Բացել գլխավոր ցանկը

Իզաբելլա Սկորուպկո (շվեդ.՝ Izabella Scorupco, հունիսի 4, 1970(1970-06-04)[1], Բելոստոկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհական արմատներով շվեդացի դերասանուհի, ով հայտնի է դարձել Ջեյմս Բոնդի ընկերուհու դերակատարմամբ։

Իզաբելլա Սկորուպկո
Izabella Scorupco 2013 (cropped).jpg
Իզաբելլա Սկորուպկոն 2013 թվականին
Ծնվել էհունիսի 4, 1970(1970-06-04)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԼեհաստան Բելոստոկ, Լեհաստան
ՔաղաքացիությունԼեհաստան ԼեհաստանՇվեդիա Շվեդիա
ՄասնագիտությունԴերասան, Երգչուհի
Ակտիվ շրջան1988 թվական- ներկա ժամանակ
ԺանրերՓոփ երաժշտություն
Ամուսին(ներ)Մարիուշ Չերկավսկի

ԿենսագրությունԽմբագրել

Իզաբելլա Սկորուպկոն ծնվել է 1970 թվականի հունիսի 4-ին Լեհաստանի հյուսիսում գտնվող Բելոստոկ քաղաքում։ Երբ նա մեկ տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվում են, և Իզաբելլան մնում է մոր խնամքի ներքո։ 1978 թվականին նրանք տեղափոխվում են Ստոկհոլմ:

Իզաբելլան սկսել է իր դերասանական կարիերան 1988 թվականին, երբ շվեդիացի ռեժիսոր՝ Ստեֆան Հալդեբրանդը հրավիրում է նրան նկարահանվելու «Ոչ ոք չի սիրում այնպես, ինչպես մենք» (Ingen kan älska som vi) ֆիլմում։ 1990-ականների սկզբին Իզաբելլան փորձում է իր ուժերը երգարվեստի մեջ։ Նա թողարկում է ձայնասկավառակ, որը մեծ հաջողություն է գտնում Շվեդիայում։

Իզաբելլան 1996-1998 թվականներին ամուսնացած է եղել լեհ հոկեյիստ, NHL-ի խաղացող, Մարիուշ Չերկավսկիի հետ։ 1997 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը՝ Յուլիան։

2003 թվականի հունվարի 30-ին նա ամուսնացել է ամերիկացի Ջեֆֆրի Ռեյմոնդի հետ, իսկ 2003 թվականի հուլիսի 24-ին ծնվել է նրանց որդին՝ Յակովը։

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1988 - Ingen kan älska som vi- Աննելի
  • 1991 - V som i viking- Միայնակ մայր
  • 1994 - Bert- Զինդի Դաբրովսկի
  • 1995 - Det var en mörk och stormig natt- Պետրոնելլա
  • 1995 - Petri tårar- Կարլա
  • 1995 - GoldenEye- Նատալիա Սիմոնովա
  • 1999 - Ogniem i mieczem- Ելենա Կուրցեվիչ
  • 2000 - The Diver- Իրենա Վալդե
  • 2000 - Vertical Limit- Մոնիկա Օբերտահին
  • 2002 - Reign of Fire- Ալեքս Ջեյնսեն
  • 2004 - Exorcist: The Beginning- Սառա
  • 2005 - Alias- Սաբինա
  • 2007 - Cougar Club- Մեյդջ Ստեկ
  • 2007- Solstorm- Ռեբեկա Մարտինսոն
  • 2010 - Änglavakt- Սիսիլիա

Արտաքին հղումներԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.