Կովսական
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը Կովսական քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կովսական (այլ կիրառումներ)։
Կովսական, քաղաքային համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 100 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 147 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ողջի գետի աջ ափին։ Կովսականով անցնում է այժմ չգործող Միջնավան-Կապան երկաթուղին։ Համայնքը հարթավայրային է, ունի 21273,3 հա տարածք, որից 5889,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 14494,3 հա անտառային հողեր։ Կովսական համայնքի մեջ ընդգրկված են նաև Դիցմայրի և Քարատակ գյուղերը։ Դիզմայրի գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 94 մարդ, կա 28 տնտեսություն, իսկ Քարատակ գյուղի բնակչության թվաքանակը՝ 33 մարդ, կա 8 տնտեսություն։ Համայնքն ունի քաղաքապետարան, կա բուժաշխատող, գործում են միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 87 աշակերտներ, «Բերձորի արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաճյուղը։
Քաղաք | ||
---|---|---|
Կովսական | ||
Կուսական | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | XVIII դար թ. | |
Առաջին հիշատակում | 14 դար | |
Այլ անվանումներ | մինչև 1957 — Պիրչեվան մինչև 1991 — Զանգելան | |
Տվյալ կարգավիճակում | 1967-ից թվականից | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 8․330 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | կովսականցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 64 | |
| ||
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
ԲնակչությունԽմբագրել
Կովսական համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 544 մարդ, ունեցել է 149 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
ՊատմությունԽմբագրել
1993 թ. նոյեմբերի 1-ին Կովսականը ազատագրվել է Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի կողմից։
2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Զանգիլանն (Կովսական) ազատագրելու մասին»[2]։ Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հրապարակեց «ազատագրված» բնակավայրերի անունները. Զանգիլանի շրջանի Հավալը, Զերնելի, Մամեդբեյլի, Հաքարի, Շարիֆան, Մուղանլը գյուղները և Զանգիլան քաղաքը[3][4][5][6]։
ԱղբյուրներԽմբագրել
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ Ադրբեջանի պաշտպանության նախարարություն
- ↑ sputniknews.ru
- ↑ городе Зангилан поднят флаг АзербайджанаВИДЕО
- ↑ Տեսանյութ
- ↑ moscow-baku.ru
Կովսական Վիքիպահեստում |