Վիքիպեդիա:Հեղինակային իրավունքներ

Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։
↱
  • ՎՊ:ՀԻ

Հայերեն Վիքիպեդիա մասնակիցների գործողությունները հեղինակային իրավունքների պահպանման ոլորտում պետք է համաձայնեցվեն՝

CC-BY-SA-3.0 և GFDL արտոնագրերը, որոնցով հրապարակվում և տարածվում են Հայերեն Վիքիպեդիայի տեքստային նյութերը, թույլ են տալիս դրանց տարածումը, փոփոխությունը և օգտագործումը ցանկացած (այդ թվում առևտրային) նպատակներով, պայմանով, որ արտոնագրերը մնում են ուժի մեջ, և նշվում է հղում՝ Վիքիպեդիան որպես աղբյուր։ Վիքիպեդիայում բացակայում են անփոփոխ բաժինները, ինչպես նաև ներածական և եզրափակիչ տեքստերը:

Համաձայն Բեռնի կոնվենցիան գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին[Ն 1]՝ հեղինակային իրավունքը տարածվում է լռելյայն: Դա նշանակում է, որ նույնիսկ եթե ստեղծագործությունները չեն դրոշմվել հեղինակային իրավունքի պահպանության նշանով, ապա կարող են լինել հեղինակային իրավունքի օբյեկտ։

Կողմնակի տեքստերի օգտագործում հոդվածներ գրելիս խմբագրել

Տեքստը կարող է տեղադրվել հայերեն Վիքիպեդիայում միայն ստորև նշված պայմաններին բավարարելու դեպքում՝

  • եթե այդ տեքստը հանդիսանում է հանրային սեփականություն (ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ծագման երկրում),
  • եթե այս տեքստը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ (օրինակ, մի շարք երկրներ նման տեքստերի մեջ ներառում են օրենքները և այլ պաշտոնական փաստաթղթերը, բանահյուսությունը, տրանսպորտի տեղաշարժի և հեռուստահաղորդումների ծրագրերը),
  • եթե Դուք եք այդ տեքստի հեղինակը և համաձայն եք դրա տարածման, փոփոխման և օգտագործման (այդ թվում առևտրային) CC BY-SA (և, հնարավոր է, GFDL) արտոնագրի պայմաններով. թույլտվությունների գրանցման մանրամասները տե՛ս Վիքիպեդիա:Բաց կոդով տոմսի հայցի համակարգ,
  • եթե այդ տեքստի իրավատերը թույլատրել է տարածումը, փոփոխությունը և օգտագործումը (այդ թվում առևտրային) CC BY-SA (և, հնարավոր է, GFDL) արտոնագրի պայմաններով:

  Կարևոր է՝ Թյուրիմացությունից խուսափելու համար փոխառնելուց անհրաժեշտ է վերլուծել ստեղծագործությունների հանդեպ հեղինակային իրավունքների արժանահավատությունը և կազմը փոխառած սկզբնաղբյուրներում:

Թույլատրվում է փաստերի փոխառում (փաստացի տեղեկատվություն) հոդվածի օբյեկտի վերաբերյալ:

Թույլատրվում է մեջբերում՝ մեջբերման խելամիտ սահմաններում:

Տե՛ս նաև:

Տեքստերի օգտագործում Վիքիպեդիայում խմբագրել

Վիքիպեդիայի այլ հոդվածներից կամ լեզվական բաժիններից տեքստեր պատճենահանելիս կամ թարգմանելիս ևս պետք է պահպանել հեղինակային իրավունքները, և հատկապես՝ Օգտագործման պայմանների և GNU FDL և Attribution/Share-Alike 3.0 արտոնագրերի պահանջները և նշել հոդվածների հեղինակներին, օրինակ, այլ հոդվածի խմբագրումների պատմությանը հղումներ ավելացնելու միջոցով (քննարկման էջում {{Թարգմանված հոդված}} կաղապարի միջով կամ խմբագրման մեկնաբանություններում) կամ ուղղակի թվարկելով վերցված նյութի հիմնական հեղինակներին:

Ոչ Վիքիպեդիայից թարգմանությունների օգտագործում խմբագրել

Համաձայն ամերիկյան օրենսդրության (The Copyright Act)՝ հեղինակային իրավունքով պաշտպանված տեքստի թարգմանության տարածումն արգելվում է առանց իրավատիրոջ թույլտվության (տես § 106 · Exclusive rights in copyrighted works: "the owner of copyright (...) has the exclusive rights to do and to authorize (...) derivative works հիմնված upon the copyrighted work"). Բացի այդ, համաձայն Բեռնի կոնվենցիայի 8-րդ հոդվածի՝ «սույն Կոնվենցիայով պաշտպանվող գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակները բնօրինակ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի գործողության ողջ ընթացքում օգտվում են բացառիկ իրավունքից թարգմանել և թույլատրել իրենց ստեղծագործությունների թարգմանությունները»: Համանման դրույթներ կան սույն կոնվենցիային մասնակից բոլոր երկրների օրենսդրության մեջ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հայաստանի: Ուստի հանրային սեփականություն չհամարվող և ազատ արտոնագրով չհրատարակված տեքստերի թարգմանությունները չեն կարող տեղադրվել Վիքիպեդիայում:

Պատկերների օգտագործում հոդվածներ գրելիս խմբագրել

Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում կարելի է ազատ օգտագործել Վիքիպահեստից ցանկացած պատկեր, իսկ Հայերեն Վիքիպեդիայում պատկերներ բեռնելիս պետք է գործել ըստ ոչ ազատ պատկերների օգտագործման կանոնների և պատկերների արտոնագրման ուղեցույցի:

Ինչ անել հեղինակային իրավունքների խախտման դեպքում խմբագրել

Տեքստ խմբագրել

Եթե էջի բովանդակությունը ցանկացած անվանական տիրույթում առաջին տարբերակով ակնհայտորեն պատճենված է ոչ ազատ աղբյուրից (օրինակ, որևէ գրքից կամ քոփիրայթով նշված կազմակերպության պաշտոնական կայքից), և հեղինակային իրավունքների խախտումը չի վերացվել տեքստն արտագրողի կողմից, այն պետք է շատ արագ հեռացվի: Դրա համար սկզբում հոդվածում պետք է դնել կաղապար {{ՀԻ խախտում|url=արտագրման հղումը}}, իսկ այդ հոդվածը ստեղծած մասնակցի քննարկման էջում՝ հաղորդագրություն {{subst:ՀԻ խախտում|pg=էջի անվանում|url=նյութի արտագրման սկզբնաղբյուր}}:

Եթե կան կասկածներ, որ տեքստը պատճենված է մեզ մոտ, ոչ թե մեզանից[Ն 2], կամ հայտնի չէ, թե արդյոք աղբյուրն անազատ է, ինչպես նաև ցանկացած այլ կասկածի դեպքում հոդվածը պետք է ներկայացնել սովորական ջնջման:

Եթե հեղինակային իրավունքները խախտող հատվածը տեղադրված է տարբերակում, որը չի խախտում հեղինակային իրավունքը, պետք է կա՛մ հետ շրջել այդ խմբագրումը՝ նշելով մեկնաբանություններում պատճառը և տեքստի հեղինակային իրավունքները խախտող սկզբնաղբյուրը, կա՛մ ինքնուրույն վերաշարադրել այն:

Նիշքեր խմբագրել

Նիշքերի (նկարների) օգտագործումը մանրամասն նկարագրված է Վիքիպեդիա:Պատկերազարդում և Վիքիպեդիա:Նիշքերի հեղինակային իրավունքների պիտակներ ուղեցույցներում:

Նիշքերը, որոնք վերբեռնված են առանց հեղինակի կամ արտոնագրի մասին տեղեկույթի, պետք է նշել {{Թերի նիշք}} կաղապարով, իսկ բեռնած մասնակցի էջում տեղադրել {{subst:Ծանուցում/Պատկերի հնարավոր ջնջում|''նիշքի անվանում''}}, կաղապարը՝ տեղեկացնելով այն մասին, որ առանց արտոնագրի մասին տեղեկատվության նիշքը ենթակա է ջնջման մեկ շաբաթվա ընթացքում։

Նախազգուշացումներ խմբագրել

Մասնակցին, որը կասկածվում է գրագողության մեջ, պետք է զգուշացնել, իսկ հեղինակային իրավունքը պարբերաբար խախտողներին, երբ բարի մտադրություններ ունենալ ենթադրելու համար արդեն հիմքեր չկան, կարող է կիրառվել արգելափակում:

Պատասխանատվություն հեղինակային իրավունքների խախտման համար խմբագրել

Հեղինակային իրավունքների խախտման համար Վիքիպեդիայի կանոններով նախատեսված են վարչական ազդեցության միջոցներ, ընդհուպ մինչև իրավախախտի ամբողջական արգելափակում կայքում:

Վիքիպեդիայից դուրս հեղինակային իրավունքների խախտման համար նախատեսված են վարչական, քրեական և քաղաքացիական պատասխանատվության միջոցներ։

Վարչական և քրեական գործերը քննվում են իրավախախտման վայրում, իսկ քաղաքացիական հայցերը՝ խախտողի բնակության (գտնվելու) վայրում:

Մրցույթներին ներկայացվող պահանջներ խախտումների կանխարգելման նպատակով խմբագրել

Վիքիպեդիայում անցկացվող կամ գովազդվող հոդվածներ գրելու կամ բարելավելու ցանկացած մրցույթ անցկացման կանոններում պետք է պարունակի հետևյալ դրույթները՝

  1. Մրցույթի ժյուրին անցկացնում է մրցույթին ներկայացված հոդվածների ամբողջական կամ մասնակի ստուգում՝ հեղինակային իրավունքների խախտման առարկայի շուրջ: Մասնակի ստուգումների արդյունքում հեղինակային իրավունքների խախտումներ հայտնաբերելիս հնարավոր է երկու տարբերակ՝
    1) այդ մասնակցի հոդվածների ամբողջական ստուգում,
    2) այդ մասնակցի հոդվածների լրացուցիչ մասնակի ստուգում, որի արդյունքներով նոր խախտումների հայտնաբերման դեպքում նա հեռացվում է մրցույթից առանց ամբողջական ստուգման:
  2. Ամեն դեպքում մասնակիցը ենթակա է որակազրկման, եթե մասնակիցը չէր կարող իմանալ պահանջների մասին (ՎՊ:ՀԻ), և նրա մրցութային հոդվածների տեքստերում ադմինիստրատորների կամ մրցույթի ժյուրիի կողմից հաստատվել են հետևյալ ենթակետերից մեկի պահանջներին բավարարող հեղինակային իրավունքների խախտումներ՝
    ա) 2 կամ ավելի հոդվածներում խախտումները հանգեցրել են ջնջման կամ պահանջվել են հոդվածի կամ դրա էական մասին լիարժեք վերաշարադրում,
    բ) խախտումները պարբերական բնույթ են կրում:

Տե՛ս նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Համաձայնագրի տեքստը Հայերեն Վիքիդարանում։ Համաձայնագրի ամփոփումը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կայքի անգլերեն և ռուսերեն տարբերակում։
  2. Նման ենթադրության ստուգման առաջին փուլը պետք է լինի տեքստի ստեղծման ժամանակի համեմատումը. ակնհայտ է, որ Վիքիպեդիայի տեքստին նման տեքստն ավելի ուշ է գրվել, չի կարող լինել հոդվածի տեքստի սկզբնաղբյուր (չնայած դրանք կարող են լինել միևնույն ելակետային տեքստի արդյունք):

Ծանոթագրություններ խմբագրել