքում նախ քայքայվում է վերին ամենաբերրի շերտը, հողն ստրուկտուրազրկվում է, վատանում են նրա ջրաֆիզիկական և ֆիզիկամեխանիկական հատկությունները։

Հայաստանում տարածված են Զանգեզուրի, Վայքի, Արարատյան գոգահովտի շրջաններում։ Հողի էրոզիան կարելի է կանխել ագրոտեխնիկական մի շարք համալիր միջոցառումներ կիրառելով՝ վար հորիզոնական ուղղությամբ, վարելաշերտի փխրեցում, պարարտացում, լանջերի դարավանդում, զբաղեցված ցելի, հողապաշտպան ցանքաշրջանառությունների կիրառում, ճմաշերտի վերականգնում, դաշտապաշտպան անտառաշերտի ստեղծում, հերթափոխ արածեցում, հակահեղեղային և ջրակարգավորիչ անտառատնկումներ, հիդրոտեխնիկական կառուցապատումներ։

Գահավիժող ջուր

խմբագրել

Երբ գետերը լեռներից դեպի ծով ճանապարհ են հարթում, ապարների կամ այլ խոչընդոտների հանդիպելով ջուրն առաջացնում է սահանքներ, ջրվեժներ կամ լճեր։ Գետի հունի այն մասերում, որտեղ գոյություն ունեն ջրվեժներ, տեղի է ունենում ակտիվ էրոզիա։ Ջրվեժները սովորական երևույթ են նաև այն հովիտներում, որոնք ժամանակին պատված են եղել սառցադաշտով։

Անկանոն ափագիծ

խմբագրել

Ափին զարնվող ալիքներն առաջինը բախվում են հրվանդաններին։ Այնտեղ, ուր ջուրը ծանծաղ է, ալիքները շրջանցում են այն, ապա հարվածում հրվանդանի կողերին։ Եթե ժայռի մեջ կան ճեղքերով բաժանված հարթություններ կամ համեմատաբար փուխր ապարներ, ապա դրանք ավելի արագ են ենթարկվում էրոզիայի, քան հրվանդանի կարծր ապարները։ Նախ կազմավորվում է կամարը։ Այնուհետև, եթե կամարի տանիքը նստում է, մնում է մեկուսացված ծովային խութը։ Անկյան տակ ափին զարնվող ալիքներն ապարների կտորները տեղափոխում են երբեմն հարյուրավոր կիլոմետրեր։

Ալիքները՝ էրոզիայի պատճառ

խմբագրել

Ալիքներն առաջանում են ջրի մակերևույթին փչող քամու հետևանքով։ Ալիքների ճակատային մասերը ջրի խորքում զուգահեռ են միմյանց։ Հասնելով ծանծաղ ջրի՝ ալիքներր կորանում են և բախվում ափին։ Կորացած ալիքները ձևավորում են ափագիծը։ Ափամերձ խութերը թուլացնում են ալիքների ուժը։ Արդյունքում՝ գոյացած կոր ալյակները ծովախորշին յուրահատուկ ձև են տալիս։ Ափին զարնվող ալիքներից յուրաքանչյուրը շարժում է գլաքարերն ու ավազն ափի երկայնքով, իսկ հետ հոսող ջուրը ափից հեռացնում է դրանք։

Ժայռի տեսքի փոփոխությունը

խմբագրել
 

Զառիվեր քարափի հանդիպող ալիքներն ամբողջ ուժով բախվում են ժայռի ստորոտին։ Աղի ջուրը շարունակ թրջում է ժայռը, որ տեղատվության ժամանակ չորանում է։ Դա ուղեկցվում է ապարների լուծմամբ և հողմահարմամբ։ Աղը բյուրեղանում է, և ապարից մասնիկներ են փշրվում։ Ալիքները մաշում են ժայռերի ստորոտները։ Ի վերջո, վերին մասերն ընկնում են՝ ջարդվելով ապարի ճեղքի երկայնքով։ Քարափի ձևը կախված է տարբեր ապարների ալիքների նկատմամբ ունեցած դիմադրողականությունից։

Ջրային էրոզիա

խմբագրել

Ջրային էրոզիան տեղի է ունենում անձրևաջրերի, հալոցաքջրերի և ոռոգման ու ջրահեռացման ազդեցության տակ։ Քամու էրոզիան հաճախ անվանում են հողերի դեֆլյացիա։ Ջրի և քամու էրոզիաների պրոցեսները չնայած տարբերություններին, ունեն նաև շատ նմանություններ ինչպես պրոցեսների մեխանիզմներում, այնպես էլ արտահայտման ձևերում և հողերի պաշտպանության մեխանիզմներում։

Ջրային էրոզիայի առաջացման անհրաժեշտ պայման է հանդիսանում մակերևութային հոսքը։ Տարբերում են մակերևութային հոսքի երեք հիմնական տիպ՝ անձրևային հոսք, հալոցքի հոսք և ոռոգման ջրերի հոսք։ Համապատասխանաբար տարբերում են անձրևային էրոզիա, հալքի էրոզիա և ոռոգման էրոզիա։ Էրոզիայի նշված տիպերը տարբերվում են ոչ միայն հոսքի ծագմամբ, այլ նաև պրոցեսի մեխանիզմով և վնասի աստիճանով, որ նրանք պատճառում են։

Ձյան հալքի հետևանքով առաջացած էրոզիան տարբերվում է պակաս արտահայտվածությամբ, բայց ավելի երկարատև ազդեցությամբ քան անձրևային էրոզիան։ Ձնհալքի հետևանքով առաջացած էրոզիայի կորուստներն առավել հաճախ կազմում են մեկ հեկտարից մի քանի տոննա։

Անձրևի ժամանակ էրոզիայի տևողությունը զգալիորեն կարճ է, քան ձյան հալքի ժամանակ, սակայն տեղափոխվող հողի քանակն ավելի շատ է։ Այն կարող է հասնել տասնյակ տոննաների մեկ հեկտարից։ Այս դեպքում ողողվող հողի քանակը կախված է ոչ միայն ջրային հոսքի պարամետրերից, այլ նաև անձրևի կաթիլների պարամետրերից։ Ոռոգման էրոզիան բաժանվում է ենթատիպերի և կախված է ոռոգման տեսակից։

Ըստ մորոֆոլոգիական ցուցանիշների տարբերում են մակերևույթային էրոզիա և գծային էրոզիա։ Մակերևութային էրոզիան իր հերթին բաժանվում է հարթ և ալիքաձև էրոզիայի, չնայած այս բաժանումը պայմանական է։ Մակերևութային էրոզիայի անցումը գծային էրոզայի նույնպես պայմանական է։ Համարվում է, որ եթե էրոզիայի հետքերը դաշտում անհետանում են սովորական մշակման ժամանակ, ապա դա մակերևութային էրոզիա է, եթե ոչ՝ գծային։

Քամու էրոզիայի առաջացման անհրաժեշտ պայման է քամի, որի արագությունը բավարար է հողի մասնիկները տեղափոխելու համար։ Այնպիսի արտաքին ցուցանիշներով, ինչպիսիք են ինտենսիվությունը, տևողությունը և երևույթի մասշտաբը, ինչպես նաև վնասի չափը, առանձնացնում են առօրյա էրոզիա և փոշու փոթորիկներ։ Սակայն այս բաժանումը նույնպես պայմանական է։

Քանակական տեսանկյունից հողերի էրոզիան բնութագրվում է ողողման ինտենսիվությամբ, որն արտահայտվում է տ/հա միավոր ժամանակում (տարի), կամ կորսված հողի հաստությամբ միավոր ժամանակում (տարի) մմ/տարի։ Այս միավորներով են չափում նաև հողագոյացման արագությունը։ Էրոզիայի վտանգավորության մասին կարելի է դատել, համեմատելով հողագոյացման ինտենսիվությունը նրա կորստի ինտենսիվության հետ։ Եթե էրոզիայի ինտենսիվությունը փոքր է հողագոյացման ինտենսիվությունից, ապա էրոզիան համարվում է նորմալ, իսկ եթե մեծ է՝ արագացող։

Էրոզիայի հասցրած վնասները ոչ միայն պայմանավորված են նրանով, որ էրոզիայի արդյունքում կորչում է հողի վերին բերրի շերտը, այլ նաև նրանով, որ տեղատարված մասնիկները առաջացնում են նստվածքներ, ինչը կարող է բերել տարբեր բացասական հետևանքներ, մասնավորապես ջրատար և այլ ուղիների խցանումներ, տարբեր նստվածքների առաջացում և նաև թունավորումներ։

Էրոզիայի արդյունքում հողերի կորստի ինտենսիվությունը որոշելը լուծելի խնդիր է, չնայած շատ աշխատատար։ Առավել դժվար է չափել հողագոյացման ինտենսիվությունը։ Առավել հաճախ այդ նպատակով որևէ եղանակով (օրինակ ռադիոածխաջրային մեթոդով) որոշում են հումուսային շերտի առաջացման ժամանակը և չափում են նրա հաստությունը։ Բաժանելով հումուսի շերտի հաստությունը նրա առաջացման ժամանակի վրա, ստանում են հողագոյացման պրոցեսի միջին արագությունը մմ/տարի։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Ա. Շ. Մելիքյան Երկրագործություն հողագիտության հիմունքներով, դասագիրք, Երևան 2011, 218 էջ,
  • Светличный А. А., Черный С. Г., Швебс Г. И. Эрозиоведение։ Теоретические и прикладные аспекты, 2004

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 97