Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Փետրվար 2018

Օլիմպիական խաղեր

Սիրելի համայնք, գնահատման եմ ներկայացրել Voskanyan մասնակցի կողմից բարելավված Օլիմպիական խաղեր հոդվածը։ Ավելի մանրամասն՝ գնահատման ենթաէջում։ Շնորհակալություն--Omicroñ'R 19:42, 8 Փետրվարի 2018 (UTC)

Հայ կաթողիկե եկեղեցի և հարց

Ողջ՜ույն վիքիհամայնք: Քանի որ Հայ կաթողիկե եկեղեցին պաշտոնապես կոչվում է հենց «կաթողիկե», այլ ոչ թե «կաթոլիկ», ապա առաջարկում եմ, այսուհետ Հայերեն Վիքիպեդիայում (հոդվածներ, կատեգորիաներ) օգտագործենք առաջին տարբերակը: --Գարդմանահայ (քննարկում) 14:26, 11 Փետրվարի 2018 (UTC)

Նաև մի հարց ունեմ: «ԶՄՄԱՌՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԿՂԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ» անվանման արևելահայերեն թարգմանությամբ ինչպեԽ՞ս պետք է գրել: «Կղեր»-ը բառարանում բացատրվում է որպես եկեղեցական դաս, կրոնական դաս: --Գարդմանահայ (քննարկում) 14:31, 11 Փետրվարի 2018 (UTC)

Նոր քվեարկություն՝ «Գրաքննությունը ԽՍՀՄ-ում»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Գրաքննությունը ԽՍՀՄ-ում» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 20:40, 12 Փետրվարի 2018 (UTC)

Wikimedia CEE Spring 2018

Hello and apologies for writing in English, I hope someone can translate this message. The preparations for CEE Spring 2018 have started and, on behalf of the international organizing team, I would like to invite your community to sign up on the participants page. If you don't yet have a local organizer, you can leave that empty for now. The structure of the contest is very similar with the previous years. All the best, Strainu (քննարկում) 22:52, 13 Փետրվարի 2018 (UTC)

Էլի կատեգորիաների մասին

Համայնք ջան, կատեգորիաների անունների մասին եմ ուզում խոսել՝ օրինակ ինչ-որ գիտության, արվեստի ճյուղ, ինչ-որ երևույթ որևէ երկրում։ Եթե նայենք որևէ երկրի կատեգորիա, ապա կտեսնենք, որ տարբեր սկզբունքով են անվանված՝ Գիտությունը ԽՍՀՄ-ում, ԽՍՀՄ գրականություն, և ԽՍՀՄ-ի լրատվամիջոցներ։ Կարծում եմ, պետք է որոշակի ձև մշակվի այս տիպի կատեգորիաները վերնագրելիս։ Ներկայացրածս երեք օրինակից որին ձայն կտաք։ Կարծում եմ երեքն էլ մի սկզբունքով կարելի է անվանել։ --BekoՔննարկում 19:17, 15 Փետրվարի 2018 (UTC)

Կողմ եմ դասավորմանը, դեմ են մի տեսքի բերելուն։ Այն, ինչ չունի տարածքային սահման, գրվում է -ում։ Չենք գրում Վրաստանի ֆիզիկա և Ճապոնիայի բուդդակայութ՛ուն, գրում ենք գիտությունը Ուզբեկստանում և եղանակը Թահիթյում։ Այն, ինչ ունի տարածքային սահման, գրվում է ` ԽՍՀՄ-ի լրատվամիջոցներ և Հայաստանի գետեր։ Չենք գրում ձկներ Ալժիրում և կանայք Փարիզում։ - Kareyac (քննարկում) 03:00, 16 Փետրվարի 2018 (UTC)
Ես կցանկանայի որպեսզի գրեինք ոչ թե ԽՍՀՄ կամ ԽՍՀՄ-ի, այլ Խորհրդային Միության, Միացյալ Նահանգների և այլն, ավելի գեղեցիկ տեսք կունենանք:--Սամվելքննարկում 11:41, 16 Փետրվարի 2018 (UTC)
  Դեմ, ԱՄՆ և ԽՍՀՄ ավելի կարճ է և ավելի (կամ ոչ պակաս) պարզ։ Մեր Վիքիի կարդացողներ գուցե չիմանան որոշ այլ հապավումներ, բայց այս երկուսը հաստատ կիմանան, ինչպես կմ կամ մ³։ Դա դպրոցում են անցնում։ - Kareyac (քննարկում) 11:57, 16 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի Kareyac ի՞նչ կապ ունի կարճ կամ երկար լինելը: Պետք է գրել այնպես, որ և՛ ճիշտ լինի (այդ թվում՝ իրավական տեսակետից), և՛ ընթերցողի համար հասկանալի: Հայերեն Վիքիպեդիայում չկա կատեգորիաների անվան հետ կապված կանոնակարգ, իսկ ես էլ չգտա որևէ որոշում, որի հիման վրա պետք է կատեգորիաների անվանումները «կարճացնենք», հետևաբար ինչի՞ հիման վրա եք կատեգորիայի անվանումները «կարճացում»:--Գարդմանահայ (քննարկում) 13:11, 16 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի Գարդմանահայ, ինչքան հասկացա հարգելի Սամվել դեմ չի կարճ տարբերակին, խոսքը գնում էր գեղեցկության մասին։ Իսկ գեղեցկության ճաշակի մեջ, ոնց ասվում է, ընկեր չկա։ Ես շարժվեցի հարմարության հիմունքով։ Մենք չենք գրում "2018 թվականի նկարահանված ֆիլմեր", մենք գրում ենք կարճ, պարզ ու հասարակ։ P.S.Մի՞թե դպրոցում չեք անցել ԱՄՆ և ԽՍՀՄ։ - Kareyac (քննարկում) 14:33, 16 Փետրվարի 2018 (UTC)
Իմ կարծիքով, կատեգորիաներ կառուցելիս պետք է առաջնորդվենք հետևյալ սկզբունքներով.
  1. Տեխնիկապես հարմար լինելը (շատ կատեգորիաներում օգտագործվում են կաղապարներ, որոնք ավտոմատ կերպով աշխատում են կատեգորիաների անվանումների հետ)
  2. Հնարավորինս կարճ, բայց հասկանալի լինելը (բնականաբար, երկրների բազմաբառ պաշտոնական անվանումները տեղին չեն, քանի որ, այսպես ասեմ, «աչքերը ցավացնում են» և միայն բարդացնում են կատեգորիաների ծառը)
  3. Գեղեցիկ լինելը (կարծում եմ, Սամվելը ի նկատի չուներ միայն «գեղարվեստական» գեղեցկությունը, այլ նաև հարմարավետությունը և մատչելիությունը)

--Pandukht (քննարկում) 15:11, 16 Փետրվարի 2018 (UTC)

Կարեյաց ջան, ասում ես գրում ենք Գիտությունը ԽՍՀՄ-ում, Սպորտը ԽՍՀՄ-ում, բայց ԽՍՀՄ արվեստ‎ ու Խորհրդային կինեմատոգրաֆիա‎։ Սրանք քո ասած տարածական սահմաններով, կարծես թե նույնն են, բայց գրում ենք տարբեր։ Ու այսպես տարբեր երկրների համար տարբեր ձևերով։ Ես սրանք եմ առաջարկում ի մի բերել։--BekoՔննարկում 15:48, 16 Փետրվարի 2018 (UTC)
Beko ջան, գությություն ունի "Ադրբեջանական արվեստ" և "Ադրբեջանի արվեստ", "Չինաստանի խոհանոց" և "Ջինական խոհանոց", համաձա՞յն ես։ Գիտությունը սենց բանա, սահման չունի, որտեղ ուզումա, այնտեղ ապրումա։ Նույն էլ կրոնը ու եղանակը (ռուս.՝ погода)։ Իսկ Խորհրդային արվեստը Սովետից դուրս չի ապրում, սատկումա։ Սովետից դուրս ապրումա միայն Հակասովետական սրվեսրը։ Այ սպորտի մասին ճիղտ ես, կոմունիստներ պնդում էին, որ Սովետում սպորտը լռիվ ուրիշա, թերթն էլ անվանեցին «Советский спорт»։ Ասում էին մեր մարզիկներ հենց սպորտի և արողջության համար են վազում, իսկ կապիտալիստական սպորտսմեններ միայն փողի համար, թքեմ նրանց էրեսը։ Իմ կարձիքով նույն գնդակն էին տշում, նույն մեդալների հետևից վազում։ Իմ մոտ ստացվում է Սպորտը ԽՍՀՄ-ում։ - Kareyac (քննարկում) 16:09, 16 Փետրվարի 2018 (UTC)
Կարեն ջան, առանց խորը փիլիսոփայական վերլուծությունների որ նայենք այս ամենին, կտեսնենք, որ նույն բանը մի տեղ մի ձևի է, մյուս տեղ ուրիշ։ Չի կարող խորհրդայն արվեստի կատեգորիան մի ձևի վերնագրվի, ամերիկյան արվեստը այլ միայն այն պատճառով, որ սոցռեալիզմը հնարովի ուղղություն էր։--BekoՔննարկում 17:33, 16 Փետրվարի 2018 (UTC)

Ասածս սրա մասին է։ Նայեք այս՝ Կատեգորիան, այստեղ կա և՛ Իտալական, և՛ Իսրայելի կինեմատոգրաֆիա։ Հիմա սրանցից ո՞րն է ճիշտ։ Թե՞ կարող եմ նայև երրորդ տարբերակով գրել Կինեմատոգրաֆիան Հոնդուրասում։ --BekoՔննարկում 17:53, 16 Փետրվարի 2018 (UTC)

Beko ջան, պեք չի խարնել երկու սկզբունքներ (քո տերմինաբանության բաներ), գոյություն ունեն ԻսրաելԻ արվեստ և հեբրաՅԱԿԱՆ արվեստ, առաջինը վերաբերվում է երկրի, երկրորդը ազգության (էթնիկ խմբի)։ Կան ՀայաստանԻ դպրոցներ ըստ տարածքի և հայկԱԿԱՆ դպրոցներ ըստ լեզվի։ "Կինեմատոգրաֆիան Հոնդուրասում" արտահայտության համար տեղ չեմ տեսնում։ Օրինակ, հայերեն ո՞նց կասես Category:Cinema of Trinidad and Tobago. - Kareyac (քննարկում) 19:09, 16 Փետրվարի 2018 (UTC)
Իսկզբանե, մենք ընդօրինակելով այլ հանրագիտարաններն և բառացանկերը, հոդվածներն անվանում էինք անորոշ ձևով «Երկաթ», ոչ թե «Երկաթը», «Կաթնասուններ» ոչ թե «Կաթնասունները»։ Չեմ կարծում, որ կարիք կա այս պարզ սկոբունքը փոխելու և խճճելու։ «Գիտություն ԽՍՀՄ–ում», կամ «ԽՍՀՄ Գիտություն» մեր դեպքում միանգամայն նորմալ ձևեր են, որոնք նաև հոդվածների անվան ձևերի հետ համահունչ ու նույնաձև կլինեն։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:30, 18 Փետրվարի 2018 (UTC)
Ես որ կողմ եմ անորոշով բոլոր կատոգորիաները սարքելուն, բայց ինձ փորձում են համոզել, որ որոշ կատեգորիաներ ը-ով են ճիշտ։--BekoՔննարկում 11:35, 18 Փետրվարի 2018 (UTC)
Արանձ գրել համաձայն եմ։ Ցամկալի է լսել համայնքի կարծիքը։ - Kareyac (քննարկում) 12:06, 18 Փետրվարի 2018 (UTC)
Առաջարկում եմ ստեղծել կատեգորիաների անվանումների վերաբերյալ կանոն (ես ինքս կստեղծեմ սկզբնական տարբերակը), որտեղ հնարավորինս հաշվի կառնվեն նաև այստեղի դիտողությունները և քննարկումը տեղափոխել այնտեղ:--Սամվելքննարկում 08:34, 19 Փետրվարի 2018 (UTC)

Արևմտահայերեն Վիքիպեդիայի բաժանումը

 

Սիրելի խմբագիրներ, այս գրառմամբ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ շուտով Հայերեն Վիքիպեդիայի արևմտհահայերեն բովանդակությունը առանձնացվելու է։ Լեզուների հանձնախումբը հաստատել է լեզվի ընդունելիությունը, որը ենթադրում է մի շարք հետագա քայլեր։

  • Պետք է սայթնոթիսում և այլ նախագծերի էջերում (արևմտահայերեն բովանդակության հետ կապված) ավելացնել մոտալուտ փոփոխությունների մասին գրառում՝ տեղյակ պահելով համայնքի այն մասնակիցներին, որոնք Խորհրդարանը գուցե չնկատեն։
  • Պետք է որոշվի հոդվածներում արևմտահայերեն֊արևելահայերեն հղումների ձևը։ Հանձնախմբի խորհրդով առաջարկվում է պահպանել հղումները, սակայն այս դեպքում հղելով հոդվածները տարբեր Վիքիպեդիաներ` {{Արեւմտահայերէն|xxx}} ձևը փոխարինելով {{Արեւմտահայերէն|:hyw:xxx}}-ով։ Նույնը նաև արևելահայերենի դեպքում՝ Արևմտահայերեն Վիքիպեդիայում։
  • Տեղափոխումից հետո պետք է արևմտահայ համայնքը որոշի առանձին Վիքիբառարան ունենալու հնարավորությունը, հակառակ դեպքում, հնարավոր է hyw.wiktionary-ն վերահղել hy.wiktionary֊ին։
  • Խմբագիրները մեկնաբանեն, թե ուրիշ ինչ է իրենց անհրաժեշտ առանձնացումն ավելի հեշտ կազմակերպելու համար։

Տեղափոխումը կարող է ունենալ երկու ընթացակարգ՝

  • Առանց ինկուբատորի, որի դեպքում բովանդակությունը անմիջապես կտեղափոխվի առանձին Վիքիպեդիա նախագիծ։
  • Ինկուբատորի միջնորդությամբ, երբ բովանդակությունը ժամանակավոր կտեղափոխվի ինկուբատոր և ապա առանձին նախագիծ։

Խնդրում եմ ձեր օգնությունն ու աջակցությունը՝ վերոնիշյալ կետերի իրագործման և քննարկման մեջ։ --Davit Saroyan (WMAM) (քննարկում) 11:09, 17 Փետրվարի 2018 (UTC)

