Քրիս Սանդերս
Քրիս Սանդերս (անգլ.՝ Chris Sanders, ամբողջական անունը Քրիստոփեր Մայքլ «Քրիս» Սանդերս, Christopher Michael Sanders, մարտի 12, 1962[1], Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ[2]), ամերիկացի անիմատոր, ում փառք բերեցին «Լիլո և Սթիչ» և «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմերը։ Նաև հայտնի է որպես հնչյունավորման դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։
Քրիս Սանդերս | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Christopher Michael Sanders |
Ծննդյան թիվ՝ | 1962 թվական մարտի 12 |
Ծննդավայր՝ | Կոլորադո-Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր սցենարիստ դերասան մուլտիպլիկատոր |
Կարիերա՝ | 1984-մինչև հիմա |
Ուղղություն՝ | անիմացիա |
Պարգևներ՝ | «Էննի» |
IMDb։ | ID 0761498 |
chrissandersart.com |
Կենսագրություն
խմբագրելՔրիս Սանդերսը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում։ 10 տարեկանում Ուորդ Կիմբալլայի «Դիսնեյի զարմանալի աշխարհը» կարճամետրաժը դիտելուց հետո սիրահարվեց անիմացիային։ Նա սկսեց նկարել, դպրոցում տատիկը պատմում էր անիմացիոն ծրագրի մասին, որը օգնեց իրեն California Institute of the Arts ընդունվելու համար։ 1984 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, Marvel Comics-ում ընդունվում է աշխատանքի։ Օգնում էր նկարել մանկական ցուցադրության կերպարներին։ 1987 թվականին տեղափոխվեց Դիսնեյ, սկսեց աշխատել «վիզուալ» զարգացման բաժնում։ «The Rescuers Down Under»-ի համար (1990) աննշան գործեր է կատարել։ Սանդերսը հասել է դիսնեյական բարձունքներին «Գեղեցկուհին և հրեշը» և «Առյուծ արքան»-ի գործերում (1994 թվական) ներդրում կատարելով։ Նա օգնեց 1998 թվականին գրել Մուլան (1998 թվական) դիսնեյական հիթը, այդ գործը թույլ տվեց նրան դառնալ ռեժիսոր և սցենարիստ «Լիլո և Սթիչ» (2002 թվական) պրոյեկտում, որը ճանաչում ու փառք բերեց նրան։ Այդ մուլտֆիլմի համար Քրիսը առաջադրվել է Օսկարի։ 2006 թվականին պաշտոնաթող է արվել «Ամերիկյան շուն» պրոյեկտի ղեկավար Ջոն Լաստերի կողմից, երբ վերջինս նշանակվել է պրոդյուսեր (նա ուներ տարաձայնություններ Սանդերսի հետ)։ Արդյունքում սյուժեն ամբողջովին վերափոխեցին, նոր ռեժիսոր նշանակվեց Քրիս Ուիլյամսը, իսկ ֆիլմը անվանվեց «Վոլտ»։ 2007 թվականի մարտ ամսին Քրիս Սանդերսը անցնում է աշխատանքի DreamWorks Animation-ում։ 2008 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Քրիս Սանդերսը և Դին Դեբլուան (նրա համահեղինակ և համառեժիսոր «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմում) «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմի ռեժիսորներ են նշանակվել։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 1998 թվական - Երկու «Էննի» մրցանակ՝ «Մուլան» մուլտֆիլմի աշխատանքի համար
- 2003 թվական - Առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Լավագույն անիմացիոն մուլտֆիլմ» («Լիլո և Սթիչ»)[3]
- 2010 թվական - Առաջադրվել է «Օսկար»-ի «Լավագույն անիմացիոն մուլտֆիլմ» («Ինչպես ընտելացնել վիշապին»)
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 2002 թվական - «Լիլո և Սթիչ»/ Lilo & Stitch
- 2003 թվական - «Լիլո և Սթիչ 3» (տեսանյութ)/ Lilo & Stitch's Island of Adventures
- 2010 թվական - «Ինչպես ընտելացնել վիշապին»/ How to Train Your Dragon
- 2013 թվական - «Կրուդս ընտանիքը»/ The Croods
- 2019 թվական - «Ինչպես ընտելացնել վիշապին 3»/ How to Train Your Dragon 3
Սցենարիստ
խմբագրել- 1991 թվական - «Գեղեցկուհին և հրեշը»/ Beauty and the Beast
- 1994 թվական - «Առյուծ արքան»/ The Lion King
- 1998 թվական - «Մուլան»/ Mulan
- 2002 թվական - «Լիլո և Սթիչ»/ Lilo & Stitch
- 2010 թվական - «Ինչպես ընտելացնել վիշապին»/ How to Train Your Dragon
- 2013 թվական - «Կրուդս ընտանիքը»/ The Croods
Պրոդյուսեր
խմբագրել- 2014 թվական - «Ինչպես ընտելացնել վիշապին 2»/ How to Train Your Dragon 2
Դերասան
խմբագրելՀնչյունավորել է Սթիչին բոլոր ֆիլմերում և սերիալներում, որտեղ նա հայտնվել է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ BD Gest' (ֆր.)
- ↑ «One on One Spotlight: Directors Chris Sanders and Dean DeBlois». CTN animation eXpo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Награды и номинации
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Սանդերս» հոդվածին։ |