Բռնակոթ (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բռնակոթ (այլ կիրառումներ)
Բռնակոթ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից 2-3 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է Որոտան գետի աջ կողմում, սարահարթի վրա, բարձրությունը ծովի մակերևույթից` 1680-1740 մ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 108 կմ։
Գյուղ | ||
---|---|---|
Բռնակոթ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Ատոմ Առաքելյան | |
Մակերես | 51,53 կմ² | |
ԲԾՄ | 1700 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1960[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | բռնակոթցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փիրնաուտ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Պատմություն Խմբագրել
Բռնակոթը մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի կազմի մեջ և ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ։ Անվանել են նաև Բռնաուտ, Բրնաութ, Բռնակուտ, Մելիք Թանգու գյուղ։ Ըստ ժողովրդական ստուգաբանության գյուղի անունը առաջացել է Բուռն (բուռնեցիներ), Կոթ (կոթեցիներ) անունների միացումից։
Բռնակոթը իշխանանիստ-մելիքանիստ գյուղ է՝ Մելիք-Թանգյան իշխանական տան նստավայրը։
Բնակչություն Խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Բռնակոթի մշտական բնակչությունը կազմել է 1960, առկա բնակչությունը` 1640 մարդ[1]։ Գյուղում բնակևել են և շարունակում են բնակվել հայեր[3], որոնց մեծ մասը տեղաբնակներ են, իսկ մի մասի նախնիները տարբեր ժամանակներում այստեղ են տեղափոխվել Ղարաբաղից[4]։ Բռնակոթի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 263 | 1213 | 2137 | 2046 | 1823 | 1981 | 1931 | 1868 | 2103[5] | 1960[1] |
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Գյուղը հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Հիշատակվում են 3 եկեղեցիներ՝ Սբ․ Գրիգոր (1704 թ․), Սբ․ Աստվածածին, իսկ III անունը անորոշ է։ Գյուղի շրջակայքում կան մի քանի հին գյուղատեղիներ՝ Կրո, Գյունեյ, Խաչեր, Քարայր։ Գյուղի մերձակայքում է Հովվի քար մեգալիթյան կառույցը։
Նշանավոր բռնակոթցիներ Խմբագրել
Բռնակոթում են ծնվել մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցը, Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանը, Հր. Ադոնցը, Հր. Քարամյանը, Սովետական Միության հերոսներ Սամսոն Մկրտումյանը, Լիպարիտ Իսրայելյանը։ Գյուղը տվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի 4 հերոսներ, Արցախյան պատերազմի մասնակից հերոս Վուրգ Ոսկանյանը, պատմաբան, արևելագետ, Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Երվանդ Սարգսյանը, պատմաբան, հայագետ, մանկավարժ Տաճատ Սահակյանը, բազմաթիվ այլ գիտնականներ, մշակույթի և պետական գործիչներ։
Տես նաև Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 264
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 738
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները