Վիքիպեդիա:Գնահատում/Թեյլորի շարք
Ըստ կանոնակարգի հոդվածը գնահատման փուլը չի անցնում, եթե արձագանք չի ստացել։ Չնայած կանոնակարգում «արձագանքը» սահմանված չէ (գոնե ոչ հստակ), բայց քանի որ ես կանոնակարգի բացից կախվելու մտադրություն չունեմ, համարում եմ, որ այս գնահատումը արձագանք չի ունեցել ու փակում եմ այն։ TonJ ջան, շատ շնորհակալություն ու կներես :)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:33, 18 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Թեյլորի շարք (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | Հուլիսի 19, 2020 - Օգոստոսի 18, 2020 |
---|
Բարև Ձեզ, ժողովուրդ ջան։ Ես գիտեմ, որ մաթեմ առանձնապես չեք սիրում ու խոստանում եմ հաջորդ անգամ փորձել մաթեմից հեռու թեմա առաջադրել։ Այս հոդվածը թարգմանել եմ Անգլերեն Վիքիպեդիայից, որտեղ լավ հոդված է։ Թարգմանելուց հետո փորձել եմ ԵՊՀ-ի օնլայն գրադարանից գտնել ու ավելացնել հայերեն աղբյուրներ (ցավոք ոչ բոլոր փաստերի համար հաջողվեց հայերեն աղբյուր գտնել)։ Կարծում եմ՝ այս տեսքով կարող է դառնալ «Լավ հոդված»։ Սիրով կլսեմ Ձեր կարծիքը։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:04, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Աշոտ ջան, հոդվածից ոչ մի բան չեմ հասկանում, կներես :)) Բայց այստեղ երևի պետք է «կարելի» լինի, չէ՞. «Աստիճանային շարքերը կարել է անդամ առ անդամ ածանցել և ինտեգրել, ինչը սովորաբար ավելի հեշտ է։»--TonJ (քննարկում) 19:07, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Խոստանում եմ վերևի խոստումս պահել, TonJ ջան ։Ճ։ Հա իհարկե, աստիճանային շարքերը մատնոց չունեն, դրա համար կար ու ձև չեն կարող անել :Դ։ Ուղղեցի արդեն, շնորհակալություն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:12, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Մերսի շատ, Աշոտ ջան:--TonJ (քննարկում) 19:17, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Խոստանում եմ վերևի խոստումս պահել, TonJ ջան ։Ճ։ Հա իհարկե, աստիճանային շարքերը մատնոց չունեն, դրա համար կար ու ձև չեն կարող անել :Դ։ Ուղղեցի արդեն, շնորհակալություն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:12, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Քանի որ արդեն առաջին կարծիքը կա ու տեխնիկապես հոդվածը կանցնի գնահատման փուլը (եթե երկու փաստարկված դեմ կարծիք չլինի) ու այս էջում քննարկում/հոդվածի գնահատում է տեղի ունենում, ոչ թե քվարկություն, ես անտեսում եմ գնահատմանը մարդկանց անձնապես չհրավիրելու կանոնը, քանի որ հակառակ դեպքում անորակ հոդվածը կարող է կարգավիճակ ստանալ։ Վարդան ջան, Dminasyan ջան, խնդրում եմ հնարավորության դեպքում աչքի անցկացնել հոդվածը։ Չնայած հիմնականում օգտվել եմ Տոնոյանի բառարանից ու հայերեն գրքերում ստուգել եմ թարգմանությունները, բայց ամեն դեպքում կխնդրեմ համոզվել, որ տերմինների թարգմանության ընթացքում սխալներ չեմ արել (ես մաթեմատիկա սովորել/սովորում եմ անգլերենով, այդ պատճառով ցանկանում եմ լսել Ձեր կարծիքը)։ Հաճույքով կլսեմ Ձեր քննադատությունները։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:39, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։