Վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետությունում։ Կազմվել է 1995 թվականի դեկտեմբերի 4-ին։ Ներառում է Կապանի, Գորիսի, Սիսիանի և Մեղրիի նախկին վարչական շրջանների տարածքները։ Վարչական կենտրոնը՝ Կապան։ Հյուսիսում սահմանակից է ՀՀ Վայոց ձորի մարզին, արևելքում՝ Քաշաթաղի շրջանին, արևմուտքում՝ Նախիջևանի Հանրապետությանը, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Տարածքը՝ 4506 կմ, բնակչությունը՝ 152,8 հազար (2003 թվական)։ Մարզում կա 113 համայնք, որից 7-ը՝ քաղաքային, 135 բնակավայր (127-ը՝ գյուղ)։ Մարզը համապատասխանում է պատմական Սյունիք աշխարհի Ծղուկ (հետագայում Սիսիան), Հաբանդ կամ Ցագեձու (Գորիս), Աևիք (Մեղփ), Բաղք, Զորք և Կովասկան (Կապան) գավառներին։ Տարածքը հայտնի է նաև Զանգեզուր բնապատմական կամ պատմաաշխարհագրական անունով։ Արևմուտքում Զանգեզուրի լեռնաշղթայով մարզը սահմանազատվում է Նախիջևանի Հանրապետությունից և ՀՀ Վայոց ձորի մարզից, հյուսիս-արևելքում՝ Ղարաբաղի լեռնավահանի կենտրոնական մասով անցնող և մինչև Արաքս գետը հասնող սահմանագիծն Է, հարավում՝ Արաքս գետը, ոավ ՀՀ բաժանվում է Իրանից։

Ադրբեջանական ճնշումների հետևանքները Սյունիքում

խմբագրել

Ղարաբաղյան պատերազմը, հայ-ադրբեջանական սահմանային կռիվներն ու ավերածությունները, Ադրբեջանում ծայր առած հայկական կոտորածներն ու հայերի բռնագաղթը Հայաստան, Հայաստանից (նաև մարզից) ադրբեջանցիների հեռանալը, տնտեսական շրջափակումը, 1990-ական թվականներին Սյունիքի մարզի համար եղել են տնտեսական ու մշակութային կյանքի կազմալուծման տարիներ։ Կապանի շրջանն Ադրբեջանի հետ ուներ 80 կմ երկարությամբ սահման։ Ադրբեջանական կողմը պարբերաբար հարձակվել է շրջանի սահմանամերձ գյուղերի վրա։ Շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար 1988 թվականի նոյեմբերից շրջանի գրեթե բոլու գյուղերում և Կապան քաղաքում ստեղծվել են «Բաղաբերղ» (հրամանատարներ՝ Ռ. Գասպարյան, Ա. Հարաթյունյան, Ս. Բաղդասարյան, Մ. Մորոոդյան), «Շինարարների» (Բ. Գրիգորյան, Ս. Մկրտչյան), «Շահումյան փողոցի» (Ռ. Աայան), «Դավիթ Բեկ» (Գ. Մկրտչյան, Մ. Օհանյան), «Հայոց պատմական իրավունք» (Հ. Քոչարյան), «Գարեգին Նժդեհ» (Մ. Մկրտչյան, Ա. Կարապետյան) կամավորական ջոկատները։ 1989 թվականի վերջին ջոկատների հրամանատարական կազմից ձևավորվել է Կապանի պաշտպանական ռազմական խորհուրդը, ուը համակարգել է ջոկատների ինքնապաշտպանական մարտերը, ստեղծել ուղեկալներ՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Զայգամի, Կարմրաքար, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Սզնուտ, Ղարաչիման, Շիկահող, Արաշեն, Հանդ, Գյարդ, Հաջիբաջ գյուղերի և դրանց հարող բարձունքների վրա։ 1990 րվականի նոյեմբերին կամավորական ջոկատների հավաքում երկրապահ ջոկատների ընդհանուր հրամանատար է ընտրվել Ա. Հարությունյանը, շտաբի պետ՝ Գ. Մկրտչյանը։ 1993 թվականին միացյալ ջոկատների հիմքի վրա կազմավորվել է Կապանի առանձին մոտոհրաձգային վաշտը (հրամանատարներ՝ 1990 թվական- Ա. Հարաթյունյան, Մ. Օհանյան)։

 
Տեսարաններ այժմյան Կապանից

Կապանի զինված ընդհանրումներ

խմբագրել

Կապանի շրջանում հատկապես լարված իրավիճակ է ստեղծվել 1991 թվականի վերջին և 1992 թվականին։ Հակառակորդը տարբեր բարձունքներում տեղակայված հաուբիցներից, նռնականետերից, իսկ Զանգելանի և Կուբաթլուի շրջաններից՝ «Օասդ» կայանքներից, թնդանոթներից անընդմեջ հրթիռահրետակոծել է Կապան քաղաքը, Դավիթ Բեկ, Եղվարդ, Ագարակ, Գեղանուշ, ճակատեն և այլ գյուղեր, նշանոցի տակ պահել Կապան-ճակատեն, Առնիկ և Ներքին Գյոդաքլու հատվածները, Գորիս-Կապան մայրուղին։ 1992 թվականի ամռանը ինչպես մարզի մյուս շրջաններում, այնպես էլ Կապանում հայկական հարավարևելյան բանակային կազմավորումները (14° զորամասի 4-րդ, Կապանի սահմանապահ գումարտակները. Սիսիանի և Կապանի առանձին մոտոհրաձգային վաշտերը են) ակտիվացրել են ինքնապաշտպանական գործողությունները։ Ինքնապաշտպանությանը մասնակցել են «Դնեպր» հրետանային խումբը, նաև «Մեծն Տիգրան», «Սուրմալու», «Դավիթ Բեկ», «Մի սական», «Սասունցի Դավիթ», Արարատի, Էջմիածնի և այլ շրջանների կամավորական ջոկատները։ 1992 թվականի վերջին և 1993 թվականին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության հարավարևելյան զորամիավորումները լայնածավալ հակահարձակումներով վնասազերծել են հակառակորդի կրակակետերը և հետ շպրտել հակառակորդին մարզի սահմաններից, ապահովել շրջանի անվտանգությունը։ Կապանի երկրապահ կամավորական ջոկատը (հրամանատար՝ Մ. Օհանյան) մասնակցել է շրջանի գյուղերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին, 1992-1994 թվականին՝ Զանգելանի (Ղազանչի, Աղքենդ, Վերին Եմազլու, Շարիֆան, Կարագյոլ, Մինջեան), Ֆիզուլիի (Բոյուք Բահմանլու, Ղազախլար, Հորադիզ) և այլ շրջանների ազատագրմանը։ Ջոկատից զոհվել է 18, շրջանից՝ 173 ազատամարտիկ։

 
Գորիս քաղաքի այժմյան համայնապատկեր

Գորիսի զինված ընդհանրումներ

խմբագրել

Գորիսի շրջանն իր 25 գյուղական բնակավայրերով Ադրբեջանի հետ ուներ 100 կմ երկարության սահման։ Սկսած 1988 թվականից՝ ադրբեջանցիները պարբերաբար հարձակվել են շրջանի սահմանամերձ գյուղերի վրա՝ առգրավել, գողացել գյուղացիների անասունները, պատանդել, սպանել խաղաղ բնակիչների։ Շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար գրեթե բոլու գյուղերում և Գորիս քաղաքում կազմավորվել են կամավորական ու աշխարհազորային ջոկատներ, որոնց հիմքի վրա 1987 թվականին ստեղծվել է Գորիսի սահմանապահ միացյալ ջոկատների խմբավորումը, որի հիմքի վրա էլ 1992 թվականին ձևավորվել է Գորիսի պայմանագրային գումարտակը (հրամանատարներ՝ Ս. Խաչատրյան, Ս. Բաղդասարյան, Ա. Բեգլարյան, Մ. Պողոսյան, Մ. Գրիգորյան, Ս. Գալըստյան)։ Շրջանի սահմանամերձ տարածքներում ստեղծվել են Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի, Հարթաշենի, Տեղի, Կոռնիձորի, Խնձորեսկի, Շուռնուխիինքնապաշտպանական գոտիներ։ 1989 թվականին խորհրդային բանակի զինվորները և ադրբեջանական զինյալները զրոհել են Շուռնուխ-Խոզնավար գյուղերի միջե ընկած բնակավայրերի վրա։ 1990 թվականին ուղղաթիռներով և «Գրադ», «Ռւռագան» կայանքներից հրթիռակոծվել են Գորիս քաղաքը, շրջանի արևելյան գյուղերը։ Գորիսում ավերվել են 528 պետական և մասնավոր շինություններ, 6 մանկապարտեզ, 2 դպրոց։ Սահմանամերձ 16 գյուղից 5-ը ավերվել է գրեթե ամբողջովին, մնացածներում չվնասված է մնացել շինությունների ընդամենը 15-20-ը։ Ավերածություններն ուղեկցվել են մարդկային զոհերով և վիրավորներով։ Պարբերական հրթիռահրետակոծությունների, շրջափակման, կյանքի անվտանգության տարրական երաշխիքների բացակայության պատճառով բնակիչների մի մասը ստիպված հեռացել է իր մշտական բնակավայրերից։ 1992 թվականին Գորիսի և հանրապետության այլ շրջանների կամավորական ջոկատները ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր են մղել, անցնելով հակահարձակման՝ ազատագրել են Լաչինի շրջանի Ջիջիմլի-1, Ջիջիմլի-2 բնակավայրերը։ Տեղի գյուղի ջոկատը գրավել է «Թուրուսի խութ» կոչվող բարձունքը։ Զարգացնելով հակահարձակումները՝ Գորիսի շրջանի ջոկատները և գումարտակը մասնակցել են Լաչինի («Սարդասիրական միջանցք»), Շուշիի, Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Բերդաձորի (Եղցահող) ենթաշրջանի ազատագրական մարտերին։ Գորիսի շրջանից զոհվել է 168 ազատամարտիկ։

Սիսիանի զինված ընդհանրումներ

խմբագրել

Սիսիանի շըրջանը Նախիջևանի Հանրապետության հետ ունի 51 կմ երկարության սահման։ Նախիջևանի Բիչանակ, Արավսա և այլ գյուղերում տեղակայված կրակակետերից հակառակորդը պարբերաբար ռմբակոծել, հաճախակի հարձակվել է սահմանամերձ գյուղերի վրա։ Սկսած 1988 թվականի վերջերից՝ շրջանում ստեղծվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք շուրջօրյա հերթապահություն են սահմանել հայադրբեջանական սահմանագոտում, կենտրոնական մայրղու տարբեր հատվածներում։

Կամավորական խոշոր ջոկատներ

խմբագրել

Կամավորական առավել խոշոր ջոկատներ են կազմավորվել Գորայքում (հիմնադիրներ՝ Ա. Առուստամյան, Հ. Աասքելյան, Զ. Եղիազարյան, Ս. Օհանյան), Անգեղակոթում (Ս. Կարապետյան, Հ. Հայոոպետյան, Ա. Հովհաննիսյան, Ն. Հարությունյան, Ս. Մուշափյան), Շաղատում (Գ. Խաչատրյան, Վ. Կարապետյան, Գ. Փանյան), Բարձրավանում (Գ. Սահակյան), Բռնակոթի, Դարբասի, Աշոտավանի, Ախլությանի, Վսպորդիի, Հացավանի և Թասիկի կամավոր ազատամարտիկների միավորումից՝ Ձորի գյուղերի միացյալ ջոկատը (ընդհանուր հրամանատար՝ Վուրգ Ոսկանյան)։ 1990 թվականին Երևանում կազմակերպվել է «Սյունիք» հայրենակցական միություն հասարակական կազմակերպությունը. «Աֆղանցինեղյ» Սիսիանում որը նյութական օգնություն է ցույց տվել շրջանի սահմանները պաշտպանող կամավորական ջոկատներին, նյութական օգնություն ցույց տվել զոհվածների ընտանիքներին, կազմակերպել վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկումը։ 1992 թվականի օգոստոսին շրջանի կամավորական ջոկատների հիմրի վրա կազմավորվել է «Սիսական» կամավորական զորամիավորումը (հրամանատար՝ Հ. Ազղյամ, շտաբի պետ՝ Ա. Միմասյամ)։ Ջոկատներն առանձին կամ զորամիավորման կազմում մասնակցել են ՀՀ Սիսիանի, Գորիսի, Կապանի, ԼՂՀ Մարտակերտի (Սարսանգի ջրամբար, Ումուլդու, Հաթերք, Ջանյաթաղ և այլն), Լաչինի («Մարդասիրական միջանցք») ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գորայքի սկաուտական խումբը (խմբապետ՝ Ա. Զոհրաբյան) մասնակցել է Նյուվաղիի ազատագրմանը։ Շրջանից զոհվել է 105 ազատամարտիկ։

 
Տեսարան Մեղրիից

Մեղրիի զինված ընդհանրումներ

խմբագրել

Մեղրիի շրջանի 14 գյուղերից 3-ը ադրբեջանաբնակ էին, իսկ մի քանիսը՝ խառը բնակչությամբ։ Շրջանը ՀՀ-ի հարավային դարպասն է, ունի առանձնահատուկ ռազմավարական նշանակություն։ Այն սահմանակից է Նախիջևանի Հանրապետությանը, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Շարժման զարգացումներին զուգընթաց՝ շրջանում ստեղծվել են հանրահավաքներ, ցույցեր կազմակերպող խմբեր, որոնք 1989 թվականի վերջում համախմբվելով՝ կազմավորել են կամավորական ջոկատներ Մեղրիում (2), Ագարակում (4), Կուլիսում, Գորդեմնիսում և Կարճևանում (միացյալ՝ 1), Վահոովարամ և Լեհվազում (միացյալ՝ 1), Մարալզամիում և Վարդանիձորում. Ալդարայում, Շվանիձորում (1)։ Մեղրիում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախաձեռնությամբ ստեղծվել է «Փարամազ» կամավորական ջոկատը։ 1990 թվականի վերջին ջոկատները միավորվել են «Ղևոնդի» ջոկատին, որի հիմքի վրա կազմավորվել է Մեղրիի վաշտը (հրամանատար՝ Ղ. Հովհաննիսյան), իսկ 1992 թվականին շրջանի ազատամարտիկների, «Ջիվանի» և «Վայրի Սնդիկի» ջոկատների հիմքի վրա՝ Մեղրիի առանձին մոտոհրաձգային զումարտակը (հրամանատար՝ Ռ. Գաբփելյան)։ 1993 թվականին կամավոր ազատամարտիկներից ստեղծվել է պայմանազոսյին գումարտակը (հրամանատար՝ Ա. Մովսիսյան)։ Մեղրիի պաշտպանությանը մասնակցել են նաև Կապանի մոտոհրաձգային գնդի «Լիճք» գումարտակը (հրամանատար՝ Ա. Թումանյան), «ՍասունցինէՄ» (հրամանատար՝ Ա. Նհաիսյան) և այլ կամավորական ջոկատներ։ Շարժման սկզբին ադրբեջանցիները խաղաղ հեռացել են շրջանից։ Ադրբեջանաբնակ Նյուվաղի գյուղը (սահմանակից էր Զանգելանի շրջանին) ուներ ռազմավարական կաճար դիրք և հարձակումների ժամանակ կարող էր դառնալ բաց դարպաս դեպի Մեղրի։ Նյուվադիում տեղակայվել էին խորհրդային բանակի ստորաբաժանումներ և հակառակորդի ՄՀՆՋ-ականներ։ Կամավորականների առջև խնդիր էր դրվել գրավել Նյուվադին։ 1990 թվականի գարնանը սկսվել է գրոհը Ղ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ և ավարտվել հաղթանակով։ 1992 թվականի օգոստոսին շրջանի կամավորական ջոկատները և ռազմական միավորումները գրավել են «Սոյըզ» բարձունքը։ 1988- 1994 թվականներին շրջանի առանձին մոտոհրաձգային, պայմանագոսյին գումարտակները, կամավորականները մասնակցել են Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Կարղանի (Ծավ և Ներքին Հանդ, «Շքյորոսթազ», «Բարթազ», «Սղըրթ» հանդամասեր), Ֆիզուլիի (Հոոդիզ), Զանգելանի և այլ շրջանների ինքնապաշտոյանական և ազատագրական մարտերին։ Շրջանից ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ղ. Հովհաննիսյանը, Վ. Ազատյանը, Ա. Թումանյանը, Խ. Անդրեասյանը, Ա. Մովսիսյանը, Ռ. Գաբփելյանը, Ա. Կսաաղետյանը, Վ. Մարզպանը, Մ. Անտոնյանը, Օ. Ասլանյանը և ուրիշներ։ Շրջանից ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել են Ղ. Հովհաննիսյանը և Ա. Օհանյանը։ Զոհվել է 21 ազատամարտիկ։

Պատկերասրահ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։