Խոռատունիք
Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Հորադիզ»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։
Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։
Խոռատունիք, այժմ կոչվում է Հորադիզ (ադրբ.՝ Horadiz), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Ֆիզուլիի շրջանում, Արաքս գետի ձախ ափին։ Մինչև 2007 թվականը քաղաքատիպ ավան էր։ Բնակչությունը՝ ▲7600 մարդ (2019)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Խոռատունիք | ||
ադրբ.՝ Horadiz | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ֆիզուլիի շրջան | |
Տվյալ կարգավիճակում | 2007 հոկտեմբերի 23 թվականից | |
ԲԾՄ | 160 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 3950 մարդ (2008) | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
Հեռախոսային կոդ | +994 141 | |
Փոստային ինդեքս | AZ3000 | |
| ||
ՊատմությունԽմբագրել
XIX դարում Հորադիզը մտնում էր Ռուսական կայսրության Շուշի գավառի կազմի մեջ[2]։ Արցախյան պատերազմի ժամանակ այստեղ անցել են ծանր մարտեր։ 1993 թվականի հոկտեմբերի 24-ին Հորադիզը զբաղեցրել են հայկական զորքերը։
1994 թվականի հունվարի 5-ին, ադրբեջանական զորքերի հակահարձակման արդյունքում քաղաքը անցել է Ադրբեջանի վերահսկման տակ։ Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի հրամանագրով քաղաքատիպ ավան Հորադիզին շնորհված է եղել քաղաքի կարգավիճակ։
Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը քաղաքը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում հայ-ադրբեջանական շփման գծից։
Հայտնի անձինքԽմբագրել
- Աֆսար Ջավանշիրով, երգահան։
- Սեյիդ Շուշեցի, ադրբեջանցի երգիչ-խանենդե[3]։
Տես նաևԽմբագրել
- Հորադիզ - գյուղ ԼՂՀ-ի Հադրութի շրջանում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.stat.gov.az/menu/6/statistical_yearbooks/source/demoqraphy_2019.zip
- ↑ baku.ru
- ↑ «Սեյիդ Շուշեցի (1889—1965)»։ Baku Pages։ 2008-10-21