Վիքիպեդիա:Տերմինների քննարկում
Տերմինների (եզրույթների) քննարկման հարթակ Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի եզրույթների քննարկման հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում տարբեր եզրերի շուրջ ծագած խնդիրները, տարաձայնությունները լուծելու համար։ |
Որոնել Տերմինների քննարկման էջում արխիվում
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||||
Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում հաճախակի օգտագործվող տերմինների մասին համաձայնության գալու համար։ Եթե դուք համաձայն չեք նախագծում օգտագործվող որևէ տերմինի թարգմանության կամ պատշաճության հետ, ապա ստեղծեք նոր ենթաբաժին ստորև ընդգրկված Քննարկումներ վերնագրի տակ։ Քննարկման ավարտից հետո ընտրված տարբերակը ավելացվում է Վիքիպեդիա:Տերմիններ էջում։ Ավարտված քննարկումը փոխադրվում է արխիվ։
Նոր քննարկում ավելացնել հետևալ կերպ.
=== Տերմինը === Ձեր դիտարկումները և հիմնավորումները։ --~~~~~ '''առաջին տարբերակ''' '''երկրորդ տարբերակ''' '''Այլ (Առաջարկեք ձերը)''' '''Քննարկման արդյունք'''
Ավտոմեքենա / Ավտոմոբիլ
խմբագրելԿոմունա
խմբագրելՏոհմեր թե՞ Ընտանիք
խմբագրելCategory:Families by nationality հայերեն պետք է լինի Կատեգորիա:Տոհմեր ըստ ազգության թե՞ Կատեգորիա:Ընտանիքներ ըստ ազգության:--֎ Պանդուխտ 19:19, 21 Հուլիսի 2017 (UTC)
Աֆիոն Կարահիսար
խմբագրելԳիտական
խմբագրելԽնդրում եմ գրախոսել հետևյալ թարգմանությունները/բացատրությունները.
- Գիտնականներ (scholars), գիտության ցանկացած բնագավառի (այդ թվում՝ հասարակական և հումանիտար, բնական և ճշգրիտ) առարկայի մասնագետ:
- Բնական և ճշգրիտ մասնագիտություններ գիտնականներ (scientists), բնական և ճշգրիտ գիտությունների բնագավառի առարկայի մասնագետ:
- Ակադեմիականներ, (academics), բարձրագույն ուսումնական հաստատություններում (համալսարաններում և քոլեջներում) հետազոտություն իրականացնող գիտնական կամ այդ հաստատության դասախոս:
- Ակադեմիկոսներ (academicians), գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ:--Ben Men Lyun (քննարկում) 16:00, 1 Փետրվարի 2020 (UTC)
Ելտըզ՞, թե՞ Ելդըզ
խմբագրելԿերպարվեստի բառարան
խմբագրելԲարի օր բոլորին, թարգմանությունների ժամանակ հատկապես մասնագիտական եզրերի հարցում շատ են սխալներ անում։ Օգնության համար, առաջարկում եմ յուրաքանչյուրս մեր մասնագիտական կամ պարզապես գիտելիքներն օգտգործելով կարող ենք ոչ մեծ, բայց շատ կարևոր բառարաններ սարքել ու տեղադրել օգնության բաժնում։ Կարծում եմ, ինչ որ չափով կօգնի թարգմանությունների ժամանակ։ Ես Վիքիպեդիա:Կերպարվեստի բառարանը սկսել եմ՝ մի 100 բառ կձգի, և շուտով կտեղադրեմ։--BekoՔննարկում 18:01, 12 Հունիսի 2020 (UTC)
- Beko ջան, այլ լեզուների վիքիներում կա՞ այն, եթե կա, կխնդրեմ ուղարկել։--Նուբեռելլա 💬 18:10, 12 Հունիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, ճիշտն ասած ուրիշ տեղ չեմ տեսել, ես ինքս եմ սարքում հայերեն-անգլերեն-ռուսերեն ու համառոտ բացատրությունը տարբերակով։--BekoՔննարկում 18:32, 12 Հունիսի 2020 (UTC)
- Արտավիքիական տիրույթում մի քանի անգամ քննարկել ենք, ցավոք օդում է մնացել, հուսամ՝ այժմ լավ նախադեպ կլինի ու շարունակություն կունենա։ Շնորհակալություն, Beko ջան։--A.arpi.a (քննարկում) 18:24, 12 Հունիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, ճիշտն ասած ուրիշ տեղ չեմ տեսել, ես ինքս եմ սարքում հայերեն-անգլերեն-ռուսերեն ու համառոտ բացատրությունը տարբերակով։--BekoՔննարկում 18:32, 12 Հունիսի 2020 (UTC)
- Հիանալի միտք է, Beko ջան։ Մաթեմատիկան սկսեցի այսօր, քիչ-քիչ կլրացնեմ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:14, 16 Հուլիսի 2020 (UTC)
- Ֆիլատելիան էլ հերթի է։--BekoՔննարկում 13:34, 16 Հուլիսի 2020 (UTC)
- Beko ջան, վերևում հղումը կուղղե՞ս. տեղափոխել ես, կարմրել է: --23artashes (քննարկում) 13:43, 16 Հուլիսի 2020 (UTC)
- Ֆիլատելիան էլ հերթի է։--BekoՔննարկում 13:34, 16 Հուլիսի 2020 (UTC)
Կոռուպցիա և կաշառակերություն
խմբագրելՈղջույն համայնք ջան, քննարկուներից մեկի ժամանակ հարց առաջացավ՝ արդյոք կոռուպցիան և կաշառակերությունը նույնն են։ Ըստ իս՝ կաշառակերությունը կոռուպցիայի մի մասն է միայն։ Վիքիում այս երկու էջերը վերահղված են։ Օրինակ այստեղ գրված է սահմանում, որտեղ ասվում է, որ «Կոռուպցիան դա պետական իշխանության չարաշահումն է` անձնական նպատակով շահ ստանալու համար»։ Հետաքրքիր է ձեր կարծիքը։ Կանխավ շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 13:31, 17 Հունիսի 2020 (UTC)
- Կաշառակերությունը շատ ավելի լայն հասկացություն է, և ընդգրկում է կյանքի բոլոր ոլորտները: Դասախոսին կամ ավտոտեսուչին, օրինակ, չեմ կարծում, որ ասեն՝ կոռումպացված: Դա ավելի շատ վերաբերում է իշխանություններին: --Հայկ (արաբագետ) 13:46, 29 Հունիսի 2020 (UTC)
Հարգելի համայնք: Դիմում եմ ձեր օգնությանը: Անահիտ Մակարյանը իմ քննարկման էջում խնդրել է վերնագրում նշված հոդվածները միօրինականացնել: Անկեղծ ասած, չեմ կողմնորոշվում, թե որն է ճիշտ տառադարձումը: «Լեզվաբանական բառարանում» գտել եմ լեզվի գրելաձևը` օկցիտանա (տես ԼԱՆԳ ԴՈԿ բառահոդվածը): Կարծում եմ` սա կարելի է ընդունել որպես հիմք: Սպասում եմ կարծիքների: Շնորհակալություն: --23artashes (քննարկում) 12:47, 16 Հուլիսի 2020 (UTC)
Անդրկովկա՞ս
խմբագրելՀարգելի՛ խմբագիրներ, ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրել հետևյալ հարցին։ Քանի որ բազմաթիվ հոդվածներ հայերեն են թարգմանվում այլ լեզուներից (բավականին հաճախ՝ ռուսերենից), մեզ մոտ առաջացել է հետևյալ խնդիրը․ Հարավկովկասյան տարածաշրջանը «Անդրկովկաս» անվանելը (նկատի ունենալով Հայաստանը, Վրաստանը, Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը) հայկական լեզվամտածողության դիրքերից բավականին սխալ է, քանի որ այն արհեստականորեն ներմուծվել է ռուսերենից և նշանակում է «Կովկասից անդին» (այսինքն՝ Ռուսաստանի դիրքերից Անդրկովկասը Հարավային Կովկասն է, իսկ Հայաստանի կամ Արցախի դիրքերից՝ Հյուսիսային Կովկասը): Առաջարկում եմ «Անդրկովկաս» (աշխարհագրական-քաղաքական տարածաշրջանի իմաստով) եզրույթը փոխարինել Հարավային Կովկասով։--Օmıcrօn 22:23, 3 Օգոստոսի 2020 (UTC)
- Օmıcrօn ջան, կխնդրեմ գրածդ հաստատես համապատասխան աղբյուրներով։--Սամվելքննարկում 13:22, 4 Օգոստոսի 2020 (UTC)
- Սամվել ջան, համեցիր (Prof. Thomas V. GAMKRELIDZE. "Transcaucasia" or "South Caucasus"? Towards a more exact geopolitical nomenclature* in: *«Postcommunist Democratic Changes and Geopolitics in South Caucasus»: "International Research Center for East-West Relations", Tbilisi, 1998, pp. 40-42.
[1])--Օmıcrօn 13:44, 4 Օգոստոսի 2020 (UTC)
- Բա Անդրկովկա՞ս որին/ինչին կոչենք Օmıcrօn ջան: --Valen1988 (քննարկում) 13:32, 4 Օգոստոսի 2020 (UTC)
- Valen1988 ջան, դե եթե սխալ է՝ իմաստ չունի կոչելը։ Հարավային Կովկաս կամ Այսրկովկաս և Հյուսիսային Կովկաս։--Օmıcrօn 13:44, 4 Օգոստոսի 2020 (UTC)
- Օmıcrօn ջան, խնդրում եմ մեկնես, գրածդ պարզ չէր. քո ասելով Անդրկովկաս բառը սխալ է՞, այդպիսի բառ չկա՞, փոխարենը կիրառենք վերոնկարագրյալ եզրույթները՞: --Valen1988 (քննարկում) 13:46, 4 Օգոստոսի 2020 (UTC)
- Այո, Հարավային Կովկաս ավելի ճիշտ է մեր պարագայում։ --Օmıcrօn 13:49, 4 Օգոստոսի 2020 (UTC)
- Ինչպե՞ս է հնարավոր մի ամբողջ բառ, դիցուք՝ «Անդրկովկաս»-ը, հանել հանրագիտարանից այն պարագայում, երբ բոլորը դա են օտագործում՝ նշելու համար որոշակի տարածք:--TonJ (քննարկում) 17:59, 4 Օգոստոսի 2020 (UTC)
- TonJ ջան, կվերաձևակերպե՞ս (կհստակեցնես) միտքդ և հարցադրումդ։--Օmıcrօn 20:02, 4 Օգոստոսի 2020 (UTC)
- ինչպես է հնարավոր որոշակի տարածք ցույց տվող և լայն գործածություն ունեցող բառը (Անդրկովկաս) հանել հանրագիտարանից:--TonJ (քննարկում) 08:16, 5 Օգոստոսի 2020 (UTC)
- TonJ ջան, դե «Հարավային Կովկաս»-ը ևս որոշակի տարածք է ցույց տալիս, ունի լայն գործածություն և վերոնշյալ պատճառների ուժով՝ ավելի ճշգրիտ է։ --Օmıcrօn 21:21, 5 Օգոստոսի 2020 (UTC)
Աշխարհագրական անվանումներով զբաղվող որևէ կազմակերպություն կա՞, օրինակ՝ գիտությունների ակադեմիայի ինստիտուտներից որևէ մեկը, որտեղից կարող ենք գիտական կամ պետական որևէ կարծիք կամ որոշում իմանալ աշխարհագրական եզրերի մասին։ Գրենլանդիան կանաչ երկիր չի, Խաղաղ օվկիանոսը խաղաղ չի, Նիցցան ու Մեխիկոն էլ ռուսներից ենք վերցրել ու այդպես շատ անվանումներ կան, որ իրականությանը չեն համապատասխանում կամ անվանել են տարածաշրջանում որևէ ժամանակ գերիշխող երկիրը, ու դա ամրացել է և օգտագործվում է։ Հնարավոր է, Գամկրելիձեն իր երկրի քաղաքական կուրսին է հավատարիմ, բայց հայ գիտնականների ընդունված կարծիք կա՞։ Մինչև գիտական, պետական մակարդակով որոշում չլինի, կարծում եմ փոխելու իրավունք չունենք։ --ԲեքոՔննարկում 16:36, 26 Օգոստոսի 2020 (UTC)
Հիթ-շքերթ
խմբագրելՀայերեն Վիքիպեդիայում շատ հաճախ record chart իմաստով օգտագործվում է հիթ-շքերթ տերմինը, թեև այն ոչ թե ձայնագրման չարթ է նշանակում, այլ Hit parade։ Չարթի և հիթ-շքերթի միջև տարբերություն կա, և հիթ-շքերթն ինչ-որ չափով ձայնագրման չարթի ավելի «նեղ մասնագիտացված» տարբերակն է։ Որպեսզի երկար չգրեմ, առաջարկում եմ նայել անգլերեն քննարկումը, որտեղ, ոնց երևում է, վերջնական կոնսենուսի են եկել այս հարցով։ --TheBabushka 🐙 10:10, 31 Հունվարի 2021 (UTC)
Սերմամաբ թե՞ ծագմամբ
խմբագրելՄենք ունենք Կատեգորիա:Վրացիներ հայկական ծագմամբ և Կատեգորիա:Թուրքեր հայկական սերմամբ։ Ենթադրում եմ, որ հոդվածներում երկու տարբերակներն էլ կարող են օգտագործվել, բայց կատեգորիաները պետք է նույն սկզբունքով կառուցված լինեն՝ հեշտ գտնելու և կրկնակ կատեգորիաներից խուսափելու համար։ Այս տարբերակներից ո՞րն է ավելի ճիշտ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:31, 7 Օգոստոսի 2022 (UTC)
- Կողմ «ծագմամբ» տարբերակին։ --ջեօ 🌱 17:40, 7 Օգոստոսի 2022 (UTC)
Արևելյան Ադրբեջա՞ն, Արևելյան Ատրպատական
խմբագրելՀարգելի համայնք, քիչ առաջ @ArmSirius մասնակիցը Ռաիսիի ուղղաթիռի վթարի հոդվածում Արևելյան Ադրբեջանը անվանափոխեց Արևելյան Ատրպատականի։ Եթե սա հիմք ունի, ապա խնդրում եմ անվանափոխել Արևելյան Ադրբեջան հոդվածը և այս եզրը բոլոր մյուս հոդվածներում։ Եթե ոչ, ապա ստիպված եմ հոդվածում փոփոխությունը հետ շրջել։ ԲեքոՔննարկում 09:08, 20 Մայիսի 2024 (UTC)
- Երևի թե էստեղ պետք է նաև @ArmSirius-ը գրի, հասկանանք՝ ինչն է որպես հիմք վերցրել։ GeoØ (✖) 11:53, 20 Մայիսի 2024 (UTC)
Ողջույն, հարգելի վիքիհամայնք։ Մի քիչ պատմական ակնարկ․ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող «Արևելյան Ադրբեջան» նահանգը համապատասխանում է պատմական Ատրպատական պետությանը։ Նահանգը, շատ ցանկանալու դեպքում էլ, չենք կարող ասել «Արևելյան Ադրբեջան», որովհետև, եթե տառադարձենք նահանգի անվանումը պարսկերենից (չնայած բառի ծագումը արաբական է), ապա պետք է լինի «Ազարբայեջան»։ Հետագայում, երբ ստեղծվեց արհեստածին «Ադրբեջան» պետությունը, նրանք վերցրին հենց Իրանի հյուսիսում գտնվող «Ազարբայեջան» նահանգի անունը, բացի այդ նրանք Իրանի հյուսիսը հայտարարեցին իրենց «պետության» մի մասը (սա պանթյուրքիզմի մի մաս էր կազմում)։
Մեզ՝ հայերիս համար, ընդունելի է (ինչպես օրինակ պատմական գրքերում) և պետք է ընդունելի լինի «Արևելյան Ատրպատական» անվանումը։ Եվ քանի որ Վիքիպեդիան, ենթադրում եմ նաև նրա մաս կազմող համայնքը, շատ են սիրում փաստեր, ապա, որպես պարզագույն օրինակ կարող եմ ասել, որ պետական մակարդակով (օրինակ ՀՀ ԱԳ) կիրառվում է «Արևելյան Ատրպատական» տարբերակը (տես՝ https://www.mfa.am/hy/press-releases/2018/05/22/amb-tabriz/8238)։ --ArmSiriusՔննարկում 15:15, 20 Մայիսի 2024 (UTC)