Ջոնաթան Ադամ Սանդերս «Ջեյ» Բարուշել (անգլ.՝ Jonathan Adam Saunders «Jay» Baruchel, ապրիլի 9, 1982(1982-04-09)[1], Օտտավա, Կանադա)՝ կանադացի դերասան և երաժիշտ։

Ջեյ Բարուշել
անգլ.՝ Jay Baruchel
Ծնվել էԱպրիլի 9, 1982
ԾննդավայրԿանադա, Օտտավա
ԿրթությունF.A.C.E. School? և Roslyn Elementary School?
Քաղաքացիություն Կանադա
ԱզգությունԿանադացի
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, կինոպրոդյուսեր, կրկնօրինակող, կատակերգու, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0059431
Ջեյ Բարուշել՝ Վիքիպահեստ

Կենսագրություն և կարիեռա խմբագրել

Ջեյ Բարուշելը ծնվել է 1982 թվականին, ապրիլի 9-ին Օտավայում[2]։ Նրա հայրական պապը հրեա է, մնացած հարազատները ունեն ֆրանսիական, իտալական և գերմանական արմատներ[2][3]։ Նրա հայրը աշխատել է որպես հնաոճ իրերի վաճառող, իսկ մայրը՝ լրագրող։ Նա ունի փոքր քույր, ով ծնվել է 1987 թվականին[4]։ 12 տարեկանում Ջեյը այցելում է արվեստի դպրոց, իսկ ավարտելուց հետո, որորշում է դերասան դառնալ։

Առաջին քայլերը եղան «Վախենո՞ւմ ես մթությունից» և «Իմ հարազատ քաղաք» ֆիլմերում։ 1997 - 1998 թվականները հաջողություններ եղան՝ նկարահանվեց «Հայտնի մեխանիկա երեխաների համար»[2]։ Դրանից հետո խաղացել է մի քանի փոքրիկ դերեր «Ամենավատ կախարդը», «Ո՞վ կստանա տունը» սերիալներում։

Նկարահանվել է նաև «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմում, որտեղ խաղացել է անյպիսի դերասանների հետ, ինչպիսին են Մորգան Ֆրիմենը, Քլինթ Իսթվուդը, Հիլարի Սուենկը։ 2007 խաղացել է «Իմ անունն է Ռիդ Ֆիշ» ֆիլմում։ Իսկ 2008 թվականին նկարահանվել է « Անհաջող զինվորները» ֆիլմում, որտեղ Ջեյը խաղացել է Բեն Ստիրելիի հետ։ Բեն Ստիրելիի հետ նա նաև նկարահանվել է «Գիշերը թանգարանում 2» ֆիլմում ՝ 2009 թվականին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2011 թվականին Ջեյը նշանվել է դերասանուհի՝ Էլիսոն Փիլլի հետ։
  • Նվագել է թմբուկներով, կանադական Martin» ռոք խմբի հետ։
  • Երկրպագում է Կանադայի «Մոնրեալի քանադիենս» հոկկեյի խմբին։
  • Ջենը ունի ֆրանսիական, իտալական, հրեական արմատներ հոր կողմից և անգլիական, իռլանդական, պրուսիական արմատներ մոր կողմից։
  • Նա ապրում է Մոնրեալում[5]։

Նավաճումներ խմբագրել

  • 2007 U.S. Comedy Arts Festival մրցանակ ֊ Լավագույն դերասան (Իմ անունն է Ռիդ Ֆիշ)
  • 2007 U.S. Comedy Arts Festival մրցանակ ֊ Լավագույն դերասան Award (Իմ անունն է Ռիդ Ֆիշ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #143705822 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Simonpillai, Radheyan (2010 թ․ մայիսի 13). «Jay Baruchel is the Trotsky» (անգլերեն). NOW Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  3. «Celebrity Interview: Jay Baruchel» (անգլերեն). 2010 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  4. «Биография Джея Барушеля» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին.
  5. «Jay Baruchel» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել