Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Դեկտեմբեր 2017

2017 նոյեմբեր ամսվա Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների աճ

Ողջույն, հարգելի վիքիհամայնք: Հայերեն Վիքիպեդիայի և նրան հարակից 5 Վիքիպեդիների 2017 թվականի նոյեմբեր ամսում հոդվածների աճը ըստ օրերի կարող եք տեսնել այստեղ: Իսկ մի ամսվա ամփոփումը հետևյալն է.

Վիքիպեդիա Հոդվածների սկզբնական
քանակ
Հոդվածների վերջնական
քանակ
Ամսական աճ Դիրքը Հայերենի
նկատմամբ ամսվա
սկզբում
Դիրքը Հայերենի
նկատմամբ ամսվա
վերջում
Հայերեն Վիքիպեդիայի
շարժը
Դանիերեն 232566 233443 877 -1635 -2614 +979
Հայերեն 234201 236057 1856 - - -
Բուլղարերեն 236004 237010 1277 +1803 +953 +850
Էսպերանտո 242393 243016 1006 +8192 +6959 +1203
Բասկերեն 285140 286405 1265 +50939 +50348 +591
Թուրքերեն 300801 301720 919 +66600 +65663 +937

Հարգանքներով` --Nimeru23 (քննարկում) 07:35, 1 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «T4 գործողություն»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «T4 գործողություն» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Sigma'am (քննարկում) 10:32, 1 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ruben Vardanyan

Здравствуйте! Я надеюсь, что моё обращение на русском здесь смогут прочитать. Возник вопрос по статье об армянском спортсмене: Ռուբեն Վարդանյան (ըմբիշ). По ссылкам видно, что о нём есть статья в английском разделе Википедии. Как оказалось, в русском разделе тоже есть статья, но она называется иначе: ru:Варданян, Роберт Вараздатович. Почему именно так, я не знаю, но необходимо исправить. Поэтому обращаюсь за помощью - кто сможет дать ссылки на публикации о Рубене Варданяне на русском языке. Можно даже на советские газеты в бумажном варианте. И вторая просьба - перевести на русский язык текст на мемориальной доске File:Ruben Vardanyan, plaque.jpg. С уважением, --Гдеёж? (քննարկում) 18:21, 2 Դեկտեմբերի 2017 (UTC) (ru:Обсуждение участника:Гдеёж?)[reply]

Уважаемый участник Гдеёж?, известного советского борца звали именно Рубеном. Вот ссылка на русском. Текст на доске - надпись "в 1955-1996 гг. в этом доме жил заслуженный тренер, судья, известный армянский борец Рубен Варданян". — Vahe քնն. 18:38, 2 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Прошу ещё уточнение. Отчество, которое указано в названии русской статьи, соответствует? --Гдеёж? (քննարկում) 19:05, 2 Դեկտեմբերի 2017 (UTC) (ru:Обсуждение участника:Гдеёж?)[reply]
Да, Вараздатович это правильно. --BekoՔննարկում 19:16, 2 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Спасибо за помощь. --Гдеёж? (քննարկում) 19:34, 2 Դեկտեմբերի 2017 (UTC) (ru:Обсуждение участника:Гдеёж?)[reply]
И я только что переименовал статью ru:Варданян, Роберт Вараздатович в ru:Варданян, Рубен Вараздатович. Прежнее название (которое сейчас стало перенаправлением) будет удалено после необходимых процедур. --Гдеёж? (քննարկում) 19:59, 2 Դեկտեմբերի 2017 (UTC) (ru:Обсуждение участника:Гдеёж?)[reply]

Wikidata property P2656

Hello. d:Property:P2656 is going to be deleted from Wikidata. It seems to be using at Կաղապար:Տեղեկաքարտ Ֆուտբոլի ազգային հավաքական. You can see the new way of add FIFA Ranking at any men national team. Thanks. Xaris333 (քննարկում) 18:41, 2 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Thanks Xaris333, I made the necessary changes. - Kareyac (քննարկում) 08:24, 3 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

«Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավ

Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ։

Վիքիմեդիա Հայաստանը, ցանկանալով զարգացնել համացանցում հայերեն որակյալ բովանդակությունը, նախաձեռնել է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավը։ Արշավի նպատակն է օգնել լավագույն մասնագետներին հարստացնել Հայերեն Վիքիպեդիան առաջատար Վիքիպեդիաներում առկա որակյալ 1000 կարևորագույն հոդվածներով՝ թարգմանելով դրանք այլ Վիքիպեդիաներից։ Արշավի մասնակիցների մանրամասն ընտրությունից հետո նրանց կցվելու են փորձառու Վիքիպեդիստներ, որոնք կօգնեն վերջիններիս տեխնիկական հարցերով։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել արշավին, կարող են գրանցվել հետևյալ հղմամբ, իսկ նրանք, ովքեր ցանկանում են օգնել արշավի մասնակիցներին (Վիքիօգնականներ), կարող են ստորագրել այստեղ։

Արշավը կմեկնարկի 2017 թվականի դեկտեմբերին 8-ին «Վիքին սիրում է գիտություն» երկօրյակով, կուղեկցվի բազմաթիվ՝ մեկից մինչև տասնօրյա խմբագրահավաքներով և կավարտվի 2018 թվականի մայիսի 14֊ին շուրջօրյա խմբագրաթոնով։ Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 3֊ի ժամը 24։00֊ն է։

Սիրով,

Վիքիմեդիա Հայաստան

 

  Դեմ, որտե՞ղ է քննարկումը, ըստ որի՝ արշավը կամ նախագիծը արժանացել է համայնքի հավանությանը: Ուզում եմ ուշադրություն հրավիրել կանոնակարգի և դրան հետևելու անհրաժեշտության վրա, քանի որ նախադեպը կա, որ վիքինախագծեր են սկսվում՝ առանց համայնքի համաձայնությունը ստանալու: 2016 թվականի հունվարի 6-ին՝ երկարատև քննարկումներից հետո, ընդունված կանոնակարգն ասում է. «Ցանկացած նոր նախագիծ սկսելուց առաջ այն պետք է քննարկման դրվի Խորհրդարանում՝ նախագծի և նախագծի ընթացքի համառոտ նկարագրությամբ։ Նախագիծը սկսելու համար, այն պետք է համայնքի կողմից ստանա 80% կողմ հիմնավորված ձայներ: Քննարկման և քվեարկության տևողությունը 2 շաբաթ է։»: Այս պարագայում էլ կանոնակարգը շրջանցված է: --Sigma'am (քննարկում) 14:29, 3 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Վատ թարգմանության համար պիտակված հոդվածներ

Համայնք ջան, այս պահին ունենք 100-ից մի փոքր ավել Վատ թարգմանված և պիտակված հոդվածներ։ Հարցն այն է, որ պիտակելուց հետո հոդված ստեղծող մասնակիցը փորձում է բարեխղճորեն վերանայել հոդվածը, բայց փնտրում է միայն տառասխալներ կամ կետադրական նշաններ, այսքանով ասելիքս երևի կապված է վերևի քննարկման հետ։ Վերացնում է այդ տիպի թերությունները և հանում է կաղապարը։ Երբ կաղապարը կրկին ես ավելացնում կամ հոդվածը տեղափոխում ես մասնակցի ավազարկղ, ապա մարդկանց մոտ տարակուսանք է առաջանում, թե ախր ամեն ինչ ուղղել էինք, բայց դու էլի պիտակեցիր։
Հարցը նրանում է, որ թարգմանողների մի մասը լավ չի տիրապետում թարգմանվող հոդվածի լեզվին ու մոտավորապես է թարգմանում։ Արդյունքում լիքը կուրյոզներ են առաջանում՝ նավը թռչում է, մահացածը դառնում է նորածին, խճճված ծառի տախտակները դառնում են շինանյութ։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են, և ցավոք մեկ հոդվածում այսպիսինները հանդիպում են ոչ մեկ անգամ։ Ես անձամբ պիտակում եմ առնվազն երեք այսպիսի սխալի առկայության դեպքում։ Շատ անգամ տեքստը շատ սիրուն և ճիշտ բառերի անիմաստ դասավորվածություն է լինում, ինչը գալիս է բառ առ բառ թարգմանելուց, երբեմն գուգլ կամ այլ մեխանիկական թարգմանիչով աշխատելու արդյունք։ Երբեմն սխալը չես գտնի, եթե հոդվածի նյութին ծանոթ չես կամ բնօրինակ տեքստը չես համեմատում թարգմանվածի հետ։
Այս ամենը ուղղելը անիմաստ աշխատանք է, ավելի հեշտ է հոդվածը զրոյից գրել։ Հոդվածները պիտակվելուց հետո մնում են շատ երկար ժամանակ։ Ի՞նչ եք առաջարկում, ինչպես վարվել մեր պիտակված հոդվածների հետ։ Արդյոք արժի՞ կարճ հոդվածների նման ժամանակ տալ ու հետո ջնջել։ Ի՞նչ կասեք։--BekoՔննարկում 17:21, 2 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Անգթորեն և դաժանորեն ներկայացնել ջնջման :) --Armen (քննարկում) 18:08, 2 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ես էլ եմ կարծում, որ պետք է ջնջել։--Լիլիթ (քննարկում) 04:07, 4 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ջնջման պետք է ներկայացնել վերջին հերթին, քիչ թե շատ մասնակիցներն աշխատանք են տարել դրա վրա, կարծում եմ վատ թարգմանված մասը կարելի է հեռացնել:--Սամվելքննարկում 05:09, 4 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Սամվել ջան, բնականաբար, եթե մի հատված է կամ մի երկու սխալ, ապա պետք է ուղղել կամ հեռացնել, բայց ցավոք շատերի մեջ թացն ու չորը ջոկել չի լինում: Ահա այդպիսի մի հոդվածի սխալների մասին եմ գրել, որոնք հոդվածի հեղինակը չէր կարողանում գտնել ու երեք անգամ վերադարձրել է հոդվածը: Բայց ամեն անգամ այդպես մանրամասն չես գրի:--BekoՔննարկում 16:50, 4 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
  , թող տրվի 7 օր ժամանակ, փոփոխություն չկատարելու դեպքում՝   Ջնջել: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 10:12, 4 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Կարելի է կաղապարի մեջ նշել 7 օրը, նաև արգելել առանց էական փոփոխության հիմնական տարածք վերադարձնելը: Այդ քայլերն անելուց հետո կարող ենք հանգիստ սրտով ջնջել: Դա նորերի դեպքում, բայց հների համար այս կանոնը չի աշխատի, և հարկավոր է այդ բոլորը վերանայել: Ես կաղապարի փոփոխությունները կանեմ, եթե դեմ չեք ու կդնեմ քննարկման: --BekoՔննարկում 16:50, 4 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Կարծում եմ առավել նպատակահարմար է պիտակը երկրորդ անգամ ավելացնելու փոխարեն տեղափոխել մասնակցի անվանատարածք--Omicroñ'R 17:07, 4 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
  Մեկնաբանություն՝ Omicroñ'R, ճիշտ է մոտեցումն առ այն, որ առանց էական բարեփոխումների վերադարձված սխալ թարգմանություն ունեցող հոդվածները ջնջվեն։ Պետք է բացառել սխալ պարունակությունը հանրագիտարանում։--Sigma'am (քննարկում) 13:44, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ահա խոստացածս կաղապարները՝ Կաղապար:ՎԹ1 և Կաղապար:Ծանուցում/Վատ թարգմանություն։ --BekoՔննարկում 11:30, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ջնջելը վատ լուծում չէ։   եմ ... --Ahaik (քննարկում) 15:38, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ժողովուրդ ջան, ես պիտակեցի Վիքիպեդիա:Պատկերազարդում էծը ինչպես վատ թարգմանություն հըլը 2013 հոկտեմբերին, խնդրում եմ լավ թարգմանել, քանի որ հեղինակը ես եմ։ - Kareyac (քննարկում) 17:44, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «Կենսաբանություն»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Կենսաբանություն» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Sigma'am (քննարկում) 22:02, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Պատկերների ստանդարտ չափ

Հարգելի՛ համայնք, առաջարկում եմ հոդվածներում օգտագործվող պատկերների համար սահմանել հստակ չափ (px), որպեսզի տարբեր հոդվածներում չունենանք 50px և 400px չափերով նկարներ։ Կարծում եմ՝ լինելով հանրագիտարան, անհրաժեշտ է հնարավորինս պահպանել ստաբիլությունն ու նույնաձևությունը։--Omicroñ'R 10:11, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Դեմ եմ, ամեն հոդված ունի իր յուրահատկությունը և պատկերները ոչ թե սիրունության համար են, այլ հանրագիտարանային բովանդակությունը լուսաբանելու համար:--Սամվելքննարկում 12:08, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Եթե գեղեցկության համար չեն, այդ դեպքում ճի՞շտ կդիտարկվի տարբեր հոդվածների տառատեսակները լինեն տարբեր, գույները լինեն տարբեր, տեղեկաքարտերը լինեն բազմագույն և այլն։--Omicroñ'R 13:40, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Նորայր ջան, ես էլ դեմ դրան դեմ: Այստեղ հարցը գեղեցկության մեջ չէ, այլ ճշգրտության: Ստանդարտը 220 px է: Մասնավորապես՝ մեծացնում են քարտեզները կամ այնպիսի պատկերներ, որտեղ նախշեր կամ այլ մանրամասնություններ է պետք ցույց տալ: Եթե դա արվում է զուտ գեղեցկության համար՝ դա ուրիշ, տառերի՝ քո բերած օրինակը ճիշտ է, բայց եթե վերը նշվածի համար՝ դա արդեն օգնում է հոդվածին, ու ոչ թե խանգարում: --Հայկ (արաբագետ) 15:40, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Կաղապար ուղղագրական սխալների համար

Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ։ Ի՞նչ եք կարծում, եթե ստեղծենք մի կաղապար, որը կզգուշացնի, որ տվյալ հոդվածում առկա են ուղղագրական սխալներ։ Վերջերս շատ եմ հանդիպում ուղղագրական սխալներով հոդվածների, որոնք լավ կլիներ պիտակվեին։--Լիլիթ (քննարկում) 16:19, 1 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

  առաջարկիդ, Լիլիթ ջան: Ու կարելի է ոչ թե ջնջել այդպիսի հոդվածները, այլ տեղափոխենք ավազարկղ՝ հետագա լրամշակման:--Sigma'am (քննարկում) 16:22, 1 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Իսկ միայն ուղղագրական սխալների համար կարելի՞ է հոդվածը տեղափոխել ավազարկղ։ Եթե այո, միգուցե կաղապարն էլ պետք չէ՞։--Լիլիթ (քննարկում) 16:24, 1 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Համենայն դեպս, եթե գերակա է հանրագիտարանի որակն ու հեղինակությունը, կարծում եմ՝ անհրաժեշտ քայլ է:--Sigma'am (քննարկում) 16:29, 1 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Կարծում եմ՝ ուղղագրական սխալների պատճառով կարելի է միանգամից ավազարկղ տեղափոխել։ Կաղապարի անհրաժեշտություն, կարծում եմ, չկա։ --@ջեօ (քնն․) 17:06, 1 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
  , հրաշալի գաղափար է: --Valen1988 (քննարկում) 17:17, 1 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Կողմ եմ ուղղագրական սխալների համար զգուշացնող կաղապար տեղադրելուն, դեմ եմ ավազարկղ տեղափոխելուն: Սակայն կաղապարի համար պետք կազմել հստակ կանոն, որ դեպքերում կարելի է տեղադրել կաղապար, օրինակ մեկ երկու փոքր սխալների համար կարծում եմ անիմաստ է, պետք է տեղադրել համատարած սխալների դեպքում: Իսկ ավազարկղ տեղափոխելուն դեմ եմ. քանի որ հոդվածը գրողը հնարավոր է վաղուց ակտիվ չէ և դժվար մտնի խմբագրի, բացի այդ սխալներով գրողը հնարավոր է ստեղծողը չէ կամ մի քանի հոգի են: Նաև կարևոր է, որ կաղապարի հետ մեկտեղ տեղադրվի կատեգորիա, որտեղ կլինեն ուղղագրական սխալներով բոլոր հոդվածները:--Սամվելքննարկում 18:55, 1 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Զգուշացման կաղապար կարելի է դնել, բայց պետք է որոշվի սխալների քանակը; Քիչ սխալները ավելի հեշտ է ուղղել, և հստակ պետք է տարանջատել անուշադրության սխալներից։ Ինչ վերաբերվում է հին հոդվածներին, կարծում եմ դրանք կարելի է պարզապես ուղղել, իսկ նորերը, որտեղ մեկ ակտիվ խմբագիր է, ապա կարելի է ավազարկղ տեղափոխել։--BekoՔննարկում 12:56, 2 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ուղղել միշտ էլ կարելի է, մանավանդ եթե թեման քեզ հետաքրքիր է։ Այստեղ հարցն այն հոդվածների մասին է, որոնք համեմատաբար երկար են ու երբ մի բաժինը կարդում ես ու տեսնում ես բազում ուղղագրական սխալներ, օրինակ՝ հաելային, ուղել և այլն, ապա կարծում եմ՝ առաջանում է տվյալ կաղապարի անհրաժեշտությունը։--Լիլիթ (քննարկում) 13:11, 2 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Պետք է որոշել, թե բազմաթիվը քանիսն է կամ քանի սխալից է սկսում։--BekoՔննարկում 16:50, 2 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Թող վիրավորական չհնչի ասածս. նպատակ չկա թիրախավորելու ինչ-որ մեկին, սակայն կոպիտ ուղղագրական 3 սխալն էլ բավական է հոդվածագրի հանդեպ աչառու վերաբերմունքի համար: Բնական է՝ ժամանակի ընթացքում ունենում ենք աճ, սակայն այդ աճի ընթացքում չպետք է տուժի հանրագիտարանի հեղինակությունը, առանց այն էլ շատ են քար նետողները: Կարծում եմ՝ մի քիչ խստությունն այս պարագայում հօգուտ հանրագիտարանի է: Ի դեպ, նաև կաղապարի նմուշը:--Sigma'am (քննարկում) 20:18, 2 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Beko ջան, բեր չբարդացնենք մեր գործը սխալների ստույգ քանակ որոշելով, սա շատ սուբյեկտիվ մոտեցում կլինի, որովհետև կախված է հոդվածի ծավալից որակից և այլն: Բացի այդ իմ կարծիքով ավելի դժվար կլինի նստել հաշվել սխալները, քան դրանք ուղղելը: Կարծում եմ համատարած սխալներով պիտակելու դեպքում պարզ կլինի, որ դրանք այնքան շատ են, որ ուղղելը չափազանց բարդ է:--Սամվելքննարկում 10:25, 4 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Sigma'am ջան, կաղապարն ավազարկղիցդ կտեղափոխե՞ս գլխավոր անվանատարածք։--Լիլիթ (քննարկում) 04:20, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

  Արված է--Սիգմա (քննարկում) 12:19, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Գույնզգույն հոդվածներ

Նորայրը վերևում ստանդարտներից խոսեց, այս քննարկումը բացելու հավեսս բացվեց։ Մենք յուրաքանչյուր երկրի համար ունենք իրեն համապատասխանող գույն, որը օգտագործում ենք այդ երկրի բնակավայրերի տեղեկաքարտում և նավարկման աղյուսակում (Կաղապար:Գույն)։ Մեր տեղեկաքարտերից որոշները օգտագործում են Կաղապար:Գլխագրի պատկեր կաղապարը, որը նույնիսկ հնարավորություն է տալիս մտքովդ անցած գույնով տեղեկաքարտ ստեղծել։ Նախ եկենք ընդունենք, որ այս գույները ոչ մի բան չեն փոխում, գուցե որոշ երկրների գույները ընտրվել են հաշվի առնելով երկրի խորհրդանիշները, բայց միևնույն է որպես ընթերցող ինձ ոչինչ չի տա այն փաստը, որ X երկրի Y գյուղի տեղեկաքարտը ունի Z գույն (մասնագիտությունների ու այլ կաղապարների մասին էլ չեմ խոսում)։ Եթե անգամ ենթադրենք, որ այս գույները ինչ-որ իմաստ են պարունակում, ուրեմն մենք շեղվում ենք m:Accessibility սկզբունքից, նախ որովհետև գույներիը տարբերելու խնդիր ունեցող մարդիկ հաճախ չեն կարող կարդալ ընդհանուր տեղեկաքարտի մեջ գրված իրական բովանդակությունը, բայցի դա չեն կարող ստանալ գույնի մեջ գտնվող իմաստը, եթե իհարկե կա այդպիսինը (խնդրում եմ նայել Ֆրանսիայի կամ Ռուսաստանի գյուղերից մեկը օրինակ, իսկի տեսողության հետ խնդիր չունեցող մարդ չի կարում կարդա նորմալ)։ Ճիշտ է ես ոլորտից շատ հեռու եմ, բայց բոլոր հաջողված կայքերն էլ ունեն հստակ մի քանի գույն և ամբողջ կայքը ձևավորում են այդ ճիշտ ընտրված գույներով։ Վիքիմեդիայի համար մենք նույնպես ունենք ճիշտ ընտրված այդպիսի գույներ (հղում՝ Style-Guide/index, հատկապես՝ Style-Guide/visual-style colors)։ Առաջարկում եմ հրաժարվել մեր գույնզգույն կաղապարներից և օգտագործել այս գույներից մեկը, կամ մի քանիսը։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:14, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Շնորհակալություն քննարկում բացելու համար, Աշոտ ջան։ Ես լրիվ համաձայն եմ ու կողմ հրաժարվել մեր գույնզգույն կաղապարներից՝ հատկապես տեղեկաքարտերից։ Առաջարկում եմ օգտագործել Անգլերեն Վիքիպեդիայի գույները՝ տեղեկաքարտ, այլ կաղապարներ։--Լիլիթ (քննարկում) 04:17, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
  Լիլիթի առաջարկած գույներին ու Աշոտի մտահաղացմանը։--Omicroñ'R 11:19, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Աշոտ ջան, շնորհակալություն քննարկումը բացելու համար։   եմ երկրորդ հղումից մի քանի գույներ ընտրելուն։ --@ջեօ (քնն․) 11:48, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Աշոտ ջան, պետչի "ընդունենլ, որ այս գույները ոչ մի բան չեն փոխում", վատ տեսնոծը հենց ես եմ, գույնով ես արագ հասկանում եմ, թե ինչ երկրի/թեմաի մասին է հոդվածը, իհարկե Ֆրանսիայի և միապերի գույները վատէն,
Լիլիթ ջան, մեր տեղեկաքարտներ ենթադրաբար բերում են նույն գույներ (Կաղապար:Էդուարդ Իսաբեկյան),
Ջեօ ջան, գույնի օգտագործումը պտի հիմնավորված լինի, թե չե ես գրում եմ որ էկրանը բաց կապույտ է, իսկ դու պատասխանում ես, որ տիեզերքի կայսրն ես, դեղին գույնը լավա։ ճ
Համաձայն եմ բոլոր առաջարկությունների հետ. կտռուկ քչացնել գույների օգտագործումը (Աշոտ ջան, մեզ երևի պետկգա Module:Color contrast), հրաժարվել զռ գույներից, հրաժարվել օգրագործել առնվազն երկրների գույներ տեղեկաքարտի գլխին (կամ ընդանրապես հրաժարվել թեմաների գույներից), օգտագործել հիմիգվա մանուշակագույն գույների համակարգ (կամ բաց կապույտ) կաղապարներում և մոխրագույն տեղեկաքարտներում, օգտագոտծել գույներ միայն հիմնավորված ձևով։ - Kareyac (քննարկում) 04:53, 8 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Kareyac ջան, ոչ միայն գույնի ընտրությունը պետք է հիմնավորված լինի, այլ ամեն ինչ՝ սկսած «թվական» բառերը «թթ» սարքելուց ։Ճ Իսկ մնացածի հետ համաձայն եմ։ --@ջեօ ██ 06:25, 8 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
██ ջան, իմ հիմնավորումը Վիքիպահեստում է, դու գիտես։ - Kareyac (քննարկում) 18:21, 8 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ռուսական թե՞ ռուս

Ողջույն, խմբագիրներ ջան։ Ինձ մի հարց է հետաքրքրում հայոց լեզվի տեսանկյունից։ Ռուսական դերասան, թե՞ ռուս դերասան, գրել հայազգի ռո՞ւս դերասան, թե մեկ այլ տարբերակ կա։ Խոսքն այն դերասանի մասին է, որը թեև հայ է, սակայն ծնվել և գործունեություն է ծավալել Ռուսաստանում։ Իմ կարծիքով ռուսականը սխալ է մարդու համար օգտագործել։ Վերջերս մի քննարկում էլ կարդացի այս թեմայով Որոտի և Արմինեի մասնակցությամբ, բայց չեմ հիշում որ հոդվածն էր։ Լավ կլիներ բոլոր հոդվածներում մի բան օգտագործվեր։--Լիլիթ (քննարկում) 13:18, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Կարծում եմ նման որակումը անձանց դեպքում սխալ է, քանի որ մարդը չի կարող լինել ռուսական կամ պարագվայական, այլ կարող է պատկանել ռուս կամ պարագվայցի էթնոսին։ Կարող ենք օգտագործել հայազգի ռուս կամ ռուսաստանաբնակ հայ տարբերակները։--Omicroñ'R 13:24, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ես կարծում եմ, որ ճիշտ է հայկական ծագմամբ ռուս դերասան տարբերակը:--Armen (քննարկում) 14:18, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Գտնում եմ, որ առավել ճշգրիտ և ընդունելի տարբերակներն են՝ «հայազգի ռուսական գործիչ» կամ «հայկական ծագմամբ ռուսական գործիչ»։ — Vahe քնն. 16:00, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Ժողովուրդ ջան, մեզ մոտ ազգությունների/եկրների հարցը անտանելի խառնած է։ Օտար լեզվի վատ իմաստությունը, մտքերի խարնությունը, հայրենի պետությունում ունենալու փորցի պակասությունը, հայոց լեզվի անմշակությունը բերեց այս վիճակին։ Խմբաիրներ շփոթում են nationality և ethnicity, տեղեքարտերում գրում են հայ և տեղադրում են ոչ համապարասխան դրըշ։ Համաձայնե մ Armen-ի հետ. էկեք գրենք "...ան ծագմամբ ... դերասան", Սարոյանը միայն ամերիկացի գրողն է, միայն անգլերեն գրողն է, Սիմոնյանը միայն ռուս թղթակից է, Լավրովը միայն Ռուաստանի նախագահն է։ Հայերեն լեզվով գրողը միակ հայ գրողն է, եթե անձը Ա երկրում դերասանն էր, իսկ Բ երկրում ռեժիսորն էր, ուրեմն նա Ա-ի դերասանն է և Բ-ի ռեժիսորն է։ Բանակը չի բաժանվում ըստ ազգության, Ա երկրի զինվոր ձարայում է միայն Ա երկրին, և Բ ազգությունը անշանակելի է, եթե գործունելիության մեջ դեր չի խաղացել։ Ոչ մի հրեա ճապոնական ֆիզիկա, գերմանաբրազիլական ֆուրբոլիստ կամ հայիսպսնսկսն գիտություն գոյություն չունեն։ Հայատունում ֆուտբոլ խաղացող արտասահմանձաք հայ չեն, Կամերունից ֆուտբոլիստը ազգությամբ կամերունցի չի, այ Կամերունի ֆուտբոլիստ է, եթե ուզում եք ճիշտ գրել, երևի բակա սոմո կամ կոմա ազգերից է, դա չի մի նշանակալիություն չունի։ Նա Հայաստանի ֆուտբոլիստ է, ոչ թե հայակամերունացի։ - Kareyac (քննարկում) 17:52, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Լիլիթը շատ կարևոր հարց է բարձրացրել, իսկ Kareyac-ը իրավացի է, որ այս հարցը մեզ մոտ խառն է: Եթե անդրադառնանք Անգլերեն Վիքիպեդիային, ապա այնտեղ ամեն ինչ շատ համակարգված է, ես մեր քննարկումներ դա արդեն բազմաթիվ անգամ ընդգծել եմ, և կոչ եմ անում հաշվի առնել իրենց փորձը: Նախ, խնդիրը ծագում է ոչ թե հայոց լեզվի անմշակությունից, այլ նրանից, որ մասնակիցների մի մասը Հայերեն Վիքիպեդիա է բերում կատեգորիաները Ռուսերեն Վիքիպեդիայից (որոնք իսկապես շատ անմխիթար վիճակում են այնտեղ), տարածելով այդ Վիքիպեդիայի քաոսային վիճակը մեզ մոտ, իսկ մյուս մասը՝ Անգլերենից, որն արդեն կայացած և համակարգված է: Անդրադառնամ Անգլերեն Վիքիպեդիայի տրամաբանությանը: Օրինակ, Սերգեյ Կուրղինյանը, որքանով էլ նա էթնիկապես ինչ-որ հայկական արմատներ ունենա, նա ռուս գործիչ է: Եվ Անգլերենի տրամաբանությամբ ռուս ենթադրում է պետական պատկանելիությունը: Այդ մարդը Հայաստանի հետ որևէ կապ չունի: Ահա թե ինչ կատեգորիաներ են Անգլերեն Վիքիպեդիայում.

Այսպիսով, հայ ժողովրի հետ էթնիկական կապ ունենալը դեռ չի նշանակում, որ մարդը հայ է և պետք է տեղադրվեն «հայ» կատեգորիաները: --Pandukht (քննարկում) 18:19, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Իրականում տվյալ հարցում ավելի ճիշտ է հենց Ռուսերեն Վիքիպեդիայի կատեգորիզացիան, քանի որ նրանք գրում են Ռուսաստանի գրողներ, այլ ոչ թե Ռուս գրողներ։ Ու Հայերենում -ացի ածանցով բառերի դեպքում նման խնդիր չի լինում, քանի որ այդ բառն արտահայտում է նաև վայրի գաղափար։ Դրա համար էլ հաճախ օգտագործվւմ է ռուսաստանցի բառը։--Voskanyan (քննարկում) 18:40, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ես կասեմ, որ ռուսների նման մոտեցումը ավելի շատ ա) բարդացնում է կատեգորիաների ընդհանուր ծառի կառուցումը, և բ) արված է ոչ թե մտածված, այլ անմշակ լինելուց: Դա ռուսերենի տրամաբանությունն է, քանի որ բառերի հետևում չկան հաստատված և բոլորի կողմից ընդունված կանոններ՝ սկսած այդ երկրի, օրինակ, օրենսդրության տեքստերից, ավարտելով պարզ Վիքիպեդիայով: Եվ դրանում է կայանում իրենց քաոսային-իմպերատիվ բնույթը, ի տարբերություն եվրոպական և ամերիկյան՝ համակարգված, ճկուն և մտածված մոդելների:--Pandukht (քննարկում) 18:55, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
-ացի տարբերակը վատ չի հնչում, սակայն դժվար կասեն կոնգոցի, տրինիդադևտոբագոցի, չադացի, սաուդյանարաբացի, այ սողոմոնսցի հետաքրքիր է հնչում, հոյակապ հնչում է Կարեյացի։ Գրողներ հետաքրքիր են ինչպես հեղինակներ, ավելի կարևոր է ստեղծագորությունների լեզուն։ Թումանյանը հայերեն գրող է, Աբգարյանը ռուսերեն։ - Kareyac (քննարկում) 19:39, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Pandukht - Պարտադիր չէ այստեղ ներկայացնել սեփական դիրքորոշումը ու դրանով պայմանավորել Վիքիպեդիայում առաջացած խնդիրների լուծումը։ Եթե մարդիկ ունեն նորմալ կատեգորիզացիա, ուրեմն այդպես էլ ասում ենք։ Պետք չէ մտածել, որ անգլերենից բերված 20-րդ դարում կառուցումն ավարտված ենթակառուցվածքներ կատեգորիան եթե ռուսները չունեն, ուրեմն իրենք վատն են։ Օրինակ՝ ինչ կարիք կար վերցնել անգլերենը, completed բառը թարգմանել կառուցումն ավարտված ու ստեղծել կատեգորիաների շարք, որոնք ավելի շատ շփոթեցնում են։ Կարելի է ռուսերենի նման գրել Կառուցված, որ ավելի հարմար է տվյալ դեպքում։ Դա անտեղի բարդացնում է աշխատանքը, մանավանդ որ տվյալ դեպքում անգլերենում հավանաբար չեն օգտագործել built բառը, որովհետև այն հարմար չէ տվյալ կապակցության մեջ։ Իսկ ինչ վերաբերում է չմտածված լինելուն, հայերենինն էլ շուտով կդառնա չգիտես ինչ, եթե այսպես շարունակվի ստեղծվել չգիտես ինչ կատեգորիաներ։ Ասվեց, որ հայտնություն բառը հարմար չէ, նոյեմբերին ստեղծվել է Արտադրանքների հայտնություններ ըստ տարեթվի կատեգորիան։ 20-րդ դարում կառուցումն ավարտված շենքեր և կառույցներ կատեգորիայի ենթակատեգորիաներից են՝ 1960-ականների կառուցումն ավարտված շենքեր և կառույցներ‎, 1961 կառուցումն ավարտված շենքեր և կառույցներ‎, 1967 կառուցումն ավարտված շենքեր և կառույցներ‎, 1977 կառուցումն ավարտված շենքեր և կառույցներ‎։ Իսկ ո՞վ է ուղղելու հետո։ Ինչո՞ւ է այն խմբագիրը, որ մասնակցել է երգերի անունների տառադարձման ու թարգմանության վերաբերյալ քննարկմանը ու գիտի, որ ռուսերեն երգերի անունները չենք թարգմանում, տեղափոխում է Спят усталые игрушки էջը։ -Voskanyan (քննարկում) 07:43, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Դա Պանդուխտի բացարձակ առաջին դեպքը չէ, երբ ինքն իր կամքով լայնամասշտաբ փոփոխություններ է անում՝ ոչ միայն մեկ հոդածի հետ կապված, նույնիսկ՝ քննարկումներին մասնակցելու ցանկություն չունենալով: Վերջերս էլ նկատեցի, որ Հայոց պատմություն հոդվածն էր գրել Հայասստանի պատմություն, երբ մենք բոլորս սովոր ենք առաջին անվանը, ու ոչ էլ քննարկման էջում որևէ բան էր գրել: Ավելին՝ նախորդ անվանումները իսպառ անհետանում են, առանց վերահղում դառնալու. կարծում եմ՝ ժամանակն է եկել, որ ադմինական լիազորությունները չարաշահած այս մասնակիցը զրկվի իր դրոշակից, և նման քայլերի շարունակական լինելու դեպքում ես կբացեմ համապտասխան քննարկում: Իսկ ինչ վերաբերում է մասնավորապես այս խնդրին, ապա ես երեկ մտածեցի սրա շուրջ, ռուսահայեր տարբերակը երևի բավական չեզոք կլինի, ինչպես կանադահայեր, ամերիկահայեր և այլն: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը կամ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը հայության համար դժվար թե ինչ-որ լուրջ ներդրում ունեցած լինեն, պարզապես ամերիկահայեր են և վերջ՝ ամերիկացի հասարակության մաս: Այսինքն, ես առաջարկում եմ, ինչպես և վերը արտահայտված այլ մասնակիցներ, որ կատեգորիաներ մեջ լինի ռուսաստանցի բառը, որտեղ լինեն և ռուս, և ռուսահայ, և այլ կատեգորիաներ, իսկ հոդվածի ներսում հանգիստ կարող են գրել ռուսաստանաբնակ հայեր կամ ցանկացած այլ՝ հայերենին հարիր բառեր: --Հայկ (արաբագետ) 08:12, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Նոր Ռուս արձակագիրներ կատեգորիա մշակելուց տեսա որ գրողների զգալի մասն էթնիկ ռուս չեն, այսինքն մեզ մոտ էլ ճիշտ գրված է ռուս գրող - ռուսերեն գրողն է, իսկ եթե հայ գրողը հայերեն գրող է, ապա ոչ մի ռուսալեզու հայ գրող գոյություն չունի։ - Kareyac (քննարկում) 14:31, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

 

Հայկ և Voskanyan, խնդրում եմ չանձնավորել քննարկումը և չշեղվել բուն քննարկվող թեմայից։--Լիլիթ (քննարկում) 17:04, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Kareyac, Մարիետա Շահինյանին, անշուշտ, գիտես: Ռուսաստանաբնակ հայ գրող է, ով գրում է ռուսերեն: Ստացվեց՝ ռուսահայ գրող, այսինքն՝ գրող, ով ապրում է Ռուսաստանում, բայց հայ է: Եվ նույնն էլ քո ասածով ստացվեց՝ ռուսալեզու հայ գրող է: --Հայկ (արաբագետ) 15:21, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հայկ, Նաբոկովին, անշուշտ, գիտես: Նա չի ապրել Ռուսաստանում, բայց ճիշտ համարվում է ռուս գրող։ Երկիրը "ռուսահայ", "հայառուս" բարերի մեջ կապ չունի։ Դա նշանակում է երկրորդական էթնիկ խումբը և կարևոր ստեղծագործման լեզու։ - Kareyac (քննարկում) 16:02, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Թումանյանին, անշուշտ, գիտես։ Նա էլ համարյա չի ապրել ժամանակակից Հայաստանի տարածքում, սակայն չի համարվում վրացահայ գրող։ - Kareyac (քննարկում) 16:10, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Նաբոկովին, անշուշտ, պարտավոր էի իմանալ՝ քո գրածից դատելով, բայց ցավոք ծանոթ չեմ: Ինչ վերաբերում է Թումանյանին, ապա նա ծնվել է Հայաստանում, իսկ ապրել Թիֆլիսում, երբ Վրաստան դեռ չկար: Գրել է հայերեն, Նաբոկովն էլ՝ ռուսերեն, ոնց հասկացա: Իմ նշած ռուսահայ եզրույթը բնավ չէր նշանակում ռուսի ու հայի խառնուրդ, այլ զուտ Ռուսաստանում ծնված ու ապրող հայ: --Հայկ (արաբագետ) 16:27, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
Ահա, հասանք կարևոր մոմենտին, ուրեմն քո գրածով, հայ գրողներ Հայաստունում ծվածներ են, իսկ Հայաստանից դուրս օրինակ Վրաստանում վրացահայ։ Ուրեմն Աշոտ Ավետիսյանը վրացահագ գրող է, Պետրոս Բեզիրգանյան վրացահայ ֆիզիկոս, Մարգարյանը վրացահայ քաղաքական գործիչ և այլն։ Երկրորդը երբ գրում ես Վրաստանը դեռ չկար նույն տողում մորանում են որ Հայաստանն էլ դեր չկար նույն իմաստով։ Նաբոկովի մասին ավելի լավ չգրեիր :) - Kareyac (քննարկում) 16:48, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

  Միտք: Գրականության մեջ կիրառել է «օտարագիր» եզրույթը: Հայ, որը ստեղծագործել է այլ լեզվով՝ ոչ հայերենով:--Սիգմա (քննարկում) 20:26, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Սիգմա ջան, գրականություն կարդացաց մարդ ես, ռուս գրողներ, որոնք էթնիկ ռուս չեն որտե՞ղ նշված են օտարագիր։ - Kareyac (քննարկում) 03:48, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Վիքիհամայնք, բերեք չմոռանանք, որ Հայերեն Վիքիպեդիան ճիշտ է հայերեն լեզվով է, սակայն միայն հայերի մասին չէ, եթե ընտրում ենք վրացահայ, ամերիկահայ տարբերակները, ապա պետք է ունենանք նմանատիպ այլ ազգերի համար, սակայն նույն ձևով ընդունելի չեն հայաամերիկացի, հայավրացի, կամ վրացառուս տարբերակները, բոլոր անվանումների համար պետք է լինի միասնական առավելագույն ճիշտ տարբերակ, այստեղ ես համաձայն եմ Pandukht-ի հետ, որպեսզի օգտագործենք օրինակ` ամերիկացիներ հայկական ծագմամբ տարբերակի նման: Ինչ վերաբերվում է ռուսական և ռուս տարբերակներին, իմ համար ավելի նախընդրտելի է ռուսաստանցի տարբերակը, քանի որ այն ավելի համահունչ կլինի նաև այլալեզու տարբերակներին, օրինակ` ամերիկացի գրողներ, բրիտանացի գրողներ, ռուսաստանցի գրողներ, ուզբեկստանցի գրողներ և այլն:--Սամվելքննարկում 06:02, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «Նյու Յորք»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Նյու Յորք» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 20:37, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

小苹果

Մեզ մոտ կարգադրված է անվանել հոդվածներ հայերեն կամ ծայրաղեղ դեպքում օտար լեզվով Վիքիպեդիա:Հոդվածների անվանում#Հայերեն անվանումներ, երաժշտական ալբոմների ու երգերի անունները մեզ մոտ չեն թարգմանում։ Սակայն դժվարություն է բերում այն դեպքեր, երբ անունները գրված են ոչ լատինատառ ոչ էլ կյուրեղագիր։ Կասկածում եմ որ մեր վիքիյում քիչ մասնակիցներ կարող են որոնել նման հոդվածներ, տպելով անունը կամ ճիշտ կարդալ։ Առաջարկում են սահմանափակել ոչ հայերեն հոդվածների անուններ գրել համապատասխան կյուրեղագիրիվ և լատիներենով (և նրանց կից այբուբեններով)։ հետևյալ տեսքով

Լատինատառ և կյուրեղագիր գրականություններ
Երաժշտական ալբոմների, երգերի անվանումեր, որոնք օգտագործում են լատինատառ և կյուրեղագիր գրականություններ գրվում են ոնց կան։

Այլ գրականություններ
Անվանումեր, որոնք օգտագործում են հիերոգլիֆիկ կամ այլ գրականություններ (小苹果), միշտ փոխանցվում են ավանդական լատինականացված գրառումներով, տառադարձությունով կամ թարգմանություններով։

- Kareyac (քննարկում) 15:42, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Համաձայն եմ, որ հերոգլիֆներ չպետք է լինեն Հայերեն Վիքիպեդիայում: Այն ոչ որոնելի է, ոչ էլ ընթերցվելի շատերի կողմից: Օրինակ նման դեպքերի համար Kinopoisk կայքում օգտագործում է լատինատառ տրանսլիտ: Ճիշտ կլինի մենք էլ նման մի բան ուղարկենք, իսկ բնագիր անվանումը նշենք հոդվածի մեջ՝ փակագծերում :--Nimeru23 (քննարկում) 06:47, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
  առաջարկին--Omicroñ'R

Համահայկական համագործակցության ամիս

 

Հարգելի խմբագիրներ, ուզում եմ լսել Ձեր կարծիքը «Համահայկական համագործակցության ամիս» նախագծի գաղափարի վերաբերյալ։ Այն ենթադրում է Հայաստանի և Արցախի թեմատիկ հոդվածների տեղափոխումը ռուսերեն և անգլերեն վիքիպեդիաներից Հայերեն վիքիպեդիա։ Ուշադրություն դարձնելով բերված հղմանը՝ պարզ է դառնում որ մեր վիքին հայկական հոդվածների բացեր ևս ունի։ Ամսաթվի վերաբերյալ դեռ հստակ պլաններ չունեմ։ Շնորհակալություն․ հետաքրքիր է լսել Ձեր կարծիքները:--Omicroñ'R 18:32, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Call for Wikimania 2018 Scholarships

Hi all,

We wanted to inform you that scholarship applications for Wikimania 2018 which is being held in Cape Town, South Africa on July 18–22, 2018 are now being accepted. Applications are open until Monday, 22 January 2018 23:59 UTC.

Applicants will be able to apply for a partial or full scholarship. A full scholarship will cover the cost of an individual's round-trip travel, shared accommodation, and conference registration fees as arranged by the Wikimedia Foundation. A partial scholarship will cover conference registration fees and shared accommodation. Applicants will be rated using a pre-determined selection process and selection criteria established by the Scholarship Committee and the Wikimedia Foundation, who will determine which applications are successful. To learn more about Wikimania 2018 scholarships, please visit: wm2018:Scholarships.

To apply for a scholarship, fill out the multi-language application form on: https://scholarships.wikimedia.org/apply

It is highly recommended that applicants review all the material on the Scholarships page and the associated FAQ before submitting an application. If you have any questions, please contact: wikimania-scholarships at wikimedia.org or leave a message at: wm2018:Talk:Scholarships. Please help us spread the word and translate pages!

Best regards, David Richfield and Martin Rulsch for the Scholarship Committee 19:24, 20 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

User group for Military Historians

Greetings,

"Military history" is one of the most important subjects when speak of sum of all human knowledge. To support contributors interested in the area over various language Wikipedias, we intend to form a user group. It also provides a platform to share the best practices between military historians, and various military related projects on Wikipedias. An initial discussion was has been done between the coordinators and members of WikiProject Military History on English Wikipedia. Now this discussion has been taken to Meta-Wiki. Contributors intrested in the area of military history are requested to share their feedback and give suggestions at Talk:Discussion to incubate a user group for Wikipedia Military Historians.

MediaWiki message delivery (քննարկում) 10:46, 21 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի վիքիհամայնք, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկ հոդվածը ներկայացվել է գնահատման՝ ընտրյալ ցանկ դառնալու նպատակով։ Խնդրում եմ հայտնեք Ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։--Omicroñ'R 15:59, 25 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Նոր կանոնակարգի քննարկում - Ոչ մի անձնական հետազոտություն

Հարգելի վիքիհամայնք, քննարկման եմ ներկայացրել «Ոչ մի անձնական հետազոտություն» կանոնակարգը։ Շատ ուրախ կլինեմ, որպեսզի համապատասխան էջում ներկայացնեք ձեր կարծիքը։ Շնորհակալ եմ շատ։ --@ջեօ (քնն․) 10:54, 26 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Գնահատման ներկայացված հոդված` Պիտեր Պաուլ Ռուբենս

Հարգելի՛ խմբագիրներ, գնահատման եմ ներկայացրել Պիտեր Պաուլ Ռուբենս հոդվածը՝ որպես ընտրյալ հոդված։ Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։--Լիլիթ (քննարկում) 09:07, 30 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Գնահատման ներկայացված հոդված` Գրաքննությունը ԽՍՀՄ-ում

Հարգելի՛ խմբագիրներ, գնահատման եմ ներկայացրել Գրաքննությունը ԽՍՀՄ-ում հոդվածը՝ որպես ընտրյալ հոդված։ Հոդվածը թարգմանել եմ Ռուսերեն Վիքիպեդիայից։ Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 09:07, 30 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Գնահատման ներկայացված հոդված` Ջեյմս Մաքսվել

Հարգելի՛ խմբագիրներ, անչափ ուրախ եմ, որ վերջապես մեր Վիքիպեդիայում գրվում, բարելավվում են բազմաբնույթ և ամենակարևորը որակյալ հոդվածներ, որից մեկը Ջեյմս Մաքսվելի հոդվածն է։ Նմանատիպ հոդվածներ էլի կան ու կլինեն, որոնք քիչ-քիչ կներկայացնեմ գնահատման, քանի որ համոզված եմ դրանց որակի հարցում։ Ջեյմս Մաքսվելի մասին պատմող հոդվածը ռուսերենից թարգմանել է Մելիքյան Համեստը։ Խնդրում եմ նայել հոդվածը և հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 09:07, 30 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]