Տեղ (գյուղ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
(Վերահղված է Տեղից)

Տեղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից 85 կմ հյուսիս-արևելք։

Գյուղ
Տեղ
Tegh.jpg
Կոորդինատներ: 39°33′17″ հս․ լ. 46°28′33″ ավ. ե. / 39.55472° հս․. լ. 46.47583° ավ. ե. / 39.55472; 46.47583
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Մակերես38.79 կմ²
ԲԾՄ1360 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2520 մարդ (2010)
Խտություն65 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտղցի
Ժամային գոտիUTC+4
##Տեղ (գյուղ) (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Ըստ պատմական վկայության, Տեղ գյուղը հիմնել է Սյունիքի թագուհի Շահանդուխտը՝ 10-րդ դարում[1]։ Մինչ այդ, Տեղի տարածքում եղել է քարանձավային բնակատեղի, որի մոտակայքում 4-5-րդ. դդ կառուցվել է սբ. Գևորգ եկեղեցին։ Ուշ միջնադարում Տեղը եղել է մելիքանիստ գյուղ։

ԲնակչությունԽմբագրել

Տեղի ազգաբնակչության փոփոխությունը[2]՝

Տարի 1831 1873 1897 1922 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 798 2285 2703 2669 2167 2775 2570 2213 2197 2109 1755 2333 2520

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային շրջանում լայն տարածում են ունեցել նաև ծխախոտագործությունը և ճակնդեղի մշակումը[1]։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Տեղում կանգուն Ս. Գևորգ եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք և կառուցված է սրբատաշ խոշոր քարերից։ Շենքի տարածքը բաղկացած է 2 մասից։ Հնագույնը՝ արևելյանը, կառուցված է վաղ միջնադարում (4-5-րդ դարերում), իսկ արևմտյան հատվածը կցվել է 1737 թ.-ին։ Տեղից մոտ 3կմ հարավ-արևելք գտնվում է «Սըռնեզցի» կոչվող եկեղեցին։ Այն կառուցված է սրբատաշ բազալտից և լավ է պահպանվել։ Գյուղի մեջ գտնվում են ուշ միջնադարի հայկական բնակելի ճարտարապետության արժեքավոր հուշարձաններ. Մելիք-Բարխուդարյանների «Ամարաթը» (1783 թ.), «քարե օթախը» (թաղածածկ սենյակներից բաղկացած բնակելի համալիր), մի շարք գլխատներ[1]։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել