Բարև, ես Տիգրան Օվանյան եմ։ Սիրում եմ պատմություն, աշխարհագրություն: Այժմ ես խմբագրել եմ 1200 հոդված, որոնցից 278-ը ստեղծել եմ: Հիմա ես ունեմ մի շարք նպատակներ, օրինակ՝ դարձնել իմ խմբագրումները ավելի որակյալ: Եթե դուք տեսնեք իմ առաջին խմբագրումը, կնկատեք, որ այն կատարված է շատ սխալներով: Բայց ես փորձում եմ ամեն անգամ խմբագրել ավելի որակյալ ու հղկված:
Սկզբում զբաղվում էի պատմության հետ կապված հայերեն հոդվածների բարելավմամբ, հիմնականում թարգմանելով դրանք ուրիշ լեզուներից: Այդ ժամանակ էլ ստեղծեցի իմ առաջին քարտեզները և դիագրամները, որոնց որակը այդքան էլ լավ չէին:
Եվ իմ ամբող վիքիգործունեության ընթացքում իմ քարտեզների որակը մեծանում էր: Այժմ պատրաստում եմ բավականին լավ քարտեզներ, բայց ես հասկանում եմ, որ դրանք դեռ շատ որակյալ չեն:
Վերջերս զբաղվում եմ պորտալներով, որովհետև Վիքիպեդիայի այդ ոլորտը շատ հետամնաց է և թույլ զարգացած: Արդեն պատրաստել եմ 20-ից ավել պորտալներ տարբեր թեմաներով: Նախնական նպատակ է իմ համար՝ ստեղծել բոլոր պորտալները պատմության մասին: Իսկ պորտալներով զբաղվելու ընթացքում ավելի շատ իմացա վիքիկոդի մասին, որը ինձ օգնում է ներկա խմբագրումները կատարելիս:
Վիքիպեդիան դարձել է իմ համար շատ կարևոր հարթակ, որտեղ ես ստանում եմ նոր գիտելիքներ, դառնում եմ ավելի փորձառու:
|
Իմ Վիքիպեդիայի գործունեությունը որպես Tigran Ovanyan մասնակից սկսվեց Հունիսի 3-ից: Առաջին իմ խմբագրումը եղել է Արցախի ազգային ժողով հոդվածը: 2020 թվականի Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտելուց հետո, ես որոշեցի մտնել Վիքիպեդիա և կատարել իմ առաջին խմբագրումը՝ ավելացնել նոր ԱԺ-ի դիագրամ: Բայց մտնելով էջ, ես նկատեցի հոդված թերրիությունը: ԵՒ որոշեցի ոչ թե ուղղակի ավելացնել նոր ԱԺ-ի մասին տեղեկություն, այլ ամբողջությամբ թարմացնել հոդվածը: ԵՒ ես մինչ այսօր գոհ եմ իմ առաջին խմբագրությունից: Նաև դա իմ առաթին խմբագրումն էր, որտեղ ես խորացա կաղապարների և վիքիկոդի մեջ:
Առաջին մեծ խմբագրումը ըստ ինձ եղել էր Ադրբեջանի պատմությունը: Մտնելով այդ հոդվածի էջ, ես նկատեցի, որ տեղեկությունը քիչ էր: Արագ ուսումնասիրելով նյութը, ես սկսեցի խմբագրել: Հաջորդ իմ խմբագրումները նույնպես կապված էին պատմության հետ:
Նաև ես կատարել եմ Վիքիպեդիայում թարգմանություններ: Օգտագործելով վիքիպեդիայի թարգմանության ծրագիրը, ես կատարեցի իմ առաջին խմբագրումը՝ ՙՙԱրցախի քաղաքական կուսակցությունների ցանկ՚՚:
Սկսած 2020թ.-ի Հոկտեմբերից զբաղվում եմ պարտալների ձևավորմամբ: Իսկ իմ առաջին պորտալը Սյունիքի մարզի պորտալն է:
Այժմ վերցրել եմ արձակուրդ, որից հետո կշարունակեմ խմբագրել:
|