1+1 (ֆիլմ)

Ֆրանսիական կատակերգական ֆիլմ, 2011 թիվ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1+1 (այլ կիրառումներ)

«1+1», օրիգինալ անվանումը՝ «Անձեռնմխելիները» (ֆր.՝ Intouchables), 2011 թվականի ֆրանսիական տրագիկոմեդիա՝ հիմնված իրական փաստերի վրա[7][8][9][10]։ Գլխավոր դերակատարներն են Ֆրանսուա Կլյուզեն և Օմար Սին։ Վերջինս այս դերասանական աշխատանքի համար արժանացել է «Սեզար» ազգային մրցանակին[8]։ Ֆրանսիայում պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 2-ին[11]։

1+1
ֆր.՝ Intouchables[1]
Երկիր Ֆրանսիա[1]
Ժանրկինոկատակերգություն, կենսագրական ֆիլմ, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
Թվականսեպտեմբերի 23, 2011, հունվարի 5, 2012[2], մայիսի 25, 2012[3] և 2011[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՕլիվյե Նակաշ[1] և Էրիկ Տոլեդանո[1]
ՊրոդյուսերԼորան Զեյտուն[4], Նիկոլա Դուվալ Ադասովսկի[4] և Յան Զենու[4]
Սցենարի հեղինակՕլիվյե Նակաշ և Էրիկ Տոլեդանո
ԴերակատարներՖրանսուա Կլյուզե, Օմար Սի, Ալբա Բելուջի, Ան Լե Նի, Օդրի Ֆլերո, Քլոթիլդ Մոլե, Կարոլին Բուր, Սիրիլ Մենդի, Ֆրանսուա Բյուրելու, Գրեգուար Օստերման, Ժան Ֆրանսուա Կերե, Ժերոմ Պաուվելս, Ժոզեֆին դը Մո, Մարի Լաուր Դեսկուրլյու, Միշել Վինոգրադով, Թոմաս Սոլիվերես, Ֆրանսուա Կարոն, Քրիստիան Ամերի, Էմիլի Կաեն, Բենժամեն Բարոշ, Ֆիլիպ Պոզո դի Բորգո և Նիկի Մարբո
ՕպերատորՄատիո Վադեպիե
ԵրաժշտությունԼյուդովիկո Այնաուդի
ՄոնտաժԴորիան Ռիգալ-Անսուս
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ և Մերվիլ Ֆրանսվիլ Պլաժ
ԿինոընկերությունGaumont և TF1
Տևողություն112 րոպե
Բյուջե11 500 000 $
Շահույթ426 588 510 $[5], 166 126 377 $[3], 79 066 638 $[6], 21 053 638 $[6], 19 385 193 $[6], 18 136 785 $[6], 12 001 871 $[6], 11 092 513 $[6], 10 198 820 $[3] և 8 467 742 $[6]
MPAA վարկանիշ
 Intouchables (film) Վիքիպահեստում

2012 թվականի սեպտեմբերին Ֆրանսիան ուղարկեց «1+1» ֆիլմը՝ «Օսկարի» համար պայքարելու որպես «լավագույն օտարալեզու ֆիլմ»[12], բայց ֆիլմը չմտավ նույնիսկ կարճ ցուցակի մեջ։ Չնայած դրան՝ ֆիլմն արժանացավ «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակներին։

Սյուժե

խմբագրել

Կաթվածահար հարուստ արիստոկրատ Ֆիլիպը, որը հաշմանդամ է դարձել այն բանից հետո, երբ վթարի էր ենթարկվել պարապլանով թռիչքի ժամանակ, փնտրում է օգնական, որը պետք է խնամի իրեն։ Թեկնածուներից մեկին՝ սևամորթ Դրիսին, հարկավոր չէ աշխատանք. նա պարզապես գրավոր հրաժարական է ուզում, որպեսզի գործազրկության նպաստ ստանա։ Բայց անսպասելիորեն հենց նրան է ընտրում Ֆիլիպը։ Քրեական միտումներ ունեցող, մարիխուանայի, կանանց և ռիթմիկ երաժշտության սիրահար սենեգալցու համար լիովին խորթ են լավ շարժուձևերը. նա կոպիտ է, անտակտ։ Բայց հենց նրա բնական լինելն ու անմիջականությունն են գրավում Ֆիլիպին։ Տառապելով սեփական մարմնի անշարժականությունից՝ Ֆիլիպը ինչ-որ նոր բան է ցանկանում։ Դրիսը քաոս է բերում Ֆիլիպի շքեղ և խստաբարո պալատ, իսկ Ֆիլիպի կյանքը լցվում է արկածներով, անկեղծությամբ և բոլոր խնդիրների նկատմամբ թեթևությամբ։ Չնայած բարդ կյանքին՝ Դրիսը լավ մարդ է։ Նա և Ֆիլիպը ընկերանում են։

Մի անգամ Դրիսն իմանում է Էլեոնորի՝ Ֆիլիպի նամակագրության ընկերուհու մասին, ով չգիտի, որ Ֆիլիպը հաշմանդամ է։ Արդյունքում Դրիսը համոզում է Ֆիլիպին զանգել Էլեոնորին։ Վերջինս խնդրում է Ֆիլիպին իր նկարներն ուղարկել։ Դրիսը Ֆիլիպի երկու նկար է գտնում. մեկի վրա երևում է հաշմանդամի սայլակը, մյուսի վրա՝ ոչ։ Դրիսը և Ֆիլիպը սկզբում որոշում են ուղարկել առաջին նկարը, բայց հետո Ֆիլիպը վախենում է և խնդրում խնամակալին փոխել նկարները։

Որոշ ժամանակ անց տնային պայմանների պատճառով Դրիսը ստիպված է լինում հեռանալ Ֆիլիպից, բայց վերջինս արդեն չի կարողանում առանց նրա ապրել։ Նրան դուր չեն գալիս ֆրանսիացի օգնականները, որ օժտված են գեղեցիկ շարժուձևով և անթերի հանձնարարականներով։ Կյանքը նրան դատարկ է թվում, նա նույնիսկ սկսում է մտածել ինքնասպանության մասին, բայց հենց այդ ժամանակ Դրիսը վերադառնում է։ Նա տանում է Ֆլիպին ծովափ, և արիստոկրատի մոտ կրկին վերադառնում է կենսուրախությունը։ Դրիսը Ֆիլիպին բերում է սրճարան, որտեղ տեղեկացնում է, որ չի պատրաստվում նրա հետ ճաշել. Ֆիլիպին կընկերակցի Էլեոնորը։ Սկզբում Ֆիլիպը վախենում է, բայց հետո գալիս է Էլեոնորը, և նա հայացքով շնորհակալություն է հայտնում Դրիսին։

Ֆիլմի վերջում տեղեկացվում է ֆիլմի գլխավոր հերոսների իրական ճակատագրի մասին։ Ֆիլիպը տեղափոխվել է Մարոկո, կրկին ամուսնացել և երկու դուստր ունեցել։ Աբդել Սելուն (Դրիս) իր նոր գործն է հիմնել, նույնպես ամուսնացել և ունի երեք երեխա։ Ցայսօր Դրիսը և Ֆիլիպը մոտ ընկերներ են։

Դերասանական կազմը

խմբագրել
Դերասան Դեր
Ֆրանսուա Կլյուզե Ֆիլիպ
Օմար Սի Դրիս
Անն Լե Նի Իվոնա
Օդրի Ֆլերո Մագալի
Կլոտիլդա Մոլե Մարսել
Ալբա Գայա Մելուջի Էլիզա
Սիրիլ Մենդի Ադամա
Քրիստիան Ամերի Ալբեր

Սաունդթրեք

խմբագրել
 

Ֆիլմում օգտագործվում են Earth, Wind & Fire խմբի «Boogie Wonderland» և «September» երգերը, ինչպես նաև «The Ghetto» երգը Ջորջ Բենսոնի կատարմամբ[13]։

  1. Լյուդովիկո Էյնաուդի - «Fly»
  2. Earth, Wind & Fire - «September»
  3. Օմար Սի, Ֆրանսուա Կլյուզե, Օդրի Ֆլերո - «Des References…»
  4. Լյուդովիկո Էյնաուդի- «Writing Poems»
  5. Ջորջ Բենսոն - «The Ghetto»
  6. Օմար Սի, Ֆրանսուա Կլյուզե, Օդրի Ֆլերո - «L’Arbre Qui Chante»
  7. Earth, Wind & Fire - «You’re Goin' Miss Your Candyman»
  8. Օմար Սի, Ֆրանսուա Կլյուզե, Օդրի Ֆլերո - «Blind Test»
  9. Earth, Wind & Fire - «Boogie Wonderland (FeatThe Emotions)»
  10. Լյուդովիկո Էյնաուդի - «L’Origine Nascosta»
  11. Նինա Սիմոն - «Feeling Good»
  12. Լյուդովիկո Էյնաուդի - «Cache-Cache»
  13. Angelicum De Milan - «Vivaldi: Concerto Pour Violons & Orchestre»
  14. Լյուդովիկո Էյնաուդի - «Una Mattina»
  15. Vib Gyor - «Red Light»

== Մրցանակներ և style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված եր ==

Մրցանակներ և style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված

եր

Մրցանակ Կատեգորիա Թեկնածու Արդյունք
Տոկիոյի կինոփառատոն «Լավագույն դերասան» Օմար Սի, Ֆրանսուա Կլյուզե Հաղթանակ
Ժյուրիի գրան պրի Հաղթանակ
«Ոսկե աստղ» «Տարվա նորեկ» Օմար Սի Հաղթանակ
«Սեզար» «Լավագույն ֆիլմ» Առաջադրված
«Լավագույն ռեժիսոր» Էրիկ Տոլեդանո, Օլիվյե Նակաշ Առաջադրված
«Լավագույն դերասան» Օմար Սի Առաջադրված
«Լավագույն դերասան» Ֆրանսուա Կլյուզե Առաջադրված
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Անն Լե Նի Առաջադրված
«Լավագույն բնօրինակ սցենար» Էրիկ Տոլեդանո, Օլիվյե Նակաշ Առաջադրված
«Օպերատորի լավագույն աշխատանք» Մաթյո Վադեպյե Առաջադրված
«Լավագույն մոնտաժ» Դորիան Ռիգալ Անսու Առաջադրված
«Լավագույն ձայն» Առաջադրված
«Դավիթ դի Դոնատելո» «Լավագույն եվրոպական ֆիլմ» Հաղթանակ
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ «Լավագույն եվրոպական ֆիլմ» Առաջադրված
«Հեռուստադիտողների կարծիքով լավագույն ֆիլմ» Առաջադրված
«Տղամարդու լավագույն դեր» Օմար Սի, Ֆրանսուա Կլյուզե Առաջադրված
«Լավագույն սցենար» Էրիկ Տոլեդանո, Օլիվյե Նակաշ Առաջադրված
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ Տարվա լավագույն 5 օտարալեզու ֆիլմերի ցանկի մեջ ներառում Հաղթանակ
«Արբանյակ» «Լավագույն միջազգային ֆիլմ» Հաղթանակ («Պյետա»-ի հետ միասին)
«Տղամարդու լավագույն դեր» Օմար Սի Առաջադրված
«Լավագույն բնօրինակ սցենար» Էրիկ Տոլեդանո, Օլիվյե Նակաշ Առաջադրված
Վաշինգտոնի կինոքննադատների ասոցիացիա «Լավագույն օտարալեզու ֆիլմ» Առաջադրված
Սան Դիեգոյի կինոքննադատների միություն «Լավագույն օտարալեզու ֆիլմ» Առաջադրված
«Քննադատների ընտրություն» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» Առաջադրված
Ոսկե գլոբուս «Լավագույն օտարալեզու ֆիլմ» Առաջադրված
Վաշինգտոնի քննադատների ասոցիացիա «Լավագույն օտարալեզու ֆիլմ» Առաջադրված
Սենտ Լուիսի քննադատների միություն «Լավագույն օտարալեզու ֆիլմ» Հաղթանակ
BAFTA «Լավագույն օտարալեզու ֆիլմ» Առաջադրված

Կոմերցիոն հաջողություններ

խմբագրել

1+1-ը 2011 թվականին դարձել է Ֆրանսիայի ամենահայտնի ֆիլմը[14]։ Մինչ 2012 թվականի մարտի վերջ մոտ 19 միլիոն մարդ Ֆրանսիայում դիտել է այն։ 10 շաբաթ շարունակ Ֆրանսիայի վարկանիշում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ֆիլմը բերել է 166 միլիոն դոլարի շահույթ Ֆրանսիայում և մինչ 2013 թվականի մայիսի 12֊ը 444, 7 միլիոն դոլար՝ ամբողջ աշխարհում[15]։

Ըստ 2012 թվականի մարտի 20֊ի վիճակագրության՝ «1+1»֊ը համարվում է այլալեզու (ոչ անգլերեն) ամենաշահույթաբեր ֆիլմը՝ վաստակելով 281 միլիոն դոլար։ Այն գերազանցել է նախորդ այնպիսի ռեկորդակիր ֆիլմերի, ինչպիսիք են «Ուրվականներից քշվածները» (գերազանցել է 274,9 միլիոն դոլարով), «Հինգերորդ տարրը» (գերազանցել է 263,9 միլիոն դոլարով)[16]։ Համարվում է 2012 թվականի Հյուսիսային Ամերիկայում ամենաշահույթաբեր ֆիլմը՝ առաջ անցնելով  «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմից[17]։

  • Ավելի քան 30 միլիոն տոմս է վաճառվել Ֆրանսիայի սահմաններից դուրս։ 1994 թվականից հետո այն ֆրանսերեն նկարահանված ամենահաջողված ֆիլմն է[18]։
  • ԱՄՆ-ում 1980 թվականից հետո Ֆրանսերենով նկարահանված ֆիլմերի ցանկում շահույթաբերությամբ չորրորդ տեղում է[19]։
  • Գերմանիայում 1968 թվականից հետո համարվում է այլալեզու ամենահաջողված ֆիլմը[20]։
  • Իտալիայում 1997 թվականից հետո ամենահաջողված ֆրանսերեն ֆիլմն է[21]։
  • Իսպանիայում 1994 թվականից հետո այն երկրորդ ամենաշահույթաբեր ֆրանսերեն ֆիլմն է (առաջին տեղում է 1999 թվականին թողարկված «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի» ֆիլմը 3,7 միլիոն դոլարի շահույթով)[22]։
  • Հարավային Կորեայում 1994 թվականից հետո ամենահաջողված ֆրանսալեզու ֆիլմն է[21]։
  • Բելգիայում 1996 թվականից հետո այն երկրորդ ամենաշահույթաբեր ֆիլմն է (առաջին հորիզոնականում «Bienvenue chez les Ch’i ֆիլմն է)։
  • Ավստրիայում 1994 թվականից հետո համարվում է ամենահաջողված ֆրանսալեզու ֆիլմը[21]։
  • Նիդերլանդներում 1994 թվականից հետո համարվում է ֆրանսալեզու ամենահաջողված ֆիլմը[23]։
  • Իսրայելում 2002 թվականից հետո համարվում է ֆրանսալեզու ամենահաջողված ֆիլմը։
  • Ճապոնիայում այն ամենահաջողված ֆրանսալեզու ֆիլմն է[24]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #104361589X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Box Office Mojo — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. http://boxofficemojo.com/movies/?page=main&id=intouchables.htm
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 https://www.boxofficemojo.com/title/tt1675434/?ref_=bo_se_r_1
  7. Helping a White Man Relearn Joie de Vivre
  8. 8,0 8,1 France submits Untouchable for foreign language Oscar
  9. «True story turns into French smash hit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  10. Omar Sy of 'The Intouchables' hits his stride
  11. IMDb - Release dates
  12. Նենսի Տարտալյոն (2012 թ․ սեպտեմբերի 18). «France Selects 'Intouchables' As Foreign-Language Oscar Submission» (անգլերեն). Deadline. Վերցված է 2012 թ. սեպտեմբերի 18–ին-ին.
  13. Սաունդթրեք
  14. «"Intouchables" devient le film le plus vu de l'année !». RTL.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  15. Wulfmansworld. «Die weltweit erfolgreichsten Kinofilme aller Zeiten - Top 400, Plätze 151 - 175». wulfmansworld.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  16. «"Intouchables" : plus gros succès de l'histoire pour un film non-anglophone». ozap.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  17. «Box Office Milestone: 'Intouchables' Top Grossing Foreign Film of 2012 in North America». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  18. «Box-office français dans le monde - Avril 2012» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  19. «Foreign Language Movies at the Box Office - Box Office Mojo». www.boxofficemojo.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  20. «Die erfolgreichsten Filme in Deutschland seit 1963». www.insidekino.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  21. 21,0 21,1 21,2 «Box-office français dans le monde - Avril 2012» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  22. «Top 20 films français à l'étranger -semaine du 27 avril au 3 mai 2012» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  23. «Top 20 des films français à l'étranger -semaine du 13 au 19 avril 2012» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  24. «『最強のふたり』がフランス映画最大のヒット作に!ついに『アメリ』超え! - シネマトゥデイ». シネマトゥデイ (ճապոներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «1+1 (ֆիլմ)» հոդվածին։