Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան

հանրագիտարան

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարանը «Հայկական Հանրագիտարան» հրատարակչության կողմից հրատարակված հանրագիտարան, որը ներկայացնում է Արցախյան ազատամարտի ռազմական գործողությունների ու ճակատամարտերի, ընդհատակում ու թիկունքում գործած բազմաթիվ կազմակերպությունների, կամավորական ջոկատների, պաշտպանական շրջանների զորքերի ու զենքի տեսակների մասին։ Առանձին հոդվածներով ներկայացված են պատերազմի զորավարներն ու ղեկավարները, Հայաստանի Ազգային ու Արցախի հերոսները, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվածները, ազգային ազատագրական պայքարի նվիրյալները, արցախյան հիմնահարցով զբաղվող հայրենի և արտասահմանյան պետական, հասարակական-քաղաքական գործիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, հանձնաժողովներ ու տարբեր խմբեր, որոնք զբաղվում են հիմնահարցի կարգավորմանը։

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան
Տեսակտեղեկատու
Ժանրհանրագիտարան
ԹեմաԱրցախյան ազատամարտ
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր865
Երկիր Հայաստան
ՀրատարակիչՀայկական հանրագիտարան հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2004
ՎիքիդարանՂարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան

Հանրագիտարանում մեծ տեղ է հատկացված նաև ԼՂՀ պատմությանը, տնտեսությանը, մշակույթին, կրթությանը, ինչպես նաև հանրապետության առանձին շրջաններին ու բնակավայրերին՝ հատկապես նկատի առնելով կամավորական ջոկատների կազմավորման և ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին նրանց ունեցած մասնակցությունը։ Ներկայացվում են նաև այն գյուղերը, որոնք վերաբնակեցվել են Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթած հայ փախստականներով։

Հոդվածների մի մասը զետեղվել են նաև թեմատիկ ձևով, ինչպես օրինակ, «Բժիշկները Ղարաբաղյան ազատագրական պատերազմում», «Ուսանողները Ղարաբաղյան ազատագրական պատերազմում», «Կանայք Ղարաբաղյան ազատագրական պատերազմում», «Օդաչուները Ղարաբաղյան ազատագրական պատերազմում», «Ղարաբաղյան ազատագրական պատերազմի արտացոլումը գրականության մեջ» և այլն։ Առանձին հոդվածներով ներկայացվում են նաև Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլուր հայերի հանդեպ Ադրբեջանի իրագործած ոճրագործությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։