Վիքիպեդիա:Համաձայնություն

Վիքիպեդիայում համաձայնության հասնելու սխեմա

Վիքիպեդիան գործում է համաձայնությանը հասնելու ուղով՝ քաղաքավարի քննարկումների և բանակցությունների միջոցով։ Եթե որևէ հարցի շուրջ հետզհետե հաստատվում է համաձայնություն, ապա այն ընդունվում է որպես կանոնակարգ կամ ուղեցույց, հետագա անընդհատ նույնատիպ քննարկումներից խուսափելու համար։ Սույն կանոնով բացատրվում է, թե ինչպես հասնել համաձայնության, ինչպես որոշել արդյոք մասնակիցները եկել են համաձայնության թե ոչ:

Համաձայնության հասնել

խմբագրել

Խմբագիրները հաճախ համաձայնության են հասնում բնական եղանակով: Սակայն շատ հաճախ համաձայնության հասնելու համար անհրաժեշտություն է առաջանում քննարկումների միջոցով հասնել համաձայնության: Համաձայնության հասնելու ժամանակ հաշվի են առվում բոլոր առաջ քաշված հարցերը: Կատարյալ դեպքում համաձայության կարելի է հասնել առանց առարկողների, սակայն հաճախ շատ խմբագրողներ համաձայն չեն լինում մեծամասնության առաջ քաշած տարբերակներին: Այս դեպքում կարելի է կատարելագործել քննարկման առարկան, որը առավելագույն մոտ կլինի քննարկող կողմերի տարբերակներին:

Խմբագրման եղանակով համաձայնության հասնել

խմբագրել

Համաձայնությունը սովորական և հաճախ անտեսանելի երևույթ է Վիքիպեդիայում: Ցանկացած խմբագրում, որը չի ուղղվել կամ հետ շրջվել նշանակում է համաձայնեցված:

Բոլոր խմբագրումները պետք է բացատրվեն խմբագրողի կողմից, եթե դրա պահանջը առաջանա (բացառությամբ եթե պատճառը ակնհայտ է): Խմբագրման հետ կապված բացատրությունները պետք է գրվեն հոդվածի քննարկման էջում, որը կներառի խմբագրման պատճառը և այլ մանրամասներ:

Համաձայնության հասնել քննարկման միջոցով

խմբագրել

Երբ չեք կարողանում հասնել համաձայնության միայն խմբագրման միջոցով, համաձայնության կարելի է հասնել հոդվածին քննարկման էջում բացելով բաժին, որտեղ մանրակրկիտ բացատրեք Ձեր տեսակետը և փաստարկներով, վիքիպեդիայի կանոններով, վստահելի աղբյուրներով: Դուք կարող եք օգտագործել նմանատիպ այլ քննարկումներ, որոնց արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել: Արդյունքը կարող է չբավարարել քննարկման բոլոր մասնակիցներին, սակայն այն պետք է լինի լավագույն տարբերակը: Համաձայնությունը վիքիպեդիայում անըդմեջ գործառույթ է, հաճախ, մյուս մասնակիցների փաստարկներին դեմ գնալով, Ձեր տեսակետը պնդելու կամ անփոփոխ թողնելու փոխարեն, անհրաժեշտ է գնալ փոխզիջումների:

Հաճախ համաձայնության գալը դժվարանում է, այս դեպքերում քննարկման կարող եք հրավիրվել տվյալ ոլորտի մասնագետի կամ այլ երրորդ անձի: Ադմինիստրատորները կարող են միջամտել քննարկմանը, երբ նկատում են Վիքիպեդիայի կանոնների խախտում և արգելափակել քննարկման այն մասնակիցներին, որոնք իրենց գործողություններով խոչըդոտում են համաձայնության հասնելուն: Ադմինիստրատորները կարող են, ինչպես յուրաքանչյուր խմբագիր, հայտնել իրենց մասնագիտական կարծիքը կամ համաձայնության հասնելու համար խորհուրդներ տալ:

Համաձայնության կառուցում

խմբագրել

Խմբագրողները, որոնք ունեն չեզոք տեսակետ հիմնականում հասնում են համաձայության վերը թվարկված մեթոդներով: Սակայն խմբագրողները կարող են քննարկումը տանել փակուղի, երբ քննարկման կողմերը կամ կողմերից մեկը չի կարողանում գտնել համաձայնության գալու եզրերը, և հաճախ քննարկումը կրում է էմոցիոնալ բնույթ: Ի՞նչ պետք է անել նման իրավիճակներում, երբ ռացիոնալ մեթոդներով համաձայնության հասնելը գրեթե անհնարին է.

Համաձայնության կառուցում քննարկման էջում

խմբագրել

Եղեք համարձակ, բայց մի շտապեք: Շատ հաճախ մեկ խմբագրումը կարող է լուծել վեճը: Հստակ նկարագրեք խմբագրման պատճառը փաստերով: Եթե խմբագրումը չի ընդունվում փորձեք կատարել այնպիսի խմբագրում, որը հաշվի կառնի երկու կողմիերի փաստերը: Եթե խմբագրումը չի ընդունվում աշխատեք տվյալ հոդվածի քննարկման էջում բացել քննարկում այդ թեմայով:

Համաձայնության հասնելու համար փորձեք ուսումնասիրել կողմերի փաստարկները, անհամաձայնության դրդապատճառները, նախկինում համաձայնություն ձեռք բերված նմանատիպ քննարկումները և վիքիպեդիայի կանոնակարգերը և ուղեցույցերը: Փաստարկների որակները ավելի կարևոր են քան մեծամասնության կամ փոքրամասնության կարծիքը: Այնպիսի կարծիքներ ինչպիսին են օրինակ՝ «Ինձ այս տարբերակը դուր է գալիս» կամ «Իմ կարծիքով», չունեն կշիռ:

Համաձայնության կառուցում այլ անձանց կարծիքը լսելու միջոցով

խմբագրել

Երբ քննարկման էջում քննարկումները տարվում են փակուղի, քանի որ քննարկող կողմերը պնդում են իրենց տեսակետները և փոխզիջումների չեն գնում, կարող եք հրավիրել տվյալ բնագավառի մասնագետի կամ բանիմաց մասնակցի՝ իր կարծիքը հայտնելու համար: Սա հաճախ կարող է օգտակար լինել, քանի որ հրավիրված խմբագրողները կարող են իրենց փաստերով ապացուցել կողմերից մեկի ճշմարտացիությունը կամ ընտրել խմբագրման ոսկե միջինը: Սրա համար օգտագործող հիմնական ռեսուրսներն են.

Երրորդ կարծիք.
կարող եք հրավիրել որևէ չեզոք խմբագրի, ով հաճախ իր ճիշտ չեզոք խորհուրդներով և փաստարկներով կարող է վիճող կողմերին բերել համաձայնության:
Հայտարարության էջեր.
Վիքիպեդիան ունի տարբեր հարցերի բարձրացման էջեր, որտեղ կարելի է հրավիրել խմբագրողներին: Հրավերքը պետք է գրված լինի չեզոք և հակիրճ ներակայացվի քննարկման առարկան և կողմերի փաստարկները:
Մեկնաբանության հրավեր
Հոդվածի քննարկման էջում չեզոք հրավերի տեղադրում նշելով մասնակիցների անունները որոնց կարծիքը կցանկանայիք լսել:
Խորհրդարան.
Ավելի մեծ թվով մասնակիցների ներգրավման համար խորհրդարանի էջում տեղադրեք չեզոք տեսակետով ձևավորված հրավեր և հակիրճ նկարագրեք վեճի առարկան:

Շատ վիճահարույց հարցեր կարող են դրվել քվեարկության, սակայն այս մեթոդը չի ողջունվում վիքիպեդիայում քանի որ շատ դեպքերում մեկ փաստարկ կարող է ավելի ծանրակշիռ լինել քան մեծամասնության կարծիքը:

Ադմինների կամ համայնքի միջամտություն

խմբագրել

Որոշ դեպքերում, վեճերը կրում են անձնական կամ գաղափարական բնույթ, այլ ոչ թե բովանդակության շուրջ սոսկ տարաձայնությունների, այս դեպքերում կարող է պահանջվել համայնքի կամ ադմինիստրատորի միջամտություն: Ադմինները չեն որոշում բովանդակություն, բայց կարող են համաձայն վիքիպեդիայի կանոնների և ուղեցույցների արգելափակել այն մասնակիցներին, որոնք իրենց գործողություններով խոչընդոտում են համաձայնության ձեռք բերումը: Որոշ դեպքերում ադմինները կարող են իրենք նկատել և միջամտել վեճերին, սակայն եթե Դուք տեսնում եք, որ քննարկող կողմերից մեկը դրսևորում է ապակառուցողական վարք կարող եք դիմել ադմիններից որևէ մեկին կամ մի քանիսին: Բացառիկ դեպքերում եթե խնդիր կրում է գլոբալ բնույթ կարող եք խնդրի վերաբերյալ գրել Ադմինիստրատորների տեղեկատախտակում:

Համաձայնության կառուցման ժամանակ կատարվող սխալներ

խմբագրել

Խմբագրողները համաձայնության հասնելու համար կատարում են հետևյալ սխալները.

  • Արտա-վիքի քննարկումներ: Քննարկումներ, որոնք կազմակերպվում են այլ կայքերում, ֆորումներում, չաթերում, էլեկտրոնային փոստերում չեն ողջունվում վիքիպեդիայում: Շատ ժամանակ արտա-վիքի քննարկումները կարող են բերել անվստահության կասկածների: Վիքիպեդիայի հիմնական քննարկումները պետք է տեղի ունենան վիքիպեդիայում, որպեսզի բոլոր մասնակիցները կարողանան հետևել դրանց:
  • Ոչ չեզոք մասնակիցների հրավեր, Խամաճիկություն: Ոչ չեզոք տեսակետ ունեցող մասնակիցների հրավիրումը քննարկմանը կարող է ավելի բարդացնել քննարկումը: Մի փորձեք տեսակետ խնդրել այն մարդկանցից, որոնք բացահայտ սուբեկտիվորեն կարող են պաշտպանել քննարկող կողմերից մեկին: Օգտագործել խամաճիկ հաշիվներ որպեսզի կարողանաք առաջ տանել Ձեր տեսակետ խստագույնս արգելված է, այդ հաշիվները ենթակա են անմիջապես արգելափակման:
  • Ագրեսիվ պահվածք: Շարունակական ագրեսիվ պահվածքը կարող է բերել ապակառուցողական հետևանքների: Խմբագրողները պետք է փորձեն լսել միմյանց, հասկանալ և վերլուծել, դրանից կշահի միայն հոդվածի որակը:
  • Հաճախ քննարկումները կարող են կրել հրապարակային բնույթ, որում ներքաշված կլինեն մեծ թվով մասնակիցներ կամ ադմիններ: Այս դեպքերում քննարկում բացել Խորհրդարանում և ներկայացնել քննարկման հետ կապված բոլոր մյուս քննարկումների հղումները: Այստեղ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է հրավիրել լսելու չափազանց չեզոք խմբագրողների կարծիքը: