Ջինա Գերշոն

ամերիկացի դերասանուհի

Ջինա Գերշոն (անգլ.՝ Gina L. Gershon, հունիսի 10, 1962(1962-06-10)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[4]), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության և հնչյունավորման ամերիկացի դերասանուհի, երգչուհի և բանաստեղծուհի։

Ջինա Գերշոն
անգլ.՝ Gina Gershon
Ծնվել էհունիսի 10, 1962(1962-06-10)[1][2][3] (61 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա[4]
ԿրթությունԷմերսոն քոլեջ, Թիշչ արվեստի դպրոց, Circle in the Square Theatre School? և Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի, դերասանուհի և կինոպրոդյուսեր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1962 թվականի հունիսի 10-ին Լոս-Անջելեսում՝ հրեաների ընտանիքում[5]։ Մանկուց երազել է դառնալ դերասանուհի և որոշել է ստանալ լավ դերասանական կրթություն։ Բևեռլի Հիլզի դպրոցում սովորել է ապագա երաժիշտ և երգիչ Լենի Կրավիցի հետ[6]։ Այնուհետև մեկնել է Սան Ֆրանցիսկո և ընդունվել Ամերիկյան կոնսերվատորիա, որտեղ սովորել է դերասանական վարպետություն և պար[7]։ Նյու Յորքի համալսարանն ավարտելուց հետո խաղացել է թատրոններում։ Նա եղել է Naked Angels թատրոնի նյույորքյան մասնաճյուղի հիմնադիրներից մեկը[8]։

1988 թվականին Ջինա Գերշոնը Թոմ Քրուզի հետ նկարահանվել է «Կոկտեյլ» դրամայում, բայց առավել վառ դերերը դերասանուհին խաղացել է 1990-ականների կեսերին Էլիզաբեթ Բերկլիի հետ Պաուլ Վերհուվենի «Շոուգյոլզ» սկանդալային պատկերում և Վաչովսկի քույրերի «Կապ» թրիլլերում, որտեղ նրա խաղընկերուհին Ջենիֆեր Թիլլին էր[9]։

2008 թվականին Vanity Fair ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ պնդում էր, որ Գերշոնը սիրային կապ է ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ[10]։ Ջինա Գերշոնի իրավաբանները սկսել են դատական հայց նախապատրաստել ամսագրի դեմ՝ հայտարարելով, որ դերասանուհին ընդամենը երեք անգամ է Քլինթոնի հետ նույն շենքում գտնվել, որտեղ ներկա են եղել տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ[11]։ Քլինթոնը ևս հերքել է Գերշոնի հետ սեռական հարաբերությունների մասին հայտարարությունները և Vanity Fair-ի լրագրողին անվանել է «ոչնչություն»[12]։

ABC հեռուստաալիքով ցուցադրված «Տգեղ Բեթին» սերիալում խաղացել է Ֆաբիի դերը, որը Դոնաթելա Վերսաչեի ծաղրանմանակն էր։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Բնօրինակ անվանում Հայերեն անվանում Դեր
1986 ֆ Վարդագույնով աղջիկը Pretty in Pink մարմնամարզիկ
1987 ս Աղջամուղջային գոտի The Twilight Zone Լաուրա
1988 ֆ Կարմիր շոգ Red Heat Վիկտորի կինը
1988 ֆ Կոկտեյլ Cocktail Կորալ
1992 ֆ Խաղացողը The Player Ուիթնի
1992 ֆ Միսս Ռոուզ Ուայթ Miss Rose White Էնջի
1993 ս Մելրոուզ Փլեյս Melrose Place Էլեն
1995 ֆ Շոուգյոլզ Showgirls Քրիստալ Քոննորս
1996 ֆ Կապ Bound Քորքի
1997 ֆ Առանց դեմքի Face/Off Սաշա Հասլեր
1999 ֆ Յուրայինը The Insider Հելեն Կապերելլի
2001 ֆ Մրցարշավորդ Driven Քեթի
2004 ս Պրակտիկա The Practice Գլեն Հոլլ
2005 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy կին–ոստիկան
2005 մս Ամերիկացի հայրիկ American Dad! Ամերիկացի # 1 աղջիկ / Կարեն / կին
2004—2007 մս Բեթմենը The Batman (TV series) Կին–կատուն / Սելինա Քայլ
2006—2007 ս Տգեղ Բեթին Ugly Betty Ֆաբի
2007 ս Պայծառատես Psych Էմիլինա Սաֆրոն
2007 ֆ Հ.Գ. Ես սիրում եմ քեզ P.S. I Love You Շերոն
2010 ֆ Սիրո ագարակատուն Love Ranch Իրեն
2010 ֆ Նյու Յորքի հինգ մինարեթները Five Minarets in New York Մարիա
2011 ֆ Վարձու մարդասպան Ջոն Killer Joe Շարլա Սմիթ
2012 ֆ ԼՕԼ LOL Քեթի
2014 ս Նախնական Elementary Էլանա Մարչ
2015 ս Glee Glee Պեմ Անդերսոն
2017 ֆ Ջրահարսը The Little Mermaid Պեգի Ջեյն
2017 ֆ 9/11 9/11 Էվա
2018—2019 ս Ռիվերդեյլ Riverdale Գլեդիս Ջոնս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #140485104 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Cigar Aficionado|People Profile|Gina Gershon». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  6. «Cracking Up Lenny Kravitz|Lenny Kravitz|Music News|Music|Entertainment Weekly». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  7. «Persones.ru Знаменитые люди планеты». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  8. NetGlimse Gina Gershon biography Արխիվացված 2008-07-25 Wayback Machine
  9. На Persona.ru
  10. The Los Angeles Times. Vanity Fair links Bill Clinton to actress Gina Gershon
  11. «Actor Gina Gershon takes action against claims of affair with Bill Clinton» (անգլերեն). The Guardian. 2008 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին.
  12. «As Clinton Campaign Winds Down, a Spouse Remains Wound Up» (անգլերեն). The New York Times. 2008 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին.