Քաշունիք

քաղաք
(Վերահղված է Կուբաթլուից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաշունիք (այլ կիրառումներ)

Քաշունիք (հայտնի է նաև Սանասար անունով, ադրբեջանական անվանումը Կուբաթլու է), գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Գտնվում է հանրապետության հարավարևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 62 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 112 կմ հեռավորության վրա[2]։

Գյուղ
Քաշունիք
Qubadli city 1.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Քաշունիք
ԲԾՄ477±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն52 մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Քաշունիքը
Պաշտոնական կայքqubadli-ih.gov.az/az
##Քաշունիք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մորաջուր և Վերին Քաշունիք գյուղերի հետ միասին կազմում է Քաշունիք համայնքը[2]։

Ղուբաթլու անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։

2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Քաշունիք համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։ Համայնքը հարթավայրային է, ունի 2593.9 հա տարածք, որից 1277.2 հա գյուղատնտեսական նշանակություն, 1184.9 հա անտառային հողեր։ Քաշունիք համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 18 գործող անհատական ջրհորներ։ Խմելու ջրի համար օգտագործվում է նաև ոռոգման նպատակով մատակարարվող ջրանցքների ջրերը։

ՊատմությունԽմբագրել

Արցախյան պատերազմԽմբագրել

Հայ-ադրբեջանական պատերազմ 2020Խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

ԲնակչությունԽմբագրել

Բնակչությունը կազմում է 52 մարդ (2010 թ. նախահաշիվ)[5]։ 2015 թվականին Քաշունիք համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 60 մարդ, կա 16 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 82 60 52

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներԽմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան,միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 15 աշակերտներ[2]։

ԾանոթագրություններԽմբագրել