Տարվա հոդվածի դեպքում քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա .
11 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի ոչ ուշ, քան քվեարկությունը սկսվելուց 11 ամիս առաջ)։
Նվազագույնը 500 գործողություն, որից 250-ը՝ հոդվածներում։ Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 1000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում։
Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման։
Վերջին մեկ ամսում 10 գործողություն, դրան նախորդող 3 ամիսներին ամսական 1-ական գործողություն։
Վիքիպեդիայի այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են սահմանված չափանիշներին, կարող են քվեարկել 2021 թվականի դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը2 հոդվածի օգտին։ Արդյունքում՝ Հայերեն Վիքիպեդիայի համայնքը կընտրի 2021 թվականի լավագույն չորս հոդվածները:
Ցավոք, Դուք քվեարկելու իրավունք չունեք, քանի որ նախորդ ամսվա ընթացքում չեք կատարել առնվազն 10 խմբագրում։ --23artashes (քննարկում) 09:39, 7 Դեկտեմբերի 2021 (UTC)
Ցավոք, Դուք քվեարկելու իրավունք չունեք, քանի որ նախորդ ամսվա ընթացքում չեք կատարել առնվազն 10 խմբագրում։ --23artashes (քննարկում) 09:39, 7 Դեկտեմբերի 2021 (UTC)
Դեմ։ Հոդվածը լավն է, բայց թերի է․ այն հին աշխարհի արվեստի մասին է, սակայն ոչ մի խոսք չգտա հայկական արվեստի մասին։ Հայաստանը հին աշխարհի նշանակալի դերակատարում ունեցող պետություններից է եղել, հին աշխարհում արվեստ ստեղծող պետություն է եղել, հայերը հին աշխարհում արվեստ ստեղծող են եղել։ Միգուցե հոդվածը թարգմանվել է այլ լեզվով վիքիպեդիայի հոդվածից, որտեղ ոչ մի խոսք չի եղել հայկականի մասին, իսկ թարգմանողը պարտավոր չէ այլ աղբյուրներից ավելացնել, ամբողջացնել հոդվածը, սակայն իմ կարծիքով տարվա հոդված չի կարող դառնալ այսպիսի մեծ բացթողում ունեցող հոդվածը։--Գարդմանահայ (քննարկում) 15:12, 22 Դեկտեմբերի 2021 (UTC)
Հարգելի Գարդմանահայ, շնորհակալ եմ կարծիքի համար։ Հոդվածը թարգմանված է անգլերենից, որտեղ ոչ մի խոսք չկա հայկական արվեստի մասին, ինչը Դուք բացթողում եք համարում, բայց իմ կարծիքով բոլորովին չի խանգարում, որ հոդվածը որպես իսկապես որակյալ ու ինֆորմատիվ հոդված հավակնի տարվա հոդվածի կարգավիճակին։ Չեմ կարծում, որ տարվա հոդվածների բովանդակությունը բացառապես հայկականով պետք է պայմանավորված լինի․ առաջադրված ոչ մի հոդված այդպիսին չէ։ Հարգանոք՝ --Avagyanasya (քննարկում) 14:41, 23 Դեկտեմբերի 2021 (UTC)
Խոսքը հայկականի մասին չէ, այլ այն, որ հոդվածը ես համարում եմ թերի/ոչ ամբողջական, քանի որ այնտեղ չկա հայկական հին արվեստի մասին ոչ մի խոսք, բայց միևնույն ժամանակ կա իր հարևան երկրների արվեստի մասին։ Սա ակնհայտ բացթողում է։--Գարդմանահայ (քննարկում) 14:52, 23 Դեկտեմբերի 2021 (UTC)
Առաջարկություններն ուղղեք անգլերեն Վիքիպեդիային, սա թարգմանությունն է և որպես տարվա հոդվածի հավակնորդ բոլորովին վատը չէ։ --Avagyanasya (քննարկում) 16:55, 23 Դեկտեմբերի 2021 (UTC)