Դավիթ ջան, երկրորդը կետը ճիշտն ասած չհասկացա ։/ եթե առանձին է լինելու, ինչո՞ւ չենք կարող Վիքիդատայով կապել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:28, 17 Փետրվարի 2018 (UTC)
Ես էլ եմ մտածում, եթե առանձին լեզվով նախագիծ է, ապա իմաստը որն է ինչ որ ձևով հղում դնել, երբ կա դատան։--BekoՔննարկում 11:33, 17 Փետրվարի 2018 (UTC)
Դե կաղապարների պահպանումը ժամանակավոր է լինելու։ Որոշ ժամանակով պահպանվեն, մինչև նրանք, ովքեր օգտագործում էին այդ կաղապարների հղումները, հիմնականում ընթերցողները, հասկանան, որ նախագիծը կիսվել է։ Թե չէ, եթե ընթերցողը սովոր է այդտեղով անցնել արևմտահայերեն հոդվածին, իր համար անհնար կլինի իմանալ, որ հղման տեղը փոխվել է։--Davit Saroyan (WMAM) (քննարկում) 11:38, 17 Փետրվարի 2018 (UTC)
Տեխնիկապես ո՞նց է անցնելու փոփոխությում Տվյալներում։ Արևմտահայերեն հոդվածներ տեղափոխվելու էն հիմնական տարրերին և կրկնօրինակ էջերը ջնջվել, թե ուրիշ ձևով։ - Kareyac (քննարկում) 12:50, 17 Փետրվարի 2018 (UTC)
Ինձ թվում է կարելի է սրանով անել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:01, 17 Փետրվարի 2018 (UTC)
Սկզբից պետք է բաժանել կրկնվող հոդվածները ոչ կրկնվողներից։ - Kareyac (քննարկում) 16:41, 17 Փետրվարի 2018 (UTC)
Այսի՞նքն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:51, 17 Փետրվարի 2018 (UTC)
Որոշ հոդվածներ մեր Վիքիում կան միայն արևմտահայերեն լեզվով: - Kareyac (քննարկում) 17:43, 17 Փետրվարի 2018 (UTC)
Իսկ խմբագրումների պատմությունը արևմտահայերեն հոդվածներում տեղափոխվելու՞ է արևմտահայերեն վիքիպեդիա։ — Vahe քնն. 10:19, 18 Փետրվարի 2018 (UTC)
Եթե ոչ, ըստ իս կարելի է գոյություն ունեցող այդ հոդվածանունները վերահղել արևելահայերեն համապատասխան հոդվածներին՝ այսպիսով ստեղծելով յուրօրինակ ռեզերվ արևմտահայերեն բովանդակությամբ։ Երևի շատերն են նկատել իմ թերահավատությունը և մտահոգությունը այս նոր նախագծի վերաբերյալ, բայց արդեն գտնում եմ, որ անհրաժեշտ է առաջ շարժվել, սակայն պահպանել ետդարձի ճանապարհը։ Հ.Գ. եթե արևելահայերեն գրող վիքի-համայնքը նոր վիքիում ակտիվ մասնակցություն չունենա, ապա այն անհաջողության է մատնված, բայց ամենամտահոգիչն այն է, որ հայ վիքի-համայնքը պառակտվելու է «քաղաքակիրթ արևմտյան աշխարհի» սփյուռքահայության և «սոցճամբարի» հայության։ Այո՛, մարդիկ ձգտեցին և վերջապես հասան դրան։ — Vahe քնն. 10:30, 18 Փետրվարի 2018 (UTC)
Vahe ջան, եթե արևելահայ խմբագիրը չի տիրապետում արևմտահայերենի քերականությանը և ճիշտ գրելաձևին, ապա ինչ ակտիվ մասնակցության մասին է խոսքը: Իհարկե ես միանշանակ կողմ եմ արևմտահայերեն վիքիպեդիայի զարգացմանը և առանձին լինելու հանգամանքին, սակայն պիտակավորել երկու կողմին էլ, առնվազն, չի կարելի:--Armen (քննարկում) 10:50, 18 Փետրվարի 2018 (UTC)
Կարծում եմ չարժի քաղաքական կարծրատիպային գնահատականներ տալ։ Հատկապես, վերջին 25 տարվա արտագաղթը արևմտահայերենի և արևեալահայերենի սահմանները վաղուց վերացել են, ու այժմ քիչ կապ ունեն արևմուտքի և արևելքի հետ։ Այս Վիքիպեդիայի, ինչպես նաև Վիքիդարանի հիմքերը դնում էին ԱՄՆ-ում բնակվող, արևելահայերեն խոսող մասնակիցները։ Պարսկահայությունն էլ է արևելահայերեն խոսում, ու երբեք սոց․ ճամբարի մաս չի։ Մեծ երկրպագու չեմ այս փոփոխության, սակայն կարծես առանց արևմտահայերենի առանձին կոդի, արևմտահայերենը ամեն տեղ դուրս էր մղվում արևելահայերենի կողմից։ Եթե Վիքիպեդիայում մի ձև կարողանում էինք համատեղել, ապա բազմաթիվ տեղեր, հնարավոր չէ համատեղել, և եթե սկզբում օրինակ նույն Գուգլի և Ֆեյսբուքի հայերեն միջներեսն արևմտահայերեն էր, ապա հետո այն վերախմբագրվեց արևելահայերենի, արևմտահայ կամավորների արած գործն էլ ջուրը գնաց։ Ճյուղերն վիրամիավորելու ոչ հույս, ոչ ցանկություն չի դիտվում։ Միառժամանակ աշխատանքն զգալիորեն ավելանալու է, պետք է թարգմանել ՄեդիաՎիքիի ու հարակից գործիքների միջներեսն, կաղապարները, հուսալ, որ կձևավորվի ակտիվ համայնք, ով ընթացիք աշխատանքները կանի։ Հույսով եմ այս դժվարությունները կհաղթահարվեն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:21, 18 Փետրվարի 2018 (UTC)
Կարծում եմ ինկուբատորի կարիք այլևս չկա, քանի որ ներկայիս Վիքիպեդիայում հոդվածները ու մասնակիցները քիչ չեն։ Մնացած մասով, կարծում եմ հիմնականում պետք է արտահայտվեն հենց արևմտահայերենով ներդրնում անող և հետագայում նույնպես պատրաստվող մասնակիցները; --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:21, 18 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի մասնակիցներ, նախ պիտակավորման ոչ մի նշույլ չկա։ Սա հեգնական գնահատական է այն բանի, որ հազիվ զարգացման ուղի բռնած հայ-վիքիից անջատվում է գործնականում ոչ պերսպեկտիվ (իմ անձնական համոզմամբ) նախագիծ։ Արևելահայերեն խմբագիրների մասնակցության պահով օրինակ բերեմ. արևմտահայերեն փոխադրված ցանկում նյութեր ավելացնելիս արևելահայերենով, դիմում եմ կոնկրետ խմբագրած մասնակիցներին՝ համապատասխան փոփոխություններ անելու ակնկալիքով։ Սակայն գործնականում ապարդյուն… Միգուցե առանձին համայնքը հետևողական լինի և ընդունի նման օգնությունը արևելահայ վիքիից։ Ինչևէ… ունենք այն, ինչ ունենք, հարկավոր է կենտրոնանալ Հայերեն վիքիպեդիայի վրա՝ առանց ապարդյուն ջանքեր գործադրելու… Օրինակները մեզ բավարար են՝ տարաշկևիցայով, եկեղեցական սլավոներենով, գերմաներենի բազմաթիվ բարբառներով վիքիպեդիաներ։ — Vahe քնն. 12:08, 18 Փետրվարի 2018 (UTC)
Վահե ջան, բերածդ օրինակը պայմանավորված է միայն կոնկրետ մասնակցի պասիվությամբ, բայց դա չի նշանակում, որ Արևմտահայերեն Վիքիպեդիան ապագա չունի։ Ամեն դեպքում, հենց քո ասած օրինակից երևում է, որ առանձին Վիքիպեդիաների կարիք կա։ Եթե դու վստահ լինեիր, որ կարող ես ճիշտ փոփոխությունն անել, դու կփոխեիր արևմտահայերեն հոդվածում։ Նույն սկզբունքով էլ արևմտահայերեն օգտագործող հայերը չեն կարող խմբագրել արևելահայերեն վիքիպեդիայում։ Ինձ համար որպես ընթերցող տարբերություն չկա ես ինձ հետաքրքրող թեման որ վիքիպեդիայում կգտնեմ, որովհետև երկուսն էլ հասկանալի եմ, բայց որպես խմբագիր ես չեմ կարող արևմտահայերեն գրել։ Ուժերի պառակտման խնդիր հաստատ չի լինի։ Տես, արևմտահայերը այսպես թե այնպես չեն կարող արևելահայերեն գրել ու եթե իրենք արևմտահայերեն գրելու հնարավորություն չունենան, երբեք էլ չեն խմբագրի, իսկ այսպես կխմբագրեն՝ բայց արևմտահայերեն։ Իսկ արևմտահայերեն֊արևելահայերեն թարգմանությունը հաստատ ավելի արագ կլինի, քան անգլերեն֊արևելահայերեն։ Անգամ այս տեսանկյունից մենք ապարդյուն ջանքեր չենք գործադրում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:01, 18 Փետրվարի 2018 (UTC)
Վերևում ասածս տարբերակը փաստորեն շատ էջերի դեպքում նորմալ չի աշխատում։ Պետք է քննարկում բացել ֆաբրիկատորում։ Եթե իրենք չհամաձայնվեն հոդվածները պատմությամբ հանդերձ տեղափոխել, երևի պետք է բոտով տեղափոխել, իսկ պատմությանը էջը պատճենել քննարկման էջում՝ հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ չունենալու համար։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:03, 18 Փետրվարի 2018 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, Ֆաբրիկատոում գուցե խորհուրդ հարցնես ու թիքետ գր՞ես։ Դատայում ցանկալի է դատարկվող տառռերը վերահղում դարցնել։ Կարա՞ս բոտով ձուլել։ - Kareyac (քննարկում) 12:14, 18 Փետրվարի 2018 (UTC)
Kareyac ջան, ճիշտն ասած չգիտեմ հիմա բացեմ թե՞ նոր վիքին բացվի նոր, Դավիթ ջան, էս առումով ի՞նչ կասես։ Իրենք համապատասխան իրավունքներ ունեն և կարող են տեղափոխել, ուղղակի չգիտեմ, կարողա ասեն, որ ինչ֊որ խնդիրներ կլինի արդյունքում։ Իսկ Վիքիդատան խնդիր չի լինի, մի քանի ժամում կլուծվի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:21, 18 Փետրվարի 2018 (UTC)
Բարի, սպասենք ստեղման և արաջին քայլերին։ - Kareyac (քննարկում) 12:29, 18 Փետրվարի 2018 (UTC)
@ԱշոտՏՆՂ ջան, ինձ թվում է, քանի որ Լեզվական կոմիտեն ինքն է որոշելու տեղափոխման ձևը, ինքն էլ կփորձի հոգալ տեղափոխման տեխնիկական կողմը։ Բայց եթե այդպես չլինի, կսկսենք միասին գլուխ ջարդել, թե ինչ անենք: @Vahe ջան, ինձ թվում է առանձին նախագծի դեպքում համայնքն ավելի կակտիվանա։ Այս քայլը ոչ միայն արևմտահայերեն համայնքին է պետք, այլ արևելահայերին, քանի որ հիմիկվա խառնաշփոթի, բազմաթիվ կրկնակ էջերի միակ լուծումն է։ Իսկ հոդվածների պատմությունը իմ կարծիքով պահպանվելու է։ --Davit Saroyan (WMAM) (քննարկում) 06:40, 19 Փետրվարի 2018 (UTC)

Նոր քվեարկություն՝ «Ջեյմս Մաքսվել»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Ջեյմս Մաքսվել» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Voskanyan (քննարկում) 10:06, 19 Փետրվարի 2018 (UTC)

Նոր քվեարկություն՝ «Խաղաղ օվկիանոս» Նոր գնահատում

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Խաղաղ օվկիանոս» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։ Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 11:35, 19 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Valen1988, միանգամից քվեարկությա՞ն, թե՞ դեռ գնահատման:--Սիգմա (քննարկում) 11:38, 19 Փետրվարի 2018 (UTC)
Գնահատման -Սիգմա ջան, վրիպակ է :) --Valen1988 (քննարկում) 11:40, 19 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի Սիգմա ջան, չկարողացա առաջարկել գնահատման: Որ խնդրեմ գնահատման կառաջադրե՞ք: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 11:43, 19 Փետրվարի 2018 (UTC)
Սիրով:--Սիգմա (քննարկում) 11:44, 19 Փետրվարի 2018 (UTC)

  Արված է, հարգելի Valen1988:--Սիգմա (քննարկում) 11:51, 19 Փետրվարի 2018 (UTC)

Նոր գնահատում՝ «Խաղաղ օվկիանոս»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Խաղաղ օվկիանոս» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Սիգմա (քննարկում) 11:50, 19 Փետրվարի 2018 (UTC)

Անչափ շնորհակալ եմ Սիգմա ջան: Հարգանքներս... --Valen1988 (քննարկում) 11:58, 19 Փետրվարի 2018 (UTC)

Նոր գնահատում՝ «Հյուսիսային բևեռ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Հյուսիսային բևեռ» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Գարդմանահայ (քննարկում) 14:27, 20 Փետրվարի 2018 (UTC)

Գարդմանահայ ջան, Խաղաղ օվկիանոս, թե՞ Հյուսիսային բևեռ :) --Լիլիթ (քննարկում) 14:39, 20 Փետրվարի 2018 (UTC)
Նախորդի բովանդակությունն եմ տպել, հեսա ուղղեմ :)) Գարդմանահայ (քննարկում) 15:28, 20 Փետրվարի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, սխալներից խուսափելու լավագույն տարբերակը: :)--Սիգմա (քննարկում) 23:58, 20 Փետրվարի 2018 (UTC)
Շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 08:17, 21 Փետրվարի 2018 (UTC)

Նոր ադմին

Հարգելի՛ վիքիհամայնք, Հայերեն Վիքիպեդիան ունի նոր ադմին՝ ԱշոտՏՆՂ մասնակիցը: Շնորհավորում ենք մեր նոր ադմինին՝ մաղթելով բեղուն և անաչառ ադմինություն:--Սիգմա (քննարկում) 19:38, 20 Փետրվարի 2018 (UTC)

Շնորհավո՜ր, ԱշոտՏՆՂ ջան ^_^ --Լիլիթ (քննարկում) 03:29, 21 Փետրվարի 2018 (UTC)
Շնորհակալությո՜ւն, ժողովուրդ ջա՜ն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:46, 21 Փետրվարի 2018 (UTC)
Աշոտ ջան, տեխնիկական հարցերի գծով վաղուց ադմինի դեր էիր կատարում, հիմա զուտ «գրանցման» հարցն է։ Մաղթում եմ քեզ հանգիստ, ոչ կոնֆլիկտային, հնարավորինս տեխնոլոգիական վիքի-«ծառայություն»։ — Vahe քնն. 14:54, 21 Փետրվարի 2018 (UTC)

Խնդիրներ հոդվածներում

Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ։ Վերջերս որոշ խմբագիրներ բողոքում են, որ հոդվածներում խմբագրումներ կատարելուց հետո երբ սեղմում են հիշել կոճակը, հոդվածի տեքստն աղավաղվում է, խառնվում։ Սկզբից մտածում էի կարող է վիզուալ խմբագրիչի հետևանքով առաջացած «nowiki/»-ներից է, սակայն դրանք հոդվածից հանելուց հետո կրկին խնդիրը մնում է։ Նկատել եմ նաև, որ խնդիրներ ունեցող բոլոր հոդվածներում օգտագործվում է քաղվածքի կաղապարը։ Աշոտ ջան, կարո՞ղ ես նայել կաղապարը, միգուցե մեր կաղապարում ինչ-որ բան պետք է փոխվի։ Եթե այլ մտքեր էլ կան վերոնշյալ խնդրի շուրջ, խնդրում եմ արտահայտել։ --Լիլիթ (քննարկում) 13:48, 24 Փետրվարի 2018 (UTC)

Լիլիթ ջան, բարև։ Եթե խնդրեմ, նման խմբագրումների օրինակ կտա՞ս։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:25, 24 Փետրվարի 2018 (UTC)
Աշոտ ջան, Մարդու իրավունքներ, Սթիվեն Քինգ և էլի հոդվածներ կան ուղղակի ավազարկղերում են։--Լիլիթ (քննարկում) 16:20, 24 Փետրվարի 2018 (UTC)
Հա բայց ո՞ր խմբագրումը, Լիլիթ ջան ։/ չեմ գտնում։ Որովհետև ես քիչ առաջ մարդու իրավունքներ հոդվածում վիզուալով արեցի, խնդիր չեղավ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:26, 24 Փետրվարի 2018 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, վերջին խմբագրումս նայի այդ նույն հոդվածում։ Մի հատ վերջակետ ջնջեցի, վերջին բառում տառերը խառնվեցին իրար։--Լիլիթ (քննարկում) 16:50, 24 Փետրվարի 2018 (UTC)
Լիլիթ, այս խմբագրմո՞ւմը նկատի ունես։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Vacio (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Նույն խնդիրը այստեղ: Իմ արած խմբագրումն էր չափորոշիչնր → չափորոշիչներ, բայց խմբագրումը հիշելուց հետո լրիվ այլ բան ստացվեց։ Ինձ թվում է Վիզուալ խմբագրիչի բագ է, հազիվ թե որևէ կաղապար նման խնդիր կարողանար ստեղծել։ --vacio 17:45, 24 Փետրվարի 2018 (UTC)
Հա, Vacio ջան, այդ խմբագրումն է։ Միայն վերջակետն էի հանել, բայց արդյունքում ցույց է տալիս, որ վերջակետը մնացել է իր տեղում, բայց բառից մի տառ պակասել է։ Խնդիրն արդեն մոտ 3 շաբաթ է կա։--Լիլիթ (քննարկում) 19:15, 24 Փետրվարի 2018 (UTC)

Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ էջի պաշտպանություն

Ժողովուրդ ջան, ժամանակին երևի ինչ֊որ վանդալության պատճառով այս էջը պաշտպանվել է չգրանցված մասնակիցներից։ Բայց կարծում եմ, որ այն պետք է պաշտպանությունից հանել, քանի որ շատ հավանական է, որ նոր գրանցված կամ չգրանցված մասնակիցների հոդվածները ջնջման կներկայացվեն, իսկ նրանք իրենց փաստարկները նշելու հնարավորություն չեն ունեն։ Այսպես արդար չէ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:56, 20 Փետրվարի 2018 (UTC)

Կողմ եմ, յուրաքանչյուր քննարկման հարթակ պետք է բաց լինի յուրաքանչյուրի համար:--Սամվելքննարկում 05:07, 21 Փետրվարի 2018 (UTC)
Ժողովուրդ ջան, կողմ եմ պաշտպանությունը հանելուն միայն այն դեպքում, եթե չգրանցված մասնակիցները միայն կարողանան ջնջման ներկայացնել էջեր, քանի որ Ջնջման ներկայացված հոդվածների քննարկում/քվեարկության մասնակցության կանոնակարգով արգելվում է 6 ամիս վիքիստաժ և նվազագույնը 500 գործողություն չունեցող մասնակիցների (IP-ներին առավել ևս) մասնակցել ՎՊ:ՋԱՀ քննարկումներին/քվեարկություններին։ Սակայն, անկեղծ ասած, ես բավականին լուրջ կասկածներ ունեմ, որ չգրանցված մասնակիցները կկարողանան ջնջման ներկայացնել էջեր, հետևաբար պաշտպանությունը հանելը, ըստ ինձ, ոչ նպատակահարմար է։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 06:04, 21 Փետրվարի 2018 (UTC)
Ընդհանրապես դեմ եմ Ջնջման ներկայացված էջում քվեարկություններին, չնայած կա կանոն, սակայն այն չի բխում Վիքիպեդիայի ընդհանուր չափանիշներից, քանի որ համաձայնությունը չի ենթադրում չոր քվեարկություն, յուրաքանչյուր ոք իրավասու պետք է լինի մասնակցել առողջ քննարկումներին և ներկայացնել իր տեսակետը և հիմնավորումը, հակառակը դեմ է Վիքիպեդիայի ընդհանուր կանոնին առ այն, որ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է:--Սամվելքննարկում 06:46, 21 Փետրվարի 2018 (UTC)
Սամվել ջան, համաձայն եմ քեզ հետ որոշ առումներով, սակայն փաստն այն է, որ մենք այժմ ունենք այդ կանոնակարգը, որն ամրագրված է։ Ավելի լավ է քննարկում սկսել այդ կանոնակարգը հանելու համար։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 07:15, 21 Փետրվարի 2018 (UTC)
Ջեօ ջան, եթե առաջնորդվենք կանոններով, ապա կա վերոնշյալ «կանոնին» հակասող առնվազն երկու կանոն` Վիքիպեդիան ժողովրդավարություն չէ և Համաձայնություն կանոնները, էլ չեմ ասում, որ Հինգ սյուներով ամրագրված է, որ «Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ նախագիծ է․ յուրաքանչյուր մարդ կարող է խմբագրել, օգտագործել ու տարածել:», իսկ պաշտպանության սահմանափակումը պետք է օգտագործել միայն հաճախակի վանդալություններից, խմբագրական պատերազմներից խուսափելու նկատառումով, բայց ոչ խմբագիրների իրավունքները սահմանափակելու նկատառումով:--Սամվելքննարկում 07:52, 21 Փետրվարի 2018 (UTC)
Ժողովուրդ, այս կանոնակարգը նախաձեռնելու առիթ է եղել այ փիների վանդալությունները տվյալ էջում, ինչպես նաև նորեկ խմբագիրների՝ Վիքիից տեղյակ չլինելու, ոչ իմաստալից և ոչնչով չհիմնավորված «կողմ և դեմ» շարելը քննարկումների տակ, որն այդ շրջանում բավականին ակտուալ թեմա էր։ Կարծում եմ՝ հիմա էլ նման խնդիր ունենք։ Եթե դեմ եք կանոնակարգին, ապա կարիք կա կրկին վեր բարձրացնել այս քննարկումը՝ հաշվի առնելով վերևում նշածս 2 կետերը և գտնել ավելի հարմար տարբերակ։--Լիլիթ (քննարկում) 08:48, 21 Փետրվարի 2018 (UTC)
Ախր միանշանակ չի կարելի ասել, որ այփիներով խմբագիրները կամ նորեկները հակված են վանդալության կամ կողմ ու դեմ շարելուն, կարող են լինել լուրջ հոդվածների քննարկումներ, որոնց հեղինակը անանուն կամ նոր հաշիվ ունեցող խմբագիր է, ով տվյալ դեպքում զրկված է սեփական տեսակետը հիմնավորելու իրավունքից:--Սամվելքննարկում 08:58, 21 Փետրվարի 2018 (UTC)
Սամվել ջան, միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ, նաև այն, որ նորեկներն ու այփիով խմբագրողները չեն շարի կաղապարները կամ չեն փորձի արհեստական քվեներ ձեռք բերել։ Բայց մի բան ակնհայտ է համենայն դեպս ինձ համար․ այդ կանոնակարգը բավականին տևական ժամանակ քննարկվել է (եթե չեմ սխալվում նույնիսկ երկու փուլով) և ընդունվել, և մենք պետք է հաշվի նստենք դրա հետ, ինչպես նախկինում ընդունված ցանկացած կանոնակարգի հետ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 13:30, 21 Փետրվարի 2018 (UTC)
Ժողովուրդ ջան, ես քվեարկության հետ չէի, այլ կարծիք հայտնելու (չնայած վեց ամիս ստաժին էլ կողմ չեմ)։ Ուղղակի առաջարկում եմ պաշտպանությունից հանել, որ մարդիկ կարողանան իրենց հոդվածի վերաբերյալ կարծիք հայտնել (տրամաբանական է, որ նորեկների հոդվածները ավելի շատ կներկայացվեն ջնջման, հետևաբաև անտրամաբանական է նրանց քննարկմանը (քվեարկությանը չէ) մասնակցելու իրավունքից զրկելը)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:46, 21 Փետրվարի 2018 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, ներկայիս կանոնակարգն արգելում է նրանց քննարկմանը թողնել, ինչպե՞ս հանենք պաշտպանությունը։ Այնպես չի, որ ես համաձայն եմ այդ կանոնակարգի հետ (ես նույնիսկ կողմ չեմ քվեարկել), բայց ինձ համար կարևոր է, որ հետևենք ներկայիս կանոնակարգին, մինչև այս կանոնակարգում փոփոխություն մտցնելու քննարկում բացվի այստեղ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 15:00, 21 Փետրվարի 2018 (UTC)
ջ̸ե̸օ̸ ջան, ճիշտն ասած կանոնակարգը այդքան էլ հստակ չէ։ Օրինակ՝ վերնագրում գրված է «քննարկում/քվեարկության մասնակցության կանոնակարգ», բայց տեքստի մեջ գրված է «Քվեարկությանը մասնակցելու համար․․․»։ Եթե այս կանոնակարգը նրանց արգելում է քննարկմանը մասնակցել, ուրեմն ես միանշանակ կողմ եմ այն փոխելուն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:04, 21 Փետրվարի 2018 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, ներքևում Լիլիթը «քվեարկություն» բառի վերաբերյալ արդեն պարզաբանում մտցրել էր՝ «․․․երբ ասվում է քվեարկություն, ի նկատի ունենք այս կամ այն հարցում/քննարկումներում կարծիք արտահայտելը․․․»։ Այո, իմ տպավորությամբ ներկա կանոնակարգն արգելում է այդ չափանիշներին չհամապատասխանող մասնակիցներին մասնակցել քննարկումներին և քվեարկություններին։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 15:08, 21 Փետրվարի 2018 (UTC)

Ժողովուրդ ջան, կարծիքներ հայտնելու և քննարկումներին մասնակցելու համար կարող ենք արգելանքը բացել, իսկ կողմ կամ դեմ քվե ներկայացնելու դեպքում դրանք ընդամենը կարող ենք չեղարկել։ — Vahe քնն. 15:34, 21 Փետրվարի 2018 (UTC)

  • Կներեք, որ միջամտում եմ, բայց եթե ներկայիս կանոնակարգը իմ առաջարկած տարբերակն է, ապա այնտեղ հստակ գրված է. <<Մնացած բոլոր մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը և դիտողություններ կատարել, որոնք խորհրդատվական ձայնի կարգավիճակ կունենան։>>: Այսինքն ցանկացած մասնակից կարող է կարծիք հայտնել, բայց որոշումը կայացնելուց պետք է առաջնահերթ հաշվի առնել քվեարկության իրավունք ունեցողների կարծիքը։ Կարճ ասած վիճելու թեմա չկա, ամեն ինչ շատ հստակ է։---Հայորդի (քննարկում) 09:59, 22 Փետրվարի 2018 (UTC)
Ինչ է նշանակում քվեարկության իրավունք ջնջման ներկայացված հոդվածների քննարկումներում, պետք է հաշվի առնել միայն փաստերը, ոչ թե քվեները, նորից եմ կրկնում Վիքիպեդիան ժողովրդավարություն չէ, քվեարկությամբ համաձայնության հասնելը սխալ է:--Սամվելքննարկում 10:06, 22 Փետրվարի 2018 (UTC)
Քանի որ, ես նախագծում ակտիվ չեմ, չեմ ցանկանում խորանալ հետագա քննարկման մեջ։ Ուղղակի տեսա, որ ասվում է կանոնակարգով արգելված է, տեղեկացրեցի, որ նման արգելք չկա։ Շնորհակալություն։---Հայորդի (քննարկում) 10:11, 22 Փետրվարի 2018 (UTC)
Անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում խորհրդատվական ձայնի կարգավիճակ ասվածը։ Խորհուրդը ես կարող եմ ըստ իմ ցանկության ընդունել կամ չընդունել, բայց նման գործելաոճը Վիքիպեդիայում չպետք է լինի։ Չպետք է լինի մի բան, որն անելը կամ չանելը որևէ ազդեցություն չի ունենա որոշումների վրա։ Այստեղ պետք է լինեն օրենքներ, որոնց պետք է ենթարկվել։ Համաձայն եմ Սամվելի հետ, որ որոշումները պետք է ընդունվեն բացացռապես փաստարկների հիման վրա, քվեարկությունը ՎՊ:ՋԱԱ, ՎՊ:ԱԱՀ էջերում պետք է բացառել։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 11:07, 22 Փետրվարի 2018 (UTC)
  • Փոքրիկ դիտարկում էլ անեմ, որքանով այս էջից հասկանում եմ [1], Ջնջման առաջադրված հոդվածների էջն անժամկետ պաշտպանվել է դեռ 2012 թվականին, երբ կանոնակարգ չկար։---Հայորդի (քննարկում) 08:54, 23 Փետրվարի 2018 (UTC)
Իհարկե, պետք է բացառապես հաշվի առնել փաստարկները, ջ̸ե̸օ̸ ջան։ Սակայն խնդրում եմ ինձ ասել, թե ինչպես պետք է գործել հետևյալ դեպքում՝ հոդվածը ներկայացվել է ջնջման՝ խելամիտ փաստարկով։ Ջնջման քննարկման տակ որոշ մասնակիցներ, որոնք նորմալ չեն հասկանում կանոնակարգերից, սակայն մեծ ցանկություն ունեն ակտիվ լինելու/երևալու, նայում են, թե ինչ է գրել ջնջման ներկայացնողը (որը հնարավոր է սխալվել է) և իրար տակ շարում են ջնջել կաղապարը՝ paraphrase անելով (փոփոխած գրելով, հայերենը չգիտեմ) ջնջման ներկայացնողի գրածը։ Հիմա ինչպե՞ս գործել այս պարագայում։ Այդ մասնակիցների կարծիքը հաշվի՞ առնել և ջնջե՞լ հոդվածը, թե՞ հաշվի չառնել։ Հիմա էլ որ մտնեք ջնջման առաջադրված հոդվածների էջ, կտեսնեք նման դեպքեր։ Իմ մտահոգությունն այս է և՛ հիմա, և՛ եղել է այն ժամանակ, երբ որ կազմվել է վերոնշյալ կանոնակարգը։--Լիլիթ (քննարկում) 09:22, 23 Փետրվարի 2018 (UTC)
Հա բայց Լիլիթ ջան, կանոնակարգը քո ասածը խնդիրը չի լուծում, որովհետև հենց դու ասեցիր, որ հիմա էլ կա նման բան քննարկման էջում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:54, 23 Փետրվարի 2018 (UTC)
Լիլիթ ջան ունենք Համաձայնություն կանոնը, որով էլ պետք է առաջնոդրվենք, եթե կա համաձայնությունը, արդյունք տվողը կայացնում է որոշում ըստ այդ համաձայնության, եթե չկա համաձայնությունը արդյունք տվողը պետք է ծանր թեթև անի ներկայացված փաստերը և կայացնի որոշում: Ոչ մի դեպքում չպետք է հաշվի առնվի առանց փաստերի կարծիք արտահայտողների կամ չոր քվեարկողների պահանջները:--Սամվելքննարկում 10:39, 23 Փետրվարի 2018 (UTC)
Լիլիթ ջան, Սամվելն արդեն տեսակետս մոտավորապես ներկայացրեց։ Ես այսպես եմ պատկերացնում․ եթե երեք մասնակից պաշտպանում են մեկ տեսակետ, իսկ մեկ մասնակից՝ լրիվ մեկ այլ տեսակետ, այստեղ հարաբերակցությունը հավասար է, քանի որ իրար դիմաց կանգնած են ոչ թե 4 մասնակից, այլ երկու փաստավորված տեսակետ։ Իսկ ադմինները կամ ամփոփողը պետք է հասկանա, թե որ տեսակետն է ավելի համոզիչ և որտեղ են փաստերն ավելի շատ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 11:01, 23 Փետրվարի 2018 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, գիտեմ, որ չի լուծում, մանավանդ որ այդ կանոնակարգին ոչ մեկ չի էլ հետևում։ Համոզված եմ, որ մինչ այսօր ջնջման քննարկումները փակողները հաշվի չեն առել, թե ով քանի խմբագրում ու քանի տարվա ստաժ ունի ձայները հաշվի առնելիս։ Այնպես որ կոնկրետ տվյալ կանոնակարգը որևէ մեկին չի վնասել կամ չի հանգեցրել ինչ-որ մեկի ձայնի հաշվի չառնելուն։ Իսկ ինչ վերաբերվում է այ փիներին, ապա էջը պաշտպնվել է դեռևս 2012 թվականից, ինչպես նշեց Հայորդին, այնպես որ էլի կանոնակարգն այստեղ կապ չունի։ Եթե խմբագիրների մեծ մասը գտնում է, որ տվյալ կանոնակարգը սխալ է, ապա ես դեմ չեմ այն չեղարկելուն։ Սամվել ջան, շնորհակալություն «Համաձայնության» կանոնակարգի հիշեցման համար։ ջ̸ե̸օ̸ ջան, քեզ էլ շնորհակալություն արձագանքի համար։ --Լիլիթ (քննարկում) 11:05, 23 Փետրվարի 2018 (UTC)
Քանի որ պաշտպանությունը դրել է Ալեքսեյը լավ կլիներ լսեինք նաև նրա կարծիքը:--Սամվելքննարկում 11:21, 23 Փետրվարի 2018 (UTC)
Մանրամասները այժմ աղոտ եմ հիշում, բայց այս շրջանում կար ապակառուցողկան/էթիկետի խախտումներով քննարկումներ, ինչի արդյունքում այդ էջը պաշտպանվեց չգրանցված մասնակիցներից։ Քանի որ մուտք չգործած ռեժիմում տռոլինգը ու խամաճիկությւոնը չէր դադարում, ավելի ուշ, մենք Հայկական ցանի մի զգալի սեգմենտի համար, առհասարակ ստիպված փակել ենք քննարկման բոլոր էջեր, բացի Վիքիպեդիա անվանատարածքի նորեկների համար նախատսվախ մի քանի էջի։ Կարծում եմ խնդիր չէ հանել այդ պաշտպանությունը և տեսնել ինչ վիճակ է։ Եթե խնդիր եղավ կարելի է նորից արագ պաշտպանել։ Երկարաժամկետ պաշտպանությունների կողմնակից չեմ, բացառությամբ այն էջերի, որոնք կամ մշտական վանդալության թիրախ են (հիմնականում այժմ ապրող հայտնի անձիք), կամ էլ միանգամից հազարավոր էջերում օգտագործվող կաղապարներն ու մոդուլները, հատկապես կազապարների կազապարները, որտեղ անզգույշ խմբագրումը կարող է միանգամից բազմաթիվ էջեր վնասի, դրանք կարելի է անգամ «միայն ամդինների» համար բաց պահել, երբ կարիքն եղավ ժամանակավորապես թուլացնելով պաշտպանությունը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:38, 26 Փետրվարի 2018 (UTC)

Ծանոթագրությունների քանակ

Համայնք ջան, կուզեի ձեր կարծիքն իմանալ։ Որոշ դեպքերում հաշվի ենք առնում հոդվածի աղբյուրների քանակը՝ ասենք թե, օրվա հոդված ընտրելուց կամ հոդվածին ինչ որ կարգավիճակ տալուց։ Մեկ գրքի տարբեր էջերին բազմակի հղումները հաշվում ենք մեկ աղբյո՞ւր, թե նայում ենք քանի ծանոթագրություն է շարված։ Հաճախ բազմաթիվ ծանոթագրությունները մեկ գրքի են ու էջ էլ չի նշված, այլ միայն ծանոթագրության վերնագրերն են տարբեր։--BekoՔննարկում 07:22, 26 Փետրվարի 2018 (UTC)

Ընդհանրապես նման մոտեցումը սխալ է, հաշվել ծանոթագրությունների քանակ, պետք է նախ հաշվի առնել աղբյուրների որակը (համոզված եմ, որ ոչ ոք չի ստուգում դրանց հեղինակավոր լինելը կամ ճշգրտություն), և արդյոք բոլոր փաստերին կան հղումներ համապատասխան հեղինակավոր աղբյուրին:--Սամվելքննարկում 08:46, 26 Փետրվարի 2018 (UTC)
Սամվել ջան, ասածիդ հետ համաձայն եմ՝ որակին նայել է պետք, բայց քանի դեռ մեր Վիքիպեդիայում քանակն է էական, կարծում եմ տվածս հարցը կարևոր է։ Պետք է կողմնորոշվենք, մեկ աղբյուրից դրված բազմաթիվ ծանոթագրությունները ինչպես ենք հաշվում։--BekoՔննարկում 10:48, 26 Փետրվարի 2018 (UTC)
Հարգամեծար BekoՔննարկում, իմ կարծիքով պետք է մեկ ծանոթագրություն հաշվել, եթե գրքից լիքը էջեր են բերված: Այդ հաշվի առնելով ես Եվա Նանսեն էջը չեմ առաջադրել օրվա հոդվածի, որովհետև 2-3 ծանոթագրություն կա, այսինքն գիրք՝ բազմաթիվ էջերով՝ «մինիծանոթագրություններով»... Իմ կարծիքով մենագրություններից լիքը ծանոթագրությունները պետք է հաշվել որպես մեկ հիմնական ծանոթագրություն: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 11:13, 26 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի համայնք, կարևորը ոչ թե ծանոթությունների քանակն է, այլ նյութի որակը, ամբողջականությունը: Կարծում եմ 1000 էջ Վանի մասին պատմող հոդվածից կարելի է մի լիարժեք Վիքիհոդված ստեղծել, այնինչ մի 1000 10 նախադասություն ունեցող կայքերից ու այլ նյութերից նույնը իրականացնել հնարավոր չէ: Իսկ որ մի գրիք տարբեր էջերի վրա է հղված, դա որակի ցուցանիշ է էլի: Հոդվածի փաստերը ստուգելու համար այլևս պետք չէ ամբողջ գիրքը կարդալ, այլ կոնկրետ գրքի էջում ման կգաս: --Nimeru23 (քննարկում) 11:27, 26 Փետրվարի 2018 (UTC)

Իհարկե, շատ ցանկալի է և կասեի պարտադիր, յուրաքանչյուր ծանոթագրության մեջ նշել գրքի էջը, բայց դա կարող ենք անել երկու պարագայում՝ երբ մենք ենք քաղում նյութը աղբյուրից կամ էլ, երբ թարգմանության ժամանակ արդեն էջերով են ծանոթագրությունները։ Բայց հաճախ թարգմանելուց բերում է այն, ինչ բերում է՝ առանց էջերի։ Բայց կարծում եմ, որ այդ էջերով առանձին նշածներն էլ պետք է հաշվել մեկ աղբյուր։--BekoՔննարկում 12:50, 26 Փետրվարի 2018 (UTC)

Բնականաբար, ոչ, խոսքը ոչ թե ծանոթագրությունների ցանկում երկար ցանկ «նկարելու» մասին է, այլ վստահելի, Վիքիպեդիայի համար ընդունելի աղբյուրների մասին է։ Դա ապահովում է Վիքիեիպեդիայի Չեզոք տեսակետը և ցույց է տալիս, ընթերցողի հանդեպ պատախսնատու և լուրջ վերաբերմունքը։ Նույն գրքին 20 ծանոթագրությունները, ընդմենը մեկ աղբյուրի մասին է խոսում։ Բացի դրանից, նման դեպքերում, հեչ պետք չէ 20 ծանոթագրություն ստեղծել։ Եթե փաստերը վերցված են նույն գրքի, 7, 53 և 234–րդ էջերից, ցանկալի ձևավորումն է՝ «փաստ առաջին[1] 7։ Փաստ երկու [1] 53։ Փաստ երեք [1] 234»։ Մանրամասների ու անհրաժեշտ կաղապարների համար՝ անգլերեն ՎՊ–ում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:37, 26 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի Ալեքսեյ a.k.a. Xelgen, ես հաճախակի եմ հանդիպում այն իրավիճակին, երբ ստիպված եմ նույն գրքին հղված մի քանի ծանոթագրություն ներկայացնեմ՝ կապված տարբեր էջերի հետ: Ռուսերեն Վիքիպեդիայում հանդիպել եմ դրա լուծմանը, սակայն, կարծես թե Հայերեն Վիքիպեդիայում չկան համապատասխան գործիքներ կամ տեղնիկական հնարավորություններ: Գործնական օրինակով ցույց կտա՞ք Ձեր առաջարկած տարբերակը: --Գարդմանահայ (քննարկում) 16:36, 26 Փետրվարի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, Հետևյալ հոդվածի ծանոթագրությունների բաժնում առկա են քո նշած օրինակները։ — Vahe քնն. 17:16, 26 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի մասնակիցներ, փորձեմ շարադրել տեսակետս. ընտրյալ կամ լավ կարգավիճակի հավակնող հոդվածները պետք է ունենան առնվազն 20-30 ծանոթագրություն առնվազն 5 կայք-աղբյուրներից կամ գրականությունից։ Բացառվում է, որ նման կոնտենտ ունեցող նյութը շոշափված չլինի մի քանի կայքերում և գրքերում։ Այլ հարց է ցանկերի դեպքում։ Որոշ դեպքերում պաշտոնական աղբյուրը (ցանկը, գիրքը, պարբերականը և այլն) կարող է կոնկրետ և ճշգրիտ տեղեկություններ և տվյալներ մատուցի ցանկի բոլոր կետերի մասին, այդ դեպքում կարող են առանձին ծանոթագրություններ սկզբնաղբյուրից չմեջբերվեն, կամ ծանոթագրությունների կայք-աղբյուրների քանակը լինի սակավ (1-3)։ Չնայած նման դեպքի չեմ հանդիպել, բայց դա չեմ բացառում։ Սակայն ընտրյալ ցանկը չպետք է լինի «չոր ինֆորմացիա», առանձնացվելու են բացառությունները, նշվեն վիճարկելի կետերը. զուտ ցանկը կողմնակի ինֆորմացիայով չծանրաբեռնելու նպատակով միջբերումները պետք է մատուցվեն «նշումներ», «անհամապատասխանություններ» և նմանատիպ բաժինների տեսքով, որտեղ պետք է ծանոթագրություններ նշվեն այլ վստահելի աղբյուրներից։ Հասկանում եմ, որ քննարկման բացման պատճառը վերջին քվեարկվող ցանկի բովանդակությունն է, իմ տեսակետն այնտեղ հայտնել եմ։ — Vahe քնն. 15:57, 26 Փետրվարի 2018 (UTC)

1 գիրք/կայք/հոդված ԶԼՄ-ում = 1 աղբյուր։ - Kareyac (քննարկում) 17:01, 26 Փետրվարի 2018 (UTC)

Հայ-նորվեգացի կանանց նախագիծ

 

Սիրելի՛ խմբագիրներ, ուզում եմ հիշեցնել, որ մարտի 1-ից մեկնարկում է Հայ-նորվեգացի կանանց նախագիծը, խնդրում եմ, ակտիվ մասնակցեք ու բարելավեք նորվեգացի կանանց մասին հոդվածները։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ նախագծի գլխավոր էջում։--Davit Saroyan (WMAM) (քննարկում) 08:43, 27 Փետրվարի 2018 (UTC)