Քրիստոֆեր Սմարթ
Քրիստոֆեր Սմարթ կամ միսիս Մերի Միդնայթ (անգլ.՝ Christopher Smart, գրական կեղծանունը՝ անգլ.՝ Mrs. Mary Midnight[4], ապրիլի 11, 1722[1][2], Շիպբորն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 21, 1771[1] կամ մայիսի 20, 1771[3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ։ Հայտնի է «Երգ Դավթին» (անգլ.՝ A Song to David) և «Ցնծացեք Գառով» (լատին․՝ Jubilate Agno) պոեմներով, որոնց մի մասը գրվել է հոգեբուժարանում եղած ժամանակ։
Քրիստոֆեր Սմարթ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1722[1][2] |
Ծննդավայր | Շիպբորն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 21, 1771[1] (49 տարեկան) կամ մայիսի 20, 1771[3] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գրական անուն | Mary Midnight[3] |
Մասնագիտություն | գրող, թատրոնի դերասան, կոմպոզիտոր, քրիստոնեական հիմների հեղինակ, մանկագիր և խմբագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Պեմբրոկ քոլեջ, Դարհեմ դպրոց և Մեիդթոն Քերականական դպրոց |
Christopher Smart Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՔրիստոֆեր Սմարթը ծնվել է Քենթի նահանգի Շիպբուրն գյուղում, կալվածատիրոջ ընտանիքում[5]։ Սովորել է Քեմբրիջի համալսարանում, որտեղ ուշադրության է արժանացել իր լատիներեն բանաստեղծություններով և անտիկ հեղինակների թարգմանություններով, բանաստեղծական մրցույթներում բազմիցս արժանացած մրցանակներով։ Համալսարանն ավարտելուց հետո այնտեղ կատարել է տարբեր դասախոսական և վարչական պարտականություններ։ Ընդ որում, նա անկանոն կյանք է վարել, պարտքերի մեջ է խրվել և 1747 թվականին պարտատերերի պահանջով մի որոշ ժամանակ բանտարկվել է։
1752 թվականին Սմարթը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ համագործակցել է թերթերի և ամսագրերի հետ (Student և Midwife)։ Փորձել է գրել կատակերգական թատերգություններ։ 1756 թվականին հրատարակել է Հորացիոսի գրքի արձակ ուղերձ ներբողները[6]։
Մոտ 1751 թվականին Սմարթի մոտ հոգեկան խանգարումներ են ի հայտ եկել, որը ժամանակի ընթացքում վերածվել է հոգեկան մոլուցքի[Ն 1]։ Ժամանակակիցներիը վկայում են, որ նա մարդաշատ վայրերում միշտ աղոթում էր ամբողջ ձայնով, ծնկի էր գալիս, ձեռքերը պարզում երկինք և պահանջում էր, որ մյուսներն էլ հետևեն իր օրինակին։ Բազմաթիվ դժգոհություններից հետո Սմարթին տեղափոխում են լոնդոնյան Սուրբ Ղուկասի հիվանդանոցը, որը հոգեբուժարան էր, որտեղ պահվում է 1756-1763 թվականներին։ Սմարթի ավագ ընկեր և հովանավոր Սեմյուել Ջոնսոնը[8], կալանավորման ժամանակ այցելելով պոետին, բազմիցս պահանջում էր նրան ազատ արձակել՝ անելով հետևյալ հայտարարությունը․
Ավելի մեծ խելագարություն է առհասարակ չաղոթելը, քան աղոթել այնպես, ինչպես անում է Սմարթը[9]։ |
Սմարթը հոգեբուժարանում ստեղծել է «Երգ Դավթին»[10] և «Ցնծացեք Գառով» պոեմները[11], որոնք նրան փառքի են արժանացրրել՝ հետմահու։ Հոգեբուժաարանից հետո նա ապրել է կարիքների մեջ։ 1770 թվականին պարտքերի պատճառով նրան կրկին ձերբակալել են և մահացել է 1771 թվականի մայիսի 21-ին, աղքատության մեջ և մոռացվածության մատնված։
Սմարթի պոեզիան կրկին ուշադրության է արժանացել Ռոբերտ Բրաունինգի կողմից։ Ռոբերտ Բրաունինգը Սմարթի հանրահայտության համար մեծ ջանքեր է ներդրել և միաժամանակ «հնարամիտ խելագարի»՝ Սմարթի մասին ռոմանտիկ լեգենդ է ստեղծել։ Դանթե Գաբրիել Ռոսսետտիին «Երգ Դավթին» պոեմը անվանել է «18-րդ դարում անգլերենով գրված ամենակատարյալ բանաստեղծությունը»։ 20-րդ դարում Սմարթի բանաստեղծությունները, Ուիլյամ Բաթլեր Եյթսի կողմից արժանանալով մեծ գնահատանքի, ընդգրկվել են անգլիական պոեզիայի ոսկե ֆոնդում։ «Ցնծացեք Գառով» (Jubilate Agno) պոեմի հիման վրա Բենջամեն Բրիտտենը 1943 թվականին գրել է իր՝ «Ցնծացեք Գառով» (Rejoice in the lamb) տոնական կանտատը։
Ստեղծագործություն
խմբագրել1752 թվականին Սմարթը համագործակցել է լոնդոնյան թերթերի և ամսագրերի հետ, մասնավորապես՝ Student և Midwife[Ն 2]։ Այս երկու ամսագրերի հրապարակումներում պարզորոշ երևում է գործընկերների և ծանոթների մասին քնարական բանաստեղծական ոճից դեպի դառը և կատաղի երգիծանքի անցումը, որն ուղղված էր այն ժամանակվա կառավարությունում ակտիվ գործունեություն ծավալող քաղաքական գործիչներին[4]։
Սմարթը հսկայական բանաստեղծական ժառանգություն է թողել, որի մեծ մասը կրոնական և երգիծական բովանդակություն ունեն։ Նա փորձել է բեմական երգիծական պոեմներ ստեղեծել, որանցից է «Ծեր կնոջ հռետորաբանությունը» (անգլ.՝ The Old Woman's Oratory) երգիծական պոեմը[13]։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը համարվում է «Երգ Դավթին» պոեմը, որը գրվել է մոտ 1763 թվականին։ Պոեմում Բիբլիական արքա-բանաստեղծի[Ն 3] գովքը վերածվում է հոգևոր հիմնի՝ նվիրված Աստծուն և Նրա կողմից ստեղծված աշխարհին, որտեղ ամեն ինչ արժանի է գովաբանության և գովասանքի, իսկ ինքը՝ բանաստեղծը, դառնում է նոր Ադամ, որը ակնածանքով խոնարհվում է տիեզերքի գեղեցկության առաջ[10]։
«Ցնծացեք Գառով» (Jubilate Agno) պոմը պահպանվել է հատվածներով, ամբողջական այն հրատարակվել է 1954 թվականին։ Պոեմում բանաստեղծն իրեն անվանում է «Աստծո դպիր, ավետարանական դպիր» և ջանում է աշխարհում գոյություն ունեցող բոլոր առարկաներին տալ բանաստեղծական նկարագրություն։ Ավելի հայտնի է այն հատվածը, որը նվիրված է Սմարթի Ջեֆրի անունով կատվին, որտեղ հեղինակը վսեմ՝պատարագի նմանվող ոճով թվարկում է նրա արժանիքները։
Սմարթը Ռուսաստանում
խմբագրել21-րդ դարում Սմարթի անունը Ռուսաստանում դեռևս անհայտ էր։ Իրադրությունը փոխվել է, երբ 2001 թվականին ռուս գրականագետ Ե․ Վ․ Վիտկովսկին թարգմանել է «Երգ Դավթին» (Песнь Давиду) պոեմը, Գ․ Մ․ Կրուժկովը 2002 թվականին թարգմանել է «Ցնծացեք Գառով» (Jubilate Agno) պոեմից ընտրյալ հատվածներ, և Ս․ Պեչկինը 2005 թվականին թարգմանել է «Ցնծացեք Գառով» (Jubilate Agno ) պոեմը՝ մեկնաբանություններով։
Գրականություն
խմբագրել- Smart, Christopher (1980)։ «The Poetical Works of Christopher Smart, I: Jubilate Agno»։ Oxford: Clarendon,։ Վերցված՝ 2020-07-15։
- Sherbo, Arthur (1967). Christopher Smart, scholar of the university (English). East Lansing: Michigan State University Press. OCLC 358625.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Նշումներ
խմբագրել- ↑ Սակայն ոչ բոլոր ուսումնասիրողներն են համաձայնվել այն բանի հետ, որ նա «հիվանդագին պատանի» էր։ Նրա մանկության մասին միակ գրավոր հիշատակումը, որը վերաբերվում էր նրա մանկության իրադարձություններին, կապված է կարճ բանաստեղծության հետ, որը նա գրել էր չորս տարեկան հասակում, որտեղ նա մարտահրավեր է նետում հակառակորդին, որը կապ ունի մի տասներկուամյա աղջկա հետ[7]։
- ↑ Midwife ամսագրում հանդես է եկել «միսիս Մերի Միդնայթ» (անգլ.՝ Mrs. Mary Midnight) կեղծանունով[12]։
- ↑ Համաձայն Նոր Կտակարանի՝ Դավթի տոհմից է սերում Հիսուս Քրիստոսը[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 WeChangEd
- ↑ 4,0 4,1 Christopher Smart: Clown of God by Chris Mounsey, 2001. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
{{cite book}}
: Text "Online Research Library: Questia" ignored (օգնություն) - ↑ Reading Christopher Smart in the twenty-first century : by succession of delight. Lanham, Maryland. էջ 342. ISBN 978-1-61148-519-6. OCLC 841520293.
- ↑ Horace, Samuel Johnson; Benjamin Britten, Robert Browning. «Christopher Smart». Penny's poetry pages Wiki (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Sherbo, Arthur (1967). Christopher Smart, scholar of the university (English). East Lansing: Michigan State University Press. OCLC 358625.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Johnson, Samuel, 1709-1784. (1970). Johnson's Journey to the western islands of Scotland; and Boswell's Journal of a tour to the Hebrides with Samuel Johnson, LL. D;. London,: Oxford U.P. ISBN 0-19-281072-3. OCLC 101835.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Christopher Smart and the Enlightenment (1st ed ed.). New York: St. Martin's Press. 1999. ISBN 0-312-21369-7. OCLC 40200443.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - ↑ 10,0 10,1 10,2 A Song to David - Wikipedia. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Smith, Robin Flower (1927). The British Museum Quarterly. Vol. 2. էջեր 38–39. doi:10.2307/4420831. ISSN 0007-151X.
- ↑ Jensen, Gerard E. (1915). «Concerning Christopher Smart». էջեր 99–101. doi:10.2307/2916886. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Christopher Smart's Old Woman's Oratory and the Patent Theatres: Legitimacy, Transgression, and "Rational Mirth" - ProQuest». search.proquest.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Մատթ. 1։1-17
Հղումներ
խմբագրել
- Кристофер Смарт на е Wikilivres(չաշխատող հղում)
- Биография поэта на сайте Poets.org(անգլ.)
- Высказывания С. Джонсона о Смарте(անգլ.)
- Поэма «Песнь Давиду» Кристофера Смарта в переводе Евгения Витковского, в журнале «Пролог», Вып. № 5(37)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆեր Սմարթ» հոդվածին։ |