Իռլանդացիներ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Իռլանդացիներ (իռլանդերեն՝ Muintir na hÉireann կամ Na hÉireannaigh), ազգ, Իռլանդիայի հիմնական բնակչությունը։ Ապրում են Իռլանդիայի Հանրապետությունում (4 մլն-ից ավելի, 2020), Մեծ Բրիտանիայում (գլխավորապես՝ Հյուսիսային Իռլանդիայում, 14 մլն)։ Զանգվածային արտագաղթերի հետևանքով, հատկապես XIX դարի կեսին, իռլանդացիների խոշոր խմբեր առաջացան ԱՄՆ-ում (ներկայումս ավելի քան 40 մլն), Կանադայում (4,7 մլն), Ավստրալիայում և Օվկիանիայում (7,6 մլն ավելի)։
Իռլանդացիների մեծ մասը խոսում է անգլերեն, Իռլանդական Հանրապետության բնակչության 1/4-ը և արտագաղթածների մի մասը՝ իռլանդերեն։ Իռլանդացիները մեծ մասամբ կաթոլիկներ են։ Իռլանդական ազգության հիմքը (ձևավորվել է X—XII դարերում) կազմել են մ. թ. ա. IV դարում Շոտլանդիայից թափանցած գելերի կելտական ցեղերը։ Իռլանդական ազգը ձևավորվել է XVIII-XIX դարերում։ 1921 թվականին, Իռլանդական Ազատ պետության ստեղծումից հետո իռլանդերենը, անգլերենին զուգահեռ, ճանաչվեց պետական լեզու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 384)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդացիներ» հոդվածին։ |