Աննա Ֆերիս
Աննա Քեյ Ֆերիս (անգլ.՝ Anna Kay Faris, նոյեմբերի 29, 1976[3], Բալթիմոր, Մերիլենդ[4]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Շատ սարսափելի կինո» ծաղրական ֆիլմաշարում Սինդի Քեմբելին մարմանավորելով։
Աննա Ֆերիս | |
---|---|
Աննա Ֆերիսը «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ (հուլիս, 2014 թվական) | |
Հասակը | 163 սմ[1] |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1976 (48 տարեկան)[2] |
Ծննդավայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան և Edmonds Woodway High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Այլ անուն(ներ) | Աննա Քեյ Ֆերիս Anna Kay Faris |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1991-այժմ |
Ժանրեր | կատակերգություն |
Ընտրանի | «Ծիծաղասերը» «Տղաներին դա դուր է գալիս» «Շատ սարսափելի կինո» |
Ծնողներ | հայր՝ John Homan Faris? |
Ամուսին(ներ) | Բեն Ինդր (2004-2007) Քրիս Փրեթ (2009-այժմ) |
Երեխա(ներ) | 1 |
Աննա Ֆերիս՝ Վիքիպահեստ | |
Վաղ տարիներ
խմբագրելԾնվել է 1976 թվականի նոյեմբերի 29-ին Բալթիմորում (Մերիլենդ նահանգ)՝ Քերեն և Ջեքե Ֆերիսների ընտանիքում[4]։ Վեց տարեկանում ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Էդմոնդս բնակավայր (Վաշինգտոն նահանգ)։ Մայրը մասնագիտությամբ ուսուցչուհի էր[5], իսկ հայրը՝ սոցիոլոգ Վաշինգտոնի համալսարանում[5]։ Ֆերիսի ավագ եղբայր Ռոբերտը նույնպես սոցիոլոգիայի պրոֆեսոր է Դեյվիսի Կալիֆորնյան համալսարանում[6][7]։
Ֆերիսն ունի շոտլանդական, իռլանդական, անգլիական, գերմանական և ֆրանսիական արմատներ[8]։
Ծնողները հավանություն էին տալիս դերասանուհի դառնալու Աննայի ձգտումներին և 9 տարեկան հասակում նա իր առաջին դերն է խաղում Սիեթլի երաժշտական թատրոնում։ 14 տարեկանում, Էդմոնդս-Վուդվեյի ավագ դպրոցում սովորելու տարիներին (որն ավարտում է 1991 թվականին), նկարահանվում է սառեցված յոգուրտի հեռուստագովազդում։ Էդմոնդի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Վաշինգտոնի համալսարան, որտեղ ուսումնասիրում է անգլիական գրականություն։
Կարիերա
խմբագրելԿինոյում առաջին մեծ դերը Ֆերիսն ստանում է «Սիրահարվածների փակուղի» (1999) ֆիլմում՝ մարմնավորելով Ջանել Բեյին։ Հաջորդ դերը, որը նրան ճանաչում է բերում, դառնում է Սինդի Քեմփբելը դերը «Շատ սարսափելի կինո» (2000) պարոդիական ֆիլմում։ Ֆերիսը շարունակում է մարմնավորել Քեմփբելին ֆիլմի հետագա երեք շարունակություններում։ Սինդի Քեմփբելի դերի համար Ֆերիսը բնականից շիկահեր մազերը ներկում էր սև գույնի, որից հետո նրան հաճախ սկսում էին թյուրիմացաբար համարել սևահեր։
2003 թվականին, երբ ավարտվում է «Թարգմանության դժվարությունները» ֆիլմի քասթինգը, Ֆերիսը ամենավերջին պահին դեր է ստանում[9]։ Այնուհետև նա հայտնվում է երկրորդական դերերում «Սապատավոր լեռ» (2005), «Իմ սուպեր-նախկինը» (2006) ֆիլմերում։ 2007 թվականին «Ծիծաղասերը» ֆիլմում կերտած դերի համար Ֆերիսն արժանանում է «Stony Award» մրցանակի[10]։
2007 թվականի ամռանը Աննան նկարահանվում է «Գեղեցիկները» հեռուստասերիալի երեք դրվագներում, որպես հրավիրված աստղ։ Հաջորդ տարի նա մարմնավորում է «Փլեյբոյ» ամսագրի մոդել Շելիի դերոը «Տնային ճագարը» ռոմանտիկ կատակերգությունում՝ հանդիսանալով նաև ֆիլմի պրոդյուսերը։ Հնչյունավորել է նաև Սեմ Սպարկսին «Ամպամած, հնարավոր են տեղումներ կոլոլակի տեսքով» մուլտֆիլմում (2009) և բուրունդուկ Ջանեթին «Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել» (2009) և «Էլվինը և բուրունդուկները 3D» (2011) ֆիլմերում։
Ւմիջը և լուսաբանումները ԶԼՄ-ներում
խմբագրելՖերիսը տարբեր առիթներով հայտնվել է «Raygun», «Playboy»[11], «Self»[12], «Cosmopolitan»[13] և այլ ամսագրերի շապիկներին Ըստ «Maxim» ամսագրի վարկածի, Աննան 2004, 2009 և 2010 թվականներին համապատասխանաբար զբաղեցրել է 57-րդ, 39-րդ և 42-րդ տեղերը «Hot 100 list» ամենագրավիչ կանանց ցուցակում։ Ըստ «FHM» ամսագրի, 2009 թվականին նա 60-րդ տեղն է զբաղեցնում «Աշխարհի 100 ամենասեքսուալ կանանց» ցուցակում և 96-րդ տեղը 2010 թվականի նույն ցուցակում։ «AskMen» կայքը նրան հատկացրել է 79-րդ տեղը 2009 թվականի «Աշխարհի 100 ամենացանկալի կանանց» ցուցակում։
2010 թվականին «Cosmopolitan»-ը նրան անվանակոչում է «Տարվա զվարճալի և անվախ կին» և պարզաբանում հետևյալ կերպ. «Նա մեզ ստիպում է ծիծաղել և սեղմվել վախից, տարանջատելով կատակերգության սահմանները այնպես, ինչպես չի հաջողվում ոչ մի այլ դերասանուհու»[14]։
Թադ Ֆրենդը «The New Yorker»-ում Ֆերիսին նկարագրում է որպես «Հոլիվուդի ամենայուրահատուկ կատակերգական դերասանուհին»[15]։
Անձնական կյանք
խմբագրել1999 թվականին, «Սիրահարների փակուղի» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Ֆերիսը հանդիպում է իր առաջին ամուսնուն՝ Բեն Ինդրային։ Նույն տարի նրանք սկսում են հանդիպել, և 2004 թվականի հունիսին զույգն ամուսնանում է։ Այնուամենայնիվ, 2007 թվականի ապրիլին Աննան դիմում է ապահարզանի՝ հղվելով «անհաշտ տարաձայնությունների» վրա[16]։ 2008 թվականի փետրվարին, երբ ապահարզանի գործընթացը ավարտվում է, Ֆերիսը Բենին փոխհատուցում է վճարում 900 000 ԱՄՆ դոլարի չափով[17]։
2007 թվականին Ֆերիսը հանդիպում է դերասան Քրիս Փրեթին, «Տար ինձ տուն» ֆիլմի քասթինգի ժամանակ[15]։ 2009 թվականի հունվարին նրանք նշանադրվում են[18], իսկ 2009 թվականի հուլիսի 9-ին՝ ամուսնանում[19]։ 2012 թվականի օգոստոսի 25-ին ամուսինների մոտ ծնվում է առաջնեկ որդին՝ Ջեքը[20]։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1991 | Խաբեություն. Մայրերի գաղտնիքներ | Deception: A Mother's Secret | Լիզ |
1996 | Եդեմ | Eden | Դիտի |
1999 | Սիրահարների փակուղի | Lovers Lane | Ջանել Բեյ |
1999 | Փչացածները | Skanks | Դոուն |
2000 | Շատ սարսափելի կինո | Scary Movie | Սինդի Քեմփբել |
2001 | Շատ սարսափելի կինո 2 | Scary Movie 2 | Սինդի Քեմփբել |
2002 | Մեյ | May | Պոլի |
2002 | Ճուտիկ | The Hot Chick | Էփրիլ |
2003 | Ուղղակի ինչ-որ տոն | Winter Break | Ջասթին |
2003 | Թարգմանության դժվարություներ | Lost in Translation | Կելլի |
2003 | Շատ սարսափելի կինո 3 | Scary Movie 3 | Սինդի Քեմփբել |
2004 | Լավագույն ուղղագրություն | Spelling Bee | Ջեյն Կոնելի |
2002-2004 | Բլրի արքան | King of the Hill | Լիզա/հիպպի աղջիկ |
2004 | Ընկերները | Friends | Էրիկա |
2005 | Երկնագույն ամպեր | Blue Skies | Սառա |
2005 | Հարավային գեղեցկուհիներ | Southern Belles | Բելի Սկոտ |
