300 սպարտացիները (ֆիլմ, 2006)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 300 սպարտացիներ (այլ կիրառումներ)
«300 սպարտացիները» (անգլ.՝ 300), 2006 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, որը Ֆրենկ Միլլերի և Լինն Ուոռլիի «300» կոմիքսի էկրանավորումն է։
Սյուժե
խմբագրելՖիլմը կենտրոնացած է Մ.թ.ա. 480 թ. տեղի ունեցած Ֆերմոպիլյան ճակատամարտի շուրջ։ Պարսից արքա Քսերքսեսի բանակը շարժվում է դեպի Հունաստան։ Սպարտայի թագավոր Լեոնիդասը վերցնում է իր 300 հոգուց կազմված ջոկատը և դիմավորում է պարսիկներին Ֆերմոպիլյան կիրճում։ Սպարտացիները ետ են մղում պարսիկների բոլոր գրոհները, Քսերքսեսը նույնիսկ առաջարկում է Լեոնիդասին ամբողջ Հունաստանը՝ իր առջև խոնարհվելու դիմաց, սակայն Լեոնիդասը հրաժարվում է։ Քսերքսեսը ուղարկում է նրանց դեմ «Անմահների բանակը», սակայն դրանք նույնպես կոտորվում են։ Քսերքսեսը միայն սպարտացի Էֆիալտի դավաճանության օգնությամբ է կարողանում շրջապատել սպարտացիներին և նետահարել նրանց։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Ջերարդ Բաթլեր | սպարտացիների արքա Լեոնիդաս I |
Լենա Հեդի | թագուհի Գորգո (Լեոնիդասի կինը) |
Դևիդ Վենհեմ | պատմող և սպարտացի զինվոր Դիլոս |
Վինսնենթ Գիգան | կապիտան Արտեմիս (Լեոնիդասի ընկեր) |
Ռոդրիգո Սանտորո | պարսիկների արքա Քսերքսես I |
Դոմինիկ Վեսթ | կաշառված սպարտացի քաղաքական գործիչ Թերոն |
Թոմ Ուիսդոն | կապիտան Արտեմիսի մեծ որդի |
Մայքլ Ֆասսբենդեր | սպարտացի զինվոր Ստելիոս |
Էնդրյու Պլեվին | արկադիացի զինվոր Դակսոս |
Էնդրյու Թիրնան | դավաճան սպարտացի Էֆիալտ |
Ջովաննի Կիմմինո | Լեոնիդասի որդի Պլիստարքոս |
Պիտեր Մենսա | պարսիկ դեսպան |
Քելլի Քրեյգ | գուշակ |
Թեյլոր Նեյտզել | երիտասարդ Լեոնիդաս |
Ռոբերտ Մեյլետտ | Բերսերկ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #7567770-2 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 http://boxofficemojo.com/movies/?id=300.htm
Արտաքին հղումներ
խմբագրել- ֆիլմի պաշտոնական կայքը(անգլ.)
- 300 սպարտացիներ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «300 սպարտացիներ»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «300 սպարտացիները»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «300 սպարտացիները»(չաշխատող հղում) allrovi կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «300 սպարտացիները (ֆիլմ, 2006)» հոդվածին։ |