Բացել գլխավոր ցանկը

Էմբեր Վալեթա (անգլ.՝ Amber Valletta, փետրվարի 9, 1974(1974-02-09), Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի, ծնված 1974 թվականի փետրվարի 9-ին։ 1990-ականների ամենաբարձր վարձատրվող ֆոտոմոդելներից մեկը[1]։

Էմբեր Վալեթա
Amber Valletta 2009.jpg
Հասակը175,5 սմ
Ծնվել էփետրվարի 9, 1974(1974-02-09) (45 տարեկան)
ԾննդավայրՖինիքս, Արիզոնա, ԱՄՆ
ԿրթությունBooker T. Washington High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հաղորդավարուհի
Ամուսին(ներ)Չիպ Մաքոու
IMDbID 0005520

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Դերասանուհին ծնվել է ԱՄՆԱրիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում։ Մանուկ հասակում Էմբերը ցանկանում էր դառնալ սոցիոլոգ կամ աշխատել սոցիալական ոլորտում։

Հետագայում նա մեկնեց Միլան, որտեղ գտավ իր առաջին աշխատանքը իտալական «Vogue» ամսագրում։ Դրան հաջորդեց ֆրանսիական «Elle» ամսագրի առաջին էջին նրա նկարը՝ Հանս Ֆյուրերի կողմից նկարված։

Էմբերը գնում է Փարիզ և այնտեղ դառնում է իսկական սենսացիա։

ԿարիերաԽմբագրել

Դերասանուհին մասնակցել է աշխարհահռչակ ապրանքանիշների գովազդներին, ինչպիսիք են՝ Prada, Calvin Klein, DKNY, Valentino, Armani, Alberta Ferretti, Jil Sander, Gucci, Versace և Chanel։

1996 թվականի սեպտեմբերին Էմբերը դարձավ «Elizabeth Arden» ընկերության էքսկլյուզիվ դեմքն ամբողջ աշխարհում։

Էմբերն իր ընկերուհի Շալոմ Հարլոուի հետ զբաղեցրին MTV's «House of Style» Սինդի Քրոուֆորդի տեղը։

1995 թվականի նոյեմբերին նա կազմակերպեց «Supermodels Stepping Out Against Hunger» նորաձևության ցուցադրությունը՝ «Tulsa Community Food Bank» իր հարազատ քաղաքում։

Անձնական կյանքԽմբագրել

Առաջին ամուսնությունը մոդել Էրվի Լի Բիհանի հետ տևել է 2 տարի։

Երկրորդ ամուսինը վոլեյբոլի օլիմպիական չեմպիոն Քրիստիան Մակկաուն է[2]։ 2000 թվականին դերասանուհին ունեցավ տղա՝ Օդենին[3]։

ՖիլմագրությունԽմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
2000 Ինչ է թաքցնում սուտը What Lies Beneath Մեդիսոն Էլիզաբեթ Ֆրանկ
2000 Ընտանիքավորը The Family Man Պաուլա
2003 Դյուպլեքս Duplex Սելինա
2004 Մոդայիկ մաման Raising Helen Մարտինա
2005 Հիթչի մեթոդը Hitch Ալլեգրա Քոուլ
2005 Փոխադրողը 2 Transporter 2 Օդրի Բիլլիգս
2006 Կյանքը վատնող մարդը Man About Town Բրին Լիլլի
2007 Նախազգացում Premonition Քլեր
2007 Վերջին անգամ The Last Time Բելիսա
2007 Մեռյալ լռություն Dead Silence Էլլա Էշեն
2009 Գեյմեր Gamer Էնջի
2009 Լրտեսը հարևանությամբ The Spy Next Door Ջիլիան
2011—2012 Վրեժ Revenge Լիդիա Դևիս
2014 Լեգենդներ Legends Սոնյա Օդում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Biography for Amber Valletta»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-05-31 
  2. Maggie Bullock. (հոկտեմբերի 28, 2009)։ «Fashion Spotlight: Amber Valletta» (անգլերեն)։ Elle։ Վերցված է 2014-09-03 
  3. Molly Lopez. (փետրվարի 16, 2005)։ «Amber Valletta» (անգլերեն)։ People։ Վերցված է 2014-09-03 

Արտաքին հղումներԽմբագրել