2005 | Սպասելով | Waiting… | Սերենա |
2005 | Սապատավոր լեռ | Brokeback Mountain | Լաշոն Մելոուն |
2005 | Պարզապես ընկերներ | Just Friends | Սամանթա Ջեյմս |
2006 | Շատ սարսափելի կինո 4 | Scary Movie 4 | Սինդի Քեմփբել |
2006 | Իմ սուպեր-նախկինը | My Super Ex-Girlfriend | Հաննա Լյուիս |
2006 | Մեղավոր սրտեր | Guilty Hearts | Ջեյն Կոնելի |
2007 | Ծիծաղասերը | Smiley Face | Ջեյն Ֆ |
2007 | Անտուրաժ | Entourage | կամեո |
2007 | Փափկասուն մարդ | Mama's Boy | Նոռա Ֆլենագան |
2008 | Տնային ճագար | The House Bunny | Շելլի |
2008 | Սպլինեկտոմիա | The Spleenectomy | Դանիել/բժիշկ Ֆիլդս |
2009 | Հաճախ տրվող հարցեր ժամանակում ճամփորդելու մասին | Frequently Asked Questions About Time Travel | Կեսսի |
2009 | Կարծես կտրուկ պահնորդ | Observe and Report | Բրենդի |
2009 | Ամպամած, հնարավոր են տեղումներ կոլոլակի տեսքով | Cloudy with a Chance of Meatballs | Սեմ Սպարկս |
2009 | Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել | Alvin and the Chipmunks: The Squeakquel | Ջանեթ |
2010 | Յոգի արջը | Yogi Bear | Ռեյչել |
2011 | Տար ինձ տուն | Take Me Home Tonight | Ուենդի Ֆրակլին |
2011 | Քանի՞սն ունես | What's Your Number? | Էլլի Դարլինգ |
2011 | Էլվինը և բուրունդուկները 3D | Alvin and the Chipmunks: Chipwrecked | Ջանեթ |
2012 | Բռնակալը | The Dictator | Զոի |
2013 | Ֆիլմ 43 | Movie 43 | Վանեսա |
2013 | Մի տարի եմ տալիս | I Give It a Year | Քլոյե |
2013 | Ամպամած, հնարավոր են տեղումներ կոլոլակի տեսքով 2 | Cloudy 2: Revenge of the Leftovers | Սեմ Սպարկս |
2013 | Մայրիկ | Mom | Քրիստի |
2014 | Էլվինը և բուրունդուկները 2։ Վիթխարի բուրունդախնդրություն | Alvin and the Chipmunks: The Road Chip | Ջանեթ |
2015 | Ջամփ սթրիթ 22 | 22 Jump Street | կամեո |
Մրցանակներ և անվանակարգումներ
խմբագրելՄրցանակ | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
Fangoria Chainsaw Awards | 2004 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Մեյ | |
2006 | Լավագույն հերոսուհի | Շատ սարսափելի կինո 4 | Առաջադրված | |
Gotham Awards | 2005 | Լավագույն դերասանական կազմ | Սապատավոր լեռ | Առաջադրված |
MTV Movie Awards | 2001 | Կանացի բեկում | Շատ սարսափելի կինո | Առաջադրված |
2001 | Լավագույն համբույր | Առաջադրված | ||
2006 | Լավագույն համբույր | Ուղղակի ընկերներ | Առաջադրված | |
2007 | Լավագույն կռիվ | Իմ սուպեր-նախկինը | Առաջադրված | |
2009 | Լավագույն կատակերգական դեր | Տղաներին դա դուր է գալիս | Առաջադրված | |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | 2006 | Լավագույն դերասանական կազմ խաղարկային ֆիլմում | Սապատավոր լեռ | Առաջադրված |
Teen Choice Awards | 2006 | Ուղղակի ընկերներ | Առաջադրված | |
2006 | Առաջադրված | |||
2011 | Կինոդերասանուհու ընտրություն. Կատակերգություն | Տար ինձ տուն | Առաջադրված | |
Stony Award | 2007 | Հաղթանակ | ||
CinemaCon Award | 2012 | Տարվա կատակերգակ աստղ[21] | Հաղթանակ | |
People's Choice Awards | 2014 | Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում | Մայրիկ | Առաջադրված |
2016 | Լավագույն կատակերգակ դերասանուհի | Մայրիկ | Սպասվող | |
Behind the Voice Actors Awards | 2007 | Լավագույն վոկալային թիմ գեղարվեստական ֆիլմում | Ամպամած, հնարավոր են տեղումներ կոլոլակի տեսքով 2 | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կենսագրությունը IMDb.com կայքում(անգլ.)
- ↑ Record #140824286 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ GeneaStar
- ↑ 4,0 4,1 «Anna Faris Biography (1976–)». Filmreference.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 5,0 5,1 Wulff, Jennifer (2001 թ․ հուլիսի 23). «Scream Queen». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Payne, Patti (2008 թ․ օգոստոսի 31). «Anna Faris portrays an exiled Playboy playmate in the new movie, "The House Bunny"». Puget Sound Business Journal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Robert Faris, Assistant Professor, Ph.D., University of North Carolina». University of California, Davis. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Anna Faris Biography». celebritysection.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Interview: Anna Faris». The A/V Club. 2009 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Seth Rogen is Stoner of the Year». Celebstoner.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Anna Faris Attacked For Not Going Nude». ShowbizSpy.com. 2009 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Anna Faris Looking VERY Fit on Self Magazine's April Cover». bittenandbound.com. 2009 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Anna Faris Cosmopolitan US February 2010». MagXone.com. 2010 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Anna Faris: Cosmo's Fun Fearless Female of the Year». Cosmopolitan. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 15,0 15,1 Friend, Tad. (2011 թ․ ապրիլի 11). «Funny Like a Guy: Anna Faris and Hollywood's woman problem». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Finn, Natalie (2007 թ․ ապրիլի 3). «Scary Movie's Faris Haunted by Divorce». E! Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Anna Faris Finalizes Divorce». People. 2008 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Jones, Katharine (2009 թ․ հունվարի 30). «Anna Faris engaged to beau Chris Pratt». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Garcia, Jennifer (2009 թ․ օգոստոսի 12). «Anna Faris Is Married!». People. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Garcia, Jennifer (2012 թ․ օգոստոսի 25). «Anna Faris Welcomes a Baby Boy». People. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ McClintock, Pamela. (2012 թ․ ապրիլի 18). «Anna Faris Feted With CinemaCon Comedy Star of the Year Award». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Աննա Ֆերիսը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Աննա Ֆերիս Թվիթթերում
- Աննա Ֆերիսը Yahoo! Movies կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ֆերիս» հոդվածին։ |