Ալվանք

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
(Վերահղված է Ալդարաից)

Ալվանք (նախկին անվանումը` Ալդարա կամ Ալիդարա) , գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 11 կմ հյուսիս-արևելք, Մալև գետի հովտում, Արաքսից մոտ 2 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 600-660 մ բարձրության վրա։

Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՇրջանՄեղրու
ԳյուղապետԱլիկ Թումանյան
Այլ անվանումներԱլդարա, Ալիդարա, Ալիդարի, Ալիդիրա
Մակերես62,90 կմ²
ԲԾՄ600 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն352 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունալվանքցի
Ժամային գոտիUTC+4
Ալվանք (Հայաստան)##
Ալվանք (Հայաստան)
Ալվանք (Սյունիքի մարզ)##
Ալվանք (Սյունիքի մարզ)

Նախկինում Ալիդարա անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Վերանվանվել է Ալվանք 2006 թ. հուլիսի 4-ին։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ալվանքի մշտական բնակչությունը կազմել է 352, առկա բնակչությունը` 259 մարդ[3]։ Գյուղը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5], որոնք լքել են գյուղը 1988 թ. նոյեմբերին։ Ալվանքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4][5].

Տարի 1831 1873 1897 1926 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 131 911 1094 414 601 831 784 323 382[6] 352[3]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 103
  3. 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 72
  6. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 150