Խորհրդարան․ վիքիքննարկումների մայր հարթակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի քննարկումների մայր հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիային առնչվող խնդիրների, նոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման և աշխատանքների համակարգման համար։

Որոնել Խորհրդարանի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

↱
  • ՎՊ:ԽՈՐՀՐԴ

1-2 տողանոց հոդվածներ

Ողջույն հարգելի խմբագիրներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Ուզում եմ անդրադառնալ 1-2 տողանոց, հանրագիտարանային արժեք չունեցող, բառարանային հոդվածներին, որոնք մեր Վիքիում շատ շատ են, դրանք հիմնականում ինչ որ աշխարհագրական բառարանից վերցված վայրերի, սարերի, բլուրների և այլնի մասին հոդվածներ են և հավանաբար գրվել են մեր Վիքիպեդիայում հոդվածների քանակ ապահովելու համար։ Սակայն գտնում եմ, որ մենք ինչ-որ փուլից պետք է հրաժարվենք նման ձևով քանակ ապահովելու գաղափարից և իսկապես որակապես զարգացնենք մեր Վիքիպեդիան։ Առաջարկում եմ այս այս կարգի հոդվածները միավորել և դարձնել ցանկեր, եղածները՝ ջնջել։ Կխնդրեմ նաև Աշոտին մեկ էջում եթե հանարավոր է ցանկի տեսքով ներառի հոդվածները, հասկանանք ինչի հետ գործ ունենք։--Սամվելքննարկում 13:41, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

*   Կողմ, միայն ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող գյուղերի մասին հոդվածները, որոնք նույնպես փոքր են, պետք է պահպանել, մնացածը՝ յայլա, արոտատեղ, բլուր և այլն՝ ձուլել: Ձեր բերած օրինակը, այո՛, ցանկալի կլինի ներկայացնել ցանկերի տեսքով: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 14:18, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

  •   Դեմ նման մոտեցման, չեմ տես նում ոչ մի փաստ, թե ինչով են խանգարում հոդվածներ կարդալ կամ խմբագրել վիքին վեր նշած մասնակիցներին։ Կտռուկ դեմ եմ Սամվելի մոտեցման (1-2 տող և հանրագիտարանային արժեք չունեցող մասնակցի տեսակետից)։ Համաձայն եմ արանձին-արանձին մոտեցման։ Մեծահարգան «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը» վստահելի աղբյուր է Հայաստանի պատմական և ժամանակակից աշխարհագրության ասպարեզում։ - Kareyac (քննարկում) 15:22, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ժողովուրդ ջան, ճիշտն ասած ես չեմ հասկանում դուք ինչին եք կողմ :)։ Նվազագույն պահանջներին չհամապատասխանող հոդվածների ճակատագիրը քննարկելուն կամ նոր նվազագույն պահանջներ սահմանելուն դեմ չեմ, բայց մենք չենք կարող առանց հոդվածների հստակ սահմանման խոսել հազարավոր հոդվածների ջնջման մասին։ Խոոսքը երեք նախադասությունից քիչ բոլո՞ր հոդվածների մասին է, եթե այո, ապա այստեղ լիքը ուրիշ նման հոդվածներ ունենք։ Եթե խոսքը Տեղանունների բառարանի հոդվածների մասին է, ապա կատեգորիայում ունենք նաև նման հոդվածներ։ Առաջարկում եմ նախ հստակ սահմանել խնդիրը՝ հետագա լուծումները պարզ ու հնարավոր դարձնելու համար։ Եթե հնարավոր չէ «մի կրակացով» խնդիրը սահմանել, կարող ենք փուլ-փուլ անել, քննարկել կոնկրետ հոդվածները կամ հոդվածների խմբերը։ Բայց ամեն դեպքում, եթե խոսքը զագնվածային ջնջման/ձուլման մասին է, ես պնդում եմ, որ հոդածների հնարավոր ցանկը հստակ սահմանված լինի։
Հ․Գ․ Սամվել ջան, ո՞ր հոդվածներն ես ուզում հավաքեմ մի տեղում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:03, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան, կոնկրետ ես մի տողանի, մեկ նախադասությամբ հոդվածների մասին եմ ասում, իսկ գյուղերի հոդվածները ջնջելուն կամ ցանկ սարքելուն կատեգորիկ դեմ եմ, քանի որ լիքը դեպքեր են եղել, որ այդ 10 հազար գյուղերից որևէ մեկին հղում եմ տվել... Ամենայն սիրով՝ --Valen1988 (քննարկում) 15:11, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Valen1988 ջան, մեկնաբանությունում տեսա միայն ցանկության կրկնում, բայցքեզ հետ համաձայնվելու ոչ մի հիմք։ Ցանկից մի քանի ամսվում հարյուրավոր գյուղեր գտել են հղում այլ լեզվով։ Լավա չենք ջնջել: Հիմա հեշտ է գտնել մատակա օբյեկտներ։ - Kareyac (քննարկում) 16:50, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, սխալ եք հասկացել գրածս, ես գրել եմ՝ «միայն ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող գյուղերի մասին հոդվածները, որոնք նույնպես փոքր են, պետք է պահպանել», քանի որ այո՛, լիքը այլ լեզուներով հղումներ էլ կան, լիքը ներքին հղվող էջեր էլ կան ու ես «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանից» գրված գյուղերի ջնջմանը կատեգորիկ դեմ եմ: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 17:18, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Valen1988 ջան, իսկ ինչ՞ու միայն գյուղերի, և ինչ՞ու միայն Թուրքիայի։ - Kareyac (քննարկում) 17:35, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, որովհետև ամենաշատը կարճ հոդվածները հենց Թուրքիայի տարածքում գտնվող գյուղերի հոդվածներն են: Ինչո՞ւ գյուղերը, որովհետև դրանք նշանակալի են, բայց ասենք մեկ տողանոց արոտատեղերն ու բլուրները, կողմ եմ, որ դառնան ընդամենը ցանկ, ասենք Բիթլիսի գավառի բլուրների ցանկ: --Valen1988 (քննարկում) 17:39, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Valen1988 ջան, համոզված եմ որ նշանակելի է ոչ թե մայն Արևմյտան Հայաստանի գյուղերը, այլ նաև այլ աշխարհագրական օբյեկտներ, դա էլ մեր պատմությունն է։ Արոտատեղերն ու բլուրներ նաև հաճախ ունեն հայկական անվանում և մեր պատմությամ մի մասն են։ Իսկ Հայաստանի բլուրներ մեր ժամանակակից կայնքի մասն են Արոտատեղերի մասին կարճ հոդված չգտա, համաձայն եմ ջնջման) Համոզված եմ, հայաբնակ այլ երկրների գյուղերն նաև նշանակելի են - Kareyac (քննարկում) 17:53, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, քննարկում ենք առայժմ: Չէ՛, իհարկե Ձեր բերած օրինակներին դեմ եմ, որ ջնջվեն, բայց որ ցուցակ էլ դառնան, չի՛ խանգարի կարծում եմ: --Valen1988 (քննարկում) 17:56, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Valen1988 ջան, մենք ունենք օրինակ 1-2-տողանի աշխարհագրական օբյեկտ կոորդինատներով, ցուցակից հնարավոր չի ստեղծել քարտեզ, դա աղկատեցնում է վիքին տես աղբյուրների քարտեղ և այլ տեսակի աղյուսակներ։ Կորցնելուենք - Kareyac (քննարկում) 18:14, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
  Դեմ միայն մեկ տողով լինելու համար ջնջելուն, կարելի է հիմք ընդունել որոշակի վայրերի կամ երևույթների ոչ նշանակալի լինելը, ջնջել դրանց մասին հոդվածները՝ քննարկելուց հետո։--Voskanyan (քննարկում) 17:18, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, փաստեր ե՞ս ուզում, որքան ուզես, նախ նշեմ, ըստ Համաձայնություն կանոնի «Համաձայնությունը վիքիպեդիայում անըդմեջ գործառույթ է», այսինքն նախկինում ձեռք բերված համաձայնությունը կարելի է նորից քննարկել անընդմեջ։ Բացի այդ բերված հղմամբ համաձայնության չենք հասել, որոշում չի կայացվել։ Երկրորդ՝ Վիքիպեդիան բառարան չէ, «Հոդվածները կարող են սկսվել լավ սահմանումներով, բայց հոդվածի պարունակությունը, եթե սահմանումից բացի այլ տեղեկատվություն չունի, պետք է ավելացնել համապատասխան հանրագիտարանային տեղեկատվությամբ: Եթե դրանք հնարավոր չէ ավելացնել, ապա Վիքիպեդիայում նման հոդվածներ չպետք է մնան: Դրա համար ունենք Վիքիբառարան»։ Երրորդ՝ ըստ նշանակալիության կանոնի հոդվածները նշանակալի են․․․․ եթե ներառված չեն Ինչ չէ Վիքիպեդիան կանոնում, այսինքն, աղբյուրի վստահելի լինելը դեռ չի դարձնում այն նշանակալի։ Եվ վերջապես չորրորդ՝ կխնդրեմ ներկայացնես «Ագռավի քար, վայր Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից հյուսիս։ Հավանաբար նույնն է, ինչ Ակոի քարը, կապված Ակոբի (Ակոփի) գյուղի անվան հետ, և պետք է եղած լինի Ակոբի քար» Նախադասությունների հանրագիտարանային նշանակությունը։ Աշոտ ջան, կխնդրեմ մի տեղ հավաքել վայրերին, քարերին, թփերին, ծառերին, բլուրներին և նմանատիպ մեկ-երկու նախադասությամբ հոդվածները(բնակավայրերը կարծում եմ պետք չէ)։-Սամվելքննարկում 18:16, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, 1.Որոշում չի եղել, սակայն մանց ու բարելավեց, հազարավոր հոդվածներ ստացել են պատկեր, ինտերվիքի, այլ աղբյուր, տեքստի ավելացում, կոորդինատներ և այլն։ Լավա չենք ջնջել։ 2.Վիքիպեդիան բառարան չէ, նորից եմ կրկնում, պետ չի գրքի անվանումից ստեղծել պրոբլեմ, կարդա Երևան հոդված բառարանում և հասկանաս, Բառարանի տեղը Վիքիբառարանում չե։ 3.Համոզված եմ, Հայաստանի (ներկա և պատմական) աշխարհագրական օբյեկտները նշանակելի են օր. Ագռավի քար վայր հետաքրքիր է պատմաբանների համար + խնդրում եմ չհորինել "թփերին, ծառեր", չնայաց այլ վիքիներում կան հոդվածներ նշանակելի առանջին ծարերի մասին 🙂 ։ Ես չստացա պատասխան հարցին "թե ինչով են խանգարում հոդվածներ կարդալ կամ խմբագրել վիքին"։ Նրանց բարելավումը շարունակվում է։ - -Kareyac (քննարկում) 18:42, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

  Ձեռնպահ, Կարեյացի և Ջեոյի կարծիքները լսելուց հետո: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 18:22, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

  Միտք:, իսկ եթե ըստ թեմաների ամբողջը միասին հոդված-ցանկեր կազմվեն՞՝ պահպանելով առկա բոլոր տվյալները, օրինակ՝ Սյունյաց լեռնահամակարգի լեռների ցանկ։--A.arpi.a (քննարկում) 18:59, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Մեկը մյուսին չի խանգարում, հարգելի A.arpi.a, խնդրում են ստեղծել ցանկեր, քանի որ լեռներ ունեն են առանձին հոդվածներ խնդրեմ Ձեր ցանկը։ --Kareyac (քննարկում) 19:16, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, գիտեմ, որ չեն խանգարում, միջանկյալ լուծում եմ ուզում մտածել, որ եղած տվյալները (թեպետ որոշներում բացի անունը էլ ոչինչ չկա) պահպանվեն, համ էլ հոդվածների որակաքանակային շեմը բարձր լինի։ Հասկանալի է, որ քննարկումը դրա վերաբերյալ չի, բայց բազմաթիվ գյուղերի, լեռների, գետերի գոյության հարցն էլ խիստ վիճարկելի է նրանով, որ դրանք կարող են նույնական լինել, էլ չասեմ կոորդինատների ստուգելի լինելու անհնարինության մասին։--A.arpi.a (քննարկում) 19:28, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
A.arpi.a ջան, նույնական օբյեկտների մասին հոդվածներ իհարկե լինում են բոլոր թեմաներով։ Ես գտել եմ երևի մի քանի տասնյակ, դա ամենօրյա աշխատանք է, շարունակելի է։ Համացանգում գտնվում եմ անմշակ աղբյուրներ, կա կադաստրի փաստաթղթեր հին ու նոր անվանումներով, քարտեզներով, կոորդինատներով, կա գրականություն, նույն Հակոբյանի «Հայաստանի պատմական աշխարհագրություն» և այլն։ Այս տարին ես մշակում եմ Հայաստանի անշարժ մշակույթի օբյեկտներ Դատայում և Պահեստում։ Նկարագրությունում հաճախ հիշատակվում եմ հենց փոքր գետեր և այլն։ Հեշտ գտնում եմ և կոորդինատներ և լրացուցիչ տեքստ։ - Kareyac (քննարկում) 04:32, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Վերջին մի քանի ամիս ինձ անծանոթ մասնակից ավելացրել է կոորդինատներ հարյուրավոր Թուրքիայի գյուղերին, հիմա գտնել մոտակայում գտնվող լեռներ ու գետեր ավելի հեշտ է, համեցեք։ - Kareyac (քննարկում) 19:13, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

  •   Դեմ Քանի որ հստակ չէ, թե ինչ սկզբունքով ենք ուզում ջնջել, իսկ միայն տողերի քանակով սխալ է ջնջել, օրինակ 1 տող ունեցող Թետա (տառ) կամ Չորեքշաբթի հոդվածները։ Կարճ հոդվածները եկեք բարելավենք, եթե հնարավոր է ինֆորմացիա գտնել, եթե չենք գտնի, չբացառենք, որ վաղը գտնող կլինի։ Իսկ նոր ստեղծվող հոդվածների համար նվազագույն չափանիշների որոշումը կա, խնդիր չեմ տեսնում։--Ավետիսյան91 (քննարկում) 19:26, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Հարգելի խմբագիրներ, խնդրում եմ քվեարկության չվերածել քննարկումը, այլ բերել հակափաստարկներ։ Ես ասում եմ վայրերի նմանատիպ հոդվածները, ոչ թե այն հոդվածները, որոնք կարելի է ավելացնել։ Նորից կարդացեք Ինչ չէ Վիքիպեդիան կանոնի Վիքիպեդիան բառարան չէ մասը։ Ինչու պահել մեկ տողանոց հոդվածները, եթե ավելացնելու բան չկա։ Ինչն է խանգարում պատմաբաններին, որոնք օգտվում են հոդվածներից, օգտվեն ցանկերից։ Ասում եք «Ագռավի քար վայրը հետաքրքիր է պատմաբանների համար», ինչով է այն հայտնի, որտե՞ղ են փաստերը, ա՞յն որ բառարանում կա նրա մասին երկու բառ։ Նշում եք, որ «կարդա Երևան հոդված բառարանում և հասկանաս, Բառարանի տեղը Վիքիբառարանում չէ։», բա ինչի ենք կանոնը գրել, որոշների համար բառարան է, որոշների համար ո՞չ, ինչու՞ կանոնը ընդունելուց չափանիշներ չենք սահմանել, որ այս այս դեպքերում բառարան է, այս այս դեպքերում ոչ։--Սամվելքննարկում 20:02, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

  • Պարզվում է Ագռավի քարը նույն Մհերի դուռն է, որի մասին ունենք արդեն հոդված, ըստ այդմ ձուլում եմ։ Մյուսների մասով խոսք եմ տալիս փնտրել աղբյուրներ, նյութեր, հնարավոր է ունենք հոդվածներ, կամ կարելի է ավելացնել։ Մնացածի մասով կհամախմբեմ հոդվածները, կորոշենք կոնկրետ դրանց հետ ինչ անել։--Սամվելքննարկում 20:33, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
  •   Դեմ։ Իմ կարծիքով այսպիսի առաջարկի ընդունումը նախ և առաջ պետք է ունենա կանոնակարգային հիմք, այսինքն՝ կանոնակարգերով հստակ սահմանվի, թե ինչպես և ինչու պետք է ջնջվեն x դասակարգմանը համապատասխանող հոդվածները։ Լեռների և նմանատիպ աշխարհագրական օբյեկտների մասին հոդվածներ պետք է լինեն, թեկուզ դրանք ունեն 3 նախադասություն։ Համենայն դեպս դեռևս այնպիսի փաստարկ չեմ կարդացել, որը ինձ հակառակում համոզի։--Գարդմանահայ (քննարկում) 21:29, 22 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
    • Գարդմանահայ ջան, կանոնը որ բերել եմ, որպես հիմք ինչո՞վ կանոն չէ, խնդրում եմ կարդացեք բերածս փաստերը նոր եզրահանգման եկեք։ Հակառակը խնդրում եմ բեր կանոնակարգային հիմք, որ չպիտի ջնջվեն։ Կարծես ինքս ինձ հետ խոսամ։--Սամվելքննարկում 04:50, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
      • Սամվել ջան, կարդացել եմ քո գրած յուրաքանչյուր նախադասությունը (մի մտածի թե ինքդ քեզ հետ ես խոսում), հասկանում եմ, որ ցանկանում ես հանրագիտարանի որակը բարձրացնել։ Նաև համաձայն եմ, որ Վիքիպեդիայում շատ կողմ կամ շատ դեմ ձայներով չի հարցը որոշվում, այլ առավել փաստարկված հիմնավորումներ ներկայացնելով։ Այսինքն անկախ այն հանգամանքից թե մենք այստեղ ավելի շատ դեմ կարտահայտվենք, թե կողմ, ընդհանուր հաշվով որևէ նշանակություն չունի, եթե դու բոլորից առավել խորը, հիմնավորված փաստարկներ ներկայացնես։ Իմ գրածն ընդունիր որպես քո բարձրաձայնած խնդրին առավել հանգամանալից և արդյունավետ լուծում տալուն ուղղորդում (օգնություն)։ Քո նշած կանոնակարգը տեսել եմ։ Օրենք ասելով նկատի ունեմ, որ եթե հոդվածն ունի հանրագիտարանային նշանակալիություն և համապատասխանում է հոդվածի նվազագույն ծավալի պահանջներին և/կամ համապատասխանում է այդ օրենքի ընդունման ժամանակ որոշված բացառություններին, ապա պետք չի ջնջել։ Եթե օրինակ 3000 մետր բարձրության լեռան մասին առկա է ընդամենը 2-3 նախադասություն, ապա ի՞նչ անենք, չէ՞ որ այդ լեռն ինքնին հանրագիտարանային օբյեկտ է, պետք է հոդված ունենանք նրա մասին, իհարկե այնպիսին, որ չհակասի Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերին։ Մեկ այլ օրինակ ներկայացնեմ։ Ներկայիս Թուրքիայի տարածքում մինչև Հայոց ցեղասպանությունը եղել են հայկական գյուղեր, որոնք այսօր գոյություն չունեն, և մենք այդ բնակավայրերի մասին ընդամենը մի քանի նախադասություն գիտենք և այդ 2-3 նախադասությունը իրենից հանրագիտարանային բովանդակություն է ներկայացնում։ Այդ դեպքում ի՞նչ անենք, մոռանա՞նք այդ գյուղերի մասին։ Միգուցե ինչ-որ ցանկեր լինեն և նո՞ր դրանց վերաբերյալ առավել հստակեցված քննարկենք, որպես առանձին դեպքեր, որպեսզի կարողանանք հստակ լուծումներ տալ։--Գարդմանահայ (քննարկում) 07:16, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
        • Գարդմանահայ ջան, հեղինակային իրավունքի մասին կանոնը կանոնակարգային հիմք չէ՞, Ինչ չէ Վիքիպեդիան կանոնը կանոնակարգային հիմք չէ՞, Նշանակալիության մասին կանոնը կանոնակարգային հիմք չէ՞, գրում եք լրիվ կարդացել եք, սակայն կանոնակարգային հիմք չեք գտել։ Իսկ գտել ե՞ք արդյոք կանոնակարգային հիմք, որ չպիտի ջնջվի, կխնդրեմ դա ներկայացնեք։--Սամվելքննարկում 07:40, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
          • Սամվել ջան, հեղինակային իրավունքի մասով համաձայն եմ, որ դու, որպես ադմինիստրատոր, կարող ես առանց քննարկելու ջնջել բոլոր այդպիսի հոդվածները, սակայն մյուս կողմից տասնյակ հազարավոր հոդվածներ (եթե իրոք այդքան են) միանգամից ջնջելը այդքան էլ ճիշտ չէ։ Դրա համար ներքևում առաջարկեցի շաբաթօրյակի նման ինչ-որ բան կազմակերպենք եռամսյա կտրվածքով, որպեսզի կամ բարելավվեն կամ ջնջվեն։ Իսկ ջնջելու որոշման դեպքում էլ այդ գործընթացն այնքան սահուն պետք է կատարել, որ ընդհանուր հաշվով չտուժի Հայերեն Վիքիպեդիայի ծավալային բովանդակությունը, այսինքն՝ եթե ջնջվում է 1000 հոդված, ապա առնվազն պետք է գրվի 1000 հոդված։ --Գարդմանահայ (քննարկում) 07:46, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
            • Գարդմանահայ ջան, որպես ադմին մի պահ անգամ մտածում էի առանց հարցնելու դնեմ ջնջեմ գնա, որովհետև բոլոր հիմքերն ունեմ, սակայն ես փորձում եմ լինել հնարավորինս թափանցիկ, լսել բոլորի կարծիքները, սակայն ոչ քվեները։ Kareyac-ն ասում է թող մնան, որովհետև ինչ որ քարտեզում պետք են գալիս, Soghomon Matevosyan-ը ասում է, հիշողություն է թող մնա, դու ասում ես քանակը կպակասի, սակայն հիմնավորում չջնջելու համար դրանք չեն կարող հանդիսանալ։ Համաձայն եմ շաբաթօրյակ կազմակերպելուն։---Սամվելքննարկում 08:03, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
              • Ես իրենց էլ եմ հասկանում, քանի որ այդ հոդվածները օգնում են իրենց բարդ իրավիճակներում լուծումներ գտնել։ Ինչպես Կարեյացն է ասում, կորդինատներ, տեղադրություն և այլն։ Ինձ էլ են բազմիցս օգնել այդ կարճ հոդվածները, երբ թվում էր թե այլևս անհնար է գտնել ինչ-որ բնակավայրի կամ օբյեկտի վայր։ Այդ դեպքում կարելի է հետաքրքրվող խմբագիրներով որոշ ժամանակ մտածենք, մշակենք շաբաթօրյակի այսպես ասած ուղղությունները և կազմակերպենք այն։--Գարդմանահայ (քննարկում) 08:24, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Եվս մեկ փաստ, քանի որ բերածս փաստերը չգիտեմ ինչու չհամարվեցին հիմք։ Բազմաթիվ հոդվածներ, որոնց մասին խոսվում է սույն քննարկման մեջ, տառ առ տառ պատճենված են "Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան" բառարանից։ Հիմա հարց, արդյո՞ք դրանք չեն հակասում Հեղինակային իրավունքների մասին կանոնին։--Սամվելքննարկում 05:02, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

  Դեմ։ Նույն Մելիք-Բախշյանի Պաշտամունքային վայրեր գրքում Սամվել ջան նշված է Հայոց պաշտամունքային բոլոր հայտնի սրբավայրերը, որոնցից շատերի մենակ անունն ու մոտավոր տեղադրությունն է հայտնի և այլ տեղեկատվություն չկա: Ի՞նչ է մոռանանք նրանց մասին, քանի որ ստեղծվող հոդվածը 1-2 տեղանի է: Ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ գնել հուշարձանների մասին գրքեր: Վիքիպեդիան այդ առումով հնարավորություն է տալիս մարդկանց բարձրացնելու իրենց հայրենաճանաչելությունը: Այդ իսկ պատճառով աշխարհագրական բառարանից վերցված վայրերի, սարերի, բլուրների և այլնի մասին հոդվածներ դեմ եմ ջնջվելուն: Թող մի հատ էլ նրանց ցանկը լինի: Ես ինքս ցանկեր շատ եմ սարքում օրինակ այս ցանկը: Բայց եթե առանձին յուրաքանչյուրի մասին տեղեկատվություն գտնեմ թեկուզ մի քանի տողանոց հաճույքով հոդվածը կգրեմ:--Soghomon Matevosyan (քննարկում) 05:53, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի Soghomon Matevosyan, ես որտե՞ղ ասեցի մոռանանք դրանց մասին։ Անպայման պե՞տք է գրենք Վիքիպեդիայում որ չմոռանանք։ Վիքիպեդիան ոչ մի բանի հանրաճանաչելությունը բարձրացնելու խնդիր չունի, հակառակը, Վիքիպեդիայում գրվում են ինչ որ բաների մասին, որոնք արդեն հանրաճանաչ են։--Սամվելքննարկում 06:34, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, Վիքիպեդիան չունի, բայց մարդիկ ունեն հայրենաճանաչելիության խնդիր: Ես ինքս շատ եմ շրջագայում Հայաստանով և շատ ժամանակ նույնիսկ տեղացիները չգիտեն թե ինչ հուշարձաններ ունեն: Լուսանկարում և Վիքիպեդիա եմ ներբեռնում հնարավորություն տալով այլոց թեկուզ լուսանկարի միջոցով դրանք տեսնելու: Ինչ վատ կլինի որ թեկուզ 1-2 տողանոց հոդվածը լուսանկարով Վիքիպեդիայում լինի:--Soghomon Matevosyan (քննարկում) 06:57, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի Soghomon Matevosyan ջան, այս վայրի լուսանկարը հնարավո՞ր է բերել, կամ ընդհանրապես հայտնի է ի՞նչ է սա։--Սամվելքննարկում 07:06, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, Աղուտըր դա փոքր բլուր է Նախիջևանի և Յուխարիի արանքում: Յուխարիի ջրամբարից հյուսիս: Պարզ չի երևա, երբ մեր դիրքերից նկարեմ, բայց կփորձեմ:--Soghomon Matevosyan (քննարկում) 07:12, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Soghomon Matevosyan ջան, լավ, ընդունենք բլուր է(չնայած որևէ աղբյուր չգտա, որ բլուր է), ընդունենք, որ դրա լուսանկարն էլ հնարավոր է ձեռք բերել։ Բայց կարելի է արդյո՞ք այս հոդվածը բարելավվել, թե այն բացի բլուր լինելուց ուրիշ ոչնչով աչքի չի ընկել։ Ասածիս իմաստը հետևյալն է, այն ընդմիշտ մնալու է մեկ տողանոց հոդված, թե ունի պոտենցյալ։--Սամվելքննարկում 07:34, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, հատկապես Նախջևանի հետ կապված ամեն ինչ դժվար է: Վերջերս անցկացվեց նախագիծ Նախիջանի վերաբերյալ, որով փորձեցինք բարելավել և ստեղծել հոդվածներ՝ ցանկացած վստահելի գրականությունից օգտվելով, որը մեզ հասու էր համաճարակի պատճառով (թե հուշարձանների, թե բնակավայրերի, թե մարդկանց մասին՝ չնայաց մի քանի հայապահպանությամբ զբաղված մարդկանց հոդվածները ջնջվեց, նրանց ոչ նշանակալի անձ դարձնելով): Կապված Covid-19-ով ներկայումս փակ է նաև Մատենադարանի ընթերցասրահը: Բայց երբ թույլատրվի մարդկանց ընթերցասրահներից օգտվել, հնարավորություն կունենանք ավելացնենք հոդվածները: Դժվար կլինի, բայց ոչ անհնարին:--Soghomon Matevosyan (քննարկում) 07:50, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
  Մեկնաբանություն՝ Վերահաստատում եմ Սամվելի այն միտքը, որ Վիքիպեդիայի նպատակը հանրաճանաչելությունը բարձրացնելը չէ (այդպես լիներ, բազմաթիվ գրողներ/գործիչներ իրենց առաջին գործերը կսկսեին գրել հենց Վիքիպեդիայում), այլ հակառակը՝ եղածը ներկայացնելը։ Եթե հայտնիության խնդիր կա, կարող եք մասնագիտական գիրք գրել, տպագրել, որից հետագայում կօգտվեն խմբագիրները և այդ հոդվածները կգրեն։ Սա շատ կարևոր նյուանս է, որը հետագայում կարող է ազդել Վիքիպեդիայում հոդվածների ստեղծման վրա։ --ջեօ (✡) 10:22, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
ջեօ իմ ասածը այլ էր և վերաբերվում էր հուշարձաններին այլ ոչ թե գրողների կամ այլոց, եթե օրինակ մի եկեղեցու մասին եթե հայտնի է միայն անունն ու գտնվելու վայրը (այսինքն 1-2 տող), պետք չի այդ հոդվածը ջնջել: Աչքովս մի քանի անգամ ընկել է այլ երկրների գյուղերի կամ քաղաքների մասին 1-2 տողանոց հոդվածներ, որոնց մասին հիմնական թարգմանվող լեզուների (ռուսերեն կամ անգլերեն) հոդվածներում ևս 1-2 տող է, բայց այդ հոդվածները իմաստ ունեն պահպանվելու, իսկ Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների, գյուղերի, աշխարհագրական տեղանուների հոդվածները, որոնք բացի մեզանից այլոք չեն գրի պետք է ջնջման ներկայացվի: Դրա համար եմ ես դեմ 1-2 տողանոց այդպիսի հոդվածների ջնջման:--Soghomon Matevosyan (քննարկում) 10:45, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
@Soghomon Matevosyan, էական չէ, թե ինչին էր վերաբերում Ձեր ասածը։ Վիքիպեդիան նման ֆունկցիա չունի, հանրագիտարանը երրորդական աղբյուր է, ոչ թե առաջնային։ Հոդվածների ճակատագրերը պետք է որոշեն ոչ թե դրանք հայտնի դարձնելու մտքերը, այլ Վիքիպեդիայում ընդունված կանոնակարգերը՝ նշանակալիության, վստահելի աղբյուրների և այլն։ --ջեօ (✡) 17:11, 24 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
ջեօ հուշարձանները նշանակալի են և 1-2 տողանոց նրանց վերաբերվող հոդվածները դեմ եմ ջնջման, ասելիքս սա էր։--Soghomon Matevosyan (քննարկում) 18:27, 24 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, միգուցե շաբաթօրյակի նման մի բան կազմակերպենք եռամսյակային կտրվածքով և փորձենք լուծումներ տալ նմանատիպ հոդվածների բարելավման (այդ թվում տեղեկատվության ավելացում, եթե հնարավոր է), ջնջման (եթե իրոք ջնջելու է), ձուլման (եթե դրա կարիքը կա) համատեքստում։ Պարզապես այդ դեպքում մեզ ցանկեր են պետք, իսկ շաբաթօրյակին մասնակից յուրաքանչյուր խմբագիր պետք է հստակ տիրապետի կանոնակարգերին և ճիշտ ընկալի առաջադրված խնդիրը։--Գարդմանահայ (քննարկում) 07:23, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, լիովին համաձայն եմ։ Ես բարելավել եմ մի քանի հրյուր հոդված Բառարանից, արի մասնակիցներին կանչենք հոդվածներ բարելավման համար։ - Kareyac (քննարկում) 16:34, 23 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Samo04 ջան, կնայե՞ս այս ցանկը։ Նյութեր տեղանունների բառարանից կատեգորիայի հոդվածներն են ըստ երևացող հայերեն տեքստի չափի։ Բնակավայրերը ճիշտն ասած չեմ հանել, որովհետև 173 հատ կար, բայց կարող եմ, եթե կարիք կա։ Կներես ուշացնելու համար :D --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:10, 25 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/Նյութեր տեղանունների բառարանից/-բնակավայրեր այբբենական կարգով։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:25, 25 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Անչափ շնորհակալ եմ Աշոտ ջան։--Սամվելքննարկում 05:25, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Քննարկման արդյունք

Հարգելի խմբագիրներ, վերլուծելով դեմ արտահայտվողների բերած փաստերը, կարելի է եզրահանգել, որ Հեղինակային իրավունքի խախտման մասով ոչ մի հակափաստարկ չկա, Վիքիպեդիան բառարան չէ մասով հակափաստարկները համոզիչ չէին։ Այսպիսով որոշեցի ջնջել, սակայն ոչ բոլորը, առաջնային նրանք, որոնցում խախտված է հեղինակային իրավունքը։ Շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար։--Սամվելքննարկում 05:36, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Սամվել ջան, քննարկումը բացելուց 4 օր է անցել միայն, կարծում եմ շուտ է արդյունք ամփոփելու համար հատկապես, որ համ միակարծիք չենք, համ հստակ ցանկ(եր)/չափանիշ չունենք, թե որ հոդվածների ու մի 10 օր էլ առնվազն ունենք։ «Հեղինակայաին իրավունքի խախտման մասով» հակափաստարկ չի կարող լինել, եթե ՀԻ խախտում կա, այն անմիջապես պետք է ջնջենք, քանի որ դա օրենսդրության պահանջ է և մեր որոշելիքը չէ, բացի դրանից ՀԻ-ն մեր սկզբունքների հիմնաքարերից է։ Բայց պետք է հասկանալ, կա՞ խախտում թե ոչ։ Այստեղ բավականին խուճուճ է։
Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն համարվում փաստերը (մեզ հետաքրքրող ԱՄՆ օրենքով էլ, և ՀՀ օրենքից 4.1. բ–կետ «օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը.»)։ Այսպես օրինակ՝ «Մկնխորռ» հոդվածը ՀԻ օբյեկտ չէ, իսկ «Մհերի Դուռ» հավանաբար, արդեն ՀԻ օբյեկտ է։ Իսկ այ երբ գործը հասնում է փաստերի հավաքածուներին, ժողովածուներին, ՏԲ-ներին գնահատականները սկսում են փոխվել դեպքից-դեպք, երկրից–երկիր, ժամանակաշրջանից-ժամանակաշրջան։ Անգամ առանձին-առանձին ՀԻ օբյեկտ չհադիսացող տարրերը, միասին, որպես ամբողջականություն կարող են դառնալ ՀԻ օբյեկտ։ Տես՝ en:Sweat of the brow, en:Copyright law of the United States#Compilations_of_facts_and_the_sweat_of_the_brow_doctrine, en:Database right և հարակից թեմաներից։ ՀՀ օրենքը, որքան հիշում եմ, ՀԻ օբյեկտ լինելու համար, սկզբունքյաին է, որ մեջը լինի մարդու ստեղծագործական տարր (որը առկա է դիցուք՝ «Հայաստանի 100 գեղատեսիլ բնակավայրերի ցանկ»-ում, բայց ոչ «ՀՀ բնակավայարերի ամբողջական ցանկ»)։ Կոնկրետ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան» դեպքում, պետք է հասկանանք, հոդվածների, ո՞ր մասն է մեր մոտ վերցված, առանց փոփոխության։ Եթե 5-10% է ու զուտ չոր փաստերով հոդվածները, հավանաբար խնդիր չէ, եթե կեսից ավելին է, կամ շատ են չոր փաստով չսահամփակվող պատճենուիմները, հավանաբար խնդիր է։
Խմբագիրներին, որոնք հիշում են այդ բառարանի հիմման վրա մեր մոտ հոդվածների ստեղծման ընաթացքը, խնդրում եմ, նախորդ պարբերության վերջին հարցի մասով մանրամասնել։
Հ․Գ․ Ինքս կարծում եմ, որ մեկ-երկու տասնյակ հազար հոդված կա, որոնք պետք է ջնջել, բայց ամեն հստակ խմբի մասին կուզենայի առանց շտապողականության անդրադառնայինք, 7 անգամ չափելով, մեկ անգամ կտրելով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10:07, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ալեքսեյ a.k.a. Xelgen ջան, շնորհակալություն հանգամանալից անդրադառնալու համար, իմ շտապողականությունը պայմանավորված է հենց հեղինակային իրավունքի խախտման մասով, եթե ես որպես ադմին կասկածներ ունեմ, պետք է անմիջապես ջնջեմ։ Փորձել եմ լսել բոլորի կարծիքը, ինչպես վերևում գրել եմ, ոչ մի լուրջ հակափաստարկ չեմ ստացել։ Սակայն եթե գտնում ես, որ ժամանակ է հարկավոր խնդիրը մանրամասնորեն հասկանալու համար ես խնդիր չունեմ, և լիովին վստահ եմ, որ դու որպես ամենափորձառու ադմին ճիշտ լուծում կառաջարկես։ Մի քանի հոդված արդեն ջնջել եմ, կարող եմ վերականգնել, խնդիր չկա։ Նաև կխնդրեմ հուշես 10-20 տոկոսը ՀԻ խախտում չէ, 50-60 տոկոսը՝ խախտում է մասով ավելի մանրամասն որտեղ կարդամ, մեր օրենքում նման բան չգտա։--Սամվելքննարկում 10:19, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, «5-10% կամ կեսից ավելին» դեպքում ես ելնում էի քաղվածելու ընդունելի չափի մասին մոտցեւմներից։ Եթե առանձին տարրերը ՀԻ օբյեկտ չեն, բայց ամբողջը ՀԻ օբյեկտ է, ապա «քաղվածում ենք» բառարանը որպես ամբողջություն։ Բայց ստեղ շատ ավելի խուճուճ ու բազմակողմ հարց է, քան ես ենթադրում էի գրելուց։ Օրինակ արդյոք այդ դեպքում մենք դեռ ազատ արտոնագրի տակ ենք, թե նման քաղվածումը «արդար օգտագործման» դաշտ է մեզ տանում, ինչը տեքստի դեպքում չենք կարող անել։ Ինչի «տոկոսի» մասին է խոսքը, ԱՄՆ ու ՀՀ ՀԻ մոտեցումներից։ Մտածում էի, այս հարցերը տալ ծանոթ տեղացի իրավաբաննեին և գուցե միջազգային համայնքում… ԲԱՅՑ տեսնելով, թե որ հոդվածներ եք դուք նշել, եթե անկեղծ, փոշմանեցի, որ խնդրեցի ձեզ սպասել ու դադարեցնել ջնջումը:
Տեսականորեն ՀԻ նման նյուանսը հետաքրքիր է, բայց ձեր ջնջած՝ 4-5 բառանոց հոդվածները չարժեն, որ ասյքան կվալիֆիկացված ժամ վատնենք դրանց վրա։ Նրանց ում տեսանելի չէ, ինչի մասին է խոսքը, երկու օրինակ «հոդված»՝ «Աբեղա, աղբյուր Խոտրջրի շրջանում։» կամ այլ հոդված՝ «Թաքուր, գետ և ձոր Կիլիկիայում։» Նման խորհրդատվությունների ընթացքում շատ ավելի շատ մտավոր ու ժամանակային ռեսուրս ու ջանք կվատնենք, քան այդ հոդվածներն են։ ՀԻ խախտում այնտեղ գուցե և չկա, բայց հանրագիտարանային հոդված էլ ավելի վստահորեն չկա։
Կա՞ն ավելին ծավալուն ու արժեքավոր հոդվածներ, որոնք պլանավորում եք ջնջել ու որոնց դեպքում ՀԻ հարցը իմաստալի՞ց է հետազոտել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 07:52, 8 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Մեկ էլ իդեալում, եթե լինի հստակ ցանկ (կատեգորիայի տեսքով, մասնացկի/նախագծի ներդրումների, թե էջի) կամ թեկուզ չափորորշիչներ (զուտ օրինակ՝ «Տեղանունների բառարանից հոդվածներ, որոնք ունեն 10 բառից քիչ» ծավալ)։ Ես ոչ թե կողմ կլինեմ ջնջմանը, այլ երկու ձեռով կողմ կլինեմ, ու կաշխատեմ մասնակցել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 07:52, 8 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Ալեքսեյ ջան մանրամասն պատասխանի համար։ Ցանկը Աշոտը սարքել է։ Ի սկզբանե ներկայացրել եմ ջնջման հենց բառարանային լինելու մասով։ Այն հոդվածները, որոնք չեն ունենա բառարանային տեսք և չեն ունենա հեղինակային իրավունքի խնդիր, բնականաբար կմնան։ Մնացածի մասով կարծում եմ կարելի է ջնջել, չնայած Գարդմանահայն առաջարկում է շաբաթօրյակ կազմակերպել, մաքրել, սիրունացնել որոնք հնարավոր է, մնացածը ջնջել։ Եթե հեղինակային իրավունքի մասով չունենք մտավախություն կամ մտավախությունը այնքան էլ հիմնավոր չէ, կարո՞ղ ենք սպասել մինչև շաբաթօրյակը կազմակերպվի, ավարտվի, դրանից հետո եթե կարիք լինի իրականացնենք ջնջման գործընթացը։--Սամվելքննարկում 09:09, 8 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, ներեղություն եմ խնդրում ուշ արձագանքելու համար, խիստ զբաղված էի։ Քանի որ կարծես թե համաձայնություն եղավ այսպես ասած շաբաթօրյակ հայտարարել և նշված որակական հատկանիշներ ունեցող հոդվածները բարելավել/շտկել, եթե հնարավոր է, ապա առաջարկում եմ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսները հռչակել այդպիսի հոդվածներով զբաղվելու ամիսներ։ Պարզապես խմբագրական այսպիսի միջոցառմամբ հետաքրքրվողները կարիք կունենան նմանատիպ հոդվածները ձեռքի տակ ունենալ, ինչ-որ ցանկ կամ կատեգորիայում հավաքելու կարիք կա։ Աշոտ ջան, ի՞նչ խորհուրդ կտաս, ո՞նց կարող ենք դրանք հավաքել մի տեղ։ Kareyac ջան, քանի որ դու էլ ես կողմ «շաբաթօրյակ» անցկացնելուն, ապա ի՞նչ խորհուրդ կտաս։ Անձամբ ես խոստանում եմ նշված որակներն ունեցող հարյուրավոր հոդվածներ բարելավել, հարկ եղած դեպքում էլ, ըստ կարիքի, ինքս որոշները կառաջադրեմ ջնջման։--Գարդմանահայ (քննարկում) 18:57, 6 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, կարելի է շաբաթօրյակ անել, սակայն խնդիր կա հեղինակային իրավունքի մասով, եթե իսկապես կա հեղինակային իրավունքի խախտում, պարտավոր ենք անմիջապես ջնջել։ Այս մասով սպասում եմ Ալեքսեյի պատասխանին։--Սամվելքննարկում 19:07, 6 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, ես արդեն բարելավել եմ մի քանի տասնյակ հոդվածներ ու դատայի տարրեր, բերված են նոր աղբյուրներ։ Հեղինակային իրավունքների պահով կարող եմ ասել, որ եթե փաստը տարրական է, օրինակ՝ "այս լեռը գտնվում է այս երկրում" և կարող է ապացուցվել այլ աղբյուրներում, օրինակ երկրի քարտեզում, ապա հեղինակային իրավունքը խախտված չի։ Հիշեցնեմ մի դեպք․ ես առաջարկեցի ջնջել Պահեստում մի պատկեր հեղինակային իրավունքներով պահպանված գրքից, իմ հայտը մերժվել է, քանի որ պատկերը ներկայացնում են տարրական տեղեկություն (դա երկրաչափական մի օրինակ էր)։ Կարելի է ջնջել միայն հեղինակային իրավունքներով պահպանված տեքստը, հնարավորության դեպքում փոփոխել։ Դեմ եմ զանգվածային ջնջման նշելուվ որ դա "ինչ-որ ծառ" է կամ "ինչ-որ թուփ է", կողմ եմ ջնջման եթե աշխարհագրական օբյեկտը չունի գրված երկիր, կոորդինատներ կամ այլ տարրական տվյալ, իսկ պատմաաշխարհագրական օբյեկտների համար նույնիսկ կոորդինատներ անհրաժեշտ չեն։ - Kareyac (քննարկում) 04:35, 7 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, «Քննարկման արդյունքի» վերևում դրել եմ ցանկը (Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/Նյութեր_տեղանունների_բառարանից)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:29, 7 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան, կարող ես թարմացնել ցանկը, որոշ հոդվածներ դառձել են վերահղում կամ փոխել են չափը։ - Kareyac (քննարկում) 05:59, 7 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, եթե ես հիմա վերցնեմ մի գրական ստղծագործություն և ամեն նախադասությամբ տարբեր հոդվածներ պատճենեմ և տեղադրեմ, կհամարվի՞ տարրական թե չէ։--Սամվելքննարկում 07:32, 7 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, ինչքան հասկացա, դու գրում ես նույն աղբյուրի մասին տարբեր հոդվածներում, Ես գրում եմ թե ինչքանով փաստի նույն ձևը կարելի է թողնել, եթե փոխված օրինակ՝ ՀՍՍՀ շրջանը փոխված է ՀՀ մարզով, երևի կարելի է թողնել, եթե փաստի շառադրությունը պարզ է "լիճը գտնվում է գյուղի մոտ", երևի կարելի է թողնել, եթե տեղեկությունը թարվացված է, պատմական նահանգի տեղ գրված է ժամանակակից մարզ, երևի կարելի է թողնել։ Տես Բաշիդաղ հոդվածը, հեղինակային իրավունքներ խաղտվ՞ած են։ - Kareyac (քննարկում) 09:26, 7 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Կարծում եմ կոնկրետ այդ հոդվածը կարծում եմ չի դիտվի, որովհետև երևում է, որ միայն արտագրութուն չէ։ Փորձեցի հավելյալ տեղեկատվություն որոնել, չստացվեց, հնարավոր է վրացիները անունը փոխել են։ Մեկ էլ ուզում էի իմալան, ո՞ր աղբյուրից իմացանք, որ գտնվում է «Աբաստումիանի քաղաքից հյուսիս-արևելք, Բարիթ Խևի գետի հարավային ափին։»--Սամվելքննարկում 10:12, 7 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, շնորհակալ եմ արձագանքի համար, ԱշոտՏՆՂ ջան, քեզ էլ ցանկը կազմելու։ Սամվել ջան, մի հարց տամ։ Եթե հոդվածի ներկա տեսքը հեղինակային իրավունքի խախտմամբ է գրված, ապա հաշվի առնելով որ այդպիսիք մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար են, հնարավո՞ր է «շաբաթօրյակի» ընթացքում տեքստի կառուցվածքում փոփոխություններ կատարելու ժամանակ տրամադրվի, այսինքն որպեսզի չհամարվի հեղինակային իրավունքի խախտում։--Գարդմանահայ (քննարկում) 10:46, 7 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, ես չեմ հեղինակային իրավունքի խախտում համարողը, այլ օրենքը, եթե առկա է, պարտավոր ենք անմիջապես ջնջել։ Շաբաթօրյակի շրջանակներում կարող եք օգտվել հայտնի աղբյուրից և փոփոխելով, համապատասխանեցնելով նոր հոդվածներ գրել։--Սամվելքննարկում 10:52, 7 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
-----
Քանի որ ընդհանուր դիրքորոշումը մնաց նույնը, սկսում եմ ջնջման գործընթացը։--Սամվելքննարկում 07:55, 20 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Արբիտրաժային կոմիտե

Փոփոխություններ «կատեգորիաների համակարգում»

Բարև ձեզ։ Վերջերս նկատել եմ, որ կարևոր աշխատանքներ են կատարվում կատեգորիաների հետ կապված, և ճիշտն ասած, այս խնդիրն ինձ վաղուց էր հուզում։ Հենց այդ պատճառով էլ (կամ շնորհիվ) նկատել եմ ոչ միայն դրական, այլ կատեգորիաների զանգվածային ավելացման բացասսական կողմերը։ Եվ առաջարկ ունեմ (որը մեծ մասամբ հիմնված է անձնական կարծիքիս վրա) այն վերաբերյալ, թե ինչպես «հեշտացնել» և «առավել հասանելի դարձնել» հայերեն վիքիպեդիայի կատեգորիաների համակարգը։ Առաջարկում եմ մեդիա ոլորտի հետ (մնացած ոլորտների լավ ծանոթ չեմ, ինչպես և դրանց կատեգորիաներին) կապված բոլոր անձանց կատեգորիաները (դերասաններ/ուհիներ, երգիչներ/ուհիներ և այլն) միացնել իրար և չառանձնացնել սեռերի, այսինքն, օրինակ «21-րդ դարի երգիչներ» և «21-րդ դարի երգչուհիներ» կամ «Իռլանդացի դերասաններ» և «Իռլանդացի դերասանուհիներ» կատեգորիաները միացնել մեկ ընդհանուր կատեգորիայում՝ «21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ»։ Հիմա հարց, ինչի՞ համար է սա և ի՞նչ խնդիրներ է լուծելու։ Հոդվածում որոշ տեղեկաքարտեր տեղադրելուց (դերասան, երաժիշտ և այլն) ավտոմատ կերպով նաև կատեգորիա է բերում (դիտարկենք երկրորդ տարբերակը)՝ «Երաժիշտներ այբբենական կարգով»։ Այսինքն, և տղամարդկանց, և կանանց նույն կատեգորիայի մեջ է ավելացնում։ Սակայն գոյություն ունի նաև «Ամերիկացի կին երաժիշտներ» կատեգորիա, այսինքն հայերեն վիքիպեդիայում կանայք և տղամարդիկ տարբերվում են ըստ կատեգորիաների, բայց դրա հետ մեկտեղ նաև ընդգրկվում են նույն կատեգորիայի մեջ։ Ուղղակի երաժիշտների դեպքում այս ամենը դեռ այդքան մեծ հակասություն չէ առաջացնում, ինչքան օրինակ երգիչների դեպքում, երբ և կանայք, և տղամարդիկ ընդգրկվում են «Երգիչներ այբբենական կարգով» կատեգորիայի մեջ։ Այս և էլի շատ խնդիրներ (օրինակ, վերջերս, ենթադրում եմ ավտոմատ կերպով և/կամ ինչ-որ գործիքների օգնությամբ այս, այս և կանանց մասին էլի մի շարք հոդվածներում ավելացվել է «21-րդ դարի երգիչներ» կատեգորիան) լուծելու համար առաջարկում եմ քննարկել և ընդհանուր որոշում կայացնել։ Ինչպես արդեն նշել եմ, մի առաջարկ ունեմ (չբաժանել ըստ սեռերի, և բոլորին ներառել մեկ կատեգորիայում, բոլոր կաղապարների/տեղեկաքարտերի հետ կապելով հենց այդ ընդհանուր կատեգորիան), բայց չգիտեմ ինչքանով է այն մտածված և ինչ հետևանքներ կունենա։ Կխնդրեի կառուցողական մոտենալ հարցին և տարբեր կարծիքներ արտահայտել այս խնդրի լուծմանն ընթացք տալու համար։ Շնորհակալություն ուշադրության համար։ -- TheBabushka (քննարկում) 21:21, 25 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

  • Դեմ եմ կանանց և տղամարդկանց կոնկրետ կատեգորիաները միացնելուն, քանի որ կան մրցույթներ, մրցանակներ և այլն, որտեղ կանայք և տղամարդիկ առանձին են մասնակցում և եթե առանձնացնենք, կատեգորիաների ծառը կխախտվի։ Ինչ վերաբերվում է Այբբենական կարգով կատեգորիաներին, ես մի քանի անգամ առաջարկել եմ հեռացնել դրանք, որովհետև կատեգորիաների ծառի հետ առնչություն չունեն, սակայն շատ մասնակիցներ պարզաբանում են, որ իրանց շատ պետքական գործիքներ են, այսինքն դրանք ծառայում են ոչ թե կատեգորիա, այլ որոնման գործիք։--Սամվելքննարկում 05:44, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
  • Ես էլ նպատակահարմար չեմ գտնում սեռերով պայմանավորված կատեգորիաների միաձուլումը, քանի որ դրանք միանգամից պատկերացում են տալիս, թե օրինակ մեր վիքիում քանի ֆրանսիացի դերասանի և դերասանուհու մասին է գրված։ Կատեգորիաները ըստ սեռերի ունենալը նաև խրախուսում է կանանց մասին ավելի շատ հոդվածներ գրել, քանի որ բոլոր վիքիներում էլ կանանց մասին ավելի քիչ են գրվում և բազմաթիվ նախագծեր են արվում այս բացը լրացնելու նպատակով։ Իսկ ինչ վերաբերվում է այբբենական կարգով կատեգորիաներին, ես օրինակ շատ եմ դրանցից օգտվում, ինձ համար դրանք պետքական են։ Այս դեպքում սեռը կարող է մնալ արականը, քանի որ նման դեպքերում եթե լեզվի տեսանկյունից նայենք, հենց արականն են գրում՝ որպես համընդհանուր։--Լիլիթ (քննարկում) 08:29, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Այդ դեպքում, եթե այլ կարծիքներ չլինեն, կարելի է գոնե անվանափոխել «այբբենական կարգով կատեգորիաները»՝ դրանք ավելի «ընդհանուր դարձնելով» (օրինակ՝ «Երգիչներ այբբենական կարգով» -> «Երգիչներ և երգչուհիներ այբբենական կարգով»)։ Այսպես և ավելի քիչ խառնաշփոթ կառաջանա, և անվանումն ավելի հստակ կարտահայտի կատեգորիայի բովանդակությունը։ Սակայն, կցանկանայի իմանալ (երևի ԱշոտՏՆՂ-ից), արդյո՞ք ավտոմատ կերպով կստացվի կատեգորիայի անվանափոխման դեպքում տեղափոխել դրա մեջ գտնվող բոլոր հոդվածները նոր կատեգորիա։ Եթե հա, ապա երևի խնդիր չէ լինելու սա անել։ -- TheBabushka (քննարկում) 09:04, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ես խնդիր չեմ տեսնում այբբենական կարգով կատեգորիաները անվանափոխելուն, դա կարող եք անել ինքներդ հոթքաթ գործիքով առանց Աշոտին խնդրելու--Սամվելքննարկում 09:08, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Քանի որ այբբենական կարգով կատեգորիաները գալիս են կաղապարից Վիքիտվյալների օգնությամբ, ապա կարելի է սեռի հետ կապել, որը պետք է նշված լինի Վիքիտվյալներում ու ավտոմատ սեռերով գա։ --BekoՔննարկում 09:12, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ես դեմ եմ այբբենական կարգով կատեգորիաների անվանափոխմանը։ Օրինակ՝ ռեժիսորների կատեգորիան ինչպե՞ս եք պատկերացնում այդ դեպքում՝ Տղամարդ ռեժիսորներ և կին ռեժիսորներ այբբենական կարգո՞վ։--Լիլիթ (քննարկում) 10:49, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Չէ, իհարկե։ Երաժիշտներ, ռեժիսոիներ և այն բառերը, որոնք չունեն -ուհի տարբերակը, կարող են մնալ նույն ձև։ Դրանք պետք չէ անվանափոխել, քանի որ մենք օգտագործում ենք, օրինակ, ռեժիսոր Լանա Վաչովսկի ձևը, և այն միակ ճիշտ և սիրուն ձևն է, իսկ երգիչ Իվետա Մուկուչյանը կամ դերասան Իրինա Գորբաչովա՝ չէ (իմ կարծիքով)։ -- TheBabushka (քննարկում) 11:07, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Կատեգորիաները պետք է լինեն նույն ձևով, չի կարող կատեգորիայի կեսը լինել մի ձև, մյուսը՝ այլ ձև։--Լիլիթ (քննարկում) 11:18, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ճիշտ է ես դեռևս համաձայն չեմ այս տեսակետի հետ (որ երգիչները և երգչուհիները պետք է մեկ կատեգորիայում ներառվեն) և կարծում եմ ավելի ճիշտ կլինի մեկ այլ տարբերակ գտնել, որպեսզի և այսպես չլինի, և ստացվի բոլոր կատեգորիաների վրա կիրառել։ Բայց եթե այդպիսի տարբերակ չստացվի գտնել, ապա պետք է ջնջել «Դերասանուհիներ այբբենական կարգով» կատեգորիան։ -- TheBabushka (քննարկում) 11:32, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ես էլ եմ նախընտրում առանձին կատեգորիաներ ունենալ։ Ուղղակի ռեժիսորների դեպքում կարող է լինել «Ռեժիսորներ այբբենական կարգով» և «Կին ռեժիսորներ այբբենական կարգով», եթե այլ հարմար տարբերակներ կան, կարող ենք քննարկել։--Լիլիթ (քննարկում) 11:39, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ընդհանրապես քանի որ Այբբենական կարգով կատեգորիաները իմ պատկերացրած կատեգորիաների ծառի տրամաբանությունից դուրս են և շատ են դժվարացնում իմ գործը, լավ կլիներ բոլոր դրանք ջնջեինք, սակայն քանի որ շատ մասնակիցների համար պետքական գործիք է թող մնան, բայց գործող վիճակով, պետք չէ խճճել։--Սամվելքննարկում 11:57, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Չենք փորձում խճճել, հակառակը, փորձում ենք (քննարկումից վստահ եմ, որ միայն ես չեմ փորձում) հստակեցնել, որպեսզի այդ կատեգորիաներն ավելի լավ և հստակ կատարեն իրենց համար նախատեսված ֆունկցիաները։ Կամ պետք է առավելագույնս ճիշտ դրանք դարձնել, կամ էլ ջնջել, եթե ձեր պատկերացրած կատեգորիաների ծառից շեղվում են։ Քանի որ այս տեսքով դրանք լրիվությամբ ճիշտ չեն, ոչ մի պատճառով էլ սխալ անվանումներով կատեգորիաները չպետք է ստեղծվեն/գոյություն ունենան հայերեն, և առհասարակ Վիքիպեդիայում։ Այս պատճառով էլ կամ պետք է դրանք անվանափոխել, կամ ջնջել, կամ էլ ընդունել, որ այս տեսքով դրանք ճիշտ են, և դերասանուհիներին նորմալ է ներառել ինչպես «Դերասաններ այբբենական կարգով», այդպես էլ «Դերասանուհիներ այբբենական կարգով» կատեգորիաներում։ -- TheBabushka (քննարկում) 12:08, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ժամանակին այս հարցով քննարկում եղել է, կխնդրեի ծանոթանալ ավելի լավ պատկերացում կազմելու համար։--Սամվելքննարկում 12:18, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Կարդացի այդ քննարկումը, բայց տենց էլ չհասկացա, ինչ ընթացք պետք է այդ քննարկումը հաղորդի այս մեկին։ Իմ գրած առաջարկի և խնդրի մասին այնտեղ ոչինչ չկա, բացի այն բանից, որ շատերին օգուտ են տալիս այբբենական կարգով կատեգորիաները, ինչից ենթադրում եմ, որ դրանք չպետք է ջնջել։ Այսինքն իմ առաջարկած երեք տարբերակներից կարելի է դիտարկել միայն երկուսը։ Կամ փորձել տարբերակ գտնել ճիշտ անվանափոխման համար (օրինակ՝ հարգելի Լիլիթի առաջարկած տարբերակը), կամ էլ անտեսել բոլոր խնդիրները և շարունակել կանանց և տղամարդկանց «ռանդոմ» ձևով կատեգորիան էր դնել։ Ընտրությունը համայնքինն է։ -- TheBabushka (քննարկում) 12:26, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Դեմ եմ բոլոր անձանց կատեգորիաները (դերասաններ/ուհիներ, երգիչներ/ուհիներ և այլն) իրար միացնելուն: Սրանք ստեղծվում են առանձին արշավների ժամանակ և ինքնանպատակ չեն: Կին երգչուհիներ, կին արվեստագետներ և դրանցից բխող հայ կին արվեստագետներ կամ հայ նկարչուհիներ կատեգորիաները համակարգված տեղեկատվությունն արագ գտնելու հնարավորություն են տալիս--Armineaghayan (քննարկում) 08:54, 27 Հունիսի 2020 (UTC):Պատասխանել

Եթե չենք պատրաստվում ջնջել այդ կատեգորիաները, չենք պատրաստվում միացնել, ես շատ տարբերակներ չեմ տեսնում, քանի որ ներկայիս վիճակում դրանք թողնելը լավագույն որոշումը չէ։ Տարբերակ է վերանվանել կատեգորիաները, օրինակ «երգիչներ այբբենական կարգով» դարձնել «երգիչներ և երգչուհիներ այբբենական կարգով», որտեղ լինելու են և կանայք, և տղամարդիկ։ Այն ծառայելու է նաև որպես «մայր կատեգորիա», և կարող է ներառել արդեն երկու կատեգորիաներ՝ «երգիչներ» և «երգչուհիներ» այբբենական կարգով։ Երկրորդ տարբերակն է ընդհանրապես ջնջել ընդհանուր կատեգորիան, և ունենալ միայն առանձին «երգիչներ այբբենական կարգով» և «երգչուհիներ այբբենական կարգով» կատեգորիաներ։ Այս դեպքում էլ խնդիր է առաջանում այն մասնագիտությունների հետ, որոնք չունեն «-ուհի» ձևը (երաժիշտ, ռեժիսոր և այլն)։ Այս դեպքի համար էլ Լիլիթն առաջարկել է տղամարդկանց կատեգորիան անվանել օրինակ «ռեժիսորներ այբբենական կարգով», իսկ կանանց՝ «կին ռեժիսորներ այբբենական կարգով»։ Սակայն եթե օգտագործենք երկրորդ տարբերակը, խնդիր է առաջանալու նաև տեղեկաքարտերից առաջանող կատեգորիաների առումով։ Սրա լուծման համար էլ լավ առաջարկ է արել Beko-ն՝ «Քանի որ այբբենական կարգով կատեգորիաները գալիս են կաղապարից Վիքիտվյալների օգնությամբ, ապա կարելի է սեռի հետ կապել, որը պետք է նշված լինի Վիքիտվյալներում ու ավտոմատ սեռերով գա»։ --TheBabushka 🐙 20:35, 27 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Խնդրում եմ դիտարկել օրինակը դերասանների վրա։ Երգիչների վրա այն սխալ է, ինչպես պարզվեց։ --TheBabushka 🐙 22:19, 27 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Մասնակիցներ, կներեք ուշ արձագանքի համար, ուզում էի փոքր ինչ ավել ուսումնասիրել հարցը, բայց քանի ուշ չէ, մտավախությունս հայտնեմ։ Ըստ կանանց ու տղամարդկանց բաժանումը շատ լեզուներում գալիս է այդ լեզուների առանձնահատկություններից և լեզվամտածողությունից․ դրանցում կա հստակ արտահայտված սեռ և իգական/առատական սեռի սխալ կիրառումը կոպիտ սխալ է դիտվում։ Հայերենում մենք նման երևույթ չունենք և դա հատուկ է մեր լեզվին, այս «-ուհի» վերջածանցը շատ հաճախ արհեստական է։ Ավելին, շատ լեզուներ, հիմա փորձում են ձևափոխեն այնպես, որ այն ավելի չեզոք լինի, արդյոք արժի փորձել մեր ՎՊ–ն տեղափոխել մի տեղ, որտեղից մնացածը փորձում են փախնել, անգամ իրանց լեզուն ռեֆորմացնելով։
Կան դեպքեր, երբ կատերգորիաների բաժանումը ըստ կանանց և տղամարդկանց բխում է այդ կատեգորիայի իմաստից, օրինակ մարզական մրցումների «Վազքի կին չեմպիոններ» և «Վազքի տղամարդ չեմպիոններ» հասկանալի և ճիշտ բաժանում է։ Բայց օրինակ «Կին բանաստեղծներ» և «Տղամարդ բանաստեղծներ» բաժանման իմաստը չեմ հասկանում ու ինչ-որ սեքսիզմ եմ տեսնում դրա մեջ։ Անգամ «Կին վազորդներ» և «Տղամարդ վազողներ» բաժանման իմաստը վստահ չեմ որ կա։
Ինչպես նշեցին [Մասնակից:Lilitik22|Լիլիթ]], Armineaghayan կան դեպքեր, երբ կատեգորիան պետք է ինչ-որ խմբագրաթոնների/վիքինխագծերի համար։ Բայց այդ դեպքում խոսքը ոչ Ծառայողական, ընթերցողներից թաքնված կատեգորիաների մասին է, որև պետք է մեզ խմբագիրներիս՝ աշխատանքները ավելի համար բաժանելու համար, ոչ թե հոդվածի առարկաների բաժանման համար։ Թաքնված, ծառայողական կատեգորիաների դեպքում խնդիր չեմ տեսնում։ Բայց առհասարակ զուտ օտար լեզուների մեկը-մեկի կրկնօրինակելը, կարծում եմ այս դեպքում արդարցված չէ հայերենի և սեքսիզմի դեմ պայքարող 21-րդ դարի պարագայում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:33, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Լավագույն դեպքում կեղծ աղբյուրներ Ռուսաստանի գետերի մասին հոդվածներում

Ժողովուրդ հլը էս ցանկը նայեք՝ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/Ռուսաստանի կասկածելի գետեր։ Ասենք http://textual.ru/gvr/index.php?card=166899 հղումը 1350 հոդվածում դրված է որպես աղբյուր, բայց էդ աղբյուրը միայն վերաբերում է Մեծ Վոլմա հոդվածին։ Բոտով կարող եմ ըստ ռուսերենի ճիշտ աղբյուրը բերել, բայց շատ դեպքերում խնդիրը միայն աղբյուրի հետ չէ, բովանդակությունն էլ է կիսատ-պռատ թարգմանված: Հետևաբար բոտով աղբյուր բերելով խնդիրը լուծելու փոխարեն ուղղակի կթաքցնենք այն։ Ինչ-որ բան պետք է մտածել էս հոդվածների համար, թեկուզ ջնջել :D կամ բարելավման (թեկուզ ստուգման) նախագիծ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:25, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հոդվածներն ամենայն հավանականությամբ, առանց աղբյուրները ստուգելու թարգմանվել են ռուսերեն Վիքիպեդիայից։ Մեր կանոններով անաղբյուր հոդվածները ենթակա են ջնջման (կեղծ աղբյուրը նշանակում է աղբյուր չկա)։--Սամվելքննարկում 04:48, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Կարծես թե սխալ է աղբյուրը, բայց նույն կայքում փնտրելիս կարելի է գտնել աղբյուր։ Օրինակ այս հոդվածում մի աղբյուր փոխել եմ, նույն սկզբունքով կարելի է այդ կայքում փնտրել բոլոր գետերը, գտնել ու աղբյուրը փոխել։--Նուբեռելլա 💬 05:15, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Nooberella ջան, որ խնդրեմ հենց քո ուղղած հոդվածը կհամեմատե՞ս իր ռուսերեն տարեբրակի հետ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:32, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
-Աշոտ ջան, իմ ավելացրածը նույն աղբյուրն է, որը դրված է ռուվիքիում։--Նուբեռելլա 💬 16:36, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Տեքստը նկատի ունեմ, Արարատ ջան, տեքստը ։Ճ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:46, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
2 տարբերակ եմ տեսնում. կամ նախագիծ անել ու ամբողջն ուղղել՝ հետևից էլ ստուգելով նոր ուղղումները (փորձը ցույց է տալիս, որ նախագծերից շատերի համար որակը գերակա չէ), կամ էլ ջնջել։ Վերևում բերված օրինակից պարզ էր, որ խնդիրը միայն աղբյուրը չէր, բացարձակ այլ տվյալներ էին։ Հանուն հոդվածների թվաքանակի կեղծ տվյալ տարածելու իմաստ չեմ տեսնում։--A.arpi.a (քննարկում) 16:43, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Նախագիծն իսկապես կարող է որոշակիորեն օգնել (որակի գերակայությունը կախված է մասնակցից, կարծում եմ՝ այնքան էլ վատ իրավիճակ չէ մեր նախագծերում, ամեն դեպքում՝ մասնակիցները ձգտում են ապահովել որակը, եթե նույնիսկ երբեմն չի ստացվում), բայց հոդվածների բարելավմանն ուղղված նախագծերի դեպքում մեծ ակտիվություն չի նկատվում, իսկ այստեղ գումարվում է նաև անհետաքրքիր (կամ ուրիշ բառ) թեմատիկան։ Ամեն դեպքում՝ կարելի է փորձել։ Իսկ եթե ոչ ոք հանձն չառնի նախագծի կազմակերպչական աշխատանքները կամ հոդվածների ստուգումը, կողմ եմ ջնջմանը, եթե հստակ հայտնի է, որ բոլոր հոդվածներում սխալներն այնքան շատ են, որքան Նուբեռելլայի նշածում։--Voskanyan (քննարկում) 17:19, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարցտելեմ օգնություն ձրագետ խմբագիրներից, էկեք միքիչ սպասենք։ - Kareyac (քննարկում) 18:20, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Պարզվեց, որ ճիշտ հղումը կա ռուվիքիյում, ուղղել հեշտա։ - Kareyac (քննարկում) 18:30, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, խնդրում եմ քննարկումը կարդա :) ենթադրում եմ՝ միայն ցանկն ես նայել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:54, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան, ցանկից Օխտոմա (Պինեգայի վտակ) հղում [1] Охтома (приток Пинеги) հղում [2]։ - Kareyac (քննարկում) 19:03, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, դու աչքիս էլի չկարդացիր ։ՃՃ։ Հենց սկզբում գրել եմ, որ աղբյուր ուղղելը խնդիր չէ, բոտով էլ է հնարավոր անել, բայց մենք այլ խնդիր ունենք․ աղբյուրից բացի բովանդակության մնացած մասն էլ լիքը սխալներ ունի։ Շատ դեպքերում լրիվ ուրիշ գետի տվյալներ են։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:07, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Կարելի է ջնջել սխալ տեղեկություն, թողնել ճիշտ։ - Kareyac (քննարկում) 19:14, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, այդ դեպքում մնալու է միայն հոդվածի վերնագիրը :) --Լիլիթ (քննարկում) 21:25, 3 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, նշված գետում մնալու են երեք նախադասություն։ Նախորոգ համաձայն եմ քո ցանկացած առաջարկության հետ։ - Kareyac (քննարկում) 03:35, 4 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Քանի որ նախագիծ կամ համագործակցություն ստեղծելու հստակ ցանկություն չեղավ ու հաշվի առնելով այն, որ այս հոդվածները կաղապարային տեսք ունեն (ցանկ կազմելն ու բոտով գրելը ավելի արագ կստացվի, քան հերթով համեմատն ու ուղղելը), ես գոնե Նուբեռելլայի բերած օրինակի նման բացահայտ դեպքերը մանր-մանր կջնջեմ։ Եթե հեղինակները ցանկություն ունենան, կարող եմ վերականգնել իրենց ավազարկղում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:36, 25 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

{{այլ}} կաղապարում հղումները դարձնել արտաքին

Բարի օր։ Մենք ունենք DisambiguationPageLinks սպասարկող էջ, բայց այս պահին էջը գրեթե անպետք է, քանի որ {{այլ}} կաղապարն ունեցող բոլորը հոդվածները հայտնվում են այդ սպասարկման էջում։ Առաջարկում եմ կաղապարում ներքին հղման փոխարեն օգտագործել արտաքին հղում։ Վիզուալ ոչ մի տարբերություն չի զգացվի, բայց բազմիմաստության էջի «Այստեղ հղվող էջերը»-ում հղում չի ավելանա։ Արդյունքում սպասարկող էջում կհայտնվեն միայն այն հոդվածներ, որոնց բովանդակության մեջ կա բազմիմաստության էջին ներքին հղում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:33, 6 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հույս ունեմ՝ ինչ-որ մեկը կարդացել է այս առաջարկը :D ԴԵմ կարծիքներ չկան, այդ պատճառով անում եմ փոփոխությունը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:50, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Իմ մեղքը ։Դ

Բարի լույս, ժողովուրդ ջան։ Երեկ Արմենը ինձ խնդրեց տալ իր գրած անաղբյուր հոդվածների ցանկը (հին թվերին)։ Տալուց հետո մտածեցի՝ հնարավոր է այլ մասնակիցներ էլ ուզենան նման ցանկ։ Դրա ստեղծել եմ https://ashottools.toolforge.org/mea_culpa գործիքը, որի միջոցով կարող եք գտնել Ձեր անաղբյուր, անավարտ կամ չվիքիֆիկացված հոդվածները (կամ գտնել ուրիշի հոդվածները ու ջնջման դնել 3:) :DD)։ Կարճ ասած՝ շնորհակալություն Արմենին մտքի համար, շնորհակալություն ինձ սարքելու համար և ամենակարևորը՝ շնորհակալություն Ձեզ անխնա բարելավելու կամ ջնջելու համար ^_^։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:23, 12 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Գործիքի անունը սպանեց ։ճ Շնորհակալ եմ շատ, Աշոտ ջան։ --ջեօ (✡) 08:05, 12 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Մերսի, Աշոտ ջան։ Իրոք շատ պետքական գործիք է։ Հիշում ես մի 10 տարի առաջ գրածդ հոդվածները։--Armen (քննարկում) 08:10, 12 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն ^_^։ Ժողովուրդ ջան, մասնակցային անունը պետք է ճիշտ գրել․ «ԱշոտՏՆՂ» ոչ թե «աշոտՏՆՂ» կամ «Մասնակից:ԱշոտՏՆՂ»։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:38, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Փաստորեն մասնակցային անունները չեն կարող փոքրատառով սկսվել, հետևաբար գործիքը կարող է միանգամից առաջին տառը մեծատառ դարձնել (այդպես դարձրի)։ Կարող եք «աշոտՏՆՂ» օգտագործել, բայց ոչ «աՇոտտնղ» կամ «Մասնակից:ԱշոտՏՆՂ»։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:54, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Գլխավոր էջ (առաջարկներ)

Հարգելի՛ վիքիհամայնք, սույն քննարկումը բացում եմ՝ նպատակ ունենալով լսել Ձեր կարծիքները, մտքերը, որոնք կօգնեն մեր Գլխավոր էջը դարձնել ավելի ներկայանալի: Խնդրում եմ ստորև ազատորեն արտահայտեք Ձեր մտքերը, թե ի՛նչ է պակասում մեր Գլխավոր էջին, ի՛նչ բաժիններ կուզեիք տեսնել, ինչը՝ ոչ: Միով բանիվ, ամեն ինչ՝ կապված Գլխավոր էջի հետ: Դիզայնի մասին կխոսենք քիչ ավելի ուշ, երբ կհասկանանք թեմատիկան, բաժինները, կամփոփենք այս քննարկումը: Քննարկման ժամկետ չեմ սահմանում, սիրով ընթացքում կլսեմ ձեր առաջարկները ու կաշխատեմ արձագանքնել:--∑ίγμα (քնն.) 00:07, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Սկզբի համար երևի արժի հեռացնել պորտալների հղումները՝ հաշվի առնելով այն, որ մեր վիքիում դրանք չափազանց պասիվ են։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:25, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
2019 թվականի փետրվարին @Emptyfear մասնակիցը Գլխավոր էջի նոր դիզայն էր ներկայացրել (առանց երրորդ սյունյակի), մանրամասն թվարկել էր առավելությունները, սակայն համայնքն այդպես էլ չընդունեց Գլխավոր էջի այդ տարբերակը։ Առաջարկում եմ վերադառնալ այդ քննարկմանը, բեռնաթափել գլխավոր էջը, հարմարեցնել էջը նաև մոբայլից մուտք գործողների համար։ --ջեօ (✡) 06:15, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@GeoO ջան, համամիտ եմ բեռնաթափելու հետ, ինչպես նաև հարմարացնելուն բջջային տարբերակից դիտողների համար, որովհետև հիմա միայն Շաբաթվա հոդվածն է երևում: Բայց դա անենք բովանդակային մասը ճշտելուց հետո: Հենց գծագրվեցին հիմնական բաժինները, կզբաղվենք նաև դիզայնով և դասավորվածությամբ (ու ամենայն մանրամասնությամբ :) ):--∑ίγμα (քնն.) 12:48, 14 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
ջեօ ջան, այդ տարբերակում էջի մի հսկայական մաս դատարկ է մնում կարծես թե։--Նուբեռելլա 💬 08:42, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Nooberella ջան, կարելի է հավելյալ բաժիններ ավելացնել, սահմանափակում չունենք ։) --ջեօ (✡) 08:46, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
ջեօ ջան, համամիտ եմ, բայց արդյո՞ք Վիքիդարանը տեղին է Վիքիպեդիայի գլխավոր էջում։--Նուբեռելլա 💬 08:47, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Nooberella ջան, ինչո՞ւ ոչ։ --ջեօ (✡) 08:51, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Չգիտեմ, հնարավոր է ուղղակի աչքիս է անսովոր ։Դ Այնուամենայնիվ, կարելի է քննարկել, նոր բաժիններ ավելացնել դատարկ հատվածներում և փոփոխել։ Ինչո՞ւ ոչ։--Նուբեռելլա 💬 08:56, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Վիքիդարանը, Վիքիբառարանը և այլն Վիքիպեդիայի քույր նախագծեր են, և դրանց Գլխավոր էջում լինելը կարծում եմ արդարացված է։--Սամվելքննարկում 09:14, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ընդհանրապես գլխավոր էջ շատ քիչ եմ բացում, բայց նոր տարբերակի վերաբերյալ մի քանի դիտարկում անեմ, որն ուղղակի իմ կարծիքն է։
Վիքիդարանում, ինչքան գիտեմ, հիմա կազմակերպչական տեսանկյունից ակտիվություն չկա, Գլխավոր էջում վիքիդարանին տեղ հատկացնելը որքանո՞վ է տեղին, և ո՞վ է թարմացնելու այդ բաժինը։ Փոխարենը կարելի է ավելի լայն տեղ հատկացնել շաբաթվա հոդվածին, որ այն այդքան նեղ ու ձգված չլինի, հարմար լինի գոնե տեքստն աչքի անցկացնելու համար։
Գիտե՞ք որ բաժինը հաճախ չի թարմացվում, կարելի է ժամանակավոր հանել։ Նորից շատ նեղ է, ինչը չի տրամադրում կարդալուն։
Համագործակցությունների բաժինը վերև բերելուն կողմ եմ (ճիշտն ասած, ես միայն այդ բաժնի էջերը բացելու համար եմ երբեմն բացում գլխավոր էջը), նորեկներին նույնպես հարմար կլինի (գլխավոր էջը սովորաբար բացում են ամենասկզբում, երբ պետք է մուտք գործեն համակարգ, մանավանդ նորեկները, որոնց զգալի մասն օգտվում է հենց այդ բաժնից)։ Բայց դա ենթադրում է, որ շաբաթվա հոդվածի բաժինը պետք է լինի մոտավորապես դրա չափ, կամ ցանկալի է դրա ներքևից ուրիշ բաժին ավելացնել, որպեսզի դատարկ տեղ չմնա։
Պորտալներ Օգնություն Ստեղծել էջ շարքը գուցե ավելի հարմար է հակառակ դասավորությամբ, որովհետև եթե պորտալները չեն գործում, նորեկներին ու ընթերցողներին պետք չէ։
Ներքևի բաժինները թարմ տեսք ունեն։ --Voskanyan (քննարկում) 09:56, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ուրախալի ակտիվություն է, շնորհակալ եմ մասնակիցներին: Ուղղակի առաջարկում եմ հիմա կենտրոնանալ բովանադակային վրա, իսկ դիզայնը կարելի է ընտրել (կառաջարկվեն): Ընդհանուր առմամբ ես էլ եմ կարծում, որ քույր նախագծերն իրավունք ունեն Գլխավոր էջում մնալու: Voskanyan ջան, ես էլ եմ համամիտ «Գիտե՞ք,որ...» բաժնի հանելու հետ, բայց կա՞ փոխարինող կամ ավելի հարմար տարբերակ, որովհետև եթե դա էլ ենք հանում, ապա մի տեսակ դատարկվում է էջը: Զուտ կարծիքի տեսանկյունից հետաքրքիր է:--∑ίγμα (քնն.) 12:44, 14 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Արդեն նշել եմ, որ Գլխավոր էջը ես հազվադեպ եմ բացում, այն էլ միայն նայում եմ համագործակցության բաժինը, որից շատ են օգտվում նաև նորեկները (ինձ թվում է՝ գլխավոր էջը շատերն են հենց այդ բաժնի համար բացում), դա ավելի տեսանելի դարձնելը լավ կլինի։ Գիտե՞ք որ բաժնի դեմ ոչինչ չունեմ, ուղղակի կարծես թե չի թարմացվում, դրա համար առաջարկեցի հանել, դրանում այնպիսի տվյալներ չեն, որ արժի անգիր անել՝ շաբաթներ շարունակ տեսնելով։ Հանելուց հետո չգիտեմ՝ ինչու պետք է դատարկվի, ես այդ կարծիքին չեմ (բայց եթե այդ բաժինը նախկինի պես պարբերաբար թարմացվի նոր ստեղծված հոդվածներից վերցված փաստերով, գուցե հետաքրքիր լինի, բայց մեր համայնքում դժվար թե առաջիկայում գտնվի մեկը, որ ստանձնի նման պատասխանատվություն և պատշաճ կատարի)։ Քույր նախագծերը, իհարկե, շատ լավ կլինի, որ երևան գլխավոր էջում, ուղղակի Վիքիդարանում հիմա ակտիվություն չկա, ո՞վ պետք է թարմացնի այդ բաժինը, իսկ եթե շաբաթներով նույն նկարն է լինելու, իմաստ չեմ տեսնում։ Ես առանձնապես չեմ պնդում, որ փոփոխություններ լինեն, եթե գլխավոր էջը հաճախ բացողներ կան, գուցե իրենք կարծիք հայտնեն։ Բայց եթե որոշված է, որ պետք է փոխել, գրել եմ իմ կարծիքը։ --Voskanyan (քննարկում) 18:40, 14 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
∑ίγμα ջան, շնորհակալություն քննարկում բացելու համար։ Նայում եմ հիմա ու կարծում եմ, որ ինչքան թեթև, բեռնաթափված լինի, այնքան ակնահաճո, այսինքն՝ հնարավորինս ավելի քիչ բաժիններ։ Ձախ կողմի շարքը կարելի է վերանայել, չգիտեմ, որոնք են դրանցից պարտադիր-ստանդարտ, որոնք՝ կամընտրական ըստ Վիքիների։ «Գիտե՞ք, որ...»-ը լավ բաժին է իր բնույթով, բայց արժե թողնել, եթե միայն անընդհատ թարմացնող կամավոր լինի, այլապես մյուս բաժինների համաչափեցմամբ կարելի է և հանել։ Պորտալներ չգիտեմ էլ մտնող կա, թե չէ (բացի առաջին անգամը կամ միամիտ սեղմածները)։ Վերևում ու ներքևում միանման «օգնող» էջեր են կարծես թե, կարելի է մեկը դարձնել՝ «Խմբագրման ուղեցույց · Օգնություն · Հարցեր · Ինչպես գրել հայերեն · Գրանցվել», «Հարցեր – Օգնություն – Գրանցվել – Խմբագրել այս էջը - Թարմացնել», + մեջտեղում էլ «Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից»։ Մնացած մտքերս մեծացնել-փոքրացնել, դիզայնի հետ են կապված։ --A.arpi.a (քննարկում) 20:31, 14 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Interwiki Women 4

Հարգելի վիքիխմբագիրներ
2020 թվականի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը նախատեսվում է կազմակերպել Interwiki Women արշավի 4-րդ շրջանը, որը նվիրված է լինելու կին բուժաշխատողներին: Interwiki Women 3 արշավին միացան 21 վիքիներ: Հայերեն խմբագրողներն աչքի ընկան իրենց ակտիվությամբ:
Ակնկալում եմ ձեր աջակցությունը մեր երախտիքի խոսքը կին բուժաշխատողներին վիքիհոդվածներով հայտնելու գործում: Հարգանքով՝ --Armineaghayan (քննարկում) 06:09, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ --Արշո (քննարկում) 20:02, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ Սիրով կմիանանք նախագծին և կին բուժաշխատողներին կնվիրենք մեր ակումբականների կողմից ստեղծած հոդվածները։--Արարատ Թրվանց (քննարկում) 20:20, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ Մեծ հաճույքով կմասնակցեմ նախագծին --Մանե Մկրտչյան (քննարկում)

  Կողմ Հրաշալի նախաձեռնություն և լավ առիթ՝ առողջապահության ոլորտի նվիրյալներին մեր հարգանքը հավաստելու համար։ Կմիանամ մեծ սիրով։--Avagyanasya (քննարկում) 07:18, 14 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ ^_^ --SilViePink 🐍 11:06, 14 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ Ինքս էլ կմիանամ արշավին: --Tamara Karvajar (քննարկում) 14:48, 14 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ջնջման և անվանափոխության կանոն

Հարգելի մասնակիցներ ջնջման և անվանափոխման առաջդրման միջավայրում նկարագրության բաժիններում իմ կարծիքով կան ակնհայտ սխալներ, որոնք հակասում են Վիքիպեդիայի համաձայնություն կանոնին։ Տվյալ միջավայրերի նկարագրություններում ուղղակի խրախուսվում են քվեարկությունները և առանձնակի ուշադրություն չի դարձվում փաստերին։ Առաջարկում եմ ջնջման մասով «հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ),» նախադասության փոխարեն գրել «հոդվածը ենթակա է ջնջման, եթե ջնջման ներկայացրած փաստերը առավել հիմնավոր են, քան ջնջմանը դեմ արտահայտված մասնակիցների փաստերը»։ Նույն տրամաբանությամբ նաև անվանափոխման դեպքում։ Նաև առաջարկում եմ հանել էջերի պաշտպանվածությունը, քանի որ նորեկները հնարավորություն չեն ունենում իրենց կարծիքը հայտնել, հնարավոր է ունեն ծանրակշիռ փաստեր։ Եթե պաշտպանությունը հանելուց հետո կունենանք խնդիրներ, կարող ենք հետ դնել։--Սամվելքննարկում 07:06, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

@Samo04 ջան, շնորհակալ եմ քննարկումը բացելու համար։ Կարծում եմ՝ բավականին կարևոր հարց է, որի լուծումը գտնելու պարագայում շատ խնդիրներից կխուսափենք։ Քննարկումներում համաձայնության կանոնի գերիշխող դիրք լինելու մասին ընդգծումը կարևոր է, սակայն, երևի թե պետք է քննարկենք, թե հատկապես ո՞վ է որոշելու, թե X կամ Y փաստարկներից որն է ավելի պատճառաբանված։ Ուրե՞նք այդպիսի մասնակից, թե՞ յուրաքանչյուր ոքս կարող ենք վերցնել և ըստ մեր տեսակետի որոշել փաստարկվածությունը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մեզ հիմա են պետք՝ հետագա տհաճ քննարկումներից խուսափելու համար։ ՎՊ:ՋԱՀ և ՎՊ:ԱԱՀ էջերի պաշտպանվածությունը հիմնավորված է այս հարցմամբ. այդ քննարկումներին կարող են մասնակցել որոշակի չափանիշներին համապատասխանող մասնակիցները։ Եթե այս քննարկմամբ որոշվի փոփոխություններն անել, պետք է փոփոխությունների փաթեթ մտցնել նաև այս կանոնակարգում։ --ջեօ (✡) 08:07, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ես կողմ եմ, շատ կարևոր նախաձեռնություն է: Փաստարկվածության հարցում կարող ենք առաջնահերթություն տալ մասնագետներին. բժիշկի գրվածն անշուշտ ավելի կարևոր է բժշկական հոդվածում, քան որևէ այլ մեկի: Իսկ այլ հարց է եթե վիճաբանում են մի քանի բժիշկ. այդ դեպքում, ինչպես ընդունված է Վիքիպեդիայում, գրում ենք երկու կարծիքն էլ՝ հղում-ծանոթագրությունը տեղադրելով: Վիճելի հարցերում երևի թե ակնկալենք ադմինների միջամտությանը, քանի որ այս էջերում այսպես թե այնպես շատ սակավաթիվ մասնակիցներ են ակտիվ: --Հայկ (արաբագետ) 08:25, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հ.Գ. մի կարևոր դիտարկում ևս. ջնջման և անվանափոխման «բեռն» առաջին հերթին պետք է ընկնի այն ներկայացնողի վրա՝ դարձյալ ըստ մեր կանոնների: Եթե որևէ մասնակից ջնջման է դնում հոդվածը, ապա պետք է առաջին հերթին իր բերած փաստարկները լինեն հիմնավոր: --Հայկ (արաբագետ) 08:27, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
ջեօ ջան, փորձեմ հերթով անդրադառնալ հարցադրումներին․ ով է որոշելու փաստերից որն է ավելի ծանրակշիռ-կարծում եմ համաձայնության կանոնով նկարագրված է համաձայնության կառուցման ուղիները, եթե երկու կողմի փաստերն էլ հիմնավոր են, կարող ենք հրավիրել ոլորտի մասնագետներին, կամ նախապատվությունը տալ առավել ծանրակշիռ աղբյուրներին, տվյալ դեպքում իրավիճակները կարող են լինել բազմազան և միանշանակ ասել, որ այսպես պետք է լինի՝ սխալ է։ Իսկ հարցին, ովքեր պետք է արդյունք տան, կարծում են ոչ քննարկման կողմ հանդիսացող ստաժով մասնակիցները։ Իսկ պաշտպանվածության մասով եղել է բավականին ծավալուն քննարկում, որտեղ ընդհանուր համաձայնություն կա, որ պաշտպանությունը դրված է եղել մինչև կանոնակարգի ընդունումը և ընդհանուր առմամբ դեմ արտահայտվողներ չկային, թե ինչի չհանվեց, չեմ կարող ասել։--Սամվելքննարկում 09:11, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, երկու հարց կարո՞ղ եմ տալ։ Ինչպե՞ս ենք ճշտելու մասնակիցը բժիշկ է թե ճարտարապետ ու ինչպե՞ս ենք երկու կարծիքն էլ գրելու, եթե խոսքը հոդվածի վերնագրի կամ առավել ևս ջնջել/չջնջելու մասին է: --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:39, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Աշոտ ջան, նույն հարցը ես էի ցանկանում տալ, հատկապես, որ շատ տխուր նախադեպ Անգլերեն Վիքիպեդիայում եղել է։ --ջեօ (✡) 08:44, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ջեօ ջան, հետաքրքիր հոդված էր, ես չգիտեի: Աշոտ ջան, նախ՝ հաշվի առնենք մեր համայնքի չափսերը: Բացի այն, որ Հայերեն Վիքիպեդիան ունի փոքրաքանակ խմբագիրներ, և այդ թիվը լավագույն օպտիմալ տարբերակում մեծ դժվարությամբ հազիվ կկրկնապատկվի, հետն էլ՝ 90 տոկոս և ավելին իրար ճանաչում են ճամբարների ու ակումբների միջոցով: Այսինքն՝ այս խնդիրը մեզ դժվար թե սպառնա, և նույնիսկ եթե զգանք, որ իրավիճակ է փոխվում, քննարկում բացելը միշտ կա: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա ես պատասխանել էի վերևում՝ հետգրությամբ. եթե որևէ մասնակից ջնջման կամ անվանափոխման է դնում հոդվածը, ապա պետք է առաջին հերթին իր բերած փաստարկները լինեն հիմնավոր: Այսինքն՝ եթե մասնակիցը փոփոխություն է ուզում տեսնել Վիքիպեդիայում, ապա ի՛նքը պետք է հիմնավոր ապացույց ներկայացնի: --Հայկ (արաբագետ) 09:01, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Չպիտակված անաղբյուր հոդվածներ

Բարի օր, ժողովուրդ ջան։ Այս ցանկում հավաքել եմ հոդվածներ, որոնք հավանաբար անաղբյուր են (հղում), բայց պիտակված չեն։ Ես ուզում եմ այս հոդվածները պիտակել {{անաղբյուր}} կաղապարով։ Քանի որ խոսքը մոտ 16000 հոդվածի մասին է, նախ ցանկանում եմ լսել ձեր կարծիքը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:52, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Աշոտ ջան, իմ ստեղծածներից մի քանիսը նայեցի, պարզվեց, որ դրանց մի մասն աղբյուրներ ունի, պարզապես դրանք դրված էին «Արտաքին հղումներ» ենթավերնագրի տակ: Ժամանակին չիմացության պատճառով նման սխալներ շատ էինք անում: Ուղղեցի: Մի հարց. «Աղբյուրներ» ենթավերնագրով հոդվածները և՞ս այս ցանկում են: --23artashes (քննարկում) 10:43, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հասկանում եմ, բայց կաղապարը դնելուց հետո մասնակիցները հավանաբար կնկատեն ու կփոխեն ճիշտ ձևով ։Ճ։ Չէ, 23artashes ջան, Աղբյուրներ, Գրականություն կամ Ծանոթագրություններ բաժին չունեն այս հոդվածները։ Նաև չունեն Ծանցանկ, Ծանոթագրություններ կաղապարը, Citation/CS1 մոդուլը և չկան Վիքիպեդիա:Նյութեր ըստ աղբյուրի կատեգորիայի ենթակատեգորիաներում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:04, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Աշոտ ջան, կաղապար դնելուն կողմ եմ: --23artashes (քննարկում) 11:27, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Միայն այբբենական կարգով կատեգորիաները բավարա՞ր են

Բարև-բարև, ժողովուրդ ջան։ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/գրեթե անկատեգորիա հոդվածներ էջում կան հոդվածներ, որոնք թաքցված կատեգորիաները հանած ունեն միայն «․․․ այբբենական կարգով» կատեգորիաներ։ Վերջին մեկ տարվա ընթացքում այս ցանկը առանձնապես չի փոքրացել, ինչը նշանակում է, որ ցանկերը այդքան էլ լավ աշխատող տարբերակ չեն։ Ուզում եմ այս հոդվածներում ավելացնել {{կատեգորիա չկա}} կաղապարը, քանի որ իմ կարծիքով այբբենական կարգով կատեգորիաները ավելի շատ ծառայողական են, քան թեմատիկ։ Ի՞նչ կասեք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:07, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Աշոտ ջան, առաջարկում եմ ոչ թե կաղապար ավելացնես, այլ միանանք, կատեգորիաներ ավելացնենք, մանավանդ որ` «Գտնել կատեգորիա» գործիքով դա շատ արագ կարող ենք անել: Երևի խնդիր են միայն «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանից» գրված հոդվածները: --23artashes (քննարկում) 10:49, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Աշոտ ջան, համաձայն եմ Արտաշեսի հետ։ Քննարկենք, հասկանանք՝ ինչ մեխանիզմով ենք որոշելու դրվելիք կատեգիաները և միասին ավելացնենք։ Հավելյալ պիտակի կարիք չկա։ --ջեօ (✡) 10:53, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Թեկուզ կպնենք ավելացնենք, ժողովուրդ ջան։ Կարևորը պրծնենք էս հոդվածներից ։Դ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:08, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ժողովուրդ ջան, մենք ունենք շատ հոդվածներ, որտեղ կատեգորիաները գալիս են միայն կաղապարներից ու տեղեկաքարտներից։ Որոշ դեպքերում դա բավական է (օրինակ Հռոմի պապերի զգալի մասը), շատ դեպքերում (երաժշտական ալբոմներ, երգեր, անձիք) հաճախ քիչ է։ 23artashes ջան, ՀՀՇՏԲ-ի հոդվածներ համարյա չունեն այբբենական կարգով խնդիր քանի որ նրանցից շատերը չունեն տեղեկաքարտ, իսկ ունեցողներից երևի բոլորը ունեն այլ կատեգորիա։ «Կատեգորիա չկա» կաղապարի անհրաժեշտության դեպքում տեղադրման կողմն եմ։ - Kareyac (քննարկում) 12:48, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, եթե տեղաեկաքարտով այբբենական կարգից բացի ուրիշ կատեգորիա կա հոդվածում, այդ հոդվածը այս ցանկում չի հայտնվում (ասենք եթե ծննդյան ամսաթիվը դայաով է, էլ այս ցանկում չկան)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:01, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@ ԱշոտՏՆՂ, ահաա, ուրեմն անձիք ցանկում կամ "դատարկ" են դատայում կամ կրկնողություն են։ - Kareyac (քննարկում) 14:49, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Քիչ առաջ հանդիպեցի, որ տեղեկաքարտ չկար, կամ տեղեկաքարտի տողերը ձեռքով էր լրացրած, դրա համար կատեգորիաները չէր գալիս։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:51, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Եթե դուք իմ օրին եք ու ընտրություն կատարելը ահավոր դժվար ա՝ հատկապես պարզ դեպքերում, կարող եք սա տեղադրել ձեր common.js-ում (օրինակ՝ Մասնակից:ԱշոտՏՆՂ/common.js) ու Գործիքներ բաժնում կավելանա «Պատահական հղում» կոճակը, որը էջից կընտրի պատահական հղում ու կբացի ։ԴԴԴԴ («բախումների» հավանականությունն էլ փոքր կլինի)
importScript ("Մասնակից:ԱշոտՏՆՂ/randomlink.js");
--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:44, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Միանշանակ պետք է ավելացնել կատեգորիա չկա կաղապարը, կատեգորիա գտնող գործիքով դժվար թե իրավիճակին լուծում տրվի, որովհետև տվյալ կատեգորիաները հնարավոր է գոյություն չունենան։--Սամվելքննարկում 18:42, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
23artashes ջան, GeoO ջան, կաղապարից խուսափելու ինչ-որ պատճառներ կա՞ն։ Սամվել ջան, ի՞նչ տարբերություն այդ հոդվածների ցանկը ինչ-որ էջում կունենանք թե՞ կատեգորիայում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:43, 16 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան, տարբերությունը միայն դրանց փնտրելու և գտնելու մեջ է, հիմա քո ստեղծած ցանկը Վիքիպեդիայում սովորական խմբագրողը ինչպե՞ս գտնի։--Սամվելքննարկում 07:49, 16 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@ԱշոտՏՆՂ ջան, միևնույն է, եթե ինչ-որ բանով կօգնի դա (ինչի վրա խիստ կասկածում եմ), պիտակենք։ @Samo04 ջան, կարող ենք առանձին էջ ստեղծել, զետեղել մեջը հոդվածները և ծանուցել Ընթացիկ իրադարձություններ էջում։ --ջեօ (✡) 08:30, 16 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, Աշոտ ջան, ես երեկվանից այդ ցանկի հոդվածներում կամաց-կամաց կատեգորիաներ եմ ավելացնում, և Աշոտը երևի նկատել է, որ ցանկում հոդվածների քանակը գնալով պակասում է (օրական մի քանի անգամ նա թարմացնում է ցանկը): Եթե հիմա այդ կաղապարն ավելացնենք, լրացուցիչ գործ կբացվի, և ստիպված ամեն անգամ պետք է մտնեմ հոդված և հեռացնեմ այդ կաղապարը: Իսկ դա ժամանակի կորուստ է, դրա փոխարեն մեկ հոդվածի կատեգորիա կավելացնեմ: Ամիսներով, տարիներով առանց այդ կաղապարի եղել են այդ հոդվածները, թող մի քիչ էլ մնան: Որ մի քանի հոգի էլ միանա, արագ կավարտենք գործը: Շնորհակալություն: --23artashes (քննարկում) 08:54, 16 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Թող մնա, խնդիր չկա։--Սամվելքննարկում 09:16, 16 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
  Մեկնաբանություն՝ Գադջեթը արդեն «ձեռի հետ» հեռացնում է «Կատեգորիա չկա» կաղապարը: (օրինակ)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:22, 16 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Չգիտեի, Աշոտ ջան, ուրեմն խնդիր չեմ տեսնում: --23artashes (քննարկում) 09:43, 16 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Մոտ մի ժամ առաջ եմ ավելացրել, 23artashes ջան :)։ Ա սենց չեղավ Դ։ «կռվարար» վիքիպեդիացիներ ջան, եկեք էլի, ձեր կարիքը կա ։ԴԴԴ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:50, 16 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ժողովուրդ ջան, քանի որ մի քանի օր հետո կատեգորիա ավելացնելու հավեսներնս փախավ ու պիտակն ավելացնելուն խիստ դեմ մասնակիցներ չկան, որոշել եմ ամեն դեպքում ավելացնել պիտակը։ Մարդիկ եթե տեսնեն հոդվածում գեշ պիտակ կա ու մի կատեգորիայով կարող են դա հեռացնել, հաստատ ավելացնելու հավանականությունը ավելի կմեծանա։ Ավել դժվարություն չի լինի գոնե Հոթքաթից կամ catSuggest-ից օգտվող մասնակիցների համար։ Ամեն դեպքում մի քանի օր էլ կսպասեմ։ Խնդրում եմ այս ընթացքում գրել, եթե չավելացնելու համար պատճառներ կան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:51, 21 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Անավարտ հոդվածների կատեգորիաներն էլ սկսեցի չհաշվել։ Արդյունքում մոտ հազար հոդված էլ ավելացավ ցանկում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:37, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Կատեգորիա:Բնօրինակում անաղբյուր հոդվածներ

Բարև Ձեզ։ Վերջերս ՎՊ:ԱՏ-ում կեղծ աղբյուրների վերաբերյալ քննարկում կար։ Հաշվի առնելով դա՝ ստեղծել եմ Բնօրինակում անաղբյուր հոդվածներ կատեգորիան։ Բոտը ամեն օր կատեգորիայում կավելացնի այն հոդվածները, որոնք մեր մոտ աղբյուր ունեն, բայց բնօրինակ հոդվածում չունեն։ Հույս ունեմ՝ օգտակար կլինի ստուգումների համար։ Խնդրում եմ կատեգորիան չհեռացել սեփական հոդվածից։ Աղբյուրների հարցում խնդրում եմ ուշադիր լինել, Ռուսերեն Վիքիպեդիայում 1.6 միլիոն հոդված կա, որոնցից գոնե 1 միլիոնը աղբյուր ունեն (մի քանի միլիոն աղբյուրներով հոդված էլ անգլերենում կա)։ Եթե Ձեր կամ Ձեր նախագծի համար աղբյուրով հոդված գտնել չեք կարողանում, խնդրում եմ դիմել ինձ, սիրով կօգնեմ։ Մի փոքր ավելի պակաս սիրով կարգելափակեմ Հայերեն Վիքիպեդիայում կեղծ աղբյուրներ շարող խմբագիրներին 3:)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:36, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հաճախ հղումներն ինքնուրույն գտնելու անհրաժեշտություն է առաջանում։ Պրովիտ գործիքը շատ օգտակար է նաև հղումների ստուգելիության առումով։ Ինչպես օրինակ, Քրիստոֆեր Սմարթ հոդվածում, որը մասնակիցը թարգմանել է ռուսերենից, որտեղ հղումներ չկան, իսկ անգլերեն հղումները շատ են, բայց խճճված ու առանց լինքերի։ Թարգմանված կարճ հադվածում դրանց տեղերը գտնել, դնելը ավելի խրթին էր, քան գտնել ինետում։ Ես օգտվեցի, դեռ մի փոքր էլ բարելավեցի հոդվածը։

Ցանկերի հոդվածները կազմելիս ցանկակի է Անաղբյուր նշումն էլ հետը լինի՝ որպես նորեկներին զգուշացում--Ապատ63 (քննարկում) 08:50, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ապատ63 ջան, հենց դրա համար էլ առանձին կատեգորիայում է հավաքվում, ոչ թե միանգամից ջնջվում ։Ճ։ Այլ տեղերից աղբյուր գտնելը լրիվ նորմալ է, բայց միայն այն դեպքում, երբ այդ աղբյուրը համապատասխանում է տվյալ նյութի հետ։ Երբեմն մասնակիցները կապ չունեցող հղումներ են դնում որպես աղբյուր, քանի որ անաղբյուր մնալու դեպքում հոդվածը ենթակա է ջնջման։ Եթե Քրիստոֆեր Սմարթ հոդվածի աղբյուրները ստուգել եք ու հոդվածում գրված նյութի հետ կապ ունեն, կատեգորիան կարող եք հանել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:56, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Այո, Արամն էլ է ստուգել։ Կատեգորիան էլ տեսա, որ հանել ես, ԱշոտՏՆՂ ջան։ Կատեգորիան հանում է նա, ով դրել է, թե ավտոմատ ստուգվում և թարմացվում է ցանկը--Ապատ63 (քննարկում) 10:09, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Նոր քվեարկություն՝ «Գեորգ Կանտոր»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Գեորգ Կանտոր» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--∑ίγμα (քնն.) 18:23, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել


Նոր գնահատում՝ «Թեյլորի շարք»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Թեյլորի շարք» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:31, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել


Ավազարկղից հիմնական տիրույթ

Հարգելի՛ վիքիհամայնք, ուզում եմ քննարկել վերջերս փակված մի գործառույթի մասին, այն է՝ «Ավազարկղ» տիրույթից հիմնական տիրույթ տեղափոխման հնարավորությունը, որի նպատակն էր տարիներ ի վեր ձևավորված «աղբ» պատմությունը հիմնական տիրույթ չտեղափոխելն է: Սակայն այդպես և՛ բարդացնում ենք շատերի, մասնավորապես՝ նորեկների գործը, և՛ հոդվածագրի իրավունքներն ենք մասամբ ոտնահարում: Առաջարկում եմ հնարավորությունը բացել, բայց ստեղծել գադջեթ (կարծում եմ՝ Աշոտը սրա լուծումը կգտնի )), որը լռելյայն կմիանա բոլորի մոտ՝ առանց ապաակտիվացնելու հնարավորության, որը թույլ կտա հոդվածը տեղափոխելուց հետո ավազարկղն ավտոմատ պիտակել արագ ջնջման: Դե ադմինների պարագայում ամեն ինչ շատ ավելի պարզ է. տեղափոխում ենք առանց վերահղում թողնելու: Սիրով կլսենք նաև այլ առաջարկներ:--∑ίγμα (քնն.) 18:39, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

∑ίγμα ջան, ես դեմ եմ այս հնարավորությունը բացելուն, քանի որ սևագրությունը տեղափոխելուց հետո այն ջնջվի, թե ոչ, մեկ է խնդիրը էլի մնում է։ Սևագրությունը հենց սևագրություն է, դրա պատմությունը ևս սևագրություն է, ես կարող եմ, կոպիտ ասած, ինչ ասես անեմ սևագրության մեջ, բայց դա չպետք է հայտնվի հիմնական անվանատարածքում գտնվող հոդվածի պատմության մեջ։ Չեմ կարծում, որ երբ հոդվածի պատմություն է նայում ընթերցողը, որ տեսնի, թե ինչպես է ստեղծվել տվյալ հոդվածը՝ փուլ առ փուլ, պետք է տեսնի, որ հոդվածի առաջին տարբերակն ամբողջությամբ ռուսերեն կամ անգլերեն տեքստն է եղել։ Դա կնշանակի, որ նոր մասնակիցը ևս կարող է այլալեզու տեքստով հոդված ստեղծել հիմնական անվանատարածքում, հետո քիչ-քիչ թարգմանել, ինչն արգելվում է։--Լիլիթ (քննարկում) 05:30, 20 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Մեր մոտ սևագրություների կեսը ռուսերեն-անգլերեն հոդվածն է, որը կամաց-կամաց վերածվում է հոդվածի․ մի մասն էլ ուրիների բզբզածը ու դա սևագրություն չի՝ աղբ է, որ տեղափոխել պետք չի։ Իսկ ուրիշ տիպի սևագրություն էլ կա, որը անձնական աշխատանքն է, որը արժեր ու իմ կարծիքով պետք է մնար հոդվածի պատմության մեջ։--BekoՔննարկում 05:50, 20 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
  Միտք: Եթե նորեկների գործը հոդվածը սևագրությունից հիմնական անվանատարածք քոփի փեյսթ անելով բարդանում է, ինչը, իրոք, չեմ հասկանում, այնդուհանդերձ, առաջարկում եմ Աշոտին խնդրենք այնպիսի գործիք ստեղծի, որ հոդվածի՝ սևագրությունից տեղափոխման ժամանակ գոնե վերջին տարբերակը ցույց տա՝ որպես հոդվածի ստեղծման պատմության առաջին տարբերակ։ Այդպես գոնե և՛ հոդվածի ստեղծման ճիշտ ժամանակը կպահպանենք, և՛ կխուսափենք սևագրության պատմությունը բոլորին ի ցույց դնելուց։--Լիլիթ (քննարկում) 05:52, 20 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@ԱշոտՏՆՂ ջան, հնարավո՞ր է ունենալ նման գործիք:--∑ίγμα (քնն.) 12:14, 21 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Եթե նկատի ունեք գադջեթ, որի մի կոճակի օգնությամբ հոդվածը կտեղափոխի հիմնական տարածք, ապա հնարավոր է։ Բայց ես իմաստը չեմ տեսնում, եթե անկեղծ։ Դժվարությունը հոդվածի տեքստը քոփի անե՞լն է։ Իսկ քո նշած երկրորդ խնդիրը էլի մնում է այս դեպքում։ Բայց եթե որոշեք այդ ճանապարհով գնալ, հաստատ խնդիր չի լինի, գոնե տեխնիկական մասը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:21, 21 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Փոփոխություններ «Էջը ներկայացնել» գադջեթում

Ողջո՜ւյն։ Հաշվի առնելով Վիքիպեդիա:Հարցում/Կարճ հոդվածներ քվեարկության և Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Դեկտեմբեր 2017#Վատ թարգմանության համար պիտակված հոդվածներ քննարկման արդյունքները՝ փոխել եմ «Էջը ներկայացնել» գադջեթը։ Այժմ եթե հոդվածը պիտակում եք որպես «Վատ թարգմանություն», գադջեթը կախված ստեղծման ամսաթիվ հոդվածում տեղադրում է {{ՎԹ}} կամ {{ՎԹ1}} կաղապարը։ Նույնը նաև «Անաղբյուր» պիտակելու դեպքում։ Կարճ ասած՝ եթե տեսնում եք հոդվածը անաղբյուր է կամ վատ է թարգմանված, ապա առանց ստեղծման ամսաթիվը ստուգելու կարող եք պիտակել հոդվածը՝ մնացած դետալները գադջեթին թողնելով։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:12, 20 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Էլի փոփոխություններ գնահատման կանոնակարգում

--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:39, 21 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Վիքիճամբար

Չգիտեմ, ով է Վիքիճամբար նախագծի համակարգողը դրա համար այստեղ եմ գրում, որևէ մեկը ստուգու՞մ է մասնակիցների պահվածքը, կատարվել է արդյոք ինչ-որ ուսուցաողական գրոծընթաց (օրինակ այ այսպես, կարելի է այսպոս՝ ոչ), որևէ մեկը հետևում է ստեղծվող հոդվածների որակին և վերջապես ինչու՞ է Վիքիպեդիայում նախագիծ իրականացվում առանց համայնքի համաձայնության։--Սամվելքննարկում 07:27, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Սամվել ջան, հոդվածները սովորաբար օրվա վերջում ստուգվում են։ Ենթադրում եմ խոսքը Նունեի մասին է։ Մասնակիցը գրանցվել է երկու ամիս առաջ ու կանոններից դեռ տեղյակ չի հավանաբար, բայց Թամարային կխնդրեմ խոսի հետ, եթե քննարկման էջում Նունեն չպատասխանի։ Իսկ առանց քննարկման պահով ենթադրում եմ, որ դրա պատճառը այն է, որ Վիքիճամբար նախագիծը կա 2014 թվականից (նախքան այդ կանոնակարգի ընդունումը)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:50, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Աշոտ ջան, խոսքը միայն Նունեի մասին չէ, ես արդեն որերորդ անգամ է նախագծի շրջանակներում մեքենայական թարգմանված հոդվածներ եմ տեսնում, ուզում եմ հասկանամ, նախագիծը սկսելուց առաջ մասնակիցների հետ ուսուցողական աշխատանքներ տարվել են։ Մենք մի տեսակ երկակի մոտեցումներ ենք կիրառում նախագծերի մասով, եթե հին են, արտոնյալ կարգավիճակ ունեն, եթե նոր են, պետք է որոշակի գործընթաց անցնեն։--Սամվելքննարկում 08:02, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի Սամվել, ԱշոտՏՆՂ, Նունեն մեր ակումբից է, սակայն ճամբարի ընթացքում իր աշխատանքին ես չեմ հետևում, քանի որ ինքն իմ ջոկատից չի: Ի՞նչ խնդիր է եղել, հիմա կնայեմ:--Tamara Karvajar (քննարկում) 08:07, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Թամարա ջան, ապրե՜ս շատ ^_^։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:08, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի Tamara Karvajar, ես չգիտեմ ում ջոկատից ով է, խոսքը միայն մի մասնակցի մասին չէ, համատարած կատարվում է մեքենայական թարգմանություններ, ինչը մեծ անհանգստություն է ինձ համար, մի օրինակ բերեմ Rima 2009 մասնակցի Բիդզինա Ավալիշվիլի հոդվածում գրված է «Ենթադրվում է, որ Լադո Գուդիաշվիլին 1945 թվականին Քրիստոսի հրամանով Թբիլիսի Քաշվեթի եկեղեցին նկարելիս, մարմնավորել է այդ տարիներին սկսնակ Բիդզինա Ավալիշվիլիյի դիմագծերը իր կերպարանքում»։--Սամվելքննարկում 08:13, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, կրկնակի ստանդարտներին դեմ եմ, այդ պատճառով էլ վիքինախագծերի վերջին կանոնակարգին համաձայնություն տվել եմ։ Այդ հոդվածը ստեղծվել է այսօր, բայց ճամբարի առաջին օրվա ընթացքում մասնակցի ստեղծած հոդվածների կարծես թե ստուգվել են[3], [4], [5]։ Ընդհանուր առամաբ առանձնահատուկ մոտեցմանը դեմ եմ․ եթե տեսնում ես, որ հոդվածը վատն է ու ուղղելու հավես չունես, կարող ես պիտակել կամ տեղափոխել, եթե շատ վատն է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:07, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Աշոտ ջան, չեմ զլանա պիտակավորելուց կամ ջնջելուց, սակայն արդեն որերորդ մասնակցի հոդվածը տեղափոխում եմ ավազարկղ, նորից հետ է բերում, մասնակցի քննարկման մասում չեն պատասխանում։ Գոնե նախագծի համակարգողները կանոնների մասին տարրական տեղեկություն տան մասնակիցներին, որպեսզի մեր մի գործը երկուս-երեք չդառնա։ Կամ ինչի մասնակիցներին չի ուղղորդվել, որպեսզի ավազարկղերում իրանց հոդվածները ստեղծեն, ստուգելուց հետո բերեն հիմնական տարածք, կարծում եմ սա ավելի շատ նախագծի թույլ կազմակերպվածության խնդիր է։--Սամվելքննարկում 09:19, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, բարդ հարց ես տալիս հստակ պատասխանի համար, բայց ենթադրում եմ, որ en:wikt:if it ain't broke, don't fix it սկզբունքով։ Եթե մտածում ես, որ ճամբարի հոդվածները պետք է նախ ավազարկղում գրվեն՝ հաշվի առնելով այն, որ ճամբարը մրցութային մաս ունի, խնդիր չեմ տեսնում, կարող ենք այստեղ քննարկել և այս տարվա հաջորդ ճամբարի ընթացքում պահանջենք, որ հոդվածները ստեղծվեն «Սևագիր» անվանատարածքում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:33, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան, ու՞մ հետ քննարկենք, ո՞վքեր են համակարգողները։--Սամվելքննարկում 10:32, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Կարծես թե նախագծի էջը Բեկոն է ստեղծել, երևի հարցս նրան ուղղեմ։--Սամվելքննարկում 11:51, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, ճամբարում արդեն կարծես թե որոշում կա հոդվածները նախ սևագրությունում գրելու։ Մի քանի ժամ կսպասե՞ս, խնդրում եմ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:57, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Samo04, էջերը ես եմ սարքել, բայց չեմ համակարգում և առավել ևս չեմ հետևում հոդվածների որակին՝ խմբային աշխատանք է, տարբեր մարդիկ տարբեր գործառույթներով են զբաղված։ Վեց տարվա Վիքիճամբարների պատմության մեջ միշտ հիմնական տարածքում են հոդվածները ստեղծվել, ու մինչև օրվա ավարտ ստուգվել, ուղղվել կամ ջնջվել են։ Բայց, քանի որ այս տարի դա խնդիր առաջացրեց, ապա որոշվեց, ինչպես ԱշոտՏՆՂ ասաց՝ գրել ավազարկղերում, հետո տեղափոխել հիմնական տարածք։ Ցավում եմ, որ նախագիծը անհանգստություն է պատճառել։ --BekoՔննարկում 12:58, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Samo04 ջան, եթե մեկ այլ նախագիծ 2 շաբաթում է ստուգվում, իսկ սա՝ ամեն օր, ապա ի՞նչ խնդիր կա:--TonJ (քննարկում) 14:38, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
TonJ ջան, որտե՞ղ գրեցի, որ ստուգման խնդիր կա։ Համեմատականի համար նշեմ, որ քո նշած «մեկ այլ նախագիծը» ինչպես հարկն է մինչ սկսելը ներկայացվել է համայնքին։ Ես ասում եմ, որ կա կազմակերպվածության խնդիր, մասնակիցները հեռացումից հետո նորից են ստեղծում նույն հոդվածը, չեն պատասխանում հարցադրումներին, չեն տիրապետում Վիքիպեդիայի տարրական կանոններին։ Նախագծի համակարգողներից ուզում էի իմանալ արդյոք ինչ որ ուսուցում կազմակերպվել է։--Սամվելքննարկում 17:00, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Նորություններ «Իմ մեղք»-ում ու +hylabels

Բարի օր, ժող ջան։ Վերևի քննարկման արդյունքում {{Կատեգորիա չկա}} կաղապարը ավելացրի ցանկի հոդվածներում։ Արդյունքում ունենք կատեգորիա չունեցող մոտ 4000 հոդված։ Հաշվի առնելով սա, «Իմ մեղք» գործիքում ավելացրել եմ «Անկատեգորիա հոդվածներ» մեղքը ։ԴԴԴ։ Առիթից օգտվելով ավելացրել եմ նաև Ծանոթագրության սխալներով հոդվածները (էս հիմնականում լինում ա էն դեպքում, երբ թարգմանում ենք հոդվածի սկզբի մասը, ու ծանոթագրությունները բերելիս ծանոթագրության ամբողջական տարբերակի փոխարեն միայն անունն ենք բերում) ու ամենակարևորը` Վիքիդատայի անգլերեն պիտակով տարրեր պարունակող հոդվածները։ Էս վերջինը գնալով աճո՜ւմ ա (այս պահին ունենք մոտ 33000 հոդված, իսկ անցած տարի 28000-ի էր հասել :'()։ Հիշեցնեմ, որ շատ օգտագործվող տարրերի ցանկը կարող եք գտնել այստեղ։ Եթե ցանկից օգտվելը անհարմար է, կարող եք օգտագործել hylabels գործիքը։ Եթե գործիքով թարգմանողներին չեք վստահում, ապա գործիքի վերջին փոփոխություններին կարող եք հետևել այստեղ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:06, 23 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

«Հոդվածների գնահատում» նախագծի մասնակիցների հայտագրում

Նոր գնահատում՝ «Անգլո-իսպանական պատերազմ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Անգլո-իսպանական պատերազմ» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։ Շնորհակալություն--Օmıcrօn 17:35, 23 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Տղամարդկանց կատեգորիա

Ողջույն բոլորին։ Նորից ուզում եմ հարց բարձրացնել կատեգորիաների վերաբերյալ։ Ուրեմն ունենք տղամարդկանց մասին կատեգորիաներ, որոնց ծառը կիսատ պռատ է, այսինքն չի գնում կպնում հիմնական կատեգորիային, սակայն տղամարդկանց մասով առանձնացված են մի քանի կատեգորիա, համենայն դեպս այնքան շատ չեն, ինչպես կանանցը։ Հիմա հարցս-արժե՞ արդյոք զարգացնել ծառը, թե եղածը ջնջենք, այս մասով բավարարվենք առանց տղամարդ գրելու՝ ենթադրելով որ տղամարդկանց մասին է խոսքը։--Սամվելքննարկում 07:10, 24 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ենթադրաբար հիմնականում դեմ եք լինելու, բայց իմ հանգստության համար ասեմ ։Դ։ Ճիշտ կլինի, եթե ունենանք երկու մեծ կատեգորիա (կանայք և տղամարդիկ) և մնացած բոլոր սեռերով բաժանված կատեգորիաները ձուլենք (բացառությամբ այն դեպքերի, երբ ինչ-որ մրցանակ (կամ նման մի բան) շեշտում է սեռը, օրինակ՝ օլիմպիական չեմպիոնները կամ օսկարը)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:31, 24 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Աշոտ ջան, էտ հարցը վաղուց քննարվել է, որոշվել կանանց առանձնացնել, հիմա հարցնում եմ տղամարդկանց էլ առանձնացնենք, թե ով կանանց մեջ չէ, ենթադրվում է, որ տղամարդ է։--Սամվելքննարկում 07:47, 24 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@ԱշոտՏՆՂ առաջարկում ես ունենալ, օրինակ, Կին դերասաններ, Տղամարդ դերասաններ ձևակերպումներո՞վ։ --ջեօ (✡) 11:07, 24 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Չէ, GeoO ջան։ Ես առաջարկում եմ ունենալ «կանայք» կատեգորիա, «տղամարդիկ» կատեգորիա ու «դերասաններ» կատեգորիա։ Յուրաքանչյուրում լիիքը հոդվածներ ու գրեթե ոչ մի ենթակատեգորիա։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:23, 24 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան իմաստը չհասկացա, տղամարդիկ այբբենական կարգով ու կանայք այբբենական կարգովի նմա՞ն։--Սամվելքննարկում 12:01, 24 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հա, Սամվել ջան (այբբենական կարգովը կարող ենք չգրել)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:11, 24 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Մեր ի՞նչինա այդպիսի կատեգորիաները, առանց այդ էլ ունենք ծառի տրամաբանությանը հակասող այբբենական կատեգորիաները, մի հատ էլ դա ավելացնե՞նք։--Սամվելքննարկում 12:25, 24 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Իսկ ինձ թվում է հենց դա ու այբբենական կարգովն են մտնում ծառի տրամաբանության մեջ ։Ճ։ Դա իմ պատկերացրած միակ սիրուն լուծումն է։ Բայց բացարձակ չեմ պնդում, Սամվել ջան, հատկապես դատայի առկայության դեպքում։ Իսկ եթե պետք է ընտրենք երկու վատ տարբերակներից մեկը, ապա ես կողմ եմ հավասարությանը, եթե ունենք Հայ բանաստեղծուհիներ, ապա նաև պետք է ունենանք Հայ տղամարդ բանաստեղծներ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:41, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Նոր գնահատում՝ «Առյուծ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Առյուծ» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։ Շնորհակալություն։--Օmıcrօn 22:42, 24 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Գիշերը բարի չէր թաբերի համար ։Դ

Բարի լույս, ժող ջան։ Ուրեմն գիշերը որոշեցի Ռուսաստանի գետերի հոդվածները հերթով նայել ու սխալ տեղեկությամբ հոդվածները ջնջել։ Մեր մեջ ասած ձանձրալի էր ու ահավոր անհարմար էր թաբերով անընդհատ աջ ու ձախ անելը։ Դրա համար ավելի հետաքրքիր գործ գտա ։Դ․ սարքել եմ այ էս գործիքը (տեսանյութում չի երևում, բայց գործիքը նաև աշխատում է կոդի դեպքում, պարզապես պետք է սկզբում նախադիտել տալ, որ լեզուները երևան)։ Եթե մտածում եք իմաստ կա, կավելացնեմ գադջեթներում, իսկ եթե չէ, կարող եք օգտագործել՝ ձեր Սպասարկող:Իմէջը/common.js-ում ավելացնելով այս տող՝

importScript( 'Մասնակից:ԱշոտՏՆՂ/lang-comp.js' );

Խնդրում եմ ներողամիտ լինել թերությունների դեպքում, քանի որ մի քանի ժամ առաջ եմ սկսել սարքել ։Դ։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե թերությունների կամ նոր մտքերի դեպքում գրեք ինձ ^_^։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:37, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

@ԱշոտՏՆՂ ջան, ինչ լավ ու կարևոր գործիք է, հատկապես կհեշտացնի հոդվածների թարգմանությունները համեմատելու աշխատանքը։ Շնորհակալ եմ շատ։   Կողմ եմ գադջեթների մեջ ավելացնելուն։ --ջեօ (✡) 06:49, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Շա՜տ լավ գործիք է, ես կցանկանամ գադջեթներում այն տեսնել։--Նուբեռելլա 💬 06:53, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Իսկ հնարավոր է՞, որ ավազարկղերում էլ աշխատի թարգմանություններն ավելի հեշտացնելու համար։ Դե հասկանում եմ, որ միջլեզվայինի հիման վրա է աշխատում, բայց մեկ էլ տեսար Աշոտը մի ճար գտավ։--Նուբեռելլա 💬 07:29, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@ԱշոտՏՆՂ ջան, ինչպես միշտ ընտիր է։ Շնորհակալություն։ Շատ օգտակար գործիք է։ Բնականաբար կողմ եմ գաջեթներում ավելացնելուն։ --23artashes (քննարկում) 11:09, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

@ԱշոտՏՆՂ ջան, մերսի հրաշալի գործիքի համար, իմձ համար այն իսկապես շաաաաաա(անվերջ ա-երով)տ օգտակար է։ Չգիտեմ էլ ինչ կարելի է առաջարկել դրա բարելավվման համար, երևի թե, եթե հնարավոր է, նենց անել, որ միանգամից երկու լեզուների հետ համեմատության հնարավորություն լինի, եթե դա իրականացվելի է։ Վերջերս շատ քննարկվող անաղբյուր հոդվածների դեպքում այդ տարբերակը օգտակար կլիներ։ --TheBabushka 🐙 12:07, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

@ԱշոտՏՆՂ ջան, համեմատելիս կատեգորիաները չեն երևում, կարո՞ղ ենք այդ բացը լրացնել։ --ջեօ (✡) 12:29, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Շատ-շատ շնորհակալություն, ժողովուրդ ջան ^_^։ Հաշվի առնելով այն, որ արդեն 7 մասնակից ակտիվացրել է կոդը ու դուք կողմ եք, այսօր կավելացնեմ փորձնական գադջեթների էջում (բնականաբար ոչ լռելյայն)։ Առաջարկների առումով արել եմ Նուբեռելլայի ասածը․ այժմ ցանկացած էջում հնարավոր է նաև գրել այլ լեզվով հոդածի անունը (եթե էջը միջլեզվային հղում ունի, գրելը պարտադիր չէ)։ TheBabushka ջան, հաստատ հնարավոր է, բայց մասնակիցների մեծ մասն օգտվում է մոտ 15 դույմ էկրան ունեցող նորթբուքից, այդ դեպքում շատ փոքր չի՞ լինի, եթե էկրանը բաժանենք երեք մասի։ GeoO ջան, ճիշտն ասած catSuggest-ի պատճառով չարեցի դա, ինչ ես կարծում, իմաստ կա՞ catSuggest-ի գոյության պարագայում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:55, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@ԱշոտՏՆՂ ջան, հա էլի, անպայման ավելացնենք։ Ես կատեգորիաներն ավելացնելիս ներառում եմ նաև նրանք, որոնք Հայերեն Վիքիպեդիայում չկան, բայց անգլերեն/ռուսերեն վիքիպեդիաներում օգտագործվում են։ Եթե դժվարություն չի առաջանա, խնդրեմ դա էլ ներառես։ --ջեօ (✡) 20:22, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
GeoO ջան, բայց catSuggest-ի աջ կողմում դրանք էլ կան։--A.arpi.a (քննարկում) 20:46, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ավելացրի գադջեթներում (փորձնական բաժնի ամենավերջին գադջեթը)։ Եթե common.js-ում ավելացրել եք, խնդրում եմ գադջեթը չիմացնել, քանի որ երկու անգամ կավելանա ամեն ինչ ։Դ։ Իհարկե կարող եք common.js-ից ջնջել այդ տողը ու միացնել գադջեթը, եթե չեք ուզում ուրիշները տեսնեն՝ ինչ գործիքներ եք օգտագործում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:24, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն, Աշոտ ջան: Հրաշալի գործիք է, որը շատ անհրաժեշտ է մանավանդ ծավալուն հոդվածներ ստուգելիս, ու ինչու չէ, նաև գրելիս:--∑ίγμα (քնն.) 22:16, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ժողովուրդ ջան, որոշ փոփոխություններ եմ արել։ Տեխնիկական մանրուքները չհաշված ավելացրել եմ համեմատվող էջի հղումը, քանի որ մտածեցի, որ որոշ դեպքերում այլ վիքիի էջ գնալու կարիք կլինի։ Այժմ վիքիկոդը դիտելիս հնարավոր է վերևի «Թարգմանել հղումները» կոճակով թարգմանել բոլոր ներքին հղումները (եթե իհարկե հայերենում նման հոդված կա)։ Այս հղումների մեջ են մտնում նաև կատեգորիաները, GeoO ջան։ Կարծում եմ՝ վիճելի փոփոխություններ չեն ու նորմալ է, որ առանց քննարկման եմ արել։ Ասեք եթե հետ շրջելու կարիք կա։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:20, 31 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ շատ, @ԱշոտՏՆՂ ջան ։)) --ջեօ (✡) 07:24, 31 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Որոշ մտորումներ, խնդրանքս ուղղում եմ պատմաբաններին

Հարգելի համայնք, վերջերս Tigran Ovanyan մասնակցի կողմից խմբագրվել է Ադրբեջանի պատմություն հոդվածը, որը ինձ մոտ որոշակի մտորումների տեղիք տվեց, նախ մեր Վիքիպեդիան կարող է դառնալ լրագրողական հարձակումների թիրախ, կապված հոդվածի ադրբեջանամետ լինելու հետ, բացի այդ հոդվածում առկա են բազմաթիվ ոճական, թարգմանչական և այլ սխալներ։ Ես կխնդրեի մեր պատմաբաններին (հատկապես Ադրբեջանի մասով) մի հատ հոդվածը նայեն։ Ինձ մոտ կասկած են առաջացնում «Ադրբեջանի պատմությունը սկսվում է 11-րդ դարից», «1813 և 1828 թվականներին կնքվեցին Գյուլլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը։ Այդպիսով ազատագրվեց Ադրբեջանը։» տիպի պնդումները։--Սամվելքննարկում 09:57, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Վերջերս Հայկ.արաբագետը հետ էր շրջել մասնակցի խմբագրումները` ամփոփման մեջ գրելով, որ այն պատճենված է։ Եթե հնարավոր է, դա նույնպես պետք է ստուգել։--Նուբեռելլա 💬 10:27, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Rob ջան, կարո՞ղ ենք խնդրել՝ մի հատ աչքի անցկացնես։ --ջեօ (✡) 10:29, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ներկա տեսքով հոդվածը լռիվ անընդունելի է: Կոփրձեմ քիչ-քիչ խմբագրել առավել ակնհայտ սխալները: Հետագայում ճիշտ կլինի հոդվածը դնել պաշտպանության տակ կամ արագ շրջել անհեթեթ խմբագրումները: --Rob (քննարկում) 06:14, 28 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն Rob ջան։--Սամվելքննարկում 07:19, 28 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Քանի որ հոդվածն ահռելի է, վրան աշխատելն ու ուղղելը երկար ժամանակ կտանի, առաջարկում եմ կա՛մ վերադարձնել նախնական տեսքին, կա՛մ տեղափոխել մասնակցի ավազարկղ։ --ջեօ (✡) 08:49, 28 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

CatSuggest-ում փոփոխությունների առաջարկություն

Հարգելի խմբագիրներ, քանի որ կատեգորիաների թեման այժմ ակտուալ է, ցանկանում եմ առաջարկություն ներկայացնել։ CatSuggest գադջեթը ցուցադրում է բոլոր Վիքիպեդիաների հոդվածների կատեգորիաները և հնարավորություն տալիս մեկ քլիքով դրանք ավելացնել, արդյունքում ունենում ենք Հայերեն Վիքիպեդիայի կատեգորիայի ծառին չհամապատասխանող օրինակներ։ Չեմ պատկերացնում՝ որոշ ժամանակ անց ինչ պատկեր ենք ունենալու։ Կարծում եմ, որ ավելի հեշտ կլինի համակարգել գործընթացը, եթե CatSuggest գադջեթը ցուցադրի միայն Անգլերեն և Ռուսերեն Վիքիպեդիաների կատեգորիաները, քանի որ մեծամասամբ այդ Վիքիպեդիաներից են կատարվում թարգմանությունները։ Եթե հոդվածը չկա և՛ Ռուսերեն, և՛ Անգլերեն Վիքիպեդիայում, հոգ չէ, մասնակիցը կարող է համայնքին հարցնել, կարծում եմ՝ որևէ բարդ բան չկա։ --ջեօ (✡) 11:04, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

GeoO ջան, իսկ եթե էն զգուշացման մեջ համ էլ գրենք en:With great power comes great responsibility, կհամաձայնվե՞ս փոփոխություն չանելուն ։Ճ։ Ես անկեղծ դեմ եմ գործիքի ֆունկցիաները պակասեցնելուն կամ առավել ևս անգլերեն/ռուսերեն Վիքիպեդիաներին արտոնյալ տեղ տալուն։ 10 կամ ավելի անգամ գործիքը օգտագործողների քանակը այդքան էլ շատ չէ։ Դրա փոխարեն կարող ենք մասնակիցներին գրել, սովորեցնել ծառի կառուցվածքի, գերկատեգորիզացման մասին։ Գադջեթը, ինչպես աստղերը, հուշում է, բայց չի պարտադիրում :D: --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:22, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Չէ, @ԱշոտՏՆՂ ջան, ո՞ր զգուշացման մեջ գրենք, որտե՞ղ լինի էդ զգուշացումը ։ճ Ամեն դեպքում պնդում եմ, որպեսզի թողնենք այդ երկու տարբերակները, քանի որ, ինչպես փորձը ցույց է տալիս նմանատիպ խորհուրդները ոչ մեկ չի կարդում։ Նույնիսկ հոդվածի գնահատման էջում, որտեղ կարմիր տառերով գրված է՝ մի քվեարկեք հենց այնպես, դրանով դուք վնասում եք Հայերեն Վիքիպեդիայի հեղինակությանը, միևնույն է՝ մարդիկ քվեարկում են ։ճ Ռուսերեն ու Անգելերեն Վիքիպեդիային առավելություն որևէ մեկը չի տալիս, զուտ վիճակագրություն է, որ ավելի շատ թարգմանում են այդ հոդվածներից։ --ջեօ (✡) 12:10, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
GeoO ջան, սենց մեեեեծ թարթող կարմիր գույնով, ամբողջ էջում մի հինգ-վեց անգամ :D։ Իսկ եթե լուրջ, ապա գնահատման դեպքում մի փոքր տարբերություն կա․ մարդիկ ուզում են օգնել իրենց ընկերներին, դա ճիշտ չէ, բայց հասկանալի է։ Այս դեպքում բացատրելն ու համոզելը ավելի արդյունավետ կլինի, քանի որ մասնակիցները ոչ մի «շահ» չունեն հոդվածում սխալ կատեգորիա դնելիս (ոչ մեկ շատ կատեգորիաներ ունեցող հոդված գրելու համար մրցանակ չի տալիս ։Ճ)։ Հա բայց թարգմանությունն ի՞նչ կապ ունի այս դեպքում։ Եթե հոդվածը թարգմանել եմ Պարսկերեն Վիքիպեդիայից, դա դեռ չի նշանակում, որ պետք է դնեմ պարսկերենի կատեգորիաները։ Թարգմանություննո ու կատեգորիաները մեծ հաշվով անկախ են իրարից։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:21, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հոդվածների գերկատեգորիզացումից խուսափելու, ինչպես նաև Ջեոյի մտահոգությանը լուծում տալու համար առաջարկում եմ Աշոտին խնդրենք, որ իր բոտը քշի բոլոր հոդվածների վրայով կամ միայն CatSuggest գործիքի միջոցով կատեգորիաներ ավելացված հոդվածների վրայով և թողնի միայն նեղ կատեգորիաները՝ հանելով լայները, ինչպես որ ընդունված է Վիքիպեդիայում։ Օրինակ, եթե հոդվածում կա և՛ Իսպանիայի վարչական բաժանում, և՛ Իսպանիայի քաղաքներ, ապա հանի Իսպանիայի վարչական բաժանումը, քանի որ Իսպանիայի քաղաքներն արդեն մտնում են վարչական բաժանման մեջ։--Լիլիթ (քննարկում) 15:32, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Lilitik22 ջան, եթե այդպես հնարավոր լինի անել, հիանալի կլինի։ --ջեօ (✡) 15:43, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Lilitik22 ջան, @GeoO ջան, կատեգորիաներ հեռացնելու միտքը կարծես թե լավն է, բայց առանձին ու ավելի երկար քննարկման կարիք ունի ։Ճ քանի որ խոսքը հոդվածներից զանգավածային ջնջումների մասին է ու սխալ գնալու դեպքում հետ բերելը դժվար կլինի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:26, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Նոր գնահատում՝ «Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։ Շնորհակալություն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:23, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ավտոմատ կատեգորիաներ

Հարգելի համայնք, կցանկանայի իմանալ (և եթե հնարավոր լինի, առաջարկել), արդյո՞ք հնարավոր է այնպես անել, որ «Տեղեկաքարտ Սինգլ» կաղապարը դնելիս, բացի «Սինգլներ այբբենական կարգով» կատեգորիայից բերի նաև «Երգեր այբբենական կարգով» կատեգորիան։ Թե չէ երգերի մի մասը, որոնք թողարկվել են որպես սինգլ, «Երգեր այբբենական կարգով» կատեգորիայում չկան։ --TheBabushka 🐙 15:07, 28 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

@TheBabushka ջան, եթե իմաստային տարբերություն չկա, կարող եմ ավելացնել։ Բոլոր սինգլները երգեր են, չէ՞։ --ջեօ (✡) 11:56, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@GeoO ջան, այո, բոլոր սինգլները երգեր են (բայց բոլոր երգերը չեն սինգլներ)։ --TheBabushka 🐙 12:14, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Այդ դեպքում սխալ կլինի կաղապարին կպցնելը։--Սամվելքննարկում 13:14, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Samo04, ինչի՞։ Եթե բոլոր սինգլները երգեր են, ապա սինգլի տեղեկաքարտի տեղադրման դեպքում միշտ տեղին կլինի ինչպես սինգլների կատեգորիան, այդպես էլ երգերի։ --TheBabushka 🐙 13:21, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի @TheBabushka, եթե ամեն երգ սինգլ չէ, ապա երգերի կաղապարում սինգլ ավելացնելը սխալ կլինի։--Սամվելքննարկում 13:51, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Samo04, համաձայն եմ, բայց ձեր ասածն ու առաջարկս տարբեր բաներ են։ Ես հակառակն եմ ասում, սինգլի կաղապարում երգ ավելացնել։ --TheBabushka 🐙 14:08, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի TheBabushka, ծեր առաջարկը հասկանալի է, հետաքրքիր է և տեխնիկապես հնարավոր։ Մեզ մոտ և այլ վիքիներում հաճախ սնգլները գրվում են նաև երգ, բայց ոչ բոլորը։ Օրինակ Star Wars սինգլը գրված է «երաժշտական թեման»։ Դա շփոթեցնում է ինձ։ - Kareyac (քննարկում) 19:31, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Kareyac ջան, բայց այդ հոդվածում էլ է երգի տեղեկաքարտ տեղադրած, թեև գոյություն ունի Infobox musical composition-ը։ --TheBabushka 🐙 23:42, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
TheBabushka ջան, մենք ունենք նմանատիպ {{Տեղեկաքարտ երաժշտական ստեղծագործություն}}, էս դեպքում էս չեզոք եմ, ոնց կասես։ - Kareyac (քննարկում) 04:42, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Kareyac ջան, կարծում եմ կոնկրետ հայերեն վիքիպեդիայի համար շատ օգտակար կլինի այս ձևի ավտոմատիզացումը, քանի որ սինգլների մի մասը (երևի անգամ մեծ մասը) չեն ընդգրկվում երգերի կատեգորիայում, ու այնպես է ստացվում, որ շաատ-շաաատ երգեր կան "Սինգլներ այբբենական կարգով" կատեգորիայում, բայց չկան "Երգեր այբբենական կարգով"-ում։ --TheBabushka 🐙 13:10, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կարևոր է՝ ժողովուրդ ջան, կա նաև {{Տեղեկաքարտ Երգ}} կաղապարը, որը հոդվածում տեղադրելիս ինքնաբերաբար ավելացնում է նաև Երգեր այբբենական կարգով կատեգորիան։ --Արեն (քննարկում) 20:18, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Իհարկե, բայց մեկը մյուսին հո չի խանգարում։ Եվ բոլոր երգերն են երգեր, և բոլոր սինգլները ։Ճ --TheBabushka 🐙 23:32, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

1000000-րդ էջը Հայերեն Վիքիպեդիայում

Այսօր ժամը 18․35-ին Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվեց 1000000-րդ էջը (չշփոթել հոդվածի հետ)։ Այս թիվն ընդգրկում է հանրագիտարանում եղած բոլոր էջերը՝ հոդվածները, դրանց քննարկման էջերը, մեր մասնակցային էջերը բոլոր ենթաէջերով և ավազարկղերով, կաղապարները, մոդուլները, պորտալները և այլն, և այլն։ 1000000-րդ էջը վերահղման էջ է, որը ստեղծել է ԱշոտՏՆՂ մասնակիցը։ Շնորհավորում եմ, Աշոտ ջան, մտար պատմության մեջ  ։ --23artashes (քննարկում) 19:27, 28 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

երբ պիտի գա այն օրը, որ նշենք իսկական 1 000 000 -րդ հոդվածը: --ERJANIK (քննարկում) 13:12, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Նոր բոտ ադմին

Հարգելի՛ վիքիհամայնք, երեկվա փակված քվեարկությունից հետո այսօր մետայում դրոշակ տրվեց նոր և մեզ մոտ դեռևս միակ ադմին բոտին՝ ԱշբոտՏՆՂ-ին: Մաղթենք բոտ-ադմինին անխափան և արգասաբեր աշխատանք:--∑ίγμα (քնն.) 13:24, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ապրես շատ, ∑ίγμα ջան։ Կփորձեմ օգտակար լինել ^_^։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:39, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
շնորհավոր, անփորձանք ԱշոտՏՆՂ: --ERJANIK (քննարկում) 07:45, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Շնորհավորում եմ։--Գարդմանահայ (քննարկում) 16:51, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ժողովուրդ ջան, շատ շնորհակալ եմ ^_^: --ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:28, 31 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Նոր քվեարկություն՝ «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք ցուցաբերել ակտիվություն և քվեարկել այստեղ։--Նուբեռելլա 💬 07:05, 2 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Բժիշկների ջնջման առաջարկված հոդվածներ

Համայնք ջան, եկեք մի հարց պարզենք։ Մեր Վիքիպեդիան վստահելի, իսկական հանրագիտարան դարձնելուն երկու ձեռքով կողմ եմ ու արժի ավելորդությունները ջնջել, առանց նայելու թե ով է ստեղծողը։ Տասը տարվա ընթացքում փոխվել են պահանջներն ու չափորոշիչները, ու անպայման պետք նյութերն ու աղբյուրները վերանայել։ Հիմա բուն հարցիս մասին՝ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում 2015 թվականին հավաքորդ Հարություն Մինասյանի տրամադրած նյութերով և հենվելով նրա գրած գրքին, որը նա հեղինակային իրավունքից ազատ տրամադրել Վիքիմեդիա Հայաստանին, գրել ենք բազմաթիվ հոդվածներ հիմնականում եղեռնի զոհ դարձած հայ բժիշկների մասին։ Երեկվանից, որպես ոչ նշանակալի առաջարկվել է ջնջել այդ հոդվածների մի մասը։ Կազմել եմ այդ աղբյուրից գրած հոդվածների ցանկ ու կուզենայի հասկանալ ինչով են տարբերվում ջնջման առաջարկված հոդվածները մյուսներից՝ այս շարքի հոդվածների համար ո՞րն ենք ընդունելու նշանակալիության միավոր։ Նրանց հերոսներին միավորում է երկու բան՝ բժիշկ են եղել ու զոհվել են եղեռնի տարիներին։
Իմ մոտ այս հոդվածները ասոցացվում են Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հոդվածների հետ՝ մարդիկ մեծ մասամբ մասնակցել են, շատերը առանձնակի հերոսություն չեն ցուցաբերել, բայց նրանց մասին գրել են ՂԱՊ հանրագիտարանը, Արցախյան պատերազմի թանգարանի կայքը կամ Մարտական հաշվարկը (Չգիտեմ ինչ է վերջինս, բայց որպես աղբյուր է ներկայացված) և մենք նրանց մասին հոդվածներ ենք ստեղծել։ Նրանցից շատերը ունեն համարյա նույն կենսագրական տվյալները, ինչ որ հիմա ապրող և ծառայող տղաները, բայց ապրողների մասին չենք գրում։ Ի՞նչն է տարբերությունը՝ զոհված լինե՞լը կամ ազատամարտին մասնակցե՞լը։
Կուզենայի սրա մասին խոսենք, որ ունենանք բոլոր հարցերի պատասխանները Վիքիպեդիայի հետագա մաքրման աշխատանքներում առաջնորդվելու համար։--BekoՔննարկում 08:23, 2 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Beko ջան, շատ շնորհակալ եմ, որ քննարկումը բացել ես։ Իրավամբ շատ կարևոր հարց է։ Քանի որ ջնջման ներկայացնողներից մեկը ես եմ, կարծում եմ, որ պետք է յուրաքանչյուր դեպք առանձին քննարկենք։ Այդ գրքում հանդիպեցի որոշ բժիշկների, որոնք նշանակալի էին, բայց մեծ մասի բովանդակությունն այսպիսին էր ծնվել է այսինչ տեղը, սովորել այսինչ համալսարանում, ծառայության անցել օսմանյան բանակում, մահացել ժանտախտից կամ Ցեղասպանության զոհ դարձել և ոչ մի այլ բան։ Ինչ վերաբերում է Արցախյան ազատամարտի մասնակիցներին, դեռ կխուսափեմ պատասխանել, ուսումնասիրեմ հոդվածները, նոր կարծիքս կարտահայտեմ։ Եվ մեկ անգամ մերսի քննարկման համար։--Armen (քննարկում) 09:04, 2 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Բեկո ջան, ես էլ եմ շնորհակալ քննարկումը բացելու համար, կարևոր հարց է։ Քանի որ այս քննարկման արդյունքով ենք առաջնորդվելու, խնդրում եմ մյուս մասնակիցներին դեռ ջնջման չներկայացնել հոդվածները։ Եկեք միասին հասկանանք՝ ինչպես ենք վարվելու հոդվածների հետ։ --ջեօ (✡) 09:10, 2 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Քանի որ նշանակալիության համար հիմք են ծառայում առաջին հերթին վստահելի աղբյուրները, իսկ հոդվածներում այդպիսիք կան, դժվար է միանշանակ ասել, թե այս մի քանիսը ոչ նշանակալի են, մյուսները՝ նշանակալի։--Voskanyan (քննարկում) 11:10, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Հոդվածներում բացի Մինասյանի գիրքը նշվում է նաև գրականության ցանկ, որտեղ նշված են բժիշկների մասին հիշատակում ունեցող գրքերը։ Եթե մի բժշկի մասին 2-4 և ավել գրքերում հիշատակում կա, արդյո՞ք նա նշանակալի չէ։ Այլ հարց է, որ հոդվածը կարդալիս այդ նշանակալիությունը չի երևում, բայց ինչպես վերևում Բեքոն ասեց նույն հարցին հանգում ենք նաև ազատամարտիկների հոդվածների պարագայում։ Ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Մի քանի տարի առաջ, երբ մեզ մոտ գրվում էին մահացած զինվորների մասին, ես էլ էի կարծում, որ մարտի դաշտում մահանալը դեռ նշանակալիություն չի տալիս անձին, բայց որոշվեց, որ այնուամենայնիվ այդ հոդվածները պետք է մնան։--Լիլիթ (քննարկում) 12:30, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Միանշանակ պետք է ուղղորդվել կանոնով, եթե նշանակալիությունը ապացուցված չէ, պետք է ջնջել, անկախ նրանից ազատամարտիկ է, թե բժիշկ։--Սամվելքննարկում 13:28, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Վերը նշված թեմայի պիտակավորման մեկ շաբաթը լրանում է, ի՞նչ եք ասում կարող ենք բոլոր նմանատիպ, նույն աղբյուրից գրած հոդվածները արագ պիտակել ու ջնջե՞լ։--ԲեքոՔննարկում 19:21, 8 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Նոր քվեարկություն՝ «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:59, 2 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

  Մեկնաբանություն՝ Ինչպես ճիշտ նկատեց @Արեն Ձավարյանը, @Nooberella-ն այդ մասին արդեն ծանուցել է Խորհրդարանում։ Շատ շնորհակալ եմ ուշադիր լինելու համար։ --ջեօ (✡) 11:21, 2 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Նոր բոտի թեկնածու՝ InternetArchiveBot

Հարգելի մասնակիցները, խնդրում եմ մասնակցել InternetArchiveBot հաշվի բոտի կարգավիճակ ստանալու քննարկմանը։ Այս բոտը պոտենցիալ բոլոր հոդվածներում կարող է ներդրում ունենալ, բայց բոտապահը «մերոնցից» չէ ու խնդիրներ կամ փոփոխության առաջարկների լուծման հարցը այդքան պարզ չի լինի, այդ պատճառով շատ կարևոր է, որ դեմ/կողմ լինելու դեպքում գրեք Ձեր կարծիքը: Քննարկմանը կարող եք մասնակցել Վիքիպեդիա:Բոտի կարգավիճակի դիմումներ/InternetArchiveBot էջում։ Շնորհակալություն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:35, 2 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Անդրկովկա՞ս

Տեղափոխել եմ տերմինների քննարկման էջ։--Սամվելքննարկում 04:52, 5 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Technical Wishes: FileExporter and FileImporter become default features on all Wikis

Max Klemm (WMDE) 09:13, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Մատրիցը (ֆիլմ)

իհարկե այդքան կարևոր չի խորհրդարանում գրելու համար, բայց ուղղակի շատ հանրահայտ ֆիլմ է, ուզում եմ հարցնեմ կան մասնակիցներ ովքեր կողմ են այս անվանումով ?, Մատրիցը, պետք է լինի Մատրիցա, ինչ-կարծիքներ կան?: --ERJANIK (քննարկում) 17:23, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

ERJANIK ջան, քննարկվել է այստեղ։--Լիլիթ (քննարկում) 17:26, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
վիքպեդիան ինքն իրեն չպետք է տերմիններ թարգմանի, վիքիպեդիան պետք է գրի ընդահուր տարածված անուններ, այդ թվում ֆիլմերի, այս տեսքով google-տվեք որոնում և տեսեք որ չկա բացի վիքիպեդիայից և դա սխալ է, ֆիլմերի անունները երբ գալիս է որևէ երկիր, ասենզ մեզ մոտ, մեծամասամբ լրատվամիջոցները, կինոթատրոնները, թարգմանող ընկերությունները, հեռուստաընկերությունները և այլ, դրանք ինչ անունով որ բերում են դա էլ մնում է, վիքիպեդիան եղածն է ներկայացնում, ոչ թե ինքնաշեն տարբերակ առաջարկում, այս ֆիլմի անունը եթե 1000 կինոդիտողին հարցնեք 998 կասեն Մատրիցա, թեկուզ եթե եթե դա լինի ռուսական տարբերակի ազդեցություն կամ մեկ այլ բան, արդեն դա կարևոր չի, մեքն փաստն ենք արձանագրում, գրում դրա մասին, սա գրում եմ ընդհանուր բոլոր ֆիլմերի համար, որ լավ պատկերացնենք, հետո կբացեմ քննարկում, խնդրեմ կինոսիրող, կինոդիտող, կինոյի մասին գրողներ արձագանքեք: --ERJANIK (քննարկում) 17:37, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

@ERJANIK, կարծում եմ նման մոտեցումը հանրագիտարանին սխալ է։ Հանրագիտարանը պետք է հիմք լինի լրատվամիջոցների համար, ոչ թե հակառակը։ Եթե ճիշտ տերմինը «Մատրիցը» է, թարգմանում ենք «Մատրիցը», ոչ թե «Մատրիցա»։ Բացառություն կարող էր լինել միայն այն դեպքում, երբ ֆիլմը հայկական վարձույթում էլ այդպես թողարկվեր, սակայն դրա մասին տեղեկություն չկարողացանք գտնել քննարկման ժամանակ։ Եթե աղբյուր ներկայացնեք՝ ապա, իհարկե, ճիշտ եք։ Հակառակ դեպքում, կարծում եմ և վստահ եմ, որպես կինոդիտող, կինոսիրող և կինոյի մասին գրող, որ ներկայիս տարբերակն առավել ճիշտն է։ 998 կինոդիտողներ կարող են սխալ լինել, իսկ մյուս 2-ը՝ ճիշտ։ --TheBabushka 🐙 18:29, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Երջանիկ ջան, ախր էդ քո ասած 998-ից 995-ը ֆիլմը տեսել են ռուսերենով, պարզ չի՞ որ իրենց ֆիլմի ռուսերեն տարբերակն է հայտնի լինելու։ Սա օրինակ 1+1 ֆիլմի նման դեպք չէ, երբ մենք ինչ-որ (ինձ համար անընդունելի, բայց էդ հետո) պատճառով օրիգինալ «Անձեռնմխելիները» անվան փոխարեն ընտրում ենք ռուսերենը։ Այս դեպքում խոսքը ակնհայտ տառասխալի մասին էր։ Matrix տերմինը մատրից մենք չենք թարգմանել, Երջանիկ ջան, կարող ես տեսնել ՀՍՀ-ն, publishing.ysu.am կայքում մաթեմատիկայի բազմաթիվ նոր գրքեր կան, դրանցով էլ կարող ես ստուգել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:48, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
@TheBabushka ջան, չի կարող հանրագիտարանը հիմք լինել լրատվամիջոցների համար, քանի որ նման ֆունկցիա չունի։ Դա առհասարակ Վիքիպեդիայի գաղափարախոսությանը դեմ է։ Մենք այստեղ ոչ թե ստեղծում ենք տերմիններ, այլ օգտագործում արդեն գոյություն ունեցածները։ Ինձ համար սկզբունքային հարց է սա, քանի որ կարող է նախադեպ դառնալ մյուս քննարկումների համար։ --ջեօ (✡) 20:41, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Հասկացա, @GeoO ջան, մի քիչ սխալ արտահայտվեցի։ Մերսի հստակեցման համար) --TheBabushka 🐙 20:58, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
@ԱշոտՏՆՂ և TheBabushka ջան, այս ֆիլմը կոնկրետ 1999 թվական երբ թարգմանվել է հայերեն, չի եղել հայերեն վիքիպեդիան, մեր օրերի ֆիլմերը գուցե հիմք լինի, դա առանձին թեմա է, բայց մեծամասնության համար ԶԼՄ-ների տվյալները շատ եվ շուտ են հասնում ու մտնում մեր մտքերը, քան վիքիպեդիան, մանավանդ ֆիլմերի ու նամավավանդ այս ֆիլմի համար, Մատրիցա ֆիլմի անվանումը ՀՍՀ-ի հետ կապ չունի, այսպես ասեմ, որ վիքպեդիան այն 995-ի համար է, ոչ թե այն 3-ի, պատկերացրիք մտքիս ուղղությունը, google-ում Մատրիցը փնտրելու 98 տոկոս բերում է միայն վիքիպեդիան, իսկ Մատրիցա փնտրելուց լիքը արդյունք է բերում, մենք չպետք է դիտարկենք որպես տերմին, կարող է որպես տերմին վաղը հայերենում նոր բառ առաջանա մատրից բառի համար, դա ուրիշ է, ֆիլմի համար լրիվ ուրիշ է, այս ֆիլմի անվանումը Մատրիցա է, թեկուզ և դա լինի ռուսերենի ազդեցություն, մենք եղածի մասին ենք գրում: Շնորհակալություն արձագանքելու համար, էլի կարծիքներ: --ERJANIK (քննարկում) 21:00, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

@ERJANIK, ես դեռ ևս մնում եմ այն կարծիքին, որ եթե ֆիլմը քիչ թե շատ լուսաբանում է մի բան, ինչը կապված է «Մատրից» հասկացության հետ, և որպես անվանում ընտրվել է հենց այդ հասկացությունը, տերմինը կամ բանը (որը ցանկանում եք), ապա սխալ է փոխել այդ բանի անվանումը, փաստացի նոր բառ հորինել, որը, սատցվում է, ոչ մի կապ չունի ֆիլմի հետ, քանի որ ոչ մի իմաստ չի արտահայտում, և արդարացնել դա «շատերը ֆիլմն այդպես են ճանաչում» արտահայտությամբ։ Չգիտեմ, կարծիքս է․․ --TheBabushka 🐙 21:24, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

┌─────────────────────────────────┘
Երջանիկ ջան, եթե աղբյուր կա, որ ֆիլմի հայերեն թարգմանության (ֆիլմի, ոչ թե վերնագրի) ժամանակ օգտագործել են «Մատրիցա» տարբերակը, բնականաբար այդ դեպքում ես համաձայն կլինեմ «Մատրիցա» վերանվանելուն։ Կարող ենք փորձել ճշտել Հ1-ից թե ինչպես են թարգմանել ժամանակին ֆիլմի անունը (ես չեմ հիշում՝ հայերեն թարգմանություն եղե՞լ է)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:10, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
եթե ասեմ բերեք աղբյուր որտեղ գրված է Մատրիցը, վստահ չկա, իսկ Մատրիցա կգտնեմ, կգրեմ ընթացքում: --ERJANIK (քննարկում) 21:15, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Եթե ինչ֊որ մեկը «գլուխ կդնի», կարող եք այս թերթի նախկին համարների հեռուստածրագրում նայել։ --A.arpi.a (քննարկում) 21:21, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Չգիտեմ, վստահելի աղբյուր է, վստահելի չէ, բայց այստեղ «Մատրից» է օգտագործվել օրինակ։ --TheBabushka 🐙 21:27, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
եթե ասեմ բերեք աղբյուր որտեղ գրված է Մատրիցը, վստահ չկա որ բերվի, իսկ Մատրիցա կգտնեմ, կգրեմ ընթացքում: --ERJANIK (քննարկում) 21:15, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
kinopress.am, merojax.tv , Արմենպրեսս, էլ չեմ ասում, ու նույնիկս վիքիպեդիայում գրեթե բոլոր հոդվածներում Մատրիցա է գրված մյուս մասնակիցների կողմից: --ERJANIK (քննարկում) 21:33, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
սա էլ հեռուստատեսւթյամբ: --ERJANIK (քննարկում) 21:40, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
սա էլ մերոնք: --ERJANIK (քննարկում) 21:42, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Ձեր բոլոր ուղարկածները գրվել են Վիքիպեդիայում հոդվածի ստեղծումից հետո (հոդվածը ստեղծվել է 2012 թվականին, իսկ ձեր ուղարկած հոդվածներից ամենահինը գրվել է 2015 թվականի փետրվարի 5-ին, կարծում եմ, ամեն ինչ ակնհայտ է)։ Վիքիպեդիայում մեկ սխալի պատճառով սխալների ամբողջական շարք է առաջացել, ինչը սրան է հասցրել (իմ կարծիքով)։ Եվ (էլի իմ կարծիքով) դուք հիմա առաջարկում եք նման մի բան․ արդեն սխալվել ենք, թողենք սխալ մնա, մարդիկ սովորել են դրան --TheBabushka 🐙 21:52, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Միանշանակ կողմ եմ «Մատրիցա» տարբերակին՝ որպես ընդունված ու տարածված անվանում: Սա էլ ոչ պաշտոնական թարգմանություն, որտեղ խոսվում է մաքուր հայերենով:--∑ίγμα (քնն.) 22:10, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
ես աղբյուրներ գրեցի, քանի որ այդպիսի առաջարկ էր եղել: Դուք սխալ ուղղությամբ եք TheBabushka ջան, վստահ եմ, որ Մատրիցա ֆիլմի անվանումը ԶԼՄ-ները գրելուց չեն նայել հայերեն վիքիպեդիայում, 99.9 տոկոս համոզված եմ: Երբ այդ ֆիլմը 1999 թվականին այսպես ասած լույս տեսավ (կատակով նույնիսկ տոկոսն ու տարեթիվն է բռնում իրար, 999) բոլորն ասում էին Մատրիցա, ես այդ ժամանակ ես դեռ կիսա-հասարակ կինոսիրող էի, այդ ժամանակից մինչ օրս առաջին և միակ դեպքը մեր մոտ կարդացի Մատրիցը անվամբ, այդ անվանումը խորթ է հավատացեք հազարավորների ականջին, ֆեյսբուքում գրեք Մատրիցը ֆիլմ, ով է լսել կասեն, որ չկա նման դեպք, հավատացեք պետք չի այս դեպում փոխել, խիստ արհեստական է դառնում: --ERJANIK (քննարկում) 22:12, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
սա էլ վատ չի, կամ dasaran.am: --ERJANIK (քննարկում) 22:19, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, merojax.tv-ն, gisher.org-ը անօրինակ կայքեր են, մերոնք մեզ համար աղբյուր չեն կարող լինել, kinopress-ը ինչքան հասկացա ուսանողների կողմից ստեղծված կայք է ու գոնե այժմ լուրջ աղբյուր չի կարող համարվել։ Իսկ armenpress.am-ը նորությունների կայք է, որտեղ ես չգիտեմ ինչքան են մտածում նման մանրուքների վրա (հաշվի առնելով այն, որ ամեն օր բազմաթիվ հոդվածներ են հրապարակում)։ armenpress-ից բացի էլի լրատվական կայքեր կան, որ մատրիցա են գրել։ Եթե անկեղծ, ես քեզ լրիվ հասկանում եմ ու հավանաբար Հայաստանում «Մատրիցա» տարբերակն ավելի հայտնի է, բայց դա պայմանավորված է նրանով, որ մարդկանց մեծ մասը ֆիլմը տեսել է ռուսերենով։ Մյուս կողմից էլ օրինակ «տնորեն» բառը գուգլում ավելի շատ արդյունք է բերում, քան «տնօրեն»-ը, հիմա ի՞նչ, հոդվածը գրելիս պետք է ընտրենք «Տնորեն» վերնագի՞րը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:22, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
դե չէ, սխալ ուղղությամբ ենք գնում, եթե այդպես նայենք, պետք է սպասենք հաջորդ հանրագիտարանին, ինչևէ Շանթ հեռուստաալիք, հիմա խնդրեմ բերեք օրինակները Մատրիցը տեսքով, չմտածեք որ հակառակվելու խնդիր կա, ուղղակի չի ստացվում անտարբեր թողնել: Տեսեք, ուրիշ տարբերակով նայեք, հիմա մենք Հայաստանում ենք, ֆիլմերի մեծ մասը ռուսերեն ենք նայում, ուր ռուսերեն թարգմանությունն ենք օգտագործում, ուրմեն դա է տարածվում, ուրմեն վիքիպեդիայում պեքտ է գրվի այդ տարբերակը, պարզ է, ես հասկանում եմ որ ռուսերենի ազդեցությունն է, բայց բա էլ որ լեզվի ազդեցությունը պիտի լինի?, պարզ է ռուսերենինը, իսկ տնօրենի օրինակը դե պարզ է, որ տեղին չի ԱշոտՏՆՂ ջան: --ERJANIK (քննարկում) 22:44, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, ֆիլմի վերաբերյալ աղբյուր չեմ կարող բերել, ֆիլմի վերնագիրը կապված է մատրիցի հետ, որի համար լիքը աղբյուր կարող եմ բերել (ավելի վստահելի աղբյուրներ)։ Տնօրենի օրինակը տեղին էր իմ կարծիքով, քանի որ էլի տարածված տառասխալի հետ գործ ունենք։ Եթե լրատվական կայքերում կամ բլոգներում տարածված սխալ տարբերակը հիմք է մեր համար, խնդիր չկա, սկզբունքային հարց չէ իմ համար, կարող ենք ընտրել կանաչ դեղը (կսպասեմ մինչև «Մատրիցա» տարբերակին կողմ մասնակիցները թոշակի գնան ու նոր կանեմ ։ԴԴ)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:01, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
հասկացա քեզ, բայց տերմինը ուրիշ է, ֆիլմի անվանումը ուրիշ, դրանք տարբեր բաներ են, (ի դեպ մասնագիտությունս կիրառական մաթեմատիկա, գիտեմ մատրից) կարող է օրինակ քո բերած տնորեն բառի հետ կապված ասեմ, օրինակ մի հայ ռեժիսոր ֆիլմ է նկարում ու անունը դնում տնորեն, ու ինքը այդպես է ուզում այդ ֆիլմի անվանումը, դա ոչ թե նայվում է հայոց լեզվի տեսանկյունից այլ որպես ֆիլմի անվանում, կարող է մի ֆիլմ նկարի ու անունը դնի ֆդասֆլ;լօպ՛ՄՕԽ՛խ՛աս, նրան ոչ մեկ չի կարող ասել այդպիսի բառ չկա, սա էլ նայի ու այս մեկը, ու այսպես անենք, վաղը ես կգրեմ հայ կինոգետ, կինոթարգմանիչ Զավեն Բոյաջյանին ֆեսյբուքով խնդրեմ ասի իր կարծիքը, ու կգրեմ, քանի որ եթե այն տեսանկյունից նայենք որ մյուս կայքերի գրողները մասնագետներ չեն, դե պարզ է, մենք էլ մասնագետ չենք: --ERJANIK (քննարկում) 23:08, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Լրիվ համաձայն եմ, Երջանիկ ջան, բայց Վաչովսկի քույրերը/եղբայրները չեն որոշել, որ իրենց ֆիլմի անունը Մատրիցա լինի :) իրենք որոշել են, որ ֆիլմի անվանումը պետք է լինի The Matrix։ Սա ինչ-որ հատուկ անուն չէ, որ ուղղակի ասենք դե հիմա ուրիշ ձև են տառադարձել, այլ կոնկրետ մաթեմատիկական օբյեկտ է, որը իր հստակ հայերեն անունը ունի։ Թեմայի հետ կապ չունի, բայց Երջանիկ ջան, վաղը նոր կանոնակարգը կարծես թե կընդունվի: Կարողա՞ ժամանակ ու հավես ունենաս Ֆիլմեր նախագիծ ստեղծելու համար։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:36, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
չէ -ԱշոտՏՆՂ ջան, ցավոք չէ, ուղղակի այսօր տեսա Մատրիցը ու ..., ասեցի խառնվեմ: Նայիր, նրանք բայց նաև չեն որոշել Մատրիցը լինի, մենք եղածը պետք է գրենք, ոչ թե նորը հորինենք որ միայն վիքիպեդիայում լինի, ֆիլմը արդեն 20 տարի կա, այդ տարբերակը որ ըստ վիքպեդիայի տվյալների ուղղվի կարող է «աշխատել» միայն նոր ֆիլմերի համար, եթե իհարկե կաշխատի, իսկ 20 տարի անց փոխել արհեստական անուն դնել ըստ մաթեմատիկական մատրից-ի դա ճիշտ չի, վիքիպեդիան չի ընտրում ֆիլմերի անունների տարբերակը, վիքիպեդիան կարող է ընտրել եղածներից մեկը, բայց մատրիցը չկա ոչ մի տեղ, ոչ մի աղբյուրում, եթե հասարակությունը գիտի մատրիցա, ուրեմն մատրիցա, վստահ եմ որ երբ դու օրինակ լսել ես այս ֆիլմի մասին, կամ դու պատմել ես մեկին, չես ասել մատրիցը, այլ ասել ես մատրիցա, ուրեմն ճիշտ դա է, որը շատ է ընդունված, էլ չասեմ որ այս դեպքում չկա էլ ուրիշ տարբերակ, փորձում եմ պատասխանել ըստ ներկայացվածի: --ERJANIK (քննարկում) 01:39, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
հետաքրքիր է, սա էլ ուրիշ մատրիցա, բայց մաթեմատիկական բառարանում էլ մատրիցա է: --ERJANIK (քննարկում) 02:01, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Երջանիկը միանշանակ ճիշտ է, անվանափոխումը կատարվել է, ոչ թե վստահելի աղբյուրների հիման վրա, այլ ուղղակի թարգմանությամբ, ինչը հակասում է մեր կանոնին։--Սամվելքննարկում 05:36, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
այս կայքը կարծես վստահելի է և գրում են Մատրիցա։--Սամվելքննարկում 05:41, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
ուրմեն հարգելի մասնակիցներ ջան Սամվել, ԱշոտՏՆՂ, TheBabushka, Մասնակից:Sigma'am, Մասնակից:A.arpi.a, Մասնակից:Lilitik22 Զավեն Բոյաջյանն ասեց, որ «Իհարկե պետք է լինի Մատրիցա»: --ERJANIK (քննարկում) 06:21, 8 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Փոխեք ինչ ասեմ :'( ես մանրից էդ կինոն թարգմանելու փող սկսեմ հավաքել, որ հետո ասեմ էսա աղբյուրը :D :D։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:33, 8 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
ԱշոտՏՆՂ ջան դե խնդրեմ փոխի էլի: --ERJANIK (քննարկում) 17:06, 9 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Անակտիվ ադմին

Հարգելի համայնք, ունենք անակտիվ ադմին համաձայն ՎՊ:ԱԱ կանոնի, դա Azniv Stepanian մասնակիցն է։ Եթե չկան խիստ հիմնավոր պատճառաբանություններ, ինչու պիտի նա մնա ադմին, առաջարկում եմ ադմինիստրատորին զրկել դրոշակից։--Սամվելքննարկում 06:04, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Չնայած վերևի ցանկը թարմացնում եմ ես, բայց ամեն դեպքում ես շարունակում եմ դեմ լինել այս կանոնին ու հետևաբար դեմ եմ Ազնիվի դրոշակի հեռացմանը, քանի որ կարծեմ երեկ խմբագրում արել էր, այսինքն՝ մասնակիցը նախագիծը չի լքել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:36, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Աշոտ ջան, կանոնը չենք քննարկում, այն ընդունված է և գործող, ադմինները առաջինը պետք է հետևեն դրան, որպեսզի վատ նախադեպ չունենանք,։ Կանոնը լավն է թե վատը, դա ուրիշ հարց է։--Սամվելքննարկում 06:42, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, գրեթե համաձայն եմ ։Ճ։ Դրա համար էլ ամեն օր թարմացնում եմ ցանկը, չնայած նրան, որ դեմ եմ այդ կանոնին։ Բայց եթե դրոշակի զրկման քվեարկություն բացվի, ես դեմ եմ քվեարկելու  ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:46, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Բայց ի՞նչ քվեարկություն, փաստացի կա կանոն, փաստացի կա դրույթ և թվեր, հիմա քվեարկենք թվերը ճիշտ են, թե՞ սխալ։--Սամվելքննարկում 06:54, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Սկզբունքորեն ճիշտ ես ասում, Սամվել ջան․ իմաստ չկա կանոնակարգի, եթե պետք է ամեն անգամ քվեարկություն լինի։ Ինձ թվում է այս դեպքում գոնե ինչ-որ ժամանակ տալ է պետք։ Օրինակ երբ հոդվածը կարճ էջ ենք պիտակում, մասնակիցն մեկ շաբաթ ժամանակ ենք տալիս։ Այս դեպքում շատ ավելի լուրջ հարց կա, բայց կանոնակարգում նախօրոք զգուշացման մասին ոչ մի կետ չկա։ Ես կարծում եմ, որ եթե պետք է նման կանոն ունենանք (զուտ պասիվ լինելու պատճառով դրոշակի հեռացում), ապա գոնե պետք է մասնակցին մեկ-երկու անգամ զգուշացնել ու ակտիվանալու հնարավորություն տալ նախքան մետայում դիմում բացելը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:26, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Ճիշտ ես ասում Աշոտ ջան, չնայած Ազնիվին այստեղ նշել եմ, հիմա կտեղեկացնեմ նաև իր էջում։--Սամվելքննարկում 07:31, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Մահացած անձանց հոդվածներ, որոնք պատկեր չունեն

Չնայած ակտիվ մասնակիցների մի մասը իմ քննարկման էջն կամ վերջին փոփոխություններին հետևելու միջոցով արդեն գիտեն, բայց ամեն դեպքում ասեմ, որ գոյություն ունեն նման ցանկեր (մահացած անձանց հոդվածներ, որոնք պատկեր չունեն, մահացած անձանց հոդվածներ, որոնք պատկեր չունեն/ruwiki-ում կա)։ Հավես ունենալու դեպքում կարող եք ցանկի հոդվածներում նկարներ ավելացնել։ Ինչպես իմ անվանատարածքի մնացած բոլորը էջերը, այս էջերում էլ հանգիստ կարող եք խմբագրումներ անել (ստորագրել, ջնջել այն հոդվածները, որոնք արդեն պատկեր ունեն և այլն)։ Եթե ծանոթ չեք, խնդրում եմ նախքան սկսելը ծանոթանալ ՎՊ։ՈՉԱՊ-ին։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:43, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Պատկերներ կային, որ Վիքիպահեստում ազատ էին։ --A.arpi.a (քննարկում) 07:55, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Հոդվածում կա՞ր բայց, Արփի ջան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:09, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Անգլերենում կար։ --A.arpi.a (քննարկում) 09:35, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

«Շաբաթվա հոդված» նախագծի նոր համակարգող

Ժողովուրդ ջան, զբաղվածությանս պատճառով այլևս չեմ հասցնում հետևել «Շաբաթվա հոդված» նախագծին, ինչի արդյունքում կարող է այն տուժել։ Նախ նշեմ, որ այս ընթացքում նախագիծը նոր մակարդակի վրա է դուրս եկել (կարծես թե)․ ակտիվություն, քննարկումներ են նկատվում թեկնածուների բաժնում, ինչը էականորեն հեշտացնում է համակարգողի գործը։ Այժմ խնդրում եմ ինչ-որ մեկին ինքնաառաջադրվել և ստանձնել այդ հաճելի գործը :) Ես այսուհետ չեմ հասցնելու զբաղվել դրանով։ Կանխավ շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 20:00, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Սիգմա ջան, ըստ մի քանի խմբագիրների կարծիքի, նախկինում ամենալավը Դուք եք վարել նախագիծը, միգուցե ցանկանաք ստանձնել այդ աշխատանքը :) --Նուբեռելլա 💬 20:21, 9 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Գնահատման նախագծի անդամների քվեարկություն

 

Հարգելի՛ վիքիհամայնք, սկսվել է գնահատման նախագծի անդամների քվեարկությունը։ Խնդրում ենք մեկ ամսվա ընթացքում քվեարկել այստեղ։--∑ίγμα (քնն.) 00:03, 9 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Ֆերմենտ

Բարև Ձեզ։ Առաջարկում եմ կարգավիճակից զրկել «Ֆերմենտ» հոդվածը։ Ժամանակին այն Հայերեն Վիքիպեդիայի լավագույն հոդվածներից էր, բայց այս տեսքով եթե այժմ ստեղծվեր, ոչ միայն ընտրյալ չէր դառնա, այլև որպես անաղբյուր հոդված կջնջվեր մեկ շաբաթ հետո։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:55, 9 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Նոր քվեարկություն. «Ֆերմենտ» հոդվածի կարգավիճակի հեռացման համար

  Մեկնաբանություն՝ քանի որ ունենք կարգավիճակի զրկման կանոնակարգ, միանգամից բացվել եմ զրկելու քվեարկության ենթաէջ, որից էլ կհասկանանք համայնքի դիրքորոշումը: Քվեարկությունը կտևի մեկ ամիս, քվեարկել կարող եք այստեղ:--∑ίγμα (քնն.) 01:17, 9 